ԴՐՎԱՏԱՆՔԻ ԱՐԺԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
Էդիկ ԴԱՎԹՅԱՆ
ք. Հադրութ
Ղարաբաղ Տելեկոմը՚ հանդես է եկել նոր նախաձեռնությամբ. համագործակցելով Հադրութի շրջվարչակազմի ղեկավարության հետ` ընկերությունը ձեռնամուխ է եղել Ապրիլան պատերազմում հերոսաբար նահատակված Թաղասեր գյուղ բնակիչ Նվեր Սիմոնյանի ընտանիքի բնակելի տան վերանորոգմանը։
Ամիսներ առաջ ՙՂարաբաղ Տելեկոմի՚ գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանն անձամբ է ծանոթացել Սիմոնյանների բնակարանային պայմաններին և ցանկություն հայտնեց կապիտալ վերանորոգել այն։ Պայմանավորվածության համաձայն բնակելի տան տանիքի վերանորոգման աշխատանքները ֆինանսավորել է Հադրութի շրջվարչակազմը, իսկ սենյակների, սանհանգույցի, խոհանոցի և այլ աշխատանքները` ՙՂարաբաղ Տելեկոմը՚։ Ամիսներ անց բնակելի տունը կապիտալ վերանորոգվել է:
Բնակարանամուտին ներկա էին ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանը, Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Վարդան Գասպարյանը, կապալառու կազմակերպության ներկայացուցիչներ։ Նվեր Սիմոնյանի մայրը` Սուսաննա Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց ինչպես ՙՂարաբաղ Տելեկոմի՚ ղեկավարությանը, այնպես էլ շրջվարչակազմին` բնակելի տան վերանորոգման համար, նշելով, որ այն մի ցանկալի նվեր է իր նահատակ որդու հիշատակին։ Իր հերթին ՙՂարաբաղ Տելեկոմի՚ գլխավոր տնօրենը նշեց, որ ծրագիրը լինելու է շարունակական, ձգտելու են հնարավորության սահմաններում աջակցել զոհված զինծառայողների ընտանիքներին։