Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՙՖՐԱՆ­ՍԱ­ՀԱՅ ԿԱ­ՊՈՒՅՏ ԽԱՉ՚ ԿԱԶ­ՄԱ­ԿԵՐ­ՊՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

Ար­մեն ԲԱ­ԼԱ­ՍԱ­ՆՅԱՆ

Փա­րիզ

Հայ ժո­ղո­վուրդն իր եր­կար պատ­մու­թյան ըն­թաց­քում ճա­շա­կել է ինչ­պես հաղ­թա­նակ­նե­րի բերկ­րան­քը, այն­պես էլ հա­լա­ծանք­նե­րի դառ­նու­թյու­նը և որ­պես հետևանք` սփռ­վել աշ­խար­հով մեկ: Ապ­րե­լով տար­բեր եր­կր­նե­րում` հա­յե­րը կա­րո­ղա­ցել են հա­մախ­մբ­վել, իսկ հայ­կա­կան սփյուռ­քը դար­ձել է այն­պի­սի էթ­նոմ­շա­կու­թա­յին խմ­բի տի­պար, ո­րին հա­ջող­վել է պահ­պա­նել իր ազ­գա­յին ինք­նու­թյու­նը: Սփյուռ­քի գա­ղա­փա­րա­խո­սու­թյան հիմ­քում դր­ված են ՙպատ­մա­կան հի­շո­ղու­թյուն՚ և ՙպատ­մա­կան ճա­կա­տագ­րի ընդ­հան­րու­թյուն՚ հաս­կա­ցու­թյուն­նե­րը: Հեն­վե­լով դրանց վրա` հայ­կա­կան ա­ռա­ջա­տար հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներն աշ­խար­հով մեկ լու­ծում են ազ­գի վե­րած­նն­դին միտ­ված խն­դիր­ներ:

Ֆրան­սիա­յում գոր­ծում են ե­րեք հա­րյու­րից ա­վե­լի հայ­կա­կան հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ: Նրան­ցից մե­կը ՙՖրան­սա­հայ կա­պույտ խաչ՚ կազ­մա­կեր­պու­թյունն է (ՙLa Croix Bleue des Armeniens de France՚): Այն ոչ կա­ռա­վա­րա­կան հա­սա­րա­կա­կան կա­նանց բա­րե­գոր­ծա­կան կազ­մա­կեր­պու­թյուն է, ո­րը զբաղ­վում է մար­դա­սի­րա­կան և սո­ցիա­լա­կան գոր­ծու­նեու­թյամբ Ֆրան­սիա­յի հայ­կա­կան սփյուռ­քում, ինչ­պես նաև Հա­յաս­տա­նում ու Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում:
Նրա ստեղծ­ման պատ­մու­թյան, նա­խագ­ծե­րի և ծրագ­րե­րի մա­սին սի­րով հա­մա­ձայ­նել է պատ­մել կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­գահ Սևան ՄԱՐ­ԴԻ­ՐՈ­ՍՅԱ­ՆԸ:
-Հար­գար­ժան Սևան, պատ­մեք կազ­մա­կեր­պու­թյան մա­սին: Հայտ­նի է, որ այն ծնունդ է ա­ռել Ար­շակ Ջա­մա­լյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ և սկզ­բում կրել է ՙԵվ­րո­պա­յի հայ­կա­կան կար­միր խաչ՚ (ՙLa Croix Rouge armenienne d’Europe՚) ա­նու­նը: Ին­չու՞ է կազ­մա­կեր­պու­թյու­նը վե­րան­վան­վել: Ի՞նչ կա­ռույց է այն այ­սօր ի­րե­նից ներ­կա­յաց­նում:
-ՙԿա­պույտ խա­չը՚ ստեղծ­վել է 1928թ. Ֆրան­սիա­յում: Ի սկզ­բա­նե կազ­մա­կեր­պու­թյու­նը հայտ­նի էր որ­պես ՙԵվ­րո­պա­յի հայ­կա­կան կար­միր խաչ՚, բայց Հա­յաս­տա­նում խոր­հր­դա­յին իշ­խա­նու­թյուն հաս­տատ­վե­լուց հե­տո ո­րո­շում կա­յաց­վեց այն ՙՖրան­սա­հայ կա­պույտ խաչ՚ վե­րան­վա­նել: Այն ստեղծ­վել է ՙԴաշ­նակ­ցու­թյուն՚ խմ­բակ­ցու­թյու­նից Հա­յաս­տա­նի ան­կախ Ա­ռա­ջին Հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյան ան­դամ Ար­շակ Ջա­մա­լյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ ու ղե­կա­վա­րու­թյան ներ­քո:
Բա­րե­գոր­ծա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը միա­վո­րել է հայ կա­նանց, ո­րոնք մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյուն էին ցու­ցա­բե­րում ցե­ղաս­պա­նու­թյու­նից տու­ժած հայ­րե­նա­կից­նե­րին, ո­րոնք այդ տա­րի­նե­րին զանգ­վա­ծա­բար Ֆրան­սիա էին գա­լիս: ՙԿա­պույտ խա­չի՚ ա­ռա­ջին մաս­նա­ճյու­ղը բաց­վել է Մար­սե­լում: Կազ­մա­կեր­պու­թյան գոր­ծու­նեու­թյունն աս­տի­ճա­նա­բար սկս­վեց տա­րած­վել Ռո­նի հով­տի քա­ղաք­նե­րի վրա և, ի վեր­ջո, հա­սավ Փա­րիզ: Այ­սօր ՙՖրան­սա­հայ կա­պույտ խա­չը՚ ու­նի Ֆրան­սիա­յի 35 քա­ղաք­նե­րում գոր­ծող 15 խմ­բե­րի բա­ժան­ված շուրջ 500 ան­դամ: Ղե­կա­վար մար­մի­նը Տնօ­րեն­նե­րի խոր­հուրդն է, որն ըն­տր­վում է ա­մեն եր­կու տա­րին մեկ: 1986 թվա­կա­նից ՙԿա­պույտ խա­չը՚ Ֆրան­սիա­յում ճա­նաչ­ված է որ­պես հան­րօ­գուտ գոր­ծու­նեու­թյուն ի­րա­կա­նաց­նող կազ­մա­կեր­պու­թյուն, ին­չը մեզ ո­րո­շա­կի կար­գա­վի­ճակ և պե­տա­կան ա­ջակ­ցու­թյուն է տրա­մադ­րում:
-Ի՞նչ կարևոր նա­խագ­ծեր է ի­րա­կա­նաց­րել կազ­մա­կեր­պու­թյունն իր գո­յու­թյան տա­րի­նե­րին:
-Մինչև 1950-ա­կան թվա­կան­նե­րը ՙԿա­պույտ խա­չի՚ գլ­խա­վոր նպա­տա­կը հայ ե­րե­խա­նե­րի հա­մար հան­գս­տի կենտ­րոն­ներ ստեղ­ծելն էր և հա­յե­րին բու­ժօգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լը, քա­նի որ Ֆրան­սիա­յում այդ տա­րի­նե­րին դեռ սո­ցիա­լա­կան ա­պա­հո­վու­թյուն չկար: Կա­մա­վոր հի­մունք­նե­րով բժիշկ­նե­րը խոր­հր­դատ­վու­թյուն­ներ էին տրա­մադ­րում հի­վանդ­նե­րին, ե­րե­խա­նե­րին փոխ­պատ­վաս­տում­ներ ա­նում: ՙԿա­պույտ խա­չը՚ զբաղ­վում էր ա­մա­ռա­յին հան­գս­տի կազ­մա­կերպ­մամբ, բա­ցում էր ա­մա­ռա­յին ճամ­բար­ներ: Նման ա­ռա­ջին ճամ­բարն ստեղծ­վել է 1935թ. օ­գոս­տո­սին Նից­ցա­յում, որ­տեղ հան­գիստ կազ­մա­կերպ­վեց ա­նա­պա­հով ըն­տա­նիք­նե­րի տաս­նյակ հայ ե­րե­խա­նե­րի հա­մար:
Ա­ռա­ջին տա­րի­նե­րին օ­տա­րու­թյան մեջ ապ­րող հա­յե­րի կյան­քը շատ ծանր էր, նրանց մեջ հա­րուստ­ներ չկա­յին: 1939թ. պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով Սան-Ժորժ-դե-Դի­դո­նա­յի մոտ գտն­վող ճամ­բա­րում ե­րե­խա­նե­րը մնա­ցին մեկ տա­րուց ա­վե­լի: Եվ այ­սօր մենք ման­կա­կան կենտ­րոն ու­նենք Յու­րա նա­հան­գում: Այ­սօր Յու­րան դար­ձել է հան­դիպ­ման վայր ոչ միայն հայ­կա­կան ծագ­մամբ ֆրան­սիա­ցի ե­րե­խա­նե­րի, այլև Լի­բա­նա­նից, Սի­րիա­յից, եվ­րո­պա­կան եր­կր­նե­րից հա­ճախ այս­տեղ այ­ցե­լող հայ ե­րե­խա­նե­րի հա­մար:
Ստեղծ­ման օր­վա­նից սկ­սած` կազ­մա­կեր­պու­թյան աշ­խա­տան­քի ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րից մե­կը հայ­կա­կան մշա­կույ­թի, նրա յու­րա­տի­պու­թյան և Մաշ­տո­ցի լեզ­վի պահ­պա­նումն է: Այ­սօր Ֆրան­սիա­յում կա տա­սը դպ­րոց, որ­տեղ հա­յոց լե­զու են սո­վո­րում ե­րե­խա­ներ` սկ­սած ման­կա­պար­տե­զի տա­րի­քից մինչև ա­վագ դա­սա­րան­ներ, իսկ եր­բեմն նաև մե­ծա­հա­սակ­ներ: Հա­յոց լե­զու և պատ­մու­թյուն են դա­սա­վան­դում փոր­ձա­ռու ու­սու­ցիչ­ներ: Եր­գը, պա­րը և թա­տե­րա­կան ներ­կա­յա­ցում­նե­րը նե­րառ­ված են ու­սուց­ման մեջ: ՙԿա­պույտ խա­չի՚ ման­կա­վար­ժա­կան կո­մի­տեն ա­ջակ­ցու­թյուն է ցու­ցա­բե­րում հայ­կա­կան դպ­րոց­նե­րին և վե­րահս­կում ու­սուց­ման գոր­ծըն­թա­ցը, պար­բե­րա­բար սե­մի­նար­ներ է անց­կաց­նում ու­սու­ցիչ­նե­րի հա­մար:
ՙԿա­պույտ խա­չը՚ մաս­նակ­ցում է հայ­կա­կան պատ­մու­թյան բո­լոր հի­շար­ժան տա­րեթ­վե­րի ա­ռի­թով կազ­մա­կերպ­վող տո­նա­կա­տա­րու­թյուն­նե­րին: Մենք նաև հո­բե­լյա­նա­կան մի­ջո­ցա­ռում­ներ ենք անց­կաց­նում հենց կազ­մա­կեր­պու­թյու­նում: Ան­ցյալ տա­րի կազ­մա­կեր­պու­թյան ստեղծ­ման 90-ա­մյա­կի առ­թիվ տե­ղի ու­նե­ցավ հիա­նա­լի հա­մերգ` հան­րա­հայտ իս­պա­նա­ցի վիր­տուոզ ջու­թա­կա­հար Ա­րա Մա­լի­քյա­նի, Սի­րու­շո­յի, BERT d’Armeni թա­տե­րա­կան խմ­բի մաս­նակ­ցու­թյամբ: Բո­լոր այն քա­ղաք­նե­րում, որ­տեղ գոր­ծում են ՙԿա­պույտ խա­չի՚ ստո­րա­բա­ժին­նե­րը, անց է կաց­վել հայ կա­նանց նվիր­ված դա­սա­խո­սու­թյուն­նե­րի շարք: Կին ակ­տի­վիստ­նե­րին, ո­րոնք ՙԿա­պույտ խա­չում՚ աշ­խա­տել են ի­րենց կյան­քի ա­վե­լի քան 40 տա­րին, շնորհ­վել են մե­դալ­ներ:
-Հայտ­նի է, որ ՙԿա­պույտ խա­չը՚ մաս­նակ­ցել է բազ­մա­թիվ մար­դա­սի­րա­կան նա­խագ­ծե­րի, օ­րի­նակ, Լի­բա­նա­նում, Խոր­հր­դա­յին Միու­թյան նախ­կին հան­րա­պե­տու­թյուն­նե­րում: Հայ­րե­նա­կից­նե­րին մեծ օգ­նու­թյուն է ցու­ցա­բեր­վել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում հա­կա­մար­տու­թյան ա­մե­նա­թեժ պա­հին, Հա­յաս­տա­նում տե­ղի ու­նե­ցած երկ­րա­շար­ժիչ հե­տո: Աշ­խա­տան­քը շա­րու­նա­կա­կա՞ն է:
-Լի­բա­նա­նում ապ­րում է ա­վե­լի քան 145 հա­զար հայ, և մենք չէինք կա­րող դժ­բախ­տու­թյան պա­հին նրանց ա­նօգ­նա­կան թող­նել: Լի­բա­նա­նում սկս­ված պա­տե­րազ­մի ժա­մա­նակ դրա­մա­հա­վաք ենք կազ­մա­կեր­պել, հու­մա­նի­տար օգ­նու­թյուն էին ու­ղար­կում և ըն­դու­նում Ֆրան­սիա ե­կած մեր հայ­րե­նա­կից­նե­րին: Երբ 1988թ. Սպի­տա­կում տե­ղի ու­նե­ցավ սար­սա­փե­լի, ող­բեր­գա­կան երկ­րա­շարժ, ողջ սփյուռ­քը ցնց­ված էր: Ինչ­պես հա­յե­րի, այն­պես էլ ֆրան­սիա­ցի­նե­րի ա­ռա­տա­ձեռ­նու­թյու­նը բա­ցա­ռիկ էր և մեզ թույլ տվեց ա­ղե­տի գո­տի հասց­նել հա­գուստ, դե­ղո­րայք, մաս­նակ­ցու­թյուն ու­նե­նալ բնա­կե­լի տնե­րի, դպ­րոց­նե­րի վե­րա­կանգ­մա­նը: Ընդ­հա­նուր առ­մամբ Ֆրան­սիա­յում կա­մա­վոր­նե­րը հա­վա­քել ու Հա­յաս­տան են ու­ղար­կել հու­մա­նի­տար օգ­նու­թյու­նով շուրջ հա­րյուր ինք­նա­թիռ: Նման օգ­նու­թյուն է ցու­ցա­բեր­վել նաև Ար­ցա­խին:
Այ­սօր մենք տար­բեր ծրագ­րեր ու­նենք: Ա­ռա­ջին հեր­թին ՙԿա­պույտ խա­չը՚ հո­վա­նա­վո­րում է Հա­յաս­տա­նում ու Ար­ցա­խում ապ­րող ծնո­ղա­զուրկ ե­րե­խա­նե­րին: Մենք լրի­վու­թյամբ կամ մա­սամբ ֆի­նան­սա­վո­րում ենք Ար­ցա­խում Սո­սե Մայ­րի­կի ա­նու­նը կրող ութ ման­կա­պար­տեզ: Ան­ցյալ տա­րի կազ­մա­կեր­պու­թյու­նը բժշ­կա­կան մահ­ճա­կալ­ներ է գնել մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ տու­ժած հաշ­ման­դամ զին­վոր­նե­րի վե­րա­կան­գն­ման հա­մար: Ըստ հնա­րա­վո­րու­թյան նաև օգ­նում ենք Գյում­րիից ոչ հե­ռու գտն­վող Ա­խու­րյա­նի մոր և ման­կան ա­ռող­ջու­թյան կենտ­րո­նին: Կենտ­րո­նում գոր­ծում են ա­տամ­նա­բու­ժա­կան կլի­նի­կա, գի­նե­կո­լո­գիա­կան, ման­կա­բու­ժա­կան, ծնն­դա­բե­րա­կան բա­ժան­մունք: Կենտ­րո­նը ստեղծ­վել է 1988թ. երկ­րա­շար­ժից հե­տո` բնակ­չու­թյա­նը բժշ­կա­կան օգ­նու­թյամբ ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով: Մեր­ձա­կա գյու­ղե­րում ապ­րող կա­նայք կա­րող են այս­տեղ անվ­ճար ծնն­դօգ­նու­թյուն ստա­նալ: 20 տար­վա ըն­թաց­քում ծնն­դա­տա­նը լույս աշ­խարհ է ե­կել ա­վե­լի քան 1600 ե­րե­խա:
Դրա­նից բա­ցի, ՙԿա­պույտ խա­չի՚ հա­տուկ նա­խագ­ծի շր­ջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­վում է կր­թա­թո­շա­կա­յին ծրա­գիր` ուս­ման նպա­տա­կով Հա­յաս­տա­նից Ֆրան­սիա գնա­ցող ու­սա­նող­նե­րի հա­մար:
-Ի՞նչ մի­ջոց­նե­րով է ՙԿա­պույտ խա­չը՚ ի­րա­կա­նաց­նում իր գոր­ծու­նեու­թյու­նը:
-Կազ­մա­կեր­պու­թյան ֆի­նան­սա­վոր­ման աղ­բյուր­նե­րը ՙԿա­պույտ խա­չի՚ մաս­նա­կից­նե­րի ան­դա­մավ­ճար­ներն են, մաս­նա­վոր և ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց նվի­րատ­վու­թյուն­նե­րը, ինչ­պես նաև տար­բեր մշա­կու­թա­յին-կր­թա­կան ակ­ցիա­նե­րի և մի­ջո­ցա­ռում­նե­րի անց­կա­ցու­մից ստաց­ված ե­կա­մուտ­նե­րը: Բո­լոր ակ­ցիա­նե­րը և մի­ջո­ցա­ռում­նե­րը միտ­ված են նա­խագ­ծե­րի հա­ջող ի­րա­գործ­ման, հայ ըն­տա­նիք­նե­րին, հայ ե­րե­խա­նե­րին օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու հա­մար մի­ջոց­ներ հայ­թայ­թե­լուն: Մի­ջո­ցա­ռու­մե­րի ժա­մա­նակ մենք հայ­տա­րա­րում ենք` ինչ նա­խագ­ծե­րի և ուր կուղղ­վեն մի­ջոց­նե­րը:

www.noev-kovcheg.ru