[ARM]     [RUS]     [ENG]

ԱՅԳԵՍՏԱՆՑԻՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ԳՅՈՒՂԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՕՐԸ

Է­դիկ ԴԱՎ­ԹՅԱՆ

ք. Հադ­րութ

Հադ­րու­թի շր­ջա­նի Այ­գես­տան (նախ­կին Քոչ­բեկ) հա­մայնքն Ար­ցա­խյան գո­յա­մար­տի տա­րի­նե­րին հրե­տա­կոծ­վել և ռմ­բա­կոծ­վել էր ա­զեր­ինե­րի կող­մից։ Գյու­ղը գտն­վել է պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի թա­տե­րա­բե­մում։ Բնակ­չու­թյու­նը հար­կադ­րա­բար թո­ղել է հա­րա­զատ բնօր­րա­նը։ Այս­տեղ տե­ղա­կայ­ված ինք­նա­պաշտ­պա­նա­կան ջո­կատ­նե­րի հե­նա­կե­տե­րը շուր­ջօ­րյա հեր­թա­պա­հու­թյուն էին ի­րա­կա­նաց­նում ինչ­պես գյու­ղի տա­րած­քի, այն­պես էլ Հադ­րութ-Ֆի­զու­լի ճա­նա­պար­հի վրա։ Ար­ցա­խյան գո­յա­մար­տում Այ­գես­տա­նից զոհ­վել է 8 ա­զա­տա­մար­տիկ, ո­րոնք հու­ղար­կա­վոր­վել են Մեծ Հայ­րե­նա­կա­նում զոհ­ված­նե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող հու­շար­ձա­նի հարևա­նու­թյամբ։

1992թ. հուն­վա­րի 9-ը ճա­կա­տագ­րա­կան էր գյու­ղի հա­մար։ Ռու­սա­կան ռազ­մա­կան միա­վո­րու­մը, ո­րը տե­ղա­կայ­ված էր ա­կում­բում, գյու­ղը թող­նե­լուց հե­տո, ա­զերի­նե­րը լայ­նա­մասշ­տաբ ռազ­մա­գոր­ծո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­րին գյու­ղի վրա։ Հադ­րու­թում, Այ­գես­տա­նում կազ­մա­վոր­ված կա­մա­վո­րա­կան ջո­կատ­նե­րը գյու­ղի ներքևի թա­ղա­մա­սում մար­տի բռն­վե­ցին թշ­նա­մու գե­րակշ­ռող ու­ժե­րի հետ և նրանց հետ շպր­տե­ցին Այ­գես­տա­նից, լավ գի­տակ­ցե­լով, որ ե­թե գրավ­վեր Այ­գես­տա­նը, ա­պա շրջ­կենտ­րո­նի պաշտ­պա­նու­թյու­նը մեծ դժ­վա­րու­թյուն­նե­րի կհան­դի­պեր։
Այ­գես­տա­նի նո­րըն­տիր հա­մայն­քի ղե­կա­վար Վի­տա­լի Շա­մի­րյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ ա­ռա­ջին ան­գամ հուն­վա­րի 9-ը նշ­վեց որ­պես գյու­ղի վե­րած­նն­դի օր։ Մի­ջո­ցառ­մա­նը մաս­նակ­ցում էին Հադ­րու­թի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Կա­մո Պետ­րո­սյա­նը, Այ­գես­տա­նի պաշտ­պա­նու­թյան մար­տե­րին մաս­նակ­ցած վե­տե­րան ա­զա­տա­մար­տիկ­ներ, հա­մա­գյու­ղա­ցի­ներ, ՊԲ բարձ­րաս­տի­ճան սպա­ներ։ Ներ­կա­նե­րը ծա­ղիկ­ներ խո­նահ­րե­ցին ինչ­պես Մեծ Հայ­րե­նա­կա­նում, այն­պես էլ Ար­ցա­խյան գո­յա­մար­տում զոհ­ված­նե­րի գե­րեզ­մա­նա­քա­րե­րին։ Մի­տին­գը բա­ցեց Այ­գես­տա­նի հիմ­նա­կան դպ­րո­ցի տնօ­րեն Ար­թուր Ա­վա­նե­սյա­նը։ ՙՆման մի­ջո­ցա­ռում­նե­րը շատ կարևոր են մա­տաղ սերն­դի ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան դաս­տիա­րա­կու­թյան գոր­ծում, և քա­նի դեռ գտն­վում ենք ոչ պա­տե­րազմ, ոչ խա­ղա­ղու­թյուն պայ­ման­նե­րում, մեզ անհ­րա­ժեշտ է ա­պա­վին­վել մեր ու­ժե­րին և միշտ պատ­րաստ լի­նել հար­ված տա­լու նենգ թշ­նա­մուն՚,-նշեց բա­նա­խո­սը։ Ի­րենց ե­լույթ­նե­րում վե­տե­րան ա­զա­տա­մար­տիկ­ներ Վա­հան Բա­դա­սյա­նը, Ար­թուր Սարգ­սյա­նը և ու­րիշ­ներ կարևո­րե­ցին նման մի­ջո­ցառ­ման կազ­մա­կեր­պու­մը և դր­վագ­ներ պատ­մե­ցին 1992-ի հուն­վա­րի 9-ին տե­ղի ու­նե­ցած դեպ­քե­րի մա­սին։ Ի­րենց սր­տի խոսքն ա­սա­ցին նաև Այ­գես­տա­նի հիմ­նա­կան դպ­րո­ցի սա­նե­րը։ Ել­նե­լով Այ­գես­տա­նի ժո­ղովր­դի հա­մար այդ կարևոր օ­րից` այ­գես­տան­ցի­նե­րը ո­րո­շե­ցին այ­դու­հետ հուն­վա­րի 9-ը նշել որ­պես գյու­ղի վե­րած­նն­դի օր։