ԱՐՑԱԽԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՍԱԼԱՊԱՏՎԵԼ, ՄԱՏԱՂԻՍԻ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԷԼ ԿԱՍՖԱԼՏԱՊԱՏՎԻ

 

 

 

Նա­րեկ ՍԱ­ՀԱ­ԿՅԱՆ

 Հու­նի­սի 15-ին նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյանն աշ­խա­տան­քա­յին այ­ցով ե­ղել է Աս­կե­րա­նի և Մար­տա­կեր­տի շր­ջան­նե­րում։ Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րար Կա­րեն Շահ­րա­մա­նյա­նի և պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Կա­րեն Աբ­րա­հա­մյա­նի ու­ղեկ­ցու­թյամբ երկ­րի ղե­կա­վա­րը ե­ղել է Տիգ­րա­նա­կեր­տի կրա­քա­րի հան­քա­վայ­րում, ո­րը տեխ­նի­կա­կան վե­րա­զի­նու­մից հե­տո վե­րա­բաց­վել է եր­կու շա­բաթ ա­ռաջ։ Հան­քա­վայ­րը շա­հա­գոր­ծող ՙՏիգ­րա­նա­կերտ՚ ըն­կե­րու­թյան ղե­կա­վար Ար­թուր Խա­չատ­րյա­նը նա­խա­գահ Սա­հա­կյա­նին է ներ­կա­յաց­րել աշ­խա­տանք­նե­րի ըն­թացքն ու ա­նե­լիք­նե­րը։

Այս պա­հին օգ­տա­գոր­ծում են առ­կա սար­քա­վո­րում­նե­րի կե­սը և օ­րա­կան ստա­նում մինչև 4 հա­զար հատ կրա­քա­րե խո­րա­նար­դիկ։ Ըստ Խա­չատ­րյա­նի՝ խո­րա­նար­դիկ­նե­րի ի­րաց­ման խն­դիր չու­նեն, բայց ա­ռաջ­նա­հեր­թու­թյան կար­գով այն տրա­մադ­րում են Ար­ցա­խի գյու­ղե­րը սա­լա­պա­տող­նե­րին: ՙԳյու­ղե­րի սա­լա­պատ­ման ծրա­գի­րը պե­տա­կան է, և մենք պետք է հասց­նենք խո­րա­նար­դիկ­նե­րով ա­պա­հո­վել։ Ար­ցա­խում այն պա­հանջ­ված է ինչ­պես սա­լա­պատ­ման, այն­պես էլ շի­նա­րա­րու­թյան հա­մար՚,- մեզ հետ զրույ­ցում նշել է Ա. Խա­չատ­րյա­նը։
Գյու­ղա­մի­ջյան ճա­նա­պարհ­նե­րի սա­լա­պատ­մա­նը զու­գա­հեռ Ար­ցա­խում լայն թա­փով շա­րու­նակ­վում է ներ­հան­րա­պե­տա­կան ճա­նա­պարհ­նե­րի բա­րե­կարգ­ման ծրա­գի­րը։ Պե­տա­կան ու բա­րե­գոր­ծա­կան մի­ջոց­նե­րով գրե­թե ա­մեն տա­րի հան­րա­պե­տու­թյու­նում այս հար­ցում գրանց­վում է հեր­թա­կան ա­ռա­ջըն­թա­ցը։ Ճա­նա­պար­հա­շի­նու­թյան վեր­ջին նո­րու­թյունն ա­ռա­վել ու­րա­խաց­րել է Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Մա­տա­ղիս և Թա­լիշ գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րին։ ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի հո­վա­նա­վո­րու­թյամբ վե­րա­կա­ռուց­վում է Մար­տա­կերտ-Մա­տա­ղիս ճա­նա­պար­հը։ Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րի գնա­հատ­մամբ՝ շի­նա­րար­ներն զգա­լի աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­րել: ՙԸնդ­հա­նուր ճա­նա­պար­հի եր­կա­րու­թյու­նը շուրջ 11 կմ է, և ա­ռա­ջին փու­լով մենք ի­րա­կա­նաց­նում ենք 5,5-կի­լո­մետ­րա­նոց հատ­վա­ծի նո­րո­գու­մը։ Ար­դեն պայ­մա­նագ­րեր ու­նենք ՙՔա­րա­վան՚ և ՙՎի­րաժ՚ ըն­կե­րու­թյուն­նե­րի հետ։ Այս պա­հին ճա­նա­պար­հա­շի­նա­րար­նե­րը կա­տա­րում են հո­ղա­յին աշ­խա­տանք­ներ, կա­ռու­ցել են հե­նա­պա­տեր՝ ջրա­հե­ռաց­ման հա­մա­կար­գեր՚,- տե­ղե­կաց­րեց Կ. Շահ­րա­մա­նյա­նը։
Մա­տա­ղիս տա­նող ճա­նա­պար­հի շի­նա­րա­րու­թյա­նը հետևել է նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը։ Կա­պա­լա­ռու ըն­կե­րու­թյան տնօ­րեն Հա­կոբ Հա­կո­բյա­նը երկ­րի ղե­կա­վա­րին տե­ղե­կաց­րել է, որ ճա­նա­պար­հի ա­ռա­ջին՝ 5,5-կի­լո­մետ­րա­նոց հատ­վա­ծը պատ­րաստ կլի­նի ըն­թա­ցիկ տար­վա հոկ­տեմ­բե­րին: ՙՀո­ղա­յին աշ­խա­տանք­նե­րից հե­տո մենք կկա­տա­րենք ա­վա­զա­կոպ­չա­յին հիմ­քի պատ­րաս­տում։ Այ­նու­հետև ի­րա­կա­նաց­նե­լու ենք խճա­պատ­ման աշ­խա­տանք­ներ։ Օ­գոս­տո­սի 1-ին սկ­սե­լու ենք աս­ֆալ­տա­պա­տու­մը և 15 օր անց ճա­նա­պար­հը հանձ­նե­լու շա­հա­գործ­ման՚,- ի­րա­զե­կեց Հ. Հա­կո­բյա­նը։

Աշ­խա­տանք­ներն ա­վար­տե­լուց հե­տո շին­տեխ­նի­կան կտե­ղա­փոխ­վի Մա­տա­ղիս-Թա­լիշ ճա­նա­պար­հա­հատ­ված։ Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րը չի բա­ցա­ռում, որ դա լի­նի 2020 թվա­կա­նին։ Նո­րու­թյունն ու­րա­խաց­րել է ոչ միայն սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րին, այլ նաև ա­ռաջ­նագ­ծի հյու­սի­սա­յին հատ­վա­ծը հս­կող զին­ծա­ռա­յող­նե­րին։ Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի հյու­սի­սա­յին զո­րա­մա­սե­րից մե­կի հրա­մա­նա­տար, գն­դա­պետ Ար­մեն Գյո­զա­լյա­նի խոս­քով՝ ՙԱյս­տեղ ծա­ռա­յող սպա­նե­րի և նրանք ըն­տա­նիք­նե­րի հա­մար այս ճա­նա­պար­հը մեծ նշա­նա­կու­թյուն ու­նի։ Այ­սօր այն բար­վոք վի­ճա­կում չէ, և պի­տի ա­սեմ, որ սպա­նե­րի անձ­նա­կան օգ­տա­գործ­ման մե­քե­նա­ներն այս ճա­նա­պար­հին չեն դի­մա­նում և ժա­մա­նա­կից շուտ շար­քից դուրս են գա­լիս։ Լիա­հույս եմ՝ որ աս­ֆալ­տա­պատ ճա­նա­պար­հով զին­ծա­ռա­յող­նե­րը Մա­տա­ղի­սից Մար­տա­կերտ կհաս­նեն ոչ թե 1 ժա­մում՝ այլև 15 րո­պեում՚։ 
Մար­տա­կերտ-Մա­տա­ղիս-Թա­լիշ ճա­նա­պար­հի նո­րո­գու­մը եր­կար սպաս­ված է, ա­սում է Մար­տա­կեր­տի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Էդ­գար Հա­րու­թյու­նյա­նը։ Ըստ նրա՝ աս­ֆալ­տա­պատ ճա­նա­պար­հը նոր թափ կհա­ղոր­դի շր­ջա­նի տն­տե­սա­կան զար­գաց­մանն ու զբո­սաշր­ջա­յին նե­րու­ժի բա­ցա­հայտ­մա­նը: ՙԱյս տա­րած­քում ու­նենք մինչև 800 հեկ­տար ո­ռո­գո­վի հո­ղա­տա­րածք, որ­տեղ կա­րե­լի է զբաղ­վել ոչ միայն հա­ցա­հա­տի­կի, այլ ա­ռա­վել շա­հա­վետ կուլ­տու­րա­նե­րի մշա­կու­թյամբ։ Այս ճա­նա­պար­հը հնա­րա­վո­րու­թյուն կտա կապ­վել մայր Հա­յաս­տա­նին և ու­նե­նալ օգ­տա­կար գոր­ծո­ղու­թյան բարձր գոր­ծակ­ցով տն­տե­սա­կան աշ­խա­տանք։ Հա­վե­լեմ՝ որ Մա­տա­ղի­սի տա­րած­քում են գտն­վում պատ­մամ­շա­կու­թա­յին մեծ ար­ժեք ներ­կա­յաց­նող Ե­ղի­շե ա­ռա­քյալ ե­կե­ղե­ցին և Վա­չա­գան Բա­րե­պաշ­տի դամ­բա­րա­նը։ Այս ա­մե­նը կն­պաս­տի, որ աս­ֆալ­տա­պատ ճա­նա­պար­հով զգա­լի թվով տու­րիստ­ներ այ­ցե­լեն Մա­տա­ղիս՚,- նկա­տել տվեց Էդ. Հա­րու­թյու­նյա­նը։
Նա­խա­գահ Սա­հա­կյա­նի աշ­խա­տան­քա­յին այ­ցի վեր­ջին կան­գա­ռը Մա­տա­ղի­սի ձկ­նա­բու­ծա­րանն էր։ Գոր­ծա­րա­նը հա­վակ­նում է տե­ղա­կան ու մի­ջազ­գա­յին շու­կա­յում կա­յուն տեղ զբա­ղեց­նել Ար­ցա­խում ար­տադր­ված խա­վիա­րով և ձկ­նամ­սով։