Logo
Print this page

ՄԵԾ ԵՎ ՏԱ­ՔՈՒԿ ԸՆ­ՏԱ­ՆԻՔ, Ա­ՆՈՒ­ՆԸ ՙՀԱՆ­ԳԱ­ՆԱԿ՚

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 2004 թվա­կա­նին Ար­ցա­խում ստեղծ­վեց հա­սա­րա­կա­կան մի կազ­մա­կեր­պու­թյուն, ո­րի հիմ­նա­դիր­ներ Մաք­սիմ Հով­հան­նի­սյա­նի ու Զո­յա Թո­րո­սյա­նի նպա­տակն էր ի­րա­կա­նաց­նել այն­պի­սի ծրագ­րեր, ո­րոնք փոք­րի­շա­տե կբա­րե­լա­վեն հա­սա­րա­կու­թյան խո­ցե­լի խա­վե­րի՝ ա­ռանձ­նա­պես միայ­նակ կեն­սա­թո­շա­կա­ռու­նե­րի կյանքն ու ապ­րե­լա­կեր­պը։ Այ­սօր ար­դեն ՙՀան­գա­նա­կը՚ կա­յա­ցած կա­ռույց է և իր գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում ձեռք է բե­րել ճա­նա­չում և հե­ղի­նա­կու­թյուն։

Հոկ­տեմ­բե­րի 23-ին Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տում ՙՀան­գա­նակ՚-ը նշեց հիմ­նադր­ման 15-րդ տա­րե­դար­ձը։ Նշեց իր շա­հա­ռու­նե­րով, թի­մա­կից­նե­րով, և, ի­հար­կե, ա­ջա­կից­նե­րով։ Ցա­վոք, հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով տո­նա­կան հան­դի­սու­թյա­նը ներ­կա չէր կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­գահ Գո­հար Հով­հան­նի­սյա­նը:
Մի­ջո­ցառ­ման ժա­մա­նակ տե­սաե­րիզ­նե­րի մի­ջո­ցով ներ­կա­յաց­վեց կազ­մա­կեր­պու­թյան ան­ցած ու­ղին՝ ստեղ­ծու­մից առ այ­սօր։ ՙՀան­գա­նակն՚ ան­ցել է ճա­նա­պարհ, ո­րը լի էր խն­դիր­նե­րով ու մար­տահ­րա­վեր­նե­րով, հիաս­թա­փու­թյամբ ու ոգևո­րու­թյամբ, հու­զում­նա­լից և ու­րախ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րով։ Ա­ռա­ջին ծրա­գի­րը, ո­րի վրա սկ­սե­ցին աշ­խա­տել կազ­մա­կեր­պու­թյան հիմ­նա­դիր­նե­րը մի խումբ հա­մա­խոհ­նե­րի հետ, կոչ­վում էր ՙՍո­ցիա­լա­կան և բժշ­կա­կան օգ­նու­թյուն Ստե­փա­նա­կեր­տում բնակ­վող միայ­նակ տա­րեց­նե­րին՚։ Ո՞վ ի­մա­նար, որ հենց այդ ծրա­գիրն է դառ­նա­լու կազ­մա­կեր­պու­թյան գոր­ծու­նեու­թյան ան­կյու­նա­քա­րը։

Ծրա­գի­րը կյան­քի կոչ­վեց ա­միս­ներ անց՝ Քե­րո­լայն Նա­ջա­րյա­նի ջան­քե­րով։ Դա պի­լո­տա­յին ծրա­գիր էր, ո­րը հա­վա­նու­թյան ար­ժա­նա­ցավ Հայ կա­նանց բա­րե­կե­ցու­թյան միու­թյան կող­մից (AVVA)։ Ծրա­գի­րը մեկ­նար­կեց 2004թ. դեկ­տեմ­բե­րին։ Հե­տա­գա­յում ար­դեն այն ու­նե­ցավ իր տրա­մա­բա­նա­կան շա­րու­նա­կու­թյու­նը և սա­հուն կեր­պով պի­լո­տա­յի­նից ան­ցավ հիմ­նա­կա­նի՝ շա­հա­ռու­նե­րի թիվն աս­տի­ճա­նա­բար հասց­նե­լով 200-ի։ Տա­րեց­նե­րի ծրա­գիրն ի­րա­կա­նում Հա­յաս­տան-Ար­ցախ-Սփյուռք հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հրա­շա­լի օ­րի­նակ է։
Կազ­մա­կեր­պու­թյան հիմ­նադր­ման և ա­ռա­ջին գրա­սե­նյա­կի ձևա­վոր­ման գոր­ծում ան­չափ մեծ է Զա­վեն Քեն Դա­րյա­նի ներդ­րու­մը։ ՙՀան­գա­նա­կի՚ նվի­րյալ բա­րե­կամն ա­ռա­ջին­նե­րից մեկն էր, որ ար­ձա­գան­քեց և կա­տա­րեց իր ա­ռա­ջին նվի­րատ­վու­թյու­նը։ Նյու­յոր­քաբ­նակ հայ բա­րե­րա­րը պար­բե­րա­բար նվի­րատ­վու­թյուն­ներ էր ա­նում ինչ­պես Տա­րեց­նե­րի հիմ­նա­կան ծրագ­րին, այն­պես էլ մի շարք այլ ծրագ­րե­րի։ Ա­մե­նա­կարևոր նրա ներդ­րու­մը, սա­կայն, Շու­շիի տա­րեց­նե­րի ծրագ­րի ի­րա­կա­նա­ցումն էր, ո­րը մեկ­նար­կեց 2016թ. հոկ­տեմ­բե­րի 1-ին։
Խո­սե­լով Շու­շիի Տա­րեց­նե­րի ծրագ­րի մա­սին՝ ան­կա­րե­լի է չն­շել նաև Դա­վիթ Մկրտ­չյա­նի ա­նու­նը. հան­գա­նակ­ցի­նե­րի հա­վաստ­մամբ՝ նրա նվի­րատ­վու­թյուն­նե­րի շնոր­հիվ այս ծրա­գի­րը ևս շա­րու­նա­կա­կան կլի­նի։
Այս­պես աս­տի­ճա­նա­բար՝ հիմ­նա­դիր­նե­րի գա­ղա­փա­րը դար­ձել է գործ, թղ­թի վրա նշ­ված ցու­ցակ­նե­րում նե­րառ­ված մար­դիկ դար­ձել են հո­գե­մոտ բա­րե­կամ­ներ, իսկ ա­վե­լի ճիշտ՝ ստեղծ­վել է հա­րա­զատ մարդ­կան­ցով կազմ­ված մի մեծ ըն­տա­նիք։ Նախ­կին կի­սա­մութ գրա­սե­նյա­կը վե­րա­փոխ­վե­լով, վե­րած­վել է ըն­դար­ձակ մի տան, ո­րի տաք հար­կի տակ հա­վաք­վում են մեծ ըն­տա­նի­քի բո­լոր ան­դամ­նե­րը։ Սա է ՙՀան­գա­նակ՚ ՀԿ-ի 15-ա­մյա տա­րեգ­րու­թյու­նը։
Տա­րե­դար­ձի կա­պակ­ցու­թյամբ բա­րե­մաղ­թան­քի ու շնոր­հա­վո­րան­քի խոս­քի պա­կաս չկար։ ԱՀ աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և վե­րաբ­նա­կեց­ման նա­խա­րա­րի տե­ղա­կալ Ռու­զան­նա Սարգ­սյա­նի խոս­քով՝ տա­րեց­նե­րը միշտ էլ ե­ղել են ու կան պե­տու­թյան ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում։ Նրանց հա­մար պե­տա­կան մի շարք ծրագ­րեր են ի­րա­կա­նաց­վում՝ ար­ժա­նա­վա­յել կյան­քով ապ­րե­լու հա­մար։ Գե­րա­տես­չու­թյան հա­մա­կար­գում գոր­ծում է Տա­րեց­նե­րի և հաշ­ման­դամ­նե­րի սո­ցիա­լա­կան սպա­սարկ­ման կենտ­րոն՝ տնա­յին պայ­ման­նե­րում նրանց խնա­մե­լու հա­մար։ Այ­սօր­վա դրու­թյամբ կենտ­րո­նի կող­մից սպա­սարկ­վում և տնա­յին խնամք է ստա­նում 170 հո­գի։ Ռ. Սարգ­սյանն այս հա­մա­տեքս­տում կարևո­րեց ՙՀան­գա­նակ՚-ի դե­րը և նրա հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը։
ԱՀ մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան Ար­տակ Բեգ­լա­րյա­նը շնոր­հա­վո­րան­քի խոս­քում մաս­նա­վո­րա­պես կարևորեց ՙՀան­գա­նակ՚-ի ա­ռա­քե­լու­թյու­նը։
ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նը, կարևո­րե­լով ՙՀան­գա­նակ՚-ի գոր­ծու­նեու­թյու­նն Ար­ցա­խի հա­սա­րա­կա­կան դաշ­տում, նշեց, որ կա­ռույ­ցը ձեռք է մեկ­նում այն մարդ­կանց, ով­քեր իս­կա­պես օգ­նու­թյան կա­րիք ու­նեն։
Հու­զիչ և կազ­մա­կեր­պու­թյան հան­դեպ ա­ռանձ­նա­հա­տուկ ակ­նա­ծան­քով էր լի ԱՀ ՙՄայ­րու­թյուն՚ ՀԿ նա­խա­գահ Հաս­միկ Մի­քա­յե­լյա­նի ող­ջույ­նի խոս­քը։ Նա գո­հու­նա­կու­թյամբ փաս­տեց այն ա­մե­նը, ին­չը կա­տա­րում է ՙՀան­գա­նակ՚-ը։ ՙՄիայն բա­ցա­ռիկ մար­դիկ կա­րող են սա­տա­րել կա­րի­քա­վոր­նե­րին, եր­ջան­կու­թյան պա­հեր պարգևել շա­հա­ռու­նե­րին։ Կազ­մա­կեր­պու­թյան թի­մը դա ա­րել է, քան­զի կող­քին ե­ղել են ար­ժա­նա­վոր մար­դիկ, ու­նե­ցել է հա­մա­խոհ­ներ ու հա­մա­կիր­ներ, կա­րե­կից ու ե­րախ­տա­վոր բա­րե­կամ­ներ՚,- ա­սաց Հ. Մի­քա­յե­լյա­նը։ Նա ե­րախ­տա­գի­տու­թյան խոսք հն­չեց­րեց բո­լոր այն ան­ձանց ու կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հաս­ցեին, ո­րոնք սա­տա­րել են հան­գա­նակ­ցի­նե­րին՝ բա­րե­լա­վե­լով շա­հա­ռու­նե­րի կյան­քի ո­րա­կը։ Նրան­ցից մեկն էլ Հայ կա­նանց բա­րե­կե­ցու­թյան միու­թյունն է, ո­րի ա­նու­նը նշ­վեց ա­ռանձ­նա­կի։
ՙՀան­գա­նա­կի՚ թի­մին ուղղ­ված ե­րախ­տա­գի­տու­թյան խոս­քեր ա­սա­ցին նաև ի­րենք՝ շա­հա­ռու­նե­րը։ Սվետ­լա­նա Ար­զու­մա­նյա­նի հա­վաստ­մամբ՝ այս­տեղ ար­վում է ա­մեն ինչ, որ­պես­զի ի­րենց ա­ռօ­րյան անց­նի ու­րախ, հա­գե­ցած։
Իսկ Զի­նա մայ­րի­կը ՙՀան­գա­նակ՚-ի նա­խա­գահ Գո­հար Հով­հան­նի­սյա­նին ուղղ­ված ջերմ խոս­քից հե­տո ներ­կա­նե­րին հիաց­րեց իր հրա­շա­լի եր­գով։
Կազ­մա­կեր­պու­թյան 15-ա­մյա գոր­ծու­նեու­թյան կա­պակ­ցու­թյամբ բա­րե­խիղճ և ար­հես­տա­վարժ աշ­խա­տան­քի հա­մար պատ­վոգ­րեր և շնոր­հա­կա­լագ­րեր հան­ձն­վե­ցին ՙՀան­գա­նակ՚ ՀԿ-ի ան­դամ­նե­րին։
Մի­ջո­ցա­ռումն ու­ղեկց­վեց հա­մեր­գա­յին ծրագ­րով, ո­րին ի­րենց մաս­նակ­ցու­թյունն էին բե­րել Ար­ցա­խի պա­րի պե­տա­կան, ՙՄենք ենք, մեր սա­րե­րը՚, ՙԱր­ցա­խի բա­լիկ­ներ՚ հա­մույթ­նե­րը։

 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.