Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ԵՌԱՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայտնի է, որ մեր հանրապետությունում սոցիալական որոշ խմբերի անձանց նյութապես օժանդակելու համար ԼՂՀ կառավարության որոշմամբ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա, Սեպտեմբերի 2-ի՝ ԼՂՀ հռչակման օրվա և Դեկտեմբերի 10-ի՝ ԼՂՀ պետական անկախության հանրաքվեի ու Սահմանադրության օրվա կապակցությամբ սահմանված է  միանվագ դրամական օգնություն։ 
Ինչպես մեզ տեղեկացրեց ԼՂՀ սոցապնախարարության սոցիալական աջակցության բաժնի պետ Սամվել Իսրայելյանը, ս.թ. մայիսի 3-ից արդեն սկսված են Մայիսյան եռատոնի կապակցությամբ տրամադրվող միանվագ դրամական օգնության վճարումները։ Շուշիի ազատագրման 20-ամյակի  կապակցությամբ բարձրացվել են վճարումների չափերը՝ բացառությամբ Արցախյան  պատերազմի հաշմանդամ զինծառայողներին տրամադրվող դրամական օգնության չափերի (նրանք  կստանան 10-հազարական դրամ)։ 
Համաձայն կարգի՝ ԼՂՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները կստանան 50¬հազարական դրամ,  Հայրենական մեծ պատերազմի (1941-1945թթ.) մարտական գործողությունների մասնակիցները և նույն պատերազմում զոհվածների ընտանիքների անդամները նույնպես կստանան 50¬հազարական դրամ։ Իսկ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին և նույն պատերազմի մասնակիցներին հավասարեցված անձանց կտրամադրվի 25¬հազարական դրամ։ 18¬հազարական դրամ կստանան այդ տարիների ԽՍՀՄ մեդալակիրները։ 
Արցախյան ազատամարտում զոհված զինծառայողների և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այն ընտանիքները, որոնք ունեցել են երկու կամ երեք զոհ, համապատասխանաբար միանվագ դրամական օգնություն կստանան սահմանված չափի կրկնապատիկի և  եռապատիկի չափով։ 
Միանվագ դրամական օգնության վճարումներն իրականացվում են Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում գործող ՙԱրցախփոստ՚ ՓԲԸ կապի բաժանմունքներում՝ ըստ քաղաքացիների հաշվառման վայրի։
 Մեր զրուցակցի տեղեկատվությամբ՝ միանվագ դրամական օգնություն կստանա շուրջ 5.500 հոգի, որից 104-ը Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ են և 88-ը՝ նույն պատերազմի հաշմանդամներ։ Ընդհանուր առմամբ՝ ԼՂՀ պետական բյուջեի միջոցներից կտրամադրվի շուրջ 178 մլն դրամ։
Սահմանված կարգի համաձայն՝ դրամական օգնության իրավունք ունեն ԼՂՀ¬ում մշտական հաշվառում ունեցող անձինք։ Դրամական օգնություն ստանալու համար պետք է ներկայանալ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։  
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ