Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՔՆ­ՆԱՐ­ԿՈՒՄ­ՆԵՐ ԽՆԴ­ՐԱ­ՀԱ­ՐՈՒՅՑ ՀԱՐ­ՑԵ­ՐԻ ՇՈՒՐՋ

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Օ­րերս Ար­ցա­խի գի­տա­կան կենտ­րո­նում ՙԿլոր սե­ղան՚¬ի շուրջ հա­վաք­վել էին ԱԺ պատ­գա­մա­վոր­ներ, հա­սա­րա­կա­կան¬քա­ղա­քա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ղե­կա­վար­ներ, Ար­ցա­խյան շարժ­ման ու՜ պա­տե­րազ­մի մաս­նա­կից­ներ, ԱրՊՀ դա­սա­խոս­ներ, ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ հան­րա­պե­տու­թյան շր­ջան­նե­րից, մտա­վո­րա­կան­ներ։

Մի­ջո­ցա­ռու­մը, ո­րը նա­խա­ձեռ­նել էր ԱՀ ՙՄայ­րու­թյուն՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը` ա­ջակ­ցու­թյամբ Ար­ցա­խի գի­տա­կան կենտ­րո­նի, նպա­տակ ու­ներ քն­նար­կում­նե­րի մի­ջո­ցով վեր հա­նել հա­սա­րա­կու­թյա­նը հու­զող մի շարք օ­րախն­դիր հար­ցեր։ Բաց­ման խոս­քում ՙՄայ­րու­թյուն՚ ՀԿ նա­խա­գահ Հաս­միկ Մի­քա­յե­լյա­նը նշեց, որ ի­րենց ՙԿլոր սե­ղան՚¬ի շուրջ հա­վա­քել է մտա­հո­գու­թյու­նը, մտա­հո­գու­թյու­նը վաղ­վա օր­վա ու գա­լիք սե­րունդ­նե­րի ա­պա­գա­յի հան­դեպ։
Մի­ջո­ցառ­ման գլ­խա­վոր բա­նա­խոսն ի­րա­վա­պաշտ­պան, ան­վա­նի հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ, ՙԸնդ­դեմ ի­րա­վա­կան կա­մա­յա­կա­նու­թյան՚ ՀԿ գոր­ծա­դիր տնօ­րեն Լա­րի­սա Ա­լա­վեր­դյա­նը կիս­վեց Ար­ցա­խյան խնդ­րի վե­րա­բե­րյալ իր մտա­հո­գու­թյուն­նե­րով։ Անդ­րա­դառ­նա­լով Ղա­րա­բա­ղյան խնդ­րի կար­գա­վոր­մա­նը և նրա շուրջ ըն­թա­ցող բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցին` Լ. Ա­լահ­վեր­դյանն ի­րա­վի­ճա­կը հա­մե­մա­տեց ճո­ճա­նա­կի հետ։ Ա­պա, անդ­րա­դառ­նա­լով տա­րա­տե­սակ զար­գա­ցում­նե­րին ու խմո­րում­նե­րին, իր ան­հան­գս­տու­թյու­նը, դիր­քո­րո­շումն ու մտա­հո­գու­թյուն­նե­րը կի­սեց ներ­կա­նե­րի հետ։
Ըստ Լ. Ա­լահ­վեր­դյա­նի` ՙՉկա Ղա­րա­բա­ղյան հարց, կա Ար­ցա­խի պա­տաս­խան…՚: Նրա բնո­րոշ­մամբ՝ մենք հաղ­թող ժո­ղո­վուրդ ենք, իսկ Աստ­ված գործ ա­նո­ղին է պար­տա­կան։
Բա­նա­խո­սի կար­ծի­քով` Ար­ցա­խի հար­ցը լուծ­ված է, և Հա­յաս­տա­նի խն­դիրն այդ պա­տաս­խա­նի պահ­պա­նու­թյունն է և ամ­րագ­րու­մը։ Նա ա­ռաջ քա­շեց վեր­ջերս իր իսկ կող­մից հն­չեց­րած եր­կու թեզ. ա) ինչ էլ ստո­րագ­րեն Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րը, առ ո­չինչ է Ար­ցա­խի հա­մար, ե­թե դա հա­մա­ձայ­նեց­ված չէ ժո­ղովր­դի ու նրա իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ, բ) ե­թե խո­սում ենք հար­ցի մա­սին, ա­պա տա­րա­ծաշր­ջա­նում կա Ադր­բե­ջա­նի հարց, ո­րը շա­րու­նա­կա­բար սպառ­նում է ոչ միայն հայ ժո­ղովր­դին, այլև տա­րա­ծաշր­ջա­նում ապ­րող բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րին։ Ո՜չ Հա­յաս­տա­նի, ո՜չ Ար­ցա­խի ճա­կա­տա­գի­րը կապ­ված չէ օր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րից, և դա վե­րա­բե­րում է բո­լոր ժա­մա­նակ­նե­րին: Քա­ղա­քա­ցիա­կան հա­սու­նու­թյան փոր­ձա­քարն է սա, կա­րո­ղա­նու՞մ եք ներ­սում ձեր պրոբ­լեմ­նե­րը ձեր իշ­խա­նու­թյան հետ լու­ծել, թե՞…Նրա կար­ծի­քով, երբ Հաս­տա­նը մտ­նում է ՄԱԿ, պետք է ա­ներ վե­րա­պա­հում Ար­ցա­խի հար­ցում, ին­չը Հա­յաս­տա­նը չի ա­րել։ Նա խնդ­րեց փաս­տե­րը չա­ղա­վա­ղել։ ՙԵս ա­սել եմ ու ա­սե­լու եմ` ե­կեք վի­ճենք կար­ծիք­նե­րով, այլ ոչ թե փաս­տե­րի շուրջ։ Փաս­տե­րի հան­դեպ վի­ճե­լը, մեղմ ա­սած, անգ­րա­գի­տու­թյուն է։ Ներ­մուծ­ված քա­ղա­քա­կան տեխ­նո­լո­գիա­ներն ազ­դում են գոր­ծըն­թա­ցի վրա։ Ար­ցա­խը հա­յու­թյան հա­մար պետք է հս­տա­կեց­վի, ես է­լի եմ ա­սում. չկա Ղա­րա­բա­ղի հարց, կա Ար­ցա­խի պա­տաս­խան։ Հա­յու­թյան հա­մար այդ հարց կոչ­վա­ծը պի­տի լուծ­ված հա­մար­վի։ Հա­յու­թյու­նը պետք է տես­նի իր խն­դի­րը ար­տա­քին աշ­խար­հում, դա կա­րո­ղա­նա հան­գեց­նել ինչ-որ բա­նաձևե­րի, դարձ­նել քա­ղա­քա­կան օ­րա­կար­գի հարց՚,-եզ­րա­հան­գում է տի­կին Ա­լա­վեր­դյա­նը։ 
ՙԿլոր սե­ղան՚-ի մաս­նա­կից­նե­րը բարձ­րա­ձայ­նե­ցին բազ­մա­թիվ խնդ­րա­հա­րույց երևույթ­նե­րի մա­սին։ Գի­տա­կան կենտ­րո­նի տնօ­րեն Ստե­փան Դա­դա­յա­նը, ման­կա­վարժ Էլ­մի­րա Հայ­րա­պե­տյա­նը, Մես­րոպ Մաշ­տոց Հա­մալ­սա­րա­նի ռեկ­տոր Դո­նա­րա Գաբ­րիե­լյա­նը, Աֆ­ղա­նա­կան պա­տե­րազ­մի վե­տե­րան­նե­րի միու­թյան նա­խա­գահ Վահ­րամ Ղահ­րա­մա­նյա­նը, Հան­րա­յին ռա­դիո­յի ա­վագ խմ­բա­գիր Մի­քա­յել Հա­ջյա­նը, լրագ­րող Լու­սի­նե Ա­վա­նե­սյա­նը, ԱրՊՀ դա­սա­խոս Զի­նաի­դա Բա­լա­յա­նը, ՙԳո­լոս Ար­մե­նիի՚ թեր­թի գլ­խա­վոր խմ­բագ­րի տե­ղա­կալ Մա­րի­նե Գրի­գո­րյա­նը, ԱրՊՀ պրո­ռեկ­տոր Վա­լե­րի Ա­վա­նե­սյա­նը, ՙԱն­կա­խու­թյան սե­րունդ՚ կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ Դա­վիթ Իս­րա­յե­լյա­նը և այ­լոք խո­սե­ցին այն­պի­սի հար­ցե­րի շուրջ, ո­րով այ­սօր մտա­հոգ է մեր հա­սա­րա­կու­թյու­նը։ Վեր­ջի­նիս շար­քում են դի­մա­կա­յու­թյու­նը տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազ­մին. ոչ միայն սահ­մա­նա­յին, այլև քա­ղա­քա­կան դի­վեր­սիա­նե­րին դի­մա­կա­յե­լը։ Ան­նե­րե­լի են այլևս բաց­թո­ղում­նե­րը, սե­փա­կան տան մեջ մե­ղա­վոր­ներ փնտ­րե­լը, տար­բեր հո­սանք­նե­րի տր­վե­լը։ Խոս­վեց ազ­գա­յին-գա­ղա­փա­րա­խո­սա­կան միաս­նա­կան ծրա­գիր ու­նե­նա­լու անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին, այն մա­սին, որ անհ­րա­ժեշտ է խո­սել ու գոր­ծել` ել­նե­լով մի­միայն սե­փա­կան երկ­րի շա­հե­րից, հս­տակ գծե­լով մայր Հա­յաս­տա­նի հետ վե­րա­միա­վոր­ման քար­տե­զը և ա­ռանց րո­պե ու ժամ կորց­նե­լու հզո­րա­նալ՝ թե­լադ­րո­ղի դե­րում հան­դես գա­լու հս­տակ դիր­քո­րոշ­մամբ։ Նրանց կող­մից ընդ­գծ­վեց և վս­տա­հու­թյուն հայ­տն­վեց, որ հա­սա­րա­կու­թյու­նը գնա­լու է ինք­նա­մաքր­ման ճա­նա­պար­հով, հս­տակ սկզ­բունք­ներ որ­դեգ­րե­լու ու այն կյան­քի կո­չե­լու ու­ղիով, որ­պես­զի վա­ղը ստիպ­ված չլի­նի բարձր գին վճա­րել չա­րա­ծի, բաց­թո­ղում­նե­րի հա­մար։ Ըստ բա­նա­խոս­նե­րի` քա­ղա­քա­կան տեր­մին­նե­րը պի­տի լի­նեն հա­մար­ժեք, չպետք է լռել, հա­մա­կերպ­վել, և ցան­կա­ցած թեզ պետք է բխի երկ­րի ու ժո­ղովր­դի շա­հե­րից, իսկ վտան­գա­վոր մի­տում­նե­րը, ստ­վե­րա­յին ան­ցան­կա­լի զար­գա­ցում­նե­րը պետք է տե­ղի տան ա­ռողջ մտա­ծո­ղու­թյան առջև։

;