Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

2019թ. Ա­ՌԱ­ՋԻՆ Ե­ՌԱՄ­ՍՅԱ­ԿՈՒՄ ԾՆ­ՎԵԼ Է 431 Ե­ՐԵ­ԽԱ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան տվյալ­նե­րով՝ 2019թ. ա­ռա­ջին ե­ռամ­սյա­կում հան­րա­պե­տու­թյան բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րում գրանց­վել է 411 ե­րե­խա­յի ծնունդ՝ 206 տղա, 205 աղ­ջիկ։ Զու­գա­հե­ռա­բար ար­ցախ­ցի 20 ե­րե­խա­յի ծնունդ ար­ձա­նագր­վել է ՀՀ բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րում՝ ընդ­հա­նուր ծնե­լիու­թյան թի­վը 2019թ. ա­ռա­ջին ե­ռամ­սյա­կում կազ­մե­լով 431՝ 214 տղա, 217 աղ­ջիկ: Ստե­փա­նա­կեր­տի մոր և ման­կան ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման կենտ­րո­նում ծն­վել է 336 ե­րե­խա հան­րա­պե­տու­թյան շր­ջան­նե­րում ա­ռա­վե­լա­գույն ծնունդ­ներ գրանց­վել են Մար­տա­կեր­տի բուժ­հաս­տա­տու­թյու­նում՝ 37 ե­րե­խա, Մար­տու­նիում՝ 28, Հադ­րու­թում՝ 9 և Շա­հու­մյա­նի շր­ջա­նում 1 ե­րե­խա: Ե­րեք ա­միս­նե­րի ըն­թաց­քում ար­ձա­նագր­վել է զույգ ե­րե­խա­նե­րի 5 ծնունդ՝ բո­լորն էլ բնա­կան բեղմ­նա­վոր­մամբ: Ի դեպ, նշենք, որ 2018թ. նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մե­մատ այս տա­րի ծնունդ­նե­րի թի­վը նվա­զել է շուրջ 100-ով:

ԱՀ ազ­գա­յին վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թյան դի­տար­կում­նե­րով ՝ 2018թ. հան­րա­պե­տու­թյու­նում ծն­վել է 2328 ե­րե­խա. նա­խորդ տար­վա հա­մե­մատ ծն­ված­նե­րի թի­վը նվա­զել է 8-ով կամ 0,3%-ով։ Բնա­կան ա­ճը կազ­մել է 1143 մարդ, ո­րը, նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մե­մատ, ա­ճել է 4,1 %-ով կամ 45-ով: Ընդ­հա­նուր առ­մամբ՝ 2018թ. գրանց­վել է բազ­մապ­տուղ 26 ծնունդ, նա­խորդ տար­վա 31-ի փո­խա­րեն: Բազ­մապ­տուղ ծնունդ­նե­րից 26-ն էլ երկ­վո­րյակ են: Մե­ռե­լա­ծին­նե­րի թի­վը նվա­զել է 46,7%-ով:
Տա­րի­նե­րի ըն­թաց­քում բնակ­չու­թյան շր­ջա­նում չեն փո­փոխ­վել ծն­ված ե­րե­խա­նե­րի ան­վա­նա­կո­չու­թյան նա­խա­սի­րու­թյուն­նե­րը։ Դի­տար­կում­նե­րը փաս­տում են, որ ա­վե­լի հա­ճախ աղ­ջիկ­նե­րի հա­մար ընտ­րում են Մա­րիա (47դեպք), Նա­րե (44 ), Ա­նի (44 ) և Մա­նե (40 ) ան­վա­նում­նե­րը, իսկ տղա­նե­րի հա­մար Դա­վիթ (78 ), Տիգ­րան (56 ), Հայկ (44 ) ա­նուն­նե­րը։
Ինչ­պես և աշ­խար­հի մյուս եր­կր­նե­րում, հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով մահ­վան դեպ­քե­րի դի­տարկ­ման ար­դյունք­նե­րով՝ բարձր տե­սա­կա­րար կշիռ ու­նեն ա­րյան շր­ջա­նա­ռու­թյան հա­մա­կար­գի հի­վան­դու­թյուն­նե­րը` 67,4%, նո­րա­գո­յա­ցու­թյուն­նե­րը` 17%: Ըստ տա­րի­քա­յին խմ­բե­րի` մինչև 70 տա­րե­կան մա­հա­ցած­նե­րը կազ­մել են ընդ­հա­նու­րի 30,5%-ը, 70-ից բարձր տա­րե­կան­նե­րը` 69,5%-ը:
2018թ. ման­կա­մա­հա­ցու­թյան (մինչև 1 տա­րե­կան մա­հա­ցած ե­րե­խա­նե­րի թի­վը 1000 կեն­դա­նած­նի հաշ­վով) 12 դեպք է ե­ղել` 2017թ. նույն ժա­մա­նա­կաշր­ջա­նի 15 դեպ­քի դի­մաց։ Ե­րե­խա­նե­րի մա­հա­ցու­թյու­նը (մինչև 5 տա­րե­կան մա­հա­ցած ե­րե­խա­նե­րի թի­վը 1000 կեն­դա­նած­նի հաշ­վով) 17 դեպք` 2017թ. նույն ժա­մա­նա­կաշր­ջա­նի 20 դեպ­քի փո­խա­րեն: Դի­տարկ­վող ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում մայ­րա­կան մա­հա­ցու­թյան դեպ­քեր չեն գրանց­վել:
Վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րով՝ հան­րա­պե­տու­թյու­նում նվա­զում է ա­մուս­նու­թյուն­նե­րի թի­վը։ 2018-ին գրանց­վել է 899 ա­մուս­նու­թյուն և 204 ա­մուս­նա­լու­ծու­թյուն: 2017թ. նույն ժա­մա­նա­կաշր­ջա­նի հա­մե­մատ ա­մուս­նու­թյան դեպ­քե­րը նվա­զել են 62-ով կամ 6,5%-ով, ա­մուս­նա­լու­ծու­թյուն­նե­րը` 23-ով կամ 10,1%-ով: Նոր կազ­մա­վոր­վող 100 ա­մուս­նա­կան զույ­գին բա­ժին է ըն­կել ա­մուս­նա­լու­ծու­թյան 23 դեպք` նա­խորդ տար­վա 24-ի փո­խա­րեն: Հան­րա­պե­տու­թյու­նում ա­մուս­նու­թյան մի­ջին տա­րի­քը տղա­մարդ­կանց շր­ջա­նում կազ­մել է 28,6, կա­նանց մոտ` 24,7տա­րե­կա­նը, իսկ ա­ռա­ջին ան­գամ ա­մուս­նա­ցող­նե­րի մի­ջին տա­րի­քը հա­մա­պա­տաս­խա­նա­բար` 27,8 և 24:
На данном изображении может находиться: 1 человек, улыбается, сидит, ребенок, шорты и на улице

На данном изображении может находиться: 1 человек, улыбается, часть тела крупным планом и на улице

На данном изображении может находиться: 1 человек

 ÐÐ° данном изображении может находиться: 1 человек, спит и часть тела крупным планом