[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՊ­ՐՈՒՄ ԵՄ ԱՅԴ Օ­ՐԵ­ՐԻ ՋԵՐ­ՄՈՒ­ԹՅԱՄԲ՚

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ճա­կա­տագ­րի դա­ժան է­ջե­րով այ­սօր չես զար­մաց­նի ար­ցախ­ցի­նե­րին, հո­գու ա­րիու­թյամբ` խա­ղաղ ժա­մա­նակ­նե­րում հնա­րա­վոր է: Խոսքս ա­ռա­ջին հա­յաց­քից ոչն­չով աչ­քի չընկ­նող մի կնոջ մա­սին է, որն իր մեջ ուժ է գտել հաղ­թա­հա­րե­լու կյան­քի ող­բեր­գա­կան է­ջե­րը: Նրա ա­նունն է Մա­րիե­տա Ա­վա­նե­սյան, ո­րի կյան­քը, կար­ծես թե, շատ չպետք է տար­բեր­վեր հա­մա­գյու­ղա­ցի­նե­րից: Նա ծն­վել է Հադ­րու­թի շր­ջա­նի Մեծ Թա­ղեր գյու­ղում` 1965-ին: Եր­ջա­նիկ ման­կու­թյուն է ու­նե­ցել՝ շր­ջա­պատ­ված հո­գա­տար ծնող­նե­րի ջեր­մու­թյամբ: Լավ էր սո­վո­րում, ե­րա­զում էր բժիշկ դառ­նալ, ին­չի հա­մար 10-րդ դա­սա­րա­նում սկ­սում է ին­տեն­սիվ պա­րա­պել: Բայց վրա է հաս­նում ա­ռա­ջին փոր­ձու­թյու­նը՝ հի­վան­դա­նում է մայ­րը: Մի կողմ թող­նե­լով պա­րապ­մունք­նե­րը, սկ­սում է խնա­մել մո­րը: Մայ­րը հա­մե­մա­տա­բար լա­վա­նում է: Բայց բժշ­կա­կան հա­մալ­սա­րան ըն­դուն­վե­լու հա­մար այլևս խոսք լի­նել չէր կա­րող: Ու­սու­ցիչ­նե­րի հոր­դո­րով ըն­դուն­վում է Երևա­նի գյու­ղատն­տե­սա­կան ինս­տի­տու­տի է­կո­նո­մի­կա­յի բա­ժին, սա­կայն ա­միս­ներ անց ու­սու­մը կի­սատ է թող­նում. մայրն է մա­հա­նում:

Ա­մուս­նա­նում է 18 տա­րե­կա­նում և տե­ղա­փոխ­վում ապ­րե­լու Հա­կա­կու գյուղ: Վրա է հաս­նում երկ­րորդ փոր­ձու­թյու­նը` Ար­ցա­խյան պա­տե­րազ­մը: Վի­րա­վոր­վում է փոքր որ­դին՝ Ման­վե­լը, երբ դեռ մի քա­նի ամ­սա­կան ե­րե­խա էր: Բուժ­վում է նախ Հադ­րու­թում, ա­պա Ստե­փա­նա­կեր­տի վե­րա­կանգ­նո­ղա­կան կենտ­րո­նում: Եր­կու ծանր վի­րա­հա­տու­թյու­նից հե­տո ե­րե­խան սայ­լա­կին է գամ­վում, հե­տո կա­մաց-կա­մաց սկ­սում է հե­նակ­նե­րով քայ­լել: Ե­րե­խա­յի բուժ­ման հետ կապ­ված Ա­վա­նե­սյան­նե­րի ըն­տա­նի­քը տե­ղա­փոխ­վում է Ի­վա­նյան գյու­ղը: Պար­բե­րա­բար բու­ժում­ներ ստա­նա­լուց հե­տո, ե­րե­խան ո­րոշ չա­փով կազ­դուր­վում է, այժմ Ման­վե­լը եր­րորդ կար­գի հաշ­ման­դամ է, այ­սօր ան­գամ քայ­լում է ա­ռանց հե­նակ­նե­րի:
2015 թվա­կա­նը Ա­վա­նե­սյան­նե­րի ըն­տա­նի­քի հա­մար ող­բեր­գա­կան էր: Մա­հա­նում է ա­մու­սի­նը` 51 տա­րե­կան հա­սա­կում: Մա­րիե­տան շատ ծանր էր տա­նում: Ըն­տա­նի­քի հոգ­սը ծան­րա­ցավ մեծ որ­դու՝ Գա­րի­կի ու­սե­րին: Նա ա­վար­տել էր Ի­վա­նյա­նի ան­վան ռազ­մա­մար­զա­կան վար­ժա­րա­նը, հե­տո էլ՝ Վազ­գեն Սարգ­սյա­նի ան­վան ռազ­մա­կան հա­մալ­սա­րա­նը, պայ­մա­նագ­րա­յին հի­մունք­նե­րով աշ­խա­տում էր Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան բա­նա­կում: Գա­րի­կը շատ հո­գա­տար զա­վակ էր, հատ­կա­պես հոր մա­հից հե­տո շատ ու­շա­դիր էր մոր հան­դեպ, ա­մեն կերպ փոր­ձում էր նրան հա­նել սթ­րե­սից: Ան­գամ վարկ վերց­րեց, որ­պես­զի բա­րե­կարգ տուն կա­ռու­ցի, քա­նի որ ապ­րում էին ոչ բա­րեն­պաստ պայ­ման­նե­րում: Սա­կայն… Այդ նույն տա­րում, դեկ­տեմ­բե­րին, դի­պու­կա­հա­րի կրա­կո­ցից զոհ­վում է մոր հե­նա­րա­նը՝ Գա­րիկ Ա­վա­նե­սյա­նը:
Մոր վի­ճա­կը կտ­րուկ վա­տա­նում է. հո­գե­կան խն­դիր­նե­րի ա­ռաջ է կանգ­նում: Աղ­ջի­կը, որն ա­մուս­նա­ցած էր գյու­ղում, ե­րե­խա­ներ ու­ներ, ամ­բողջ ըն­տա­նի­քով տե­ղա­փոխ­վում է մոր մոտ՝ հոգ տա­նե­լով նրա մա­սին: Այդ ըն­թաց­քում վրա է հաս­նում 2016-ի ապ­րի­լյան պա­տե­րազ­մը: Երբ կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ չե­ղյալ հայ­տա­րար­վե­ցին զոհ­ված­նե­րի վերց­րած վար­կե­րը, պե­տու­թյան կող­մից մար­վեց նաև Գա­րիկ Ա­վա­նե­սյա­նի վերց­րած վար­կը: Բա­կո Սա­հա­կյա­նի կող­մից էլ Ար­ցախ թա­ղա­մա­սից հետևեց բնա­կա­րան տրա­մադ­րե­լու ա­ռա­ջարկ, բայց տի­կին Մա­րիե­տան հրա­ժար­վեց (այ­սօր նա չի կա­րո­ղա­նում բա­ցատ­րել պատ­ճա­ռը): Պե­տու­թյունն ա­նու­շադ­րու­թյան չմատ­նեց այդ ըն­տա­նի­քի հոգ­սե­րը՝ պե­տա­կան մի­ջոց­նե­րով շա­րու­նակ­վեց և ա­վար­տին հասց­վեց Գա­րի­կի սկ­սա­ծը. վե­րա­նո­րոգ­վեց Ի­վա­նյա­նում գտն­վող նրանց տու­նը:
Ո­րոշ ժա­մա­նակ անց` թե՜ հո­գե­բա­նի մի­ջամ­տու­թյունն օգ­նեց, թե՜ հաշ­ման­դամ որ­դու ա­նօգ­նա­կա­նու­թյու­նը և աղջ­կա ծան­րա­բեռն­վա­ծու­թյունն ազ­դե­ցին, գու­ցե և պե­տու­թյան մո­տե­ցումն իր դե­րը խա­ղաց, կամ էլ բո­լոր հան­գա­մանք­նե­րը միա­սին նպաս­տե­ցին, ար­դյուն­քում՝ տի­կին Մա­րիե­տան իր մեջ ուժ գտավ, սթափ­վեց և սկ­սեց մտա­ծել ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի կյան­քը բա­րե­լավ­վե­լու մա­սին:
Բա­կում կա­ռուց­ված թոն­րում տի­կին Մա­րիե­տան սկ­սում է խո­րի­զով և կաթ­նա­շո­րով գա­թա­ներ պատ­րաս­տել վա­ճառ­քի հա­մար, ինչ­պես և ժեն­գյա­լով հաց թխել, և այդ ա­մե­նը մեծ հա­ջո­ղու­թյամբ ի­րաց­նել Ստե­փա­նա­կեր­տում, քա­նի որ հա­մով է պատ­րաս­տում, և վա­ճա­ռում է մատ­չե­լի գնե­րով: Իր սե­փա­կան ջեր­մո­ցում զբաղ­վում է նաև գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տան­քով: Դրա­նից բա­ցի, աշ­խա­տում է Ի­վա­նյան գյու­ղի ՙԱս­պա­րեզ՚ զո­րա­մա­սում:
Տի­կին Մա­րիե­տան գոհ է ըն­տա­նի­քի նյու­թա­կան վի­ճա­կից, բայց չի մո­ռա­նում այն ըն­տա­նե­կան եր­ջան­կու­թյու­նը, ո­րը տի­րում էր մինչ ան­դառ­նա­լի կո­րուստ­նե­րը: ՙԵրբ տուն չու­նեինք, ապ­րում էինք խր­ճի­թում, եր­ջա­նիկ էինք. չկար որ­դիա­կան ցավ, ա­մուս­նու կո­րուստ,- թա­խի­ծը աչ­քե­րում հի­շում է տի­կին Մա­րիե­տան և շա­րու­նա­կում,- ա­սում են` եր­ջա­նիկ կյանք չի լի­նում, լի­նում են միայն եր­ջա­նիկ օ­րեր: Ես ապ­րում եմ այդ օ­րե­րի ջեր­մու­թյամբ՚:

;