ՙՍԱՆ­ՄԱՔ­ՐՈՒՄ՚ ՀՈԱԿ-Ի ԱՌ­ՋԵՎ ԾԱ­ԳՈՂ ԽՆ­ԴԻՐ­ՆԵ­ՐԸ

ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ

Այս տա­րի մայ­րա­քա­ղա­քի բա­րե­կարգ­ման շր­ջա­նակ­նե­րում աս­ֆալ­տա­պատ­վել են մի շարք փո­ղոց­ներ, ուս­տի և ա­ռաջ է ե­կել սան­մաքր­ման խն­դի­րը, ո­րի լուծ­ման ու­ղի­նե­րի, ըն­կե­րու­թյան այլ աշ­խա­տանք­նե­րի շուրջ զրու­ցե­ցինք ՙՍան­մաք­րում՚ ՀՈԱԿ-ի տնօ­րեն Ա­լյո­շա ՍԵՅ­ՐԱ­ՆՅԱ­ՆԻ հետ:

Մինչ բուն հար­ցին անց­նե­լը, հե­տաքր­քր­վե­ցինք, թե ինչ­պես են մաքր­վում ոչ աս­ֆալ­տա­պատ փո­ղոց­նե­րը: Ըստ Ա. Սեյ­րա­նյա­նի՝ նման ու աս­ֆալ­տա­պատ փո­ղոց­նե­րը մաքր­վում են հաս­տի­քով նա­խա­տես­ված աղբ հե­ռաց­նող­նե­րի կող­մից, ընդ ո­րում, կենտ­րո­նա­կան փո­ղոց­նե­րը հա­վա­քում են ա­մեն օր՝ ժա­մը 14.00-ից հե­տո, իսկ ոչ աս­ֆալ­տա­պատ փո­ղոց­նե­րը՝ եր­կու օ­րը մեկ` ա­ռա­վո­տյան ժա­մը 5-6-ը: Բնա­կա­նա­բար, աս­ֆալ­տա­պատ փո­ղոց­ներն ավ­լում են ա­մեն օր՝ ա­ռա­վո­տյան ժա­մը 4:00-6.30-ը:
ՙՆոր աս­ֆալ­տա­պա­տած փո­ղոց­նե­րի սան­մաքր­ման հար­ցը ժա­մա­նակ է պա­հան­ջում: Նախ քա­ղա­քա­պե­տա­րա­նի բնա­կա­րա­նա­յին, կո­մու­նալ տն­տե­սու­թյան և բնա­պահ­պա­նու­թյան բաժ­նի աշ­խա­տող­նե­րի հետ մեկ­տեղ,-նշում է տնօ­րե­նը,-չա­փագր­վում են աս­ֆալ­տա­պատ տա­րածք­նե­րը, տվյալ­նե­րը ներ­կա­յաց­նում կա­ռա­վա­րու­թյա­նը՝ նոր հաս­տիք­ներ հատ­կաց­նե­լու հա­մար: Ըստ ըն­դուն­ված չա­փա­նիշ­նե­րի՝ մեկ հա­վա­քա­րա­րի նոր­ման կազ­մում է 3.500 քառ.մ, ո­րից էլ հատ­կաց­վում են անհ­րա­ժեշտ հաս­տիք­նե­րը: Մինչ այդ նշ­ված փո­ղոց­նե­րի սան­մաքր­ման խն­դի­րը լուծ­վում է հիմ­նար­կի ներ­սում կազ­մա­կեր­պած շա­բա­թօ­րյակ­նե­րի մի­ջո­ցով: Ա­մեն բրի­գադ հեր­թով մաք­րում է մո­տա­կա նոր աս­ֆալ­տա­պա­տած փո­ղոց­նե­րը՚:
ՙՍան­մաք­րում՚ ՀՈԱԿ-ի ներդ­րու­մը տե­սա­նե­լի էր այս ա­մառ Ար­ցա­խում տե­ղի ու­նե­ցած ֆուտ­բո­լա­յին ՙԿո­նի­ֆա՚ և Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի ժա­մա­նակ, ո­րոնք հիմ­նա­կա­նում անց­նում էին մար­զա­դաշ­տում, ո­րի առջև կազ­մա­կեր­պու­թյու­նը չու­նի որևէ պար­տա­վո­րու­թյուն, քա­նի որ կնք­ված չէ ոչ մի պայ­մա­նա­գիր: Այ­նուա­մե­նայ­նիվ, այդ օ­րե­րին ըն­կե­րու­թյան աշ­խա­տա­կից­ներն օ­րը եր­կու ան­գամ կամ, ե­թե եր­կու խաղ էր տե­ղի ու­նե­նում, չորս ան­գամ սան­մաքր­ման աշ­խա­տանք­ներ էին կազ­մա­կեր­պում. ա­մեն ան­գամ էլ 2 մե­քե­նա աղբ էին տե­ղա­փոխ­վում կենտ­րո­նա­կան աղ­բա­նոց: Ա. Սեյ­րա­նյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ կա­ռա­վա­րու­թյան կող­մից ըն­կե­րու­թյան այն աշ­խա­տող­նե­րը, ո­րոնք մաս­նակ­ցել են ՙԿո­նի­ֆա՚ ֆուտ­բո­լա­յին խա­ղե­րի սան­մաքր­ման աշ­խա­տանք­նե­րին, խրա­խուս­վել են 40-60 տո­կո­սով՝ կապ­ված աշ­խա­տանք­նե­րի չա­փե­րից: Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի սան­մաքր­ման աշ­խա­տանք­նե­րի հա­մար խրա­խուս­վել են ա­վե­լի քիչ տո­կո­սով՝ ֆի­նանս­նե­րի սղու­թյան պատ­ճա­ռով: Տնօ­րե­նը շեշ­տեց, որ խրա­խուս­վել են նաև այն վա­րորդ­նե­րը և աղբ բար­ձող բան­վոր­նե­րը, ո­րոնք այդ օ­րե­րին մաս­նակ­ցել են աղ­բա­հան­ման գոր­ծըն­թա­ցին:
Քա­նի որ առջևում ձմ­ռան ա­միս­ներն են, հե­տաքր­քր­վե­ցինք ըն­կե­րու­թյան պատ­րաստ­վա­ծու­թյան մա­կար­դա­կով: Տնօ­րե­նի հա­վաստ­մամբ՝ նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րի մի մա­սը կա­տար­ված է, մյու­սը ըն­թաց­քի մեջ է. ան­ցյալ տար­վա­նից ու­նեն 80 տոն­նա աղ և դրան հա­մա­պա­տաս­խան ա­վազ: Ար­դեն պատ­վիր­ված է ևս 40 տոն­նա աղ, ա­վա­զի հար­ցում խն­դիր չի ծա­գում: Ըն­կե­րու­թյունն ու­նի ձնա­հա­վաք 2 մե­քե­նա, ո­րոնց մի­ջո­ցով հնա­րա­վոր է մաք­րել նաև մայ­թե­րը: Մայ­թե­րի մաքր­ման հա­մար պատ­րաստ են նաև ֆա­նե­րա­յից պատ­րաս­տած բա­հեր: Առ­կա է նաև մեկ JSB մակ­նի­շի տրակ­տոր, ո­րը հա­վա­քած ձյու­նը բար­ձում է ինք­նա­թափ մե­քե­նա­նե­րի մեջ: Ա. Սեյ­րա­նյա­նը հա­վե­լեց, որ ա­ռատ ձյան ժա­մա­նակ Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը տրա­մադ­րում է բա­վա­րար թվով ինք­նա­թափ մե­քե­նա­ներ և JSB մակ­նի­շի տրակ­տոր­ներ:
Ինչ վե­րա­բե­րում է տեխ­նի­կա­կան բա­զա­յին, տնօ­րե­նը շեշ­տեց, որ այն բա­վա­րար չէ, ե­ղա­ծի մեծ մասն էլ թար­մաց­ման խիստ կա­րիք ու­նի: Կադ­րա­յին հոս­քերն էլ ա­նընդ­հատ տե­ղի են ու­նե­նում ծանր ու ան­դուր աշ­խա­տան­քի և ոչ բա­վա­րար աշ­խա­տա­վար­ձե­րի չա­փե­րի պատ­ճա­ռով: