Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԵՌԱՑՎԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՑ՝ ԴԱՏԱՎՃԻՌԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հա­րութ ՍԱ­ՍՈՒ­ՆՅԱՆ

ՙԿա­լի­ֆոռ­նիա Կու­րիեր՚ թեր­թի հրա­տա­րա­կիչ և խմ­բա­գիր

Եվ­րո­պա­յի խոր­հր­դի բո­լոր ան­դամ­նե­րը հա­մա­ձայ­նել էին կա­տա­րել Մար­դու ի­րա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան դա­տա­րա­նի (ՄԻԵԴ) կա­յաց­րած դա­տավ­ճիռ­նե­րը։ Սա­կայն, 2014թ. սկ­սած, Ադր­բե­ջա­նը խախ­տել է այդ պար­տա­վո­րու­թյու­նը՝ ըստ ՄԻԵԴ-ի Մեծ պա­լա­տի 17 դա­տա­վոր­նե­րի, նե­րա­ռյալ Ադր­բե­ջա­նը ներ­կա­յաց­նող դա­տա­վո­րի 2019թ. մա­յի­սի 29-ի միա­ձայն ըն­դու­նած դա­տավճ­ռի։

Գոր­ծը նե­րա­ռում է ադր­բե­ջան­ցի քա­ղա­քա­կան ակ­տի­վիստ Իլ­գար Մա­մե­դո­վի ձեր­բա­կա­լու­թյու­նը, ո­րը մե­ղադր­վել է քրեա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի մեջ և ՙ2013թ.-ին գտն­վում է նախ­նա­կան կա­լան­քի տակ՝ ա­ռանց հան­ցա­գոր­ծու­թյան կա­տար­ման որևէ հիմ­նա­վոր կաս­կա­ծան­քի։ [Եվ­րո­պա­կան] դա­տա­րա­նը պար­զեց՝ նշ­ված հան­գա­մանք­նե­րը վկա­յում են, որ այդ մի­ջո­ցա­ռում­նե­րի միակ նպա­տա­կը ե­ղել է լռեց­նել կամ պատ­ժել Մա­մե­դո­վին՝ [Ադր­բե­ջա­նի] կա­ռա­վա­րու­թյա­նը քն­նա­դա­տե­լու հա­մար՚, աս­ված է ՄԻԵԴ-ի մա­մու­լի հա­ղոր­դագ­րու­թյան մեջ։
ՄԻԵԴ-ը ՙմաս­նա­վո­րա­պես պար­զեց, որ [Ադր­բե­ջա­նի] կա­ռա­վա­րու­թյու­նը միայն սահ­մա­նա­փակ քայ­լեր է ձեռ­նար­կել դա­տավ­ճիռն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար, ո­րը չի նշա­նա­կում, որ Ադր­բե­ջա­նը գոր­ծել է ՙբա­րեխղ­ճո­րեն՚ կամ Մա­մե­դո­վի գոր­ծով իր դա­տավճ­ռի ՙեզ­րա­կա­ցու­թյուն­նե­րին ու ո­գուն՚ հա­մա­պա­տաս­խան։ Այն եզ­րա­կաց­րեց, որ Ադր­բե­ջա­նը չի կա­տա­րել Կոն­վեն­ցիա­յով սահ­ման­ված իր պար­տա­վո­րու­թյու­նը`դա­տավ­ճի­ռը կա­տա­րե­լու հա­մար՚, աս­ված է ՄԻԵԴ-ի մա­մու­լի հա­ղոր­դագ­րու­թյան մեջ։
2017թ. դեկ­տեմ­բե­րի 5-ին Եվ­րո­պա­յի խոր­հր­դի Նա­խա­րար­նե­րի կո­մի­տեն, ո­րը պա­տաս­խա­նա­տու է ՄԻԵԴ-ի դա­տավ­ճիռ­նե­րի կա­տար­ման վե­րահս­կո­ղու­թյան հա­մար, Ադր­բե­ջա­նի խախ­տու­մը վե­րա­դարձ­րեց Եվ­րա­դա­տա­րա­նին՝ ո­րո­շե­լու, թե ար­դյո՞ք եր­կի­րը չի կա­տա­րել իր 2014թ. դա­տավ­ճի­ռը՝ Մա­մե­դո­վին ան­վե­րա­պա­հո­րեն ա­զատ չար­ձա­կե­լով։
Այն բա­նից հե­տո, երբ ՄԻԵԴ-ի Մեծ պա­լա­տը 2019թ. մա­յի­սի 29-ին ո­րո­շում կա­յաց­րեց, որ Ադր­բե­ջանն իս­կա­պես խախ­տել է իր 2014թ. վճի­ռը, ՄԻԵԴ-ը գոր­ծը վե­րա­դարձ­րեց Եվ­րո­պա­յի խոր­հր­դի Նա­խա­րար­նե­րի կո­մի­տեին` լրա­ցու­ցիչ մի­ջո­ցա­ռում­ներ ձեռ­նար­կե­լու հա­մար։
Նա­խա­րար­նե­րի կո­մի­տեն ըն­դգ­ծեց, որ Մա­մե­դո­վի դեմ դա­տա­կան գոր­ծի վա­րույ­թում հիմ­նա­րար թե­րու­թյուն­ներ կան և ՙբազ­միցս կոչ է ա­րել ա­զատ ար­ձա­կել Մա­մե­դո­վին՝ որ­պես կարևոր քայլ [Եվ­րո­պա­կան] դա­տա­րա­նի հայտ­նա­բե­րած խախ­տում­նե­րի վե­րաց­ման ուղ­ղու­թյամբ։ Սա­կայն, նա մնա­ցել է կա­լան­քի տակ գրե­թե չորս տա­րի, ՄԻԵԴ-ի դա­տավճ­ռը 2014 թ. հոկ­տեմ­բե­րի 13-ին ու­ժի մեջ մտ­նե­լուց հե­տո մինչև նրա պայ­մա­նա­կան ա­զատ ար­ձա­կու­մը 2018թ. օ­գոս­տո­սի 13-ին՝ խախ­տում­նե­րի մա­սին գոր­ծի հա­րու­ցու­մից հե­տո։ 2019թ. մար­տին [Ադր­բե­ջա­նի] Գե­րա­գույն դա­տա­րա­նը, կր­ճա­տե­լով նրա պատ­ժի ժամ­կե­տը, գտավ, որ նա ամ­բող­ջու­թյամբ կրել է պա­տի­ժը և մեր­ժեց պայ­մա­նա­կան ա­զատ­ման հրա­մա­նը և նրան ա­զատ ար­ձա­կե­լու այլ պայ­ման­նե­րը՚՝ հա­մա­ձայն ՄԻԵԴ-ի Մեծ պա­լա­տի։

Ա­հա Մա­մե­դո­վի գոր­ծի պատ­մու­թյու­նը, ինչ­պես նկա­րագր­ված է ՄԻԵԴ-ի մա­մու­լի հա­ղոր­դագ­րու­թյան մեջ. նա ծն­վել է 1970 թվա­կա­նին և ապ­րում է Բաք­վում։ Նա քա­ղա­քա­կան բլո­գեր է և ակ­տի­վիստ, ով նաև հայ­տա­րա­րել է 2013թ. Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի պաշ­տո­նի հա­մար պայ­քա­րե­լու իր մտադ­րու­թյան մա­սին։ Նա նախ­նա­կան կա­լան­քի տակ է վերց­վել 2013թ. փետր­վա­րին՝ Իս­մա­յի­լիի ան­կար­գու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ իր բլո­գում գրե­լուց հե­տո։ Ի թիվս այլ բա­նե­րի, Մա­մե­դովն ա­սել է, որ այն­տեղ մար­դիկ անդ­րա­դար­ձել են պե­տա­կան պաշ­տո­նյա­նե­րի ՙկո­ռուպ­ցիա­յին և լկ­տիու­թյա­նը՚։ Հե­տա­գա­յում նա մե­ղադր­վել է հա­սա­րա­կա­կան կար­գի խախտ­մամբ գոր­ծո­ղու­թյուն­ներ կազ­մա­կեր­պե­լու կամ ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցե­լու մեջ, իսկ հե­տա­գա­յում նրան մե­ղադ­րանք է ա­ռա­ջադր­վել զանգ­վա­ծա­յին ան­կար­գու­թյուն­ներ հրահ­րե­լու և պե­տա­կան պաշ­տո­նյա­նե­րի նկատ­մամբ դի­մադ­րու­թյուն կամ բռ­նու­թյուն գոր­ծադ­րե­լու մեջ՝ սպառ­նա­լով նրանց կյան­քին կամ ա­ռող­ջու­թյա­նը։
Մա­մե­դո­վը 2013թ. փետր­վա­րի 25-ին դի­մել է ՄԻԵԴ, պն­դե­լով, որ ա­ռանց քրեա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն կա­տա­րե­լու ՙհիմ­նա­վոր կաս­կա­ծան­քի՚ ձեր­բա­կալ­վել և կա­լան­քի տակ է պահ­վել. որ խախտ­վել է նրա ան­մե­ղու­թյան կան­խա­վար­կա­ծը, որ հե­տապ­նդ­վել է իր քա­ղա­քա­կան հա­յացք­նե­րի և վար­չա­կար­գին ներ­կա­յաց­րած սպառ­նա­լի­քի հա­մար՝ որ­պես նա­խա­գա­հի հնա­րա­վոր թեկ­նա­ծու։ 2014թ. մար­տին Ադր­բե­ջա­նի դա­տա­րա­նը դա­տել է նրան և դա­տա­պար­տել յոթ տար­վա ա­զա­տազ­րկ­ման։
Մեծ պա­լա­տի 2014թ. մա­յի­սի 22-ի դա­տավճ­ռում (Մա­մե­դո­վի ա­ռա­ջին դա­տավ­ճի­ռը) ՄԻԵԴ-ը հայտ­նա­բե­րել է նրա ա­զա­տու­թյան և անվ­տան­գու­թյան ի­րա­վուն­քի, կա­լա­նա­վոր­ման դա­տա­կան քն­նու­թյան ի­րա­վուն­քի, ան­մե­ղու­թյան կան­խա­վար­կա­ծի և ի­րա­վունք­նե­րի նկատ­մամբ սահ­մա­նա­փա­կում­նե­րի կի­րառ­ման սահ­ման­նե­րի խախ­տում­ներ։ ՄԻԵԴ-ը նաև պար­տա­վո­րեց­րել է Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյա­նը վճա­րել 20 հա­զար եվ­րո­յի փոխ­հա­տու­ցում։
Նա­խա­րար­նե­րի կո­մի­տեն գործն ա­ռա­ջին ան­գամ քն­նեց 2014թ. դեկ­տեմ­բե­րին։ Այն ըն­դու­նեց բազ­մա­թիվ ո­րո­շում­ներ և մի­ջան­կյալ բա­նաձևեր, ո­րոնք ըն­դգ­ծել են պե­տու­թյան պար­տա­վո­րու­թյու­նը Կոն­վեն­ցիա­յի հա­մա­պա­տաս­խան ո­րո­շա­կի մի­ջոց­ներ ձեռ­նար­կե­լու՝ հաս­տատ­ված բո­լոր խախ­տում­նե­րը և դրանց հետևանք­նե­րը վե­րաց­նե­լու հա­մար, որ­պես­զի Մա­մե­դո­վը դր­վի այն­պի­սի պայ­ման­նե­րում, որ­տեղ նա կլի­ներ, ե­թե իր ի­րա­վունք­նե­րը չխախտ­վեին։
Կո­մի­տեն 2017թ. հոկ­տեմ­բե­րին պաշ­տո­նա­պես ծա­նու­ցեց Ադր­բե­ջա­նին, որ, իր կար­ծի­քով, այն չի կա­տա­րել Կոն­վեն­ցիա­յով ամ­րագր­ված իր պար­տա­վո­րու­թյու­նը՝ խախտ­ման ըն­թա­ցա­կար­գի ա­ռա­ջին քայ­լը։ Նա­խա­րար­նե­րի կո­մի­տեն 2017թ. դեկ­տեմ­բե­րին նաև ՄԻԵԴ-ին հարց ներ­կա­յաց­րեց Ադր­բե­ջա­նի պար­տա­վո­րու­թյան կա­տար­ման մա­սին։
Մա­մե­դո­վը պայ­մա­նա­կան ա­զատ ար­ձակ­վեց 2018թ. օ­գոս­տո­սին։ 2019թ. մար­տին Ադր­բե­ջա­նի Գե­րա­գույն դա­տա­րա­նը կր­ճա­տեց նրա պա­տի­ժը՝ գտ­նե­լով, որ նա ամ­բող­ջու­թյամբ կրել է իր պա­տի­ժը և ան­տե­սեց նրա ա­զատ ար­ձակ­ման պայ­ման­նե­րը։ 2017թ. նո­յեմ­բե­րին ՄԻԵԴ-ը պար­զեց, որ Մա­մե­դո­վի գոր­ծով դա­տա­վա­րու­թյու­նը նույն քրեա­կան մե­ղադ­րան­քով, ինչ­պես քն­նա­դա­տել էր իր 2014թ. դա­տավճ­ռում, ևս խախ­տել է նրա ի­րա­վունք­նե­րը (Մա­մե­դո­վի երկ­րորդ դա­տավ­ճի­ռը)։
Ե­թե Ադր­բե­ջա­նը շա­րու­նա­կի չկա­տա­րել ՄԻԵԴ-ի դա­տավ­ճիռ­նե­րը, ա­պա, ի վեր­ջո, այն կա­րող է հե­ռաց­վել Եվ­րո­պա­յի խոր­հր­դից։