ԳԼՈԲԱԼ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԿԱՅՈՒՄ ԵՆ...
Ռիսկի ո՞ր գործոնն է ամենամեծ թվով մահերի պատճառ դառնում աշխարհում։ Ոչ ծխելը։ Եվ անգամ ոչ գերճնշումը։ Դա վատ սնունդն է։
ՙՇատ երկրներում վատ սնունդն ավելի հաճախ է մարդկանց մահվան պատճառ դառնում, քան ծխախոտի օգտագործումը կամ զարկերակային գերճնշումը՚,- ասում է Վաշինգտոնի համալսարանի առողջապահության ցուցանիշների ամբիոնի դոցենտ Աշքան Աֆշինը։
Եվ հարցը միայն նրան չի վերաբերում, որ մարդիկ վնասակար սնունդ են ընտրում, օրինակ՝ կարմիր միս և գազավորված քաղցր ըմպելիք։ Ոչ պակաս կարևոր է մեր օրաբաժնում առողջարար սննդի ոչ բավարար քանակությունը, ինչպես նաև այն, որ այդ ուտելիքը չափազանց շատ աղ է պարունակում, ասում է Աֆշինը` վերլուծության գլխավոր հեղինակը, վերլուծություն, որը 27 տարվա հետազոտությունների արդյունք է և որը հրապարակվեց ՙԼանցետ՚ ամսագրում։
ՙԱյն դեպքում, երբ այդ հարցի շուրջ տարվող բոլոր բանավեճերում ավանդաբար շեշտը դրվում էր վնասակար ուտելիքի ընդունումը նվազեցնելու վրա, մենք մեր հետազոտության մեջ ցույց տվեցինք, որ ամբողջ բնակչության մակարդակով, ընդհանրապես, առողջարար սննդի ոչ բավականաչափ օգտագործումն առավել կարևոր գործոն է, քան վնասակար մթերքների հաճախակի կիրառումը՚,- ասել է նա։
Հետազոտությունը ցույց տվեց, որ 2017թ. աշխարհում յուրաքանչյուր հինգերորդ մահը (իսկ դա կազմում է 11 միլիոն մարդ), հարուցված էր ավելի շուտ օրաբաժնում աղի չափազանց մեծ քանակության առկայությամբ և նրանում ամբողջական հատիկի, մրգերի, ընկուզեղենի և սերմերի պակասով, քան տրանսճարպերի, քաղցր ըմպելիքների և մեծ քանակությամբ կարմիր մսի ու դրանից պատրաստված ուտեստների կիրառմամբ։ Հետազոտության մեծ ծավալը վկայում է, որ նրա արդյունքներն արդիական են բոլորի համար, կարևոր չէ` որտեղ է մարդն ապրում, ասում է հետազոտությանը մասնակցած` Նոր Զելանդիայի Օհայոյի համալսարանի գիտաշխատող Էնդրյու Ռեյնոլդսը։ ՙՀետազոտության մեջ արված եզրակացությունները հիմք կծառայեն քաղաքական որոշումների կայացման համար, որոնք սահմանում են՝ ինչ սննդամթերքներ են հասանելի արևմտյան երկրներում, ինչպես են դրանք շուկայում առաջ մղվում և, հնարավոր է, նաև դրանց գինը մոտակա տարիներին՚,- ներկայացրել է Ռեյնոլդսը։
Սնուցման հետ կապված ռիսկի 15 գործոնները
Բիլ և Մելինդա Գեյթսի անվան հիմնադրամի կողմից ֆինանսավորված աշխատանքի ընթացքում Աֆշինն ու իր պաշտոնակիցները քննության են ենթարկել սննդառության հետ կապված ռիսկի 15 գործոն, ինչպես նաև մահացության և հաշմանդամության հետ նրանց ունեցած կապը։ Վնասակար կարմիր մսի և դրանից պատրաստված ուտեստների, շատ քաղցր պարունակող ըմպելիքների, տրանսճարպային թթուների և աղի մեծ քանակությունը (որոնք, ինչպես վաղուց հայտնի է, վտանգ են ներկայացնում առողջության համար) համեմատվել է առողջության վրա օգտակար մթերքների փոքր չափաբաժինների կիրառման ներգործության հետ։ Այդ օգտակար մթերքները ներառել են մրգեր, բանջարեղեն, ամբողջական հատիկավորներ, կաթ, կալցիում, ընկուզեղեն և սերմեր, բջջանյութ, լոբազգիներ, ծովամթերքներից ստացվող օմեգա-3 ճարպաթթուներ և բազմահագեցած ճարպեր, սաղմոնում պարունակվող օգտակար ճարպեր, բուսական ճարպեր։
Բացառությամբ աղի, որը ռիսկի առանցքային գործոն էր գրեթե ամենուր, հետազոտությունը ցույց տվեց, որ կարմիր միսը և դրանից պատրաստված ուտեստները, տրանսճարպերը և քաղցր ըմպելիքները ռիսկի դիագրամի ստորին մասում են տեղակայված երկրների մեծամասնության համար։
Իրականում, աշխարհում բոլոր մահերի կեսից ավելին, որոնք կապված են սննդի հետ, 2017թ. պայմանավորված էին ռիսկի միայն երեք գործոններով. չափազանց մեծ քանակությամբ աղի, ոչ բավականաչափ ամբողջական հատիկի և մրգերի կիրառմամբ։ Այդ ռիսկերը նույնն են մնում՝ անկախ երկրների մեծամասնության սոցիալ-տնտեսական մակարդակից, գրել է Աֆշինը։
Այս նոր հետազոտությունը հիվանդությունների գլոբալ բեռի վերաբերյալ ամենամյա զեկույցի մաս դարձավ, որը պատրաստվել է հազար հետազոտողների միավորման կողմից, ովքեր իրենց տեսադաշտում են պահում վաղաժամ մահերը և ավելի քան 350 հիվանդությունների և վնասվածքների հետևանքով պատճառվող հաշմանդամության դեպքերը195 երկրներում։ Հունվարին այս միավորումը հրապարակեց իր ՙսննդակարգը` առողջ մոլորակի համար՚, որը ենթադրում է, որ կարմիր մսի և շաքարի կիրառման կրկնակի կրճատումը, ինչպես նաև մրգերի, բանջարեղենի և ընկուզեղենի կիրառման մեծացումը կարող է շուրջ 11,6 միլիոն վաղաժամ մահ կանխարգելել՝ առանց մոլորակին վնաս հասցնելու։
Մահացություն` կապված սննդի օրաբաժնի հետ`
ըստ երկրների
Տասնյակ միլիոնավոր մահացության դեպքեր, որոնք կապված էին սննդի օրական չափաբաժնի հետ, 2017թ. հարուցված էին սիրտանոթային հիվանդություններով, քաղցկեղը 913 000 մահվան պատճառ դարձավ, իսկ երկրորդ տիպի շաքարախտը՝ 339 000 մահվան։ Դրանից բացի, 2017թ. այդ երեք գործոններն առաջ բերեցին մի շարք քրոնիկ հիվանդություններ, որոնք հաշմանդամության դեպքերի 66%-ի պատճառը դարձան։
Հետաքրքիր է, որ ճարպակալումը գլխավոր գործոններից մեկը չդարձավ և միայն 6-րդ տեղում էր հիվանդությունների հետ կապված գլոբալ ռիսկերի ցուցակում, տեղեկացրել է Աֆշինը։
Ուզբեկստանում արձանագրվել են սննդի հետ կապված առավել մեծ թվով մահվան դեպքեր, նրան հաջորդում են Աֆղանստանը, Մարշալյան կղզիները, Պապուա Նոր Գվինեան և Վանտանաուն։ Պարզվեց, որ Իսրայելը նման մահերի ամենացածր թիվն ունի, նրան հաջորդում են Ֆրանսիան, Իսպանիան, Ճապոնիան և Անդորան՝ Ֆրանսիայի և Իսպանիայի միջև գտնվող մի փոքրիկ իշխանություն։
Ցածր մահացությանն առչվող սանդղակում Մեծ Բրիտանիան 23-րդ տեղում է՝ առաջ անցնելով Իռլանդիայից (24) և Շվեդիայից (25), այն դեպքում, երբ ԱՄՆ-ն 34-րդ տեղում է հայտնվել՝ Ռուանդայից և Նիգերիայից հետո (21 և 42)։ Հնդկաստանը 118-րդ տեղում է, իսկ Չինաստանը՝ 140-րդ։
Ռիսկի ամենամեծ գործոնները
Միացյալ Նահանգների, Հնդկաստանի, Բրազիլիայի, Պակիստանի, Եգիպտոսի, Գերմանիայի, Իրանի և Թուրքիայի համար ռիսկի ամենամեծ գործոնը դարձավ օրաբաժնում ամբողջական հատիկի բացակայությունը, շատ այլ երկրներում այդ գործոնը երկրորդ և երրորդ տեղում էր։ Սա չի նշանակում, որ այդ երկրներում ապրող մարդիկ հատիկավորներ չեն ուտում, այլ ավելի շուտ այն, որ նրանք ուտում են մշակում անցած հատիկավորներ, որոնք շատ փոքր սննդային արժեք և պոտենցիալ առումով մեծ քանակությամբ կալորիաներ ունեն։
Ռեյնոլդսը, ով այս տարի ՙԼանցետում՚ առողջության վրա ամբողջական հատիկի ունեցած ներգործությանը նվիրված հետազոտություն հրապարակեց, նախազգուշացնում է, որ այսօր ՙամբողջական հատիկավորների՚ անվան տակ սպառողներին ներկայացվող մթերքներից շատերը հաճախ որպես այդպիսիք չեն հանդիսանում։
ՙԱմբողջական հատիկները ներառվում են խիստ վերամշակում անցած մթերքների մեջ, որոնք կարող են խիստ մանրացված լինել և որոնց նատրիում, ազատ շաքարներ և հագեցած ճարպեր են ավելացված՚,- ասում է Ռեյնոլդսը։- Մտածում եմ, մենք բոլորս պետք է դա հաշվի առնենք և նվազագույն մշակման ենթարկված ամբողջական հատիկների առավելությունները չշփոթենք այն բանի հետ, ինչն այսօր հաճախ գովազդվում է որպես ամբողջահատիկավոր մթերք՚։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2016-2025թթ. հայտարարել է ՄԱԿ-ի ակտիվության տասնամյակ, որը պետք է ուղղվի սննդի հետ կապված խնդիրներին և կառավարություններին խնդրում է նման պարտավորություններ ստանձնել՚։ Հոուկսի խոսքով` սա կպահանջի պետական գործիչների, սննդամթերք արտադրողների, շուկայագետների և մատակարարների համակարգված ջանքերը, ինչն էական ձեռքբերում կդառնա։
Եթե նորից վերադառնանք ամբողջահատիկավոր մթերքներին, արմատական փոփոխություններ կպահանջվեն ձեռնարկությունների գործունեության և սննդամթերքների բաշխման մեջ, ասել է նա։
Բայց Հոուկսը լիահույս է այս հարցում։ 20 տարի առաջ, նրա խոսքով, երբ ինքը գլոբալ մակարդակով առողջապահության հարցերով զբաղվող քաղաքական գործիչներին ասում էր սննդի օրաբաժնի կարևորության մասին, իրեն վերաբերում էին ՙասես ինչ-որ մարգինալի։ Հիմա, երբ ես գալիս ու ասում եմ դա, ինձ լուրջ են ընդունում՚։
inosmi.ru
Սանդի ԼԱՄՈՏՏԵ
CNN, ԱՄՆ