Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՀԱՄԱՅՆՔՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՎԵԼՈՒ ԵՆ ԽՄԵԼՈՒ ՋՐՈՎ

Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

ք. Քար­վա­ճառ

Շրջ­կենտ­րո­նը ջրով ա­պա­հո­վող նոր գի­ծը, որ շա­հա­գործ­ման է հան­ձն­վել մի քա­նի տա­րի ա­ռաջ ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի մի­ջոց­նե­րով, վայր­կյա­նում ա­պա­հո­վում է 6 լիտր ջրի հոսք։ Այս քա­նա­կու­թյու­նը չի բա­վա­կա­նաց­նում քա­ղա­քի բնա­կիչ­նե­րին։
ՙՄեր բնա­կիչ­նե­րը ծո­րակ­ներ փա­կե­լու մշա­կույթ չու­նեն, ուս­տի, որ­քան էլ մեծ լի­նի ջրի հոս­քը, այ­նուա­մե­նայ­նիվ, չի բա­վա­կա­նաց­նե­լու։ Այժմ ստիպ­ված ենք ջրագ­ծին միաց­նել նաև գե­տից հո­սող ջու­րը՝ բա­վա­րար քա­նա­կու­թյուն ա­պա­հո­վե­լու հա­մար, մա­նա­վանդ որ սկս­վում է ո­ռոգ­ման շր­ջա­նը։ Հի­մա անձրևնե­րի սե­զոն է, և գե­տը պղ­տոր­վում է։ Քա­նի որ դեռևս մաքր­ման հա­մա­կարգ չկա, այս օ­րե­րին բնա­կիչ­նե­րին հաս­նող ջու­րը կա­րող է պղ­տոր լի­նել՚,-մեզ հետ զրույ­ցում տե­ղե­կաց­րեց շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Գա­գիկ Մար­տի­րո­սյա­նը։
Այս խնդ­րին լու­ծում տա­լու հա­մար ու­ղի­ներ են փնտր­վում։
ՙՇր­ջա­նի Ծար հա­մայն­քում պե­տա­կան մի­ջոց­նե­րով ներ­քին ջրագ­ծի ցանց է անց­կաց­վե­լու։ Նա­խա­հա­շիվն ար­դեն կա: Պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն ու­նենք Ծար հա­մայն­քի հա­մար ա­կուն­քից ջուր բե­րե­լիս մեկ այլ հա­վե­լյալ խո­ղո­վա­կով ջուր բե­րել նաև Քար­վա­ճա­ռի հա­մար՚,-նշեց մեր զրու­ցա­կի­ցը։
Քա­նի որ նոր ջրա­գի­ծը փոքր տրա­մա­չա­փի պատ­ճա­ռով չի կա­րող անհ­րա­ժեշտ ծա­վա­լի ջուր ա­պա­հո­վել, այս տա­րի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի նա­խա­ձեռ­նու­թյամբ կվե­րա­նո­րոգ­վի հին ջրա­գի­ծը, ո­րի տրա­մա­գիծն ա­վե­լի մեծ է։
ՙԱյս ջրա­գի­ծը կու­նե­նա մաքր­ման հա­մա­կարգ, կք­լո­րաց­վի, կմաքր­վեն ա­վա­զան­նե­րը, և բնակ­չու­թյա­նը մա­քուր ջուր ա­պա­հո­վե­լուց հե­տո ար­դեն կսկ­սենք նաև գու­մար գան­ձել՝ ջրագ­ծե­րի պատ­շաճ սպա­սարկ­ման հա­մար։ Նպա­տակ ու­նենք Քար­վա­ճա­ռի բնա­կիչ­նե­րին ա­պա­հո­վել մա­քուր աղ­բյու­րի ջրով և այն­պի­սի ծա­վա­լով, որ հնա­րա­վոր լի­նի օգ­տա­գոր­ծել և՜ որ­պես խմե­լու, և՜ որ­պես ո­ռոգ­ման ջուր։ Եվ քա­նի որ ջու­րը բնակ­չի տուն հասց­նե­լու հա­մար սպա­սար­կում է ի­րա­կա­նաց­վում, դրա հա­մար պետք է նաև վճա­րել՚,-ըն­դգ­ծեց մեր զրու­ցա­կի­ցը։ Սա­կագ­նի վե­րա­բե­րյալ դեռ վերջ­նա­կան ո­րո­շում չկա, քն­նար­կում­ներ կլի­նեն, սա­կայն շատ կարևոր է, որ մար­դիկ սկ­սեն խնա­յել ջուրն ու ծո­րակ­նե­րը փա­կել։
Ըստ Գա­գիկ Մար­տի­րո­սյա­նի՝ այս տա­րի ա­վարտ­վե­լու են շր­ջա­նի Նոր Բրա­ջուր, Նոր Գե­տա­շեն, Դա­դի­վանք, Չա­րեք­տար հա­մայ­նք­նե­րի ջրագ­ծե­րի ներ­քին ցան­ցի կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րը, իսկ Նոր Վե­րին­շեն և Զուար հա­մայ­նք­նե­րում ջրագ­ծե­րի անց­կաց­ման ծրա­գի­րը, որ սկս­վել է այս տա­րի, ա­վար­տին կհասց­վի հա­ջորդ տա­րում։ 2020 թվա­կա­նի ծրագ­րե­րում ընդգրկված է նաև Նոր Էր­քեջ և Ե­ղեգ­նուտ հա­մայ­նք­նե­րի ջրագ­ծե­րի անց­կա­ցու­մը։
Ջրագ­ծե­րը կա­ռու­ցե­լուց հե­տո դրանց սպա­սար­կու­մը հան­ձն­վե­լու է ՙՄիջ­նա­բերդ­շին՚ ՓԲԸ-ին։
;