[ARM]     [RUS]     [ENG]

Ա­ՎԵ­ԼԻ ԳԵ­ՂԵ­ՑԻԿ ՈՒ ՄԱ­ՔՈՒՐ ՄԱՅ­ՐԱ­ՔԱ­ՂԱՔ

 

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 

Հա­մա­հայ­կա­կան 7-րդ ա­մա­ռա­յին խա­ղե­րի նա­խա­շե­մին Ար­ցա­խի մայ­րա­քա­ղաքն ա­վե­լի գե­ղե­ցիկ ու մա­քուր տես­նե­լու նպա­տա­կով հու­լի­սի 27-ին Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նը հա­մա­քա­ղա­քա­յին շա­բա­թօ­րյակ էր կազ­մա­կեր­պել, ո­րին վաղ ա­ռա­վո­տից ա­ռա­ջինն էին ձեռ­նա­մուխ ե­ղել ՙՍան­մաք­րում՚, Ա­կա­դե­մի­կոս Թախ­տա­ջյա­նի ան­վան ՙՍտե­փա­նա­կեր­տի բու­սա­բա­նա­կան այ­գի՚, ՙԲնա­կա­րա­նա­յին շա­հա­գործ­ման տն­տե­սու­թյուն՚ և ՙՋր­մուղ­կո­յու­ղի՚ ըն­կե­րու­թյուն­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րը: Շատ չան­ցած նրանց են միա­ցել Ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի պե­տա­կան ծա­ռա­յու­թյան հր­շեջ­նե­րը, քա­ղա­քի հիմ­նարկ-ձեռ­նար­կու­թյուն­նե­րի և ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի, ինչ­պես նաև՝ ՙՀան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րոն՚ ՓԲԸ-ի կո­լեկ­տիվ­նե­րը:

Շա­բա­թօ­րյա­կի մաս­նա­կից­նե­րի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում են գտն­վել հրա­պա­րակ­ներն ու փո­ղոց­նե­րը, զբո­սայ­գի­ներն ու պու­րակ­նե­րը, մայ­րա­քա­ղա­քի տե­սար­ժան վայ­րե­րը: Մաս­նա­վո­րա­պես սան­մաքր­ման և բա­րե­կարգ­ման մե­ծա­ծա­վալ աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վել Ստ. Շա­հու­մյա­նի ան­վան կենտ­րո­նա­կան մար­զա­դաշ­տում և հա­րա­կից տա­րածք­նե­րում, քա­ղա­քի Վե­րած­նն­դի և Հաղ­թա­նա­կի հրա­պա­րակ­նե­րում, Ստ. Շա­հու­մյա­նի ան­վան պու­րա­կում, ՙՄենք ենք, մեր սա­րե­րը՚ հու­շա­հա­մա­լի­րի շր­ջա­կայ­քում, քա­ղա­քի մուտ­քի մոտ, փո­ղոց­նե­րում և բա­կե­րում: Լվաց­վել են մայ­րա­քա­ղա­քի բո­լոր հու­շար­ձան­նե­րը, մաքր­վել ու քա­ղա­քից դուրս է բեր­վել մեծ քա­նա­կու­թյամբ աղբ, այդ թվում` շի­նա­րա­րա­կան թա­փոն: Կտրտ­վել են չո­րա­ցած ծա­ռերն ու թփե­րը, հե­ռաց­վել գե­րա­ճած մա­ցա­ռուտ­նե­րը, փխ­րեց­վել, մշակ­վել են հա­րյու­րա­վոր հեկ­տար կա­նաչ տա­րածք­ներ:
Շա­բա­թօ­րյա­կի ըն­թաց­քին հետևում և աշ­խա­տանք­նե­րը կա­նո­նա­կար­գում էր փոխ­քա­ղա­քա­պետ Ար­մեն Հա­կո­բյա­նը։ Նրա հա­վաստ­մամբ, բո­լորն էլ աշ­խա­տել են բա­րեխղ­ճո­րեն, ի­րենց ակ­տի­վու­թյամբ հատ­կա­պես աչ­քի են ըն­կել Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի Ն զո­րա­մա­սի զին­ծա­ռա­յող­նե­րը, ով­քեր, ա­վան­դույ­թի հա­մա­ձայն, սան­մաքր­ման և բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­րել Ա­շոտ Ղու­լյա­նի (Բե­կո­րի) ան­վան զբո­սայ­գում և Հու­շա­հա­մա­լի­րի տա­րած­քում:
ՙԿար­ծում եմ` նո­րու­թյուն ա­սած չեմ լի­նի, ե­թե նշեմ, որ մեր քա­ղա­քը միշտ էլ աչ­քի է ըն­կել իր մաք­րու­թյամբ։ Այդ մա­սին են վկա­յում հատ­կա­պես դր­սեկ­նե­րը։ Իսկ տոն օ­րե­րին և հան­րա­պե­տու­թյան հա­մար կարևոր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ժա­մա­նակ ձգ­տում ենք, որ այն ա­վե­լի գե­ղե­ցիկ երևա։ Հա­մոզ­ված եմ, որ Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի մաս­նա­կից­նե­րին Ստե­փա­նա­կեր­տը կներ­կա­յա­նա ա­վե­լի մա­քուր ու ներ­դաշ­նակ, հյու­րե­րին կըն­դու­նի գր­կա­բաց և ար­ժա­նա­պատ­վո­րեն՚,-ա­սաց Ար­մեն Հա­կո­բյա­նը։

;