Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

 

 

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 

ԱՀ կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ Մա­յի­սի 9-ի՝ Հաղ­թա­նա­կի տո­նի, ԼՂՀ պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի և Շու­շիի ա­զա­տագր­ման, ինչ­պես նաև Սեպ­տեմ­բե­րի 2-ի՝ ԼՂՀ հռ­չակ­ման, Դեկ­տեմ­բե­րի 10-ի՝ ԼՂՀ պե­տա­կան ան­կա­խու­թյան հան­րաք­վեի և Սահ­մա­նադ­րու­թյան հի­շար­ժան օ­րե­րի կա­պակ­ցու­թյամբ սո­ցիա­լա­կան ո­րոշ խմ­բե­րի վճար­վում է միան­վագ դրա­մա­կան օգ­նու­թյուն։

Աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և վե­րաբ­նա­կեց­ման նա­խա­րա­րու­թյան ըն­տա­նիք­նե­րի կա­րի­քա­վո­րու­թյան գնա­հատ­ման և սո­ցիա­լա­կան ա­ջակ­ցու­թյան վար­չու­թյան պետ Սամ­վել Իս­րա­յե­լյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ ԼՂՀ պե­տա­կան ան­կա­խու­թյան հան­րաք­վեի և Սահ­մա­նադ­րու­թյան օր­վա կա­պակ­ցու­թյամբ հան­րա­պե­տու­թյու­նում դեկ­տեմ­բե­րի 9-ից կսկս­վի ա­ռան­ձին խմ­բե­րին տրա­մադր­վող միան­վագ դրա­մա­կան օգ­նու­թյան գոր­ծըն­թա­ցը։ Այդ նպա­տա­կով պետ­բյու­ջեից հատ­կաց­վել է 74 մլն 848 հազ. դրամ։ Ո­րոշ­ման հա­մա­ձայն՝ ԼՂՀ պաշտ­պա­նու­թյան ժա­մա­նակ զոհ­ված զին­ծա­ռա­յող­նե­րի ըն­տա­նիք­նե­րը կս­տա­նան 16-հա­զա­րա­կան դրամ, Ար­ցա­խյան գո­յա­մար­տի հաշ­ման­դամ զին­ծա­ռա­յող­նե­րը՝ 10-հա­զա­րա­կան դրամ, Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի հաշ­ման­դամ­նե­րին և նրանց հա­վա­սա­րեց­ված ան­ձանց` 16-հա­զա­րա­կան դրամ, նույն պա­տե­րազ­մի մաս­նա­կից­նե­րին և նրանց հա­վա­սա­րեց­ված ան­ձանց՝ 13-հա­զա­րա­կան դրամ, Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մում զոհ­ված­նե­րի ըն­տա­նիք­նե­րին և այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նի ԽՍՀՄ մե­դա­լա­կիր­նե­րին՝ 11-հա­զա­րա­կան դրամ։ Մեր զրու­ցակ­ցի պար­զա­բան­մամբ` կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ, այս տար­վա­նից կա­տար­ված ո­րո­շա­կի փո­փո­խու­թյուն­նե­րի հա­մա­ձայն, գու­մար­ներ են հատ­կաց­վե­լու նաև ԱՀ պաշտ­պա­նու­թյան ժա­մա­նակ, ինչ­պես նաև ծա­ռա­յո­ղա­կան կամ պաշ­տո­նեա­կան պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­տա­րե­լիս զոհ­ված (մա­հա­ցած) և հետ­մա­հու ՙՄար­տա­կան խաչ՚ 1-ին և 2-րդ աս­տի­ճա­նի շքան­շա­նով պարգևատր­ված ան­ձանց ըն­տա­նիք­նե­րի ան­դամ­նե­րին։ Այդ ա­ռու­մով 40-հա­զա­րա­կան դրամ կհատ­կաց­վի 231 հո­գու։ Բա­ցի դրա­նից 50-հա­զա­րա­կան դրամ կս­տա­նան Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Ինք­նա­վար Մար­զի ժո­ղովր­դա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի մար­զա­յին խոր­հր­դի 20-րդ գու­մար­ման ար­տա­հերթ նս­տաշր­ջա­նին և 1991թ. սեպ­տեմ­բե­րի 2-ին Ստե­փա­նա­կեր­տում գու­մար­ված Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի մարզ­խոր­հր­դի և Շա­հու­մյա­նի շրջ­խոր­հր­դի միա­ցյալ նիս­տին մաս­նակ­ցած 42 պատ­գա­մա­վոր­ներ։
Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տում զոհ­ված զին­ծա­ռա­յող­նե­րի և Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մում զոհ­ված­նե­րի ըն­տա­նիք­նե­րի այն ան­դամ­նե­րը, ով­քեր ու­նե­ցել են եր­կու զոհ՝ միան­վագ դրա­մա­կան օգ­նու­թյան ի­րա­վունք ու­նեն սահ­ման­ված չա­փի կրկ­նա­պա­տի­կի, իսկ ե­րեք զոհ ու­նե­ցող­նե­րը՝ ե­ռա­պա­տի­կի չա­փով։
Ընդ­հա­նուր առ­մամբ, դրա­մա­կան օգ­նու­թյուն կս­տա­նա 5131 հո­գի։
Ս. Իս­րա­յե­լյա­նի խոս­քով՝ ԱՀ մշ­տա­կան հաշ­վա­ռում ու­նե­ցող ան­ձանց դրա­մա­կան օ­ժան­դա­կու­թյու­նը նշա­նակ­վում է հան­րա­պե­տու­թյան շր­ջան­նե­րի վար­չա­կազ­մե­րի (Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի) սո­ցիա­լա­կան հար­ցե­րով զբաղ­վող հա­մա­պա­տաս­խան ստո­րա­բա­ժա­նում­նե­րի կող­մից՝ անհ­րա­ժեշտ փաս­տաթղ­թեր ներ­կա­յաց­նե­լու դեպ­քում։ Դրա­մա­կան օգ­նու­թյուն ստա­նա­լու հա­մար անհ­րա­ժեշտ է ներ­կա­յա­նալ անձ­նագ­րով կամ ան­ձը հաս­տա­տող այլ փաս­տաթղ­թով։ Վճա­րում­ներն ի­րա­կա­նաց­վում են ՙԱր­ցախ­փոստ՚ ՓԲԸ¬ի կա­պի բա­ժան­մունք­նե­րում, իսկ շր­ջան­նե­րում՝ հա­մա­պա­տաս­խան շր­ջա­նա­յին մաս­նա­ճյու­ղե­րի մի­ջո­ցով։

;