Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՙՇԱՐ­ԺՈՒՄՆ ԻՄ ՏԱ­ՐԵՐՔՆ Է՚

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­յին հա­մայն­քի վեր­ջերս կա­յա­ցած ա­վա­գա­նու նիս­տում հա­մայն­քի սե­փա­կա­նու­թյուն հան­դի­սա­ցող՝ հան­գս­տի հա­մար նա­խա­տես­ված ՙԿար­կառ՚ ճամ­բա­րի տա­րած­քը 15 տա­րի ժամ­կե­տով ան­հա­տույց օգ­տա­գործ­ման ի­րա­վուն­քով տրա­մադր­վել է Ա­զատ Ա­դա­մյա­նին՝ նպա­տա­կա­յին ներդ­րու­մա­յին ծրա­գիր ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար: Թե ի՞նչ ծրագ­րի ի­րա­կա­նաց­ման մա­սին է խոս­քը, բա­ցա­հայ­տե­ցինք Ա­զատ Ա­ԴԱ­ՄՅԱ­ՆԻ հետ զրույ­ցի ժա­մա­նակ:

Փոքր-ինչ ման­րա­մասն ներ­կա­յաց­նենք Ա­զա­տին, ին­չը կն­պաս­տի նաև պատ­կե­րաց­նե­լու ներ­կա­յաց­ված ծրագ­րի, հա­վա­տա­ցած եմ, հե­տաքր­քիր լու­ծում­նե­րով ի­րա­գործ­մա­նը:
Նա պրո­ֆե­սիո­նալ ջու­թա­կա­հար էր, աշ­խա­տում էր Ար­ցա­խի պե­տա­կան կա­մե­րա­յին նվա­գախմ­բում: Բա­նա­կում ծա­ռա­յե­լուց հե­տո հաս­կա­ցավ, որ ե­րաժշ­տու­թյու­նից բա­ցի սի­րում է մագլ­ցել լեռ­նե­րը, ու­նի հա­ճա­խա­կի երևան ե­կող մտահ­ղա­ցում­ներ, գա­ղա­փար­ներ, ո­րոնք կա­րող է կյան­քը կո­չել: Սի­րում է ժա­մա­նակն անց­կաց­նել ըն­կեր­նե­րի, հա­սա­կա­կից­նե­րի հետ: Մի խոս­քով՝ հաս­կա­ցավ, որ իր տա­րեր­քը շար­ժումն է: Խի­զա­խու­թյուն ու­նե­ցավ հրա­ժար­վել ե­րա­ժիշ­տի մաս­նա­գի­տու­թյու­նից, կտ­րուկ փո­խել կյան­քի հու­նը: Հե­տաքր­քր­վեց լեռ­նա­յին զբո­սաշր­ջու­թյան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով՝ Երևա­նում մաս­նակ­ցեց դա­սըն­թաց­նե­րի: Հիմ­նեցՙՖրիս­տեպ՚ էք­ստ­րե­մալ տու­րիզ­մի և ար­շավ­նե­րի ա­կումբ: Օն­լայն կա­պեր է հաս­տա­տել աշ­խար­հի նման ա­կումբ­նե­րի հետ: Երբ ՙՄար­դը և լեռ­նե­րը՚ իր լու­սան­կա­րը մի­ջազ­գա­յին մր­ցույ­թում ճա­նաչ­վեց լա­վա­գույ­նը, կտ­րուկ մե­ծա­ցավ հե­տաք­րք­րու­թյու­նը ա­կում­բի հան­դեպ: Թվում էր` կա­րե­լի է բա­վա­րար­վել ձեռք բե­րա­ծով: Բայց ոչ` Ա­զա­տի դեպ­քում: Նրա պրպ­տուն միտ­քը ծնում էր նոր գա­ղա­փար­ներ: Ցան­կու­թյուն ա­ռա­ջա­ցավ ե­րի­տա­սարդ­նե­րի հա­մար հիմ­նել տնա­յին մի­ջա­վայ­րի ա­զատ ու ջերմ մթ­նո­լոր­տով սր­ճա­րան կամ ա­վե­լի շուտ, ինչ­պես վեր­ջերս է տա­րած­ված, ՓԱԲ: Հիմ­նեց քա­ղա­քում հայտ­նի ՙԲար­դակ՚ ան­վամբ ժա­ման­ցա­յին վայր, որ­տեղ մեծ հա­ճույ­քով հա­ճա­խում են մի­ջին տա­րի­քի և ե­րի­տա­սարդ սե­րուն­դը, զբո­սաշր­ջիկ­նե­րը, ով­քեր սի­րում են ա­զատ ու ան­կաշ­կանդ ան­կաց­նել ի­րենց ժա­ման­ցը՝ ըստ երևա­կա­յու­թյան, միևնույն ժա­մա­նակ չխան­գա­րե­լով ներ­կա­նե­րին:
Հա­ջորդ նա­խա­ձեռ­նու­թյու­նը ծն­վեց ապ­րի­լյան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից հե­տո: Վր­դո­ված լի­նե­լով, որ Հա­յաս­տա­նի, Ար­ցա­խի խա­նութ­նե­րի ողջ ապ­րան­քը մե­ծա­մա­սամբ թուր­քա­կան են, նա մի օր ո­րո­շեց մա­սամբ լու­ծել այդ հար­ցը: Հիմ­նեց կա­րի փոք­րիկ ար­տադ­րա­մաս: Որ­պես­զի ապ­րան­քը տար­բեր­վի շու­կա­յում ե­ղած ապ­րան­քա­տե­սա­կից, կա­րած շա­պիկ­նե­րի վրա գր­վեց` կե­սը անգ­լե­րե­նով, կե­սը հա­յե­րե­նով, ար­ցախ­ցի­նե­րի սիր­ված ա­սած­վածք­նե­րը: Ցա­վոք, ինչ­պես տե­ղե­կա­ցանք, վեր­ջին այս մտահ­ղաց­ման ի­րա­կա­նա­ցումն այս պա­հին սա­ռեց­ված է, քա­նի որ Հա­յաս­տա­նի շու­կան այժմ, Թուր­քիա­յից բա­ցի, այլ եր­կր­նե­րից կտոր­ներ չի ներ­բեր­վում:
Ըստ Ա­զատ Ա­դա­մյա­նի՝ 2010թ. հան­դի­սա­նա­լով լեռ­նա­յին էք­ստ­րե­մալ զբո­սաշր­ջու­թյան շար­ժիչ ու­ժը, պար­բե­րա­բար շփում­նե­րի ըն­թաց­քում ե­կել է այն եզ­րա­կա­ցու­թյան, որ զբո­սաշր­ջի­կի հա­մար Ար­ցա­խում չկա նվա­զա­գույն են­թա­կա­ռուց­վածք­նե­րով մի տա­րածք, որ­տեղ նա կա­րող է խփել իր վրա­նը, անց­կաց­նել գի­շե­րա­կա­ցը, կազ­մա­կեր­պել իր ա­ռօ­րյան:
-Փնտ­րում էի մի տեղ, որ­տեղ կա­րող էի սար­քել միայն վրա­նա­յին ճամ­բա­րի հա­մար նա­խա­տես­ված կա­ռույց­ներ, բայց ըն­թաց­քում մտա­ծե­ցի, որ կա­րե­լի է նաև տնակ­ներ կա­ռու­ցել, մի խոս­քով՝ զբո­սաշր­ջա­յին հա­մա­լիր,- տե­ղե­կաց­նում է իմ զրու­ցա­կի­ցը: -Ըն­կեր­նե­րիս խոր­հր­դով կանգ ա­ռա ՙԿար­կառ՚ ճամ­բա­րի տա­րած­քի վրա, քա­նի որ, մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, դա չէր շա­հա­գործ­վում ար­դեն մի քա­նի տա­րի: Դի­մե­ցի հա­մա­պա­տաս­խան մար­մին­նե­րին, սկզ­բում ա­ռա­ջարկս դրա­կան ըն­դուն­վեց, հե­տո խոչն­դոտ­ներ ա­ռա­ջա­ցան: Երբ հաս­կա­ցա, որ այդ տա­րած­քը չեն ու­զում տրա­մադ­րել, փնտ­րե­ցի և ընտ­րե­ցի Ղայ­բա­լի­շե­նի մոտ հա­մա­պա­տաս­խան տա­րածք: Սկ­սե­ցի բա­րե­կար­գել և պետք է ար­դեն անց­նեի կա­ռու­ցա­պատ­մա­նը, երբ Նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նից հան­դի­պե­լու հրա­վեր ստա­ցա: Զրույ­ցը վե­րա­բե­րում էր զբո­սաշր­ջա­յին հա­մա­լի­րի կա­ռուց­ման իմ նա­խա­ձեռ­նու­թյա­նը, ո­րի հա­մար նա­խա­տե­սել էի ՙԿար­կա­ռի՚ տա­րած­քը: Նա­խա­գա­հը հա­վա­նեց նա­խա­գի­ծը և ա­սաց, որ ճիշտ կլի­ներ ծրա­գիրն ի­րա­կա­նաց­նել հենց ՙԿար­կա­ռի՚ տա­րած­քում, քա­նի որ այն­տե­ղի ե­ղած են­թա­կա­ռուց­վածք­նե­րը չշա­հա­գործ­ման, չվե­րահ­սկ­ման պատ­ճա­ռով քանդ­վում են: Սկ­սե­ցի կա­ռու­ցա­պատ­ման աշ­խա­տանք­նե­րը` զու­գա­հեռ ըն­թաց­քա­վա­րե­լով փաս­տաթղ­թա­յին գոր­ծըն­թա­ցը: 7-8 ա­միս հե­տո վեր­ջա­պես այդ տա­րած­քի շա­հա­գործ­ման ի­րա­վունքս ա­վա­գա­նու կող­մից հաս­տատ­վեց: Նա նաև տե­ղե­կաց­րեց, որ ներդ­րու­մա­յին ծրագ­րով նա­խա­տես­վում է զբո­սաշր­ջա­յին հա­մա­լի­րի կա­ռու­ցու­մից զատ ի­րա­կա­նաց­նել ե­րի­տա­սար­դու­թյան ժա­ման­ցի ու հան­գս­տի ար­դյու­նա­վետ կազ­մա­կեր­պում: Բայց Ա­զա­տը պատ­րաստ է և ար­դեն տրա­մադ­րել է կա­ռու­ցած տնակ­նե­րը մար­զիկ­նե­րի հա­վա­քի հա­մար:
Նա ե­րախ­տա­պարտ է Նա­խա­գա­հին, ում մի­ջամ­տու­թյու­նը եր­կու ան­գամ կարևոր դեր խա­ղաց ծրագ­րի ա­րագ ի­րա­կա­նաց­ման հար­ցում: երկ­րորդ ան­գամ դա տե­ղի ու­նե­ցավ Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի նա­խա­շե­մին, երբ բա­զում հյու­րե­րին տե­ղադր­ման հա­մար նա­խա­տե­սել էին նաև ՙԿար­կառ՚ զբո­սաշր­ջա­յին հա­մա­լի­րը: ՙԲա­կո Սա­հա­կյա­նը ե­կավ, տե­սավ կա­տա­րած աշ­խա­տանք­նե­րը, շատ հա­վա­նեց և աշ­խա­տանք­նե­րը ա­րա­գաց­նե­լու նպա­տա­կով հրա­հան­գեց օգ­նու­թյան հաս­նել շի­նա­րա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին, ո­րոնց մի­ջո­ցով ա­րագ կա­ռուց­վե­ցին են­թա­կա­ռուց­վածք­նե­րը՚,- շեշ­տեց Ա­զա­տը:
Նրա տե­ղե­կատ­վու­թյամբ՝ նախ­կին ճամ­բա­րի ներքևի մա­սը նա­խա­տես­ված է վրա­նա­յին զբո­սաշր­ջու­թյան հա­մար, վերևի մա­սը, որ­տեղ կա­ռուց­ված են քա­րե և փայ­տյա տնակ­ներ, կզար­գա­նա ագ­րո­տու­րիզ­մը: Այ­սինքն՝ զբո­սաշր­ջի­կը կապ­րի գյու­ղա­կան մի­ջա­վայ­րի կեն­ցա­ղով. կլի­նեն այ­գի­ներ, հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նան ստա­նալ խնե­ցու կա­րագ, թան, թել մա­նել և նմա­նա­տիպ բա­ներ: Կկա­ռուց­վեն նաև գետ­նատ­նակ­ներ՝ էք­ստ­րիմ սի­րող զբո­սաշր­ջիկ­նե­րի հա­մար:
Հա­մա­լի­րը կա­րող է տրա­մադր­վել նաև ման­կա­կան ճամ­բա­րի կազ­մա­կերպ­մա­նը, ե­թե գտն­վեն հո­վա­նա­վոր­ներ: Իսկ ե­րե­խա­նե­րի զբո­սան­քի հա­մար դռ­նե­րը միշտ բաց կլի­նեն (ի դեպ, ար­դեն կա նա­խա­դեպ՝ ման­կա­պար­տե­զի ե­րե­խա­նե­րին էին զբո­սան­քի բե­րել):
Հե­տաքր­քր­վե­ցինք Ղայ­բա­լի­շե­նի տա­րած­քի հե­ռան­կար­նե­րով: Ըստ Ա­զա­տի՝ տա­րած­քը 50 տա­րով տր­ված է ի­րեն, տե­ղայն­քը մաքր­ված է, ջրա­մա­տա­կա­րա­րու­մը ա­պա­հով­ված, ճա­նա­պարհ­նե­րը` անց­կաց­ված, գա­ղա­փար­ներ կան, բայց շի­նա­րա­րու­թյու­նը փոքր-ինչ ուշ կի­րա­կա­նաց­վի՝ կապ­ված ֆի­նանս­նե­րի սղու­թյան հետ: Հատ­կա­պես որ արևա­յին պա­նել­նե­րը, ո­րի մի­ջո­ցով ա­պա­հով­վել էին է­լեկտ­րա­կա­նու­թյու­նը, տե­ղա­փո­խել են ՙԿար­կա­ռի՚ տա­րածք: