[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԽԱՂԱԴԱՇՏ` ՆՈՐ ԲՐԱՋՈՒՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

ք. Քար­վա­ճառ

 Օ­րերս շր­ջա­նի Նոր Բրա­ջուր հա­մայն­քում հան­դի­սա­վոր կեր­պով բաց­վեց վո­լեյ­բո­լի նո­րա­կա­ռույց խա­ղա­դաշտ։ Այն կա­ռուց­վել է Ուկ­րաի­նա­յի հայ հա­մայն­քի ֆի­նան­սա­վոր­մամբ։ Մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա էին Ուկ­րաի­նա­յի հայ­կա­կան հա­մայն­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, գյու­ղի բնա­կիչ­ներ, Նոր Բրա­ջու­րի դպ­րո­ցի ու­սուց­չա­կան և ա­շա­կեր­տա­կան կազ­մը։

Վո­լեյ­բո­լի խմ­բի մար­զիչ, տե­ղի դպ­րո­ցի ֆիզ­կուլ­տու­րա­յի ու­սու­ցիչ Վրեժ Միր­զո­յա­նը վս­տահ է` նո­րա­կա­ռույց խա­ղահ­րա­պա­րա­կում պա­րա­պունք­նե­րը շատ ա­վե­լի լավ ար­դյունք են տա­լու։
Կիևի հայ հա­մայն­քի ղե­կա­վար Նո­րիկ Գևոր­գյա­նը մեզ հետ զրույ­ցում տե­ղե­կաց­րեց` սա Ուկ­րաի­նա­յի հայ հա­մայն­քի կող­մից ա­ռա­ջին բա­րե­գոր­ծու­թյու­նը չէ շր­ջա­նում։
ՙԱն­ցած տա­րի այ­ցե­լել ենք շր­ջա­նի Ակ­նա­բերդ գյու­ղը, այն ար­դեն մեզ շատ հա­րա­զատ է դար­ձել, այ­ցե­լում ենք և օ­ժան­դա­կում տար­բեր հար­ցե­րում։ Այս տա­րի ո­րո­շե­ցինք շր­ջա­նի ևս մեկ գյու­ղում բա­րե­գոր­ծու­թյուն ա­նել, և ըն­տր­վեց Նոր Բրա­ջու­րը։ Վս­տահ եմ,այն ևս հա­րա­զատ է դառ­նա­լու մեզ հա­մար։ Նո­րա­կա­ռույց խա­ղա­դաշ­տը հա­վա­նել եմ. Շատ ու­րախ եմ,որ ե­րե­խա­ներն այ­սու­հետ խա­ղա­լու ա­վե­լի լավ պայ­ման­ներ են ու­նե­նա­լու՚։
Վո­լեյ­բո­լի դաշ­տի բաց­ման մի­ջո­ցառ­ման ժա­մա­նակ Նոր Բրա­ջու­րի դպ­րո­ցի ա­շա­կերտ­նե­րը հյու­րե­րին ներ­կա­յաց­րին ազ­գա­յին երգ ու պար, աս­մունք, շնոր­հա­կա­լա­կան խոսք հղե­ցին հո­վա­նա­վոր­նե­րին։ Շնոր­հա­կա­լա­կան խոս­քով հան­դես ե­կան նաև Նոր Բրա­ջու­րի դպ­րո­ցի տնօ­րեն Նել­լի Սարգ­սյանն ու Շա­հու­մյա­նի շր­ջա­նի վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի կր­թու­թյան և սպոր­տի բաժ­նի վա­րիչ Խո­րեն Վար­դա­նյա­նը։
Մի­ջո­ցառ­ման ա­վար­տին հյու­րե­րը նվեր­ներ հանձ­նե­ցին դպ­րո­ցին ու ա­շա­կերտ­նե­րին։
Խա­ղա­դաշ­տի բա­ցու­մից հե­տո Ուկ­րաի­նա­յի հայ հա­մայն­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ուղևոր­վե­ցին Ակ­նա­բերդ հա­մայնք` այն­տե­ղի դպ­րո­ցա­կան­նե­րին հան­դի­պե­լու և նվեր­ներ հանձ­նե­լու հա­մար։