Logo
Print this page

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ՆԱԽԱԳԾԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Ստե­փա­նա­կեր­տի մա­մու­լի ա­կում­բի և ՙՀան­րա­յին օ­րա­կարգ՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ ի­րա­կա­նաց­ված ՙՔա­ղա­քա­ցիա­կան լրագ­րու­թյուն` չաշ­խա­տող կա­նանց հա­մար՚ ծրագ­րի ա­վար­տի կա­պակ­ցու­թյամբ օ­րերս կազ­մա­կերպ­վեց մի­ջո­ցա­ռում, ո­րի շր­ջա­նակ­նե­րում մաս­նա­կից­նե­րին հան­ձն­վե­ցին վկա­յա­կան­ներ, իսկ հան­րու­թյան դա­տին էլ ներ­կա­յաց­վեց նրանց մե­կա­կան հոդ­ված­նե­րից կազմ­ված ժո­ղո­վա­ծուն։ Ներ­կա էին ԱՀ արտ­գործ­նա­խա­րար Մա­սիս Մա­յի­լյա­նը, ժուռ­նա­լիստ­նե­րի միու­թյան նա­խա­գահ Կիմ Գաբ­րիե­լյա­նը, մե­դիա­փոր­ձա­գետ Մես­րոպ Հա­րու­թյու­նյա­նը, ծրագ­րի կազ­մա­կեր­պիչ­նե­րը, մար­զիչ­ներ, մաս­նա­կից­ներ։

Ստե­փա­նա­կեր­տի մա­մու­լի ա­կում­բի նա­խա­գահ Գե­ղամ Բաղ­դա­սա­րյա­նը շնոր­հա­վո­րեց ՙՔա­ղա­քա­ցիա­կան լրագ­րու­թյուն՝ չաշ­խա­տող կա­նանց հա­մար՚ նա­խագ­ծի 3-րդ խմ­բի մաս­նա­կից­նե­րին և ող­ջու­նեց ար­դեն ձևա­վոր­ված 4-րդ խմ­բի ան­դամ­նե­րին։ Ամ­փո­փե­լով ծրագ­րի ար­դյունք­նե­րը` Գ. Բաղ­դա­սա­րյա­նը հույս հայտ­նեց, որ մաս­նա­կից­նե­րը կլի­նեն ի­րա­զեկ ու գի­տա­կից քա­ղա­քա­ցի­ներ՝ ակ­տիվ քա­ղա­քա­ցիա­կան դիր­քո­րոշ­մամբ։ Նա­խագ­ծի 10 ամս­վա (ամ­սա­կան եր­կու ան­գամ) սե­մի­նար- դա­սըն­թաց­նե­րը վա­րել են փոր­ձա­ռու լրագ­րող­ներ, հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ, ո­րոնք հիմ­նա­կա­նում անդ­րա­դար­ձել են ժո­ղովր­դա­վա­րու­թյան հե­նա­սյու­նե­րին, մար­դու հիմ­նա­րար ի­րա­վունք­նե­րին, գեն­դե­րա­յին հար­ցե­րին և, ընդ­հան­րա­պես, քա­ղա­քա­կան ու հա­սա­րա­կա­կան կարևո­րա­գույն թե­մա­նե­րին։ Մր­ցու­թա­յին կար­գով ըն­տր­ված 10 կա­նանց հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձեռ­վել մտ­քեր փո­խա­նա­կել, բա­նա­վի­ճել և ար­ծարծ­ված թե­մա­նե­րի շր­ջա­նակ­նե­րում ար­տա­հայ­տել ի­րենց ու­րույն կար­ծի­քը, ինք­նադրսևոր­վել ու ճիշտ ար­ձա­գան­քել հա­սա­րա­կա­կան այս կամ այն խնդ­րի վե­րա­բե­րյալ։ ՙԴա­սըն­թաց­նե­րի ըն­թաց­քում փոր­ձում ենք օգ­նել, որ մաս­նա­կից­նե­րի մոտ ձևա­վոր­վի այ­լընտ­րան­քա­յին հա­յացք, որ կյան­քի տար­բեր երևույթ­նե­րին, ի­րա­վի­ճակ­նե­րին նրանք փոր­ձեն նա­յել լայն մտա­հո­րի­զո­նով, այլ տե­սան­կյու­նից։ Իսկ թե ինչ է ստաց­վել ար­դյուն­քում, թող­նում ենք սույն ժո­ղո­վա­ծուի ըն­թեր­ցող­նե­րի դա­տին։ Ա­մեն ան­գամ շեշ­տել ենք, որ ծրա­գի­րը լրագ­րո­ղա­կան դպ­րոց չէ, ին­չը շատ ա­վե­լի դժ­վար գործ է, ո­րով­հետև կա­յա­ցած լրագ­րող դառ­նում են հա­մալ­սա­րա­նա­կան կր­թու­թյու­նից հե­տո` եր­կար տա­րի­նե­րի ըն­թաց­քում։ Պար­զա­պես նա­խագ­ծի մաս­նա­կից­նե­րին ներ­կա­յաց­նում ենք քա­ղա­քա­ցիա­կան լրագ­րու­թյան հիմ­քե­րը և օգ­նում, որ նրանց մոտ ամ­րապ­նդ­վի քա­ղա­քա­ցիա­կան դիր­քո­րո­շու­մը, կեց­ված­քը՚,-նշեց Գ. Բաղ­դա­սա­րյա­նը։
Ե­րեք խմ­բե­րում էլ դա­սա­վան­դել են ար­հես­տա­վարժ մար­զիչ­ներ։ Ծրագ­րի հա­մա­կար­գող Ալ­բերտ Ոս­կա­նյա­նը տե­ղե­կաց­րեց, որ նույն օ­րը կա­յա­ցել է 4-րդ խմ­բի ա­ռա­ջին դա­սըն­թա­ցը, ո­րը վա­րել է մե­դիա­փոր­ձա­գետ Մես­րոպ Հա­րու­թյու­նյա­նը։ Դա­սըն­թա­ցա­վար Ժան­նա Կրի­կո­րո­վան հույս հայտ­նեց, որ նա­խա­գի­ծը մաս­նա­գի­տա­կան ու ան­հա­տա­կան զար­գաց­ման լայն հնա­րա­վո­րու­թյուն­ներ կս­տեղ­ծի կա­նանց հա­մար։ ՙԱյս նա­խա­գի­ծը հա­վա­նում եմ հատ­կա­պես այն բա­նի հա­մար, որ կա­նանց է ընդ­գր­կում, ո­րով­հետև ի­րա­կա­նում մենք ապ­րում ենք այն­պի­սի ժա­մա­նակ­նե­րում, երբ ի­գա­կան սե­ռի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին անհ­րա­ժեշտ է ինք­նաար­տա­հայտ­վել, իսկ հա­սա­րա­կու­թյու­նը հա­ճախ հնա­րա­վո­րու­թյուն չի ըն­ձե­ռում նրանց նե­րու­ժը բա­ցա­հայ­տե­լու հա­մար։ Կար­ծում եմ, այս դա­սըն­թաց­ներն օգ­տա­կար ե­ղան նրանց՚,-ա­սաց Ժ. Կրի­կո­րո­վան։ Ծրագ­րի կազ­մա­կեր­պիչ­նե­րը հույս հայտ­նե­ցին, որ, ան­կախ ա­մեն ին­չից, նշյալ խմ­բե­րի ան­դամ­նե­րը կլի­նեն ի­րա­զեկ ու գի­տա­կից քա­ղա­քա­ցի­ներ՝ գտ­նե­լով ի­րենց ար­ժա­նի տեղն ու դե­րը մեր հա­սա­րա­կու­թյու­նում։

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.