[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ Է ՔԱՐՎԱՃԱՌՈՒՄ ԼԵՌՆԱԳՆԱՑԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԸ

Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

ք. Քար­վա­ճառ

 Դեկ­տեմ­բե­րի 21-23-ը ՙExplorers՚ ա­կում­բի, ՙԿա­նաչ ճամ­բար՚ կր­թա­կան հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան, ՙԱր­ցա­խի զար­գաց­ման ծրագ­րեր՚ ե­րի­տա­սար­դա­կան հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ մի խումբ ե­րի­տա­սարդ­ներ Քար­վա­ճա­ռում էին՝ բա­ցա­հայ­տե­լու տե­ղի լեռ­նե­րի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­ներն ու նվա­ճե­լու ե­րեք` ա­ռա­վել բարձր գա­գաթ­նե­րը։ Նա­խա­ձեռ­նու­թյունն ի­րա­կա­նաց­վում է Կով­կա­սի ինս­տի­տու­տի դրա­մաշ­նոր­հով։

ՙՄեր նա­խա­ձեռ­նու­թյանն ա­ջակ­ցել են Ար­ցա­խի մշա­կույ­թի, ե­րի­տա­սադ­րու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը, Քար­վա­ճա­ռի դպ­րո­ցը, որն ա­պա­հո­վել է մեր գի­շե­րա­կա­ցը Քար­վա­ճա­ռում, Հա­յաս­տա­նի ալ­պի­նիզ­մի և լեռ­նա­յին տու­րիզ­մի ֆե­դե­րա­ցիան և Camp.am խա­նու­թը։ Շնոր­հա­կալ ենք բո­լոր ա­ջա­կից­նե­րին, ո­րոնց շնոր­հիվ հնա­րա­վոր է դար­ձել ի­րա­կա­նաց­նել այս ծրա­գի­րը՚,-մեզ հետ զրույ­ցում նշեց ար­շա­վը նա­խա­ձեռ­նող­նե­րից ՙԱր­ցա­խի զար­գաց­ման ծրագ­րեր՚ ե­րի­տա­սար­դա­կան հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­գահ Ար­տա­վազդ Բո­յա­ջյա­նը։
Ըստ մեր զրու­ցակ­ցի՝ նա­խա­ձեռ­նու­թյան հիմ­նա­կան նպա­տակն Ար­ցա­խում լեռ­նագ­նա­ցու­թյան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը բա­ցա­հայ­տելն ու լեռ­նագ­նա­ցա­յին զբո­սաշր­ջու­թյան զար­գաց­մանն ա­ջակ­ցելն է։
Ար­շա­վի մաս­նա­կից­նե­րը Քար­վա­ճա­ռում բարձ­րա­ցել են Հա­յա­ձոր (2415 մ), Քա­րա­սար (2770) և Սևժայռ (2919) լեռ­նե­րը։
ՙԱր­ցա­խում զբ­սաշր­ջու­թյու­նը նոր է սկ­սում զար­գա­նալ. զբո­սաշր­ջիկ­նե­րի թիվն ա­ճում է, բայց մար­դիկ հիմ­նա­կա­նում ընտ­րում են սահ­մա­նա­փակ թվով վայ­րեր։ Նույ­նը կա­րե­լի է ա­սել նաև լեռ­նագ­նա­ցա­յին զբո­սաշր­ջու­թյան մա­սին։ Եվ այս ո­լոր­տի զար­գաց­ման հիմ­նա­կան խո­չըն­դոտ­նե­րից է տե­ղե­կատ­վու­թյան պա­կա­սը։ Մեր այս նա­խա­ձեռ­նու­թյու­նը հե­տա­զո­տա­կան բնույ­թի է. այս ար­շա­վի ըն­թաց­քում մենք տե­ղե­կատ­վու­թյուն ենք հա­վա­քում, ո­րը հե­տա­գա­յում կօգ­նի նաև այլ ար­շա­վախմ­բե­րի՚,-նշեց Ար­տա­վազդ Բո­յա­ջյա­նը։ Վեր­ջինս կարևո­րում է զբո­սաշր­ջու­թյա­նը զու­գա­հեռ նաև տվյալ բնա­կա­վայ­րի զար­գա­ցու­մը։ ՙԼեռ­նագ­նա­ցու­թյունն ինք­նին զար­գաց­նե­լու է նաև իր են­թա­կա­ռուց­վածք­նե­րը և օգ­նե­լու է զար­գաց­նել հա­րա­կից այլ ո­լորտ­ներ։ Տե­ղում մար­դիկ կսկ­սեն մտա­ծել հոս­թել­նե­րի կա­ռուց­ման մա­սին, ա­վե­լի շատ խա­նութ­նե­րի կա­րիք կլի­նի, ինչ­պես նաև՝ տե­ղի մար­դիկ այլ վայ­րե­րից ե­կած զբո­սաշր­ջիկ­նե­րի հետ շփ­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նան՚,-վս­տահ է Ար­տա­վազդ Բո­յա­ջյա­նը։
Ծրագ­րի մյուս հա­մա­կար­գող, ՙExplorers՚ ա­կում­բի և ՙԿա­նաչ ճամ­բար՚ հկ-ի հիմ­նա­դիր Է­դուարդ Մկրտ­չյա­նը մեզ հետ զրույ­ցում ներ­կա­յաց­նե­լով նա­խա­ձեռ­նու­թյան ման­րա­մաս­նե­րը, նշեց, որ ի սկզ­բա­նե ո­րոշ­վել էր խմ­բում ընդ­գր­կել վեց մաս­նակ­ցի։
ՙԱր­ձա­գան­քը բա­վա­կա­նին մեծ էր, դի­մում էին ան­գամ լեռ­նագ­նա­ցու­թյան փորձ չու­նե­ցող մար­դիկ։ Շատ էինք կարևո­րում Ար­ցա­խից նվա­զա­գույ­նը մեկ տղա­յի և մեկ աղջ­կա մաս­նակ­ցու­թյու­նը. ար­դյուն­քում խում­բը դար­ձավ յոթ հո­գանոց՚,-նշեց Է­դուարդն ու ըն­դգ­ծեց, որ բա­ցա­հայ­տող ար­շա­վի ժա­մա­նակ, երբ ճա­նա­պարհն ան­ծա­նոթ է, ա­վե­լի մեծ խում­բը կա­րող է մե­ծաց­նել վտանգ­նե­րը։
Ար­տա­վազ­դի հա­մար կարևոր և հատ­կան­շա­կան էր այն փաս­տը, որ դի­մող­նե­րի հիմ­նա­կան մո­տի­վա­ցիան Ար­ցա­խը ու հենց Քար­վա­ճա­ռը բա­ցա­հայ­տե­լու հնա­րա­վո­րու­թյունն էր։
Խո­սե­լով ծրագ­րի ի­րա­կա­նաց­ման հիմ­նա­կան խն­դիր­նե­րից՝ Է­դուարդն ըն­դգ­ծեց քար­տե­զի վրա գծ­ված և ի­րա­կան ճա­նա­պարհ­նե­րի ո­րո­շա­կի ան­հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը։ ՙՔայ­լար­շա­վա­յին ու­ղի չկար, ո­րը կկա­րո­ղա­նա­յինք հա­մե­մա­տել, սա­կայն մե­քե­նա­յի քար­տե­զագր­ված ճա­նա­պարհն էլ, որ մեզ հա­մար կա­րող էր ուղ­ղոր­դիչ լի­նել, եր­բեմն չէր հա­մընկ­նում ի­րա­կա­նու­թյան հետ։ Այս ան­հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը մեզ շատ էր խան­գա­րում։ Այն զբո­սաշր­ջի­կը, ո­րը սո­վոր է քար­տե­զով ինք­նու­րույն ճամ­փոր­դել, այս­տեղ լուրջ խն­դիր­ներ է ու­նե­նա­լու, կա­րող է ճա­նա­պար­հից շեղ­վել և այլն՚,-ըն­դգ­ծեց Է­դուար­դը։
Ե­ռօ­րյա հա­ջող­ված ար­շա­վի հա­ջորդ քայ­լը հա­վա­քած տե­ղե­կատ­վու­թյու­նը մշա­կե­լը, հե­տա­զո­տու­թյուն­ներ ա­նելն ու դրանք այլ խմ­բե­րի հա­մար ևս հա­սա­նե­լի դարձ­նելն է։
ՙԵ­թե ծրա­գի­րը շա­րու­նա­կա­կան չլի­նի, ի­րա­կա­նում ոչ մի ար­դյունք չի տա։ Մեր ար­դեն հա­վա­քած տե­ղե­կու­թյուն­նե­րը, փորձն ու մեր խոր­հուրդ­նե­րը հա­սա­նե­լի ենք դարձ­նե­լու այլ ար­շա­վորդ­նե­րի հա­մար ևս, ինչ­պես նաև՝ փոր­ձե­լու ենք ա­մեն ան­գամ նոր մարդ­կանց ներգ­րա­վել ար­շավ­նե­րին։ Նա­խա­տես­վում են նաև դա­սըն­թաց­ներ, փոր­ձի փո­խա­նակ­ման այլ հնա­րա­վո­րու­թյուն­ներ ու նոր հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն­ներ՚,-նշեց մեր զրու­ցա­կի­ցը։
ՙՍա ա­մե­նաս­կիզբն էր, ա­ռա­ջին քայ­լը, որ ա­րե­ցինք։ Նպա­տակ ու­նենք Ար­ցա­խում զար­գաց­նել լեռ­նագ­նա­ցա­յին ու ար­շա­վա­յին մշա­կույ­թը, իսկ մեկ ան­գամ գա­լով և Ար­ցա­խից եր­կու հո­գու ներգ­րա­վե­լով, չենք կա­րող էա­կան ար­դյուն­քի հաս­նել։ Ծրա­գի­րը պետք է պար­բե­րա­կան լի­նի, որ տա­րա­ծում գտ­նի՚,-վս­տահ է Է­դուարդ Մկրտ­չյա­նը։
Իր հեր­թին Ար­տա­վազ­դը վս­տահ է՝ լեռ­նագ­նա­ցու­թյան զար­գաց­ման հետ կու­նե­նանք ի­րենց ֆի­զի­կա­կան ա­ռող­ջու­թյա­նը հետևող, բնու­թյամբ մտա­հոգ ու միևնույն ժա­մա­նակ՝ ստեղ­ծա­գործ մար­դիկ։