Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՅԼ ՀԱՐ­ՑԵ­ՐԻ ՇՐ­ՋԱ­ՆԱԿ­ՆԵ­ՐՈՒՄ

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Դեկ­տեմ­բե­րի 17-ին Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի նիս­տե­րի դահ­լի­ճում նո­րըն­տիր քա­ղա­քա­պետ Դա­վիթ Սարգ­սյա­նի նա­խա­գա­հու­թյամբ կա­յա­ցավ ա­վա­գա­նու ա­ռա­ջին նիս­տը:

Օ­րա­կար­գա­յին հար­ցե­րի մեծ մա­սը միտ­ված էր տն­տես­վա­րող սու­բյեկտ­նե­րի տուր­քե­րի և գանձ­վող վճար­նե­րի դրույ­քա­չա­փե­րի խե­լա­միտ սահ­ման­նե­րում ի­ջեց­մա­նը, ին­չը վկա­յում է, որ կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում կա­տար­վել է դաշ­տի ու­սում­նա­սիր­ման ծա­վա­լուն աշ­խա­տանք: Կա­ռու­ցո­ղա­կան էին նաև ա­վա­գա­նու ան­դամ­նե­րի ե­լույթ­նե­րը, ով­քեր օ­րա­կար­գա­յին գրե­թե բո­լոր հար­ցե­րի շուրջ հան­դես էին գա­լիս հա­մա­պա­տաս­խան ա­ռա­ջարկ­նե­րով: Ա­վա­գա­նու ան­դամ­նե­րի կող­մից ե­ղան բա­զում ա­ռա­ջարկ­ներ՝ ուղղ­ված փոքր և մի­ջին ձեռ­նար­կա­տի­րու­թյան ո­լոր­տի մատ­չե­լիու­թյու­նը ա­պա­հո­վե­լու խնդ­րին: Ո­րոշ­ներն էլ, ո­րոնք հնա­րա­վոր էր լու­ծել քա­ղա­քա­պե­տա­րա­նի լիա­զո­րու­թյուն­նե­րի շր­ջա­նակ­նե­րում, ըն­դուն­վե­ցին: Ըն­դուն­վե­ցին նաև ո­րոշ ա­ռա­ջարկ­ներ, ո­րոնց լուծ­ման հա­մար պա­հանջ­վում էին հա­մա­պա­տաս­խան կար­գա­վո­րում­ներ հար­կա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րի հետ:
Այլ հար­ցե­րի շր­ջա­նակ­նե­րում անդ­րա­դարձ ե­ղավ գե­րեզ­մա­նո­ցի ճա­նա­պարհ­նե­րի բա­րե­կարգ­մա­նը, ՙՌի­տուալ՚ ըն­կե­րու­թյան ոչ բա­վա­րար գոր­ծու­նեու­թյա­նը, ո­րոշ­վեց հան­դի­պել նշ­ված ըն­կե­րու­թյան տնօ­րե­նի հետ, ի մի բե­րել խնդ­րա­հա­րույց հար­ցե­րը: Բարձ­րաց­վեց լու­ծում պա­հան­ջող ու եր­կար տա­րի­ներ չլուծ­ված Հե­քի­մյան 10 շեն­քի տա­րած­քում անձրևնե­րի ժա­մա­նակ նկուղ­նե­րի ո­ղող­ման հար­ցը, ո­րը, ՙՋր­մուղ-կո­յու­ղի՚ ըն­կե­րու­թյան տնօ­րեն Մար­տիկ Հայ­րա­պե­տյա­նի զե­կուց­մամբ, հետևանք է շեն­քի չորս­բո­լո­րը ան­կա­նոն կա­ռու­ցա­պատ­ման: Հանձ­նա­րար­վեց հան­դի­պել այդ կա­ռույց­նե­րի սե­փա­կա­նա­տե­րե­րի հետ և գտ­նել կար­գա­վոր­ման ու­ղի­նե­րը:
Քն­նարկ­ման ա­ռար­կա դար­ձավ քա­ղա­քում կա­նաչ տա­րածք­նե­րի նվա­զեց­ման, սայ­լա­կով տե­ղա­շարժ­վող հաշ­ման­դամ­նե­րի հա­մար թե­քա­հար­թակ­նե­րի կա­ռուց­ման և քա­ղա­քի բա­րե­կարգ­ման հետ կապ­ված այլ հար­ցեր: Ըստ քա­ղա­քա­պետ Դ. Սարգ­սյա­նի՝ ար­դեն կար­գադր­ված է ճար­տա­րա­պե­տու­թյան բաժ­նի պե­տին, նմա­նա­տիպ հար­ցե­րը մտց­նել նա­խա­գի­ծը հաս­տա­տե­լու ժա­մա­նակ, որ­պես­զի ի­րա­վուն­քի պա­հան­ջով վե­րահս­կե­լի դառ­նան կա­ռու­ցա­պա­տում­նե­րը:
Քա­ղա­քա­պե­տի տե­ղա­կալ Ս. Ղու­լյա­նի ի­րա­զեկ­մամբ՝ ար­դեն գոր­ծում է քա­ղա­քա­պե­տա­րա­նի ֆեյս­բու­քյան է­ջը, որ­տեղ քա­ղա­քա­ցի­նե­րը կա­րող են և ար­դեն բարձ­րաց­նում են ի­րենց հու­զող հար­ցե­րը, ին­չը թույլ է տա­լիս ա­րագ ար­ձա­գան­քել նշ­ված խն­դիր­նե­րին: Քա­ղա­քա­պե­տա­րա­նի գոր­ծու­նեու­թյան մա­սին տե­ղե­կու­թյուն­նե­րը նույն­պես կտե­ղադր­վեն ֆեյս­բու­քյան է­ջում, ին­չը կա­պա­հո­վի թա­փան­ցի­կու­թյու­նը:
Քա­ղա­քա­պետ Դ. Սարգ­սյա­նը վս­տա­հաց­րեց, որ աշ­խա­տե­լու են նաև օ­րեն­սդ­րա­կան դաշ­տում` նպա­տակ ու­նե­նա­լով զար­գաց­նե­լու փոքր և մի­ջին ձեռ­նար­կա­տի­րու­թյու­նը: