[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԱԽԻՇԻ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԽԱՉՔԱՐԸ

Զոհ­րաբ ԸՌ­ՔՈ­ՅԱՆ

ք. Բեր­ձոր

Այ­սօր­վա Քա­շա­թա­ղի մայր գե­տի՝ Հա­կա­րիի 3 մեծ վտակ­նե­րի՝ Ա­ղավ­նո­յի, մի­ջին Հո­չան­ցի և արևե­լյան Շա­լուաի հո­վիտ­նե­րում պահ­պան­վել են հա­յոց պատ­մամ­շա­կու­թա­յին շատ հու­շար­ձան­ներ, ո­րոնք հու­շում են այն մա­սին, որ Պատ­մա­կան Մեծ Հայ­քի Ար­ցախ և Սյու­նիք աշ­խարհ­նե­րի այս տա­րածք­նե­րում մինչև 18-րդ դա­րա­կես մեր պա­պերն են ապ­րել:

Նրանց թո­ղած պատ­մամ­շա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյու­նը, թե­կուզ եր­կու­սու­կես­դա­րյա գե­րու­թյու­նից հե­տո, պար­զա­պես խո­սում է այն մա­սին, որ մեր նախ­նի­ներն այդ­տեղ դա­րե­րի ըն­թաց­քում ստեղ­ծել ու ա­րա­րել են, վան­քեր ու ե­կե­ղե­ցի­ներ են կեր­տել, քա­րե կա­մա­րա­կապ կա­մուրջ­ներ հիմ­նել: Հա­զա­րա­մյակ­նե­րի պատ­մու­թյուն ու­նե­ցող ամ­րոց­նե­րի ա­վե­րակ­ներն ու հնա­դա­րյան դամ­բա­րան­ներն էլ հու­շում են՝ այս տա­րածք­նե­րը շատ վա­ղուց ե­ղել են հայ մար­դու բնօր­րան: Վեր­ջին 2-3 դա­րե­րի ըն­թաց­քում մեր երկ­րին տի­րա­ցած քոչ­վոր­նե­րը մեծ ա­վե­րա­ծու­թյուն­ներ են կա­տա­րել հու­շար­ձան­նե­րի հան­դեպ: Բա­զում ե­կե­ղե­ցի­ներ հիմ­նո­վին ա­վեր­վել են, թշ­նա­մին հատ­կա­պես ա­վե­րել և հո­ղի ե­րե­սից վե­րաց­րել է հա­յոց գե­րեզ­մա­նատ­նե­րը՝ փոր­ձե­լով վե­րաց­նել հայ­կա­կա­նու­թյուն հի­շեց­նող ա­մեն ինչ: Սա­կայն, այս­քա­նով հան­դերձ, այ­սօր այս տա­րածք­նե­րում ցան­կա­ցած ան­տա­ռում ու ձո­րա­կում, սա­րա­հար­թին ու ժայ­ռապ­ռն­կին, գե­տա­փին ու լեռ­նա­ծեր­պե­րին աչքդ կշո­յեն հայ վար­պե­տի քան­դա­կած խաչն ու զար­դա­նախ­շը, վի­մա­գիր ար­ձա­նագ­րու­թյու­նը, թփուտ­նե­րով պատ­ված մա­տու­ռի ա­վե­րա­կը, ժայ­ռին թա­ռած ե­կե­ղե­ցին: Պատ­մա­կան Մեծ Հայ­քի Ար­ցախ աշ­խար­հի Վայ­կու­նիք-Վա­կու­նիս գա­վա­ռի Շա­լուա և նրա արևե­լյան Ա­րա­խիշ (Րա­խիշ) վտա­կի միաց­ման տե­ղում՝ ձա­խափ­նյա հար­թու­թյու­նում՝ ծո­վի մա­կերևույ­թից 1270 մ բարձ­րու­թյան վրա մեծ քա­րա­բե­կո­րին խա­չեր կան քան­դակ­ված: Այս­տե­ղից սկս­վում է ան­տա­ռա­պատ բա­վա­կա­նին թեք լան­ջը՝ ձգ­վե­լով մոտ 130 մետր ուղ­ղա­հա­յաց վեր: Այս­տեղ ամ­բողջ լան­ջը ե­զեր­վում է ուղ­ղա­ձիգ ժայ­ռե­րով, իսկ վերևում ար­դեն մի մեծ հար­թու­թյուն է՝ ալ­պիա­կան մար­գա­գե­տին: Հար­թու­թյան հա­րա­վա­յին մա­սում՝ հենց ժայ­ռապ­ռն­կին տա­րի­ներ ա­ռաջ Մով­սե­սա­շե­նի և Վազ­գե­նա­շե­նի բնա­կիչ­նե­րը հա­յոց հան­գս­տա­րա­նի տեղ են հայտ­նա­բե­րել, որ­տեղ կան 10-ից ա­վե­լի շիր­մա­քա­րեր: Հիմ­նա­կա­նում հարթ տա­պա­նա­քա­րեր են՝ ա­նար­ձա­նա­գիր: Սրանց մեջ է ար­վես­տի իս­կա­կան գլուխ­գոր­ծոց մի խաչ­քար, որն ու­նի ար­ձա­նագ­րու­թյուն: Հու­շա­կո­թո­ղը կերտ­ված է դեղ­նա­վուն քա­րից: Չա­փերն են՝ 235-105-35սմ, վերևի մա­սը կի­սակ­լոր է, ա­վարտ­վում է սլա­քով: Կո­թո­ղը հի­շեց­նում է մուտք՝ եզ­րար­ձակ­ված 3 շեր­տով: Ա­ռա­ջին շեր­տը կազմ­ված է կլո­րա­վուն մոտ 50 զար­դա­նախ­շե­րով, երկ­րոր­դը ամ­բող­ջա­կան կլոր եզր է՝ բա­ժան­ված ա­ռա­ջի­նից բա­րակ փո­սո­րա­կով: Եր­րորդ շեր­տի վրա ար­ձա­նագ­րու­թյունն է, որն սկս­վում է ներքևի ձա­խա­կող­մյան ան­կյու­նից և վեր­ջա­նում աջ ան­կյու­նում: Տա­րած­քի պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րի լա­վա­գույն գի­տակ Ա­լեք­սան Հա­կո­բյա­նի հետ հու­շա­կո­թողն ու­սում­նա­սի­րել ենք տա­կա­վին 2000թ. հու­նի­սին: Պատ­մա­բանն ար­ձա­նագ­րու­թյու­նը վեր­ծա­նել է… Խաչ­քա­րի ձախ ներ­քին ան­կյու­նը կոտր­ված է, և բնա­կա­նա­բար, հնա­րա­վոր չէ ամ­բող­ջու­թյամբ ըն­թեր­ցել ար­ձա­նագ­րու­թյու­նը: Սա­կայն վեր­ջին Չ տա­ռը հա­վա­նա­բար խաչ­քա­րի կերտ­ման թվագ­րու­թյան ա­ռա­ջին թիվն է՝ 700: Չ-ից հե­տո նշ­մար­վում է նաև Կ/60 թիվ/ տա­ռի մաս­նի­կը: Սա հու­շում է, որ խաչ­քա­րը կերտ­վել է Հա­յոց ՉԿ (հնա­րա­վոր է, որ ե­ղել են տաս­նա­վոր և միա­վոր ար­տա­հայ­տող տա­ռեր) թվա­կա­նին: Այս­պի­սով, հրա­շա­կերտ այս խաչ­քա­րը կանգ­նեց­վել է 1311-1320-ա­կան թվե­րին: Ա. Հա­կո­բյա­նը նշում է, որ վի­մագ­րու­թյու­նում հի­շա­տակ­ված իշ­խան Գևորգն ու նրա կին Մի­նան նվի­րատ­վու­թյան ար­ձա­նագ­րու­թյուն են թո­ղել նաև Գան­ձա­սա­րում: Այս ար­ձա­նագ­րու­թյու­նից ի­մա­նում ենք, որ Գևոր­գի հոր ա­նու­նը Հայ­րա­պետ է:

Խաչ­քա­րից դե­պի հյու­սիս-արևելք՝ մոտ 2կմ հե­ռու, պահ­պան­վել են հա­յոց 2 ե­կե­ղե­ցի­ներ՝ դար­ձյալ 12-14-րդ դա­րե­րում կա­ռուց­ված: Ե­կե­ղե­ցի­նե­րից մե­կը թուր­քե­րի կող­մից պայ­թեց­վել է 1983 թվա­կա­նին. այն այժմ էլ, թե­կուզ կի­սա­կան­գուն, հիաց­նում է իր կերտ­ված­քով ու գե­ղեց­կու­թյամբ: Այս սր­բա­վայ­րի տա­րած­քում պահ­պան­ված տա­պա­նա­քա­րե­րից մե­կը պատ­կա­նում է Գևորգ իշ­խա­նի եղ­բո­րը: Մյուս ե­կե­ղե­ցին միա­նավ թա­ղա­ծածկ կա­ռույց է՝ հա­մա­րյա կան­գուն վի­ճա­կում. դի­մա­ցը՝ ժայ­ռի վրա, խա­չեր կան քան­դակ­ված: 2 ե­կե­ղե­ցի­նե­րի շր­ջա­կայ­քում պահ­պան­վել են մի քա­նի տաս­նյակ տա­պա­նա­քա­րեր ու խաչ­քա­րեր: Առ­հա­սա­րակ, տա­րած­քում հայ­կա­կան շատ հու­շար­ձան­ներ են պահ­պան­վել: Հայ­րա­պե­տի, Գևոր­գի, նրանց հետ­նորդ­նե­րի մա­սին է­լի հի­շա­տա­կու­թյուն­ներ կան Գան­ձա­սա­րի վան­քում և Ա­րա­խի­շի տա­րած­քում: Սա հու­շում է, որ այդ շր­ջա­նում այս տոհ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ե­ղել են Ար­ցախ աշ­խար­հի Վայ­կու­նիք-Վա­կու­նիս (հե­տա­գա­յում՝ Մա­ղա­վուզ) գա­վա­ռի իշ­խան­ներն ու հոգևո­րա­կան­նե­րը:
Վեր­ջերս Վազ­գե­նա­շեն գյու­ղի բնա­կիչ, Մով­սե­սա­շե­նի դպ­րո­ցի նախ­կին տնօ­րեն Մի­քա­յել Բա­լա­յա­նի հետ ևս մեկ ան­գամ ու­սում­նա­սի­րե­ցինք տա­րած­քը: Վազ­գե­նա­շեն գյու­ղը գտն­վում է Շա­լուա գե­տի վրա: Այս­տե­ղից ճա­նա­պար­հը բա­ժան­վում է 2 մա­սի: Ու­ղիղ՝ դե­պի հյու­սիս Շա­լուա հա­մայնքն է՝ մի քա­նի գյու­ղե­րով, իսկ դե­պի աջ՝ արևելք ըն­թա­ցող ճա­նա­պար­հը տա­նում է Քար­վա­ճառ: Այս ճա­նա­պարհ­նե­րի հատ­ման տե­ղից քիչ հյու­սիս սկս­վող ան­տա­ռա­պատ սա­րա­լան­ջին պահ­պան­վել է միջ­նա­դա­րյան գե­րեզ­մա­նո­ցը՝ փոքր և հա­սա­րակ խաչ­քա­րե­րով: Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին ա­զե­րի­ներն այս­տեղ ա­նաս­նա­պա­հա­կան գո­մեր են կա­ռու­ցել: Քանդ­ված տե­ղում՝ մոտ 2մ խո­րու­թյամբ բաց­վել են ա­վե­լի հին դամ­բա­րան­ներ: Փոքր գե­տա­կը դա­րե­րի ըն­թաց­քում լեռ­նա­լան­ջը 2 մա­սի է բա­ժա­նել: Աջ կող­մում մի ժայ­ռա­բե­կո­րի վրա փոքր գուռ կա, իսկ կող­քե­րին խա­չեր են քան­դակ­ված: Հա­վա­նա­բար, այն ծա­ռա­յել է որ­պես մկր­տու­թյան ա­վա­զան: Այս­տե­ղից մոտ 100 մ դե­պի արևմուտք շի­նու­թյան ա­վե­րակ կա՝ մե­ջը և կող­քին խաչ­քա­րեր ու տա­պա­նա­քա­րեր: Կա­ռույ­ցի չա­փերն ու հո­րին­ված­քը հու­շում են, որ այն ե­ղել է ե­կե­ղե­ցի և հե­տա­գա­յում ա­վեր­վել: Այս­տե­ղից ժա­մա­նա­կին ճա­նա­պար­հը բարձ­րա­ցել է վեր՝ հի­շա­տակ­ված ար­ձա­նա­գիր խաչ­քա­րը: Բռ­նում ենք պատ­մա­կան ճա­նա­պար­հը և բարձ­րա­նում: Զգաց­վում է, որ այս ու­ղին դա­րեր ա­ռաջ ե­ղել է բա­նուկ, և շատ ուխ­տա­վոր­ներ են ե­կել տա­րած­քի սր­բա­վայ­րե­րը: Բարձ­րա­նում ենք վեր, հաս­նում լան­ջը ե­զե­րող ժայ­ռե­րին: Այս­տեղ ժայ­ռե­րի մեջ բաց­ված մուտ­քից աջ կող­մում խա­չեր են քան­դակ­ված: Դրան­ցից քիչ վերև է գտն­վում խաչ­քա­րը, որն ար­դեն կան­գուն է և տա­րած­քի բնակ­չու­թյան հա­մար դար­ձել է սր­բա­վայր ու հու­շար­ձան: Մի­քա­յելն ա­սում է, որ հոգևոր տո­ներն ու հի­շա­տա­կի օ­րերն այս­տեղ են կազ­մա­կեր­պում մի­ջո­ցա­ռում­նե­րը: Այս­պի­սով 700 տա­րի ա­ռաջ Գևոր­գի կող­մից կանգ­նեց­րած խաչ­քարն այ­սօր ևս դար­ձել է ուխ­տա­վայր, ինչ­պես դա­րեր ա­ռաջ: Խաչ­քա­րի մոտ պահ­պան­ված հարթ տա­պա­նա­քա­րե­րը և պա­տե­րի հետ­քե­րը հու­շում են, որ տա­րած­քում նաև ե­կե­ղե­ցի է ե­ղել, իսկ հարթ տա­պա­նա­քա­րե­րը պատ­կա­նել են սր­բա­վայ­րի հոգևո­րա­կան­նե­րը և, ինչ­պես ըն­դուն­ված էր, գտն­վել են գավ­թի կամ տա­ճա­րի մուտ­քի մոտ: Ե­կե­ղե­ցու գո­յու­թյան մա­սին են խո­սում նաև մո­տա­կա ժայ­ռից ներքև թափ­ված սր­բա­տաշ քա­րե­րի բե­կոր­նե­րը: Փոր­ձում ենք ա­վե­րակ­նե­րի մի­ջից գտ­նել հու­շա­կո­թո­ղի կոտր­ված մա­սը, սա­կայն ա­պար­դյուն: Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին ե­կե­ղե­ցին ու գե­րեզ­մա­նոցն ա­վե­րել են՝ ցան­քա­տա­րածք­ներ հիմ­նե­լու նպա­տա­կով, և շատ տա­պա­նա­քա­րեր, իսկ ե­կե­ղե­ցու քա­րե­րը գլոր­վել են ժայ­ռե­րից ցած: Փոր­ձում ենք նաև ներքևում փնտ­րել կոտր­ված մա­սը: Այն չի գտն­վում, բայց մի քա­նի տա­պա­նա­քար, ե­կե­ղե­ցու քի­վի կտոր­ներ, ան­կյու­նա­քա­րեր գտն­վե­ցին: Եվ մեր փնտր­տու­քի հիմ­նա­կան ար­դյուն­քը ևս մեկ ա­վեր­ված մա­տուռ հայտ­նա­բե­րելն էր: Հի­շա­տակ­ված պատ­մա­կան ճա­նա­պար­հի եզ­րին է գտն­վել մա­տու­ռը: Կա­ռուց­ված է կոպ­տա­տաշ քա­րից, կրա­շա­ղա­խով: Պա­տերն ու­նեն մոտ 1 մ հաս­տու­թյուն: Կարևո­րը, պահ­պան­վել է Խո­րա­նի խաչ­քա­րը, ո­րը գրե­թե կլոր է՝ վրան 5 խա­չեր են քան­դակ­ված, ու­նի 120սմ տրա­մա­գիծ: Շի­նու­թյան մեջ ծա­ռեր ու թփեր են ա­ճել: