[ARM]     [RUS]     [ENG]

ՆԵՐ­ԿԱ­ՅԱՑ­ՎԵՑ ԲԵՌ­ՆԱ­ՓՈ­ԽԱԴ­ՐՈՒՄ­ՆԵՐ Ի­ՐԱ­ԿԱ­ՆԱՑ­ՆՈՂ­ՆԵ­ՐԻ ԸՆՏ­ՐԱՆ­ՔԱ­ՅԻՆ ՀԵ­ՏԱ­ԶՈ­ՏՈՒ­ԹՅԱՆ ԱՐ­ԴՅՈՒՆՔ­ՆԵ­ՐԸ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Օ­րերս ԱՀ ազ­գա­յին վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թյու­նում ներ­կա­յաց­վեց 2020 թվա­կա­նին նա­խա­տես­վող վի­ճա­կագ­րա­կան հե­տա­զո­տա­կան աշ­խա­տանք­նե­րի ընդ­հա­նուր ծա­վա­լը, ո­րին զու­գա­հեռ պե­տա­կան վի­ճա­կագ­րա­կան խոր­հր­դի կող­մից դի­տարկ­վե­ցին 2019թ. ըն­թաց­քում կա­տար­ված վեր­լու­ծա­կան տե­ղե­կագ­րե­րը։ Հրա­պա­րակ­ված զե­կույց­նե­րի, հե­տա­զո­տա­կան աշ­խա­տանք­նե­րի շար­քում էր Բեռ­նա­փո­խադ­րում­ներ ի­րա­կա­նաց­նող­նե­րի ընտ­րան­քա­յին հե­տա­զո­տու­թյան վե­րա­բե­րյալ տե­ղե­կա­գի­րը։ Այն ներ­կա­յաց­րեց ԱՀ ազ­գա­յին վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թյան աշ­խա­տա­կազ­մի հե­տա­զո­տու­թյուն­նե­րի և ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի բաժ­նի պետ Լեո­նիդ Սո­ղո­մո­նյա­նը։

Նրա պար­զա­բան­մամբ` 2019¬ին անց է կաց­վել բեռ­նա­փո­խադ­րում ի­րա­կա­նաց­նող ան­հատ ձեռ­նար­կա­տե­րե­րի և ֆի­զի­կա­կան ան­ձանց ընտ­րան­քա­յին դի­տար­կում։ Նման աշ­խա­տանք ՀՀ¬ում ի­րա­կա­նաց­վել է 20 տա­րի ա­ռաջ և հա­յաս­տա­նյան գոր­ծըն­կեր­նե­րի մե­թո­դա­բա­նա­կան, ծրագ­րա­յին օգ­նու­թյան ու փոր­ձի հի­ման վրա Ար­ցա­խում նույն­պես կազ­մա­կերպ­վեց նշյալ հե­տա­զո­տու­թյուն։ Այդ ա­ռու­մով հար­ցա­թեր­թե­րում նե­րառ­ված ցու­ցա­նիշ­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն են ըն­ձե­ռել տե­ղե­կատ­վու­թյուն ստա­նալ հե­տա­զո­տու­թյան մեջ ընդգրկված ան­հատ ձեռ­նար­կա­տե­րե­րին և ֆի­զի­կա­կան ան­ձանց պատ­կա­նող ավ­տո­մե­քե­նա­նե­րի քա­նա­կի, դրանց տեխ­նի­կա­կան սար­քի­նու­թյան, բեռ­նա­տա­րո­ղու­թյան, կա­տա­րած վազ­քի, եր­թե­րի քա­նա­կի, բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի և բեռ­նաշր­ջա­նա­ռու­թյան ծա­վալ­նե­րի վե­րա­բե­րյալ։ Ընտ­րան­քա­յին դի­տար­կում կա­տար­վել է նաև տն­տե­սու­թյան այլ ո­լորտ­նե­րում գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լող տրանս­պոր­տա­յին մի­ջոց­ներ ու­նե­ցող կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի 18 %¬ի մոտ, ո­րոնց պատ­կա­նում էր բեռ­նա­տար մե­քե­նա­նե­րի 15 %¬ը։ Հե­տա­զո­տու­թյունն անց է կաց­վել պա­տա­հա­կան ընտ­րան­քա­յին ձևով։ Հար­ցում­նե­րը կազ­մա­կերպ­վել են 2 փու­լով՝ 2019թ. 2-րդ և 3-րդ ե­ռամ­սյակ­նե­րում։ Ընդ­հա­նուր առ­մամբ` բեռ­նա­փո­խադ­րում ի­րա­կա­նաց­նող ան­հատ ձեռ­նար­կա­տե­րե­րի և ֆի­զի­կա­կան ան­ձանց ընտ­րան­քա­յին ու­սում­նա­սի­րու­թյան եր­կու փու­լի ըն­թաց­քում հար­ցում է կա­տար­վել 1000 ան­ձանց շր­ջա­նում։ Հե­տա­զո­տու­թյան ար­դյունք­նե­րով` ավ­տո­մե­քե­նա­նե­րի թի­վը 2-րդ ե­ռամ­սյա­կում ե­ղել է 382, եր­րոր­դում՝ 487։ Լ. Սո­ղո­մո­նյա­նի հա­վաստ­մամբ` հե­տա­զոտ­ված ավ­տո­մե­քե­նա­նե­րի վի­ճակն ընդ­հա­նուր առ­մամբ գնա­հատ­վել է բար­վոք։ Դի­տարկ­վող ժա­մա­նա­կաըն­թաց­քում ապ­րի­լի 30-ի դրու­թյամբ սար­քին վի­ճա­կում էին նշյալ բեռ­նա­տար­նե­րի 90,6%¬ը, իսկ օ­գոս­տո­սի 31-ի դրու­թյամբ` 94,3 %¬ը։ Վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րով՝ ապ­րի­լին հե­տա­զոտ­ված ավ­տո­մե­քե­նա­նե­րի 35,6%¬ն ու­ներ 1-3 տոն­նա բեռ­նա­տա­րո­ղու­թյուն, իսկ օ­գոս­տո­սի դրու­թյամբ՝ 3-5 տոն­նա բեռ­նա­տա­րո­ղու­թյուն։ Ար­դյուն­քում 2-րդ ե­ռամ­սյա­կում տե­ղա­փոխ­վել է 29,6 հա­զար, իսկ 3-րդում` 42,6 հա­զար տոն­նա բեռ։ Մեր զրու­ցա­կի­ցը 3-րդ ե­ռամ­սյա­կի բեռ­նա­տա­րո­ղու­թյան ա­ճը կա­պում է գյու­ղատն­տե­սա­կան և սե­զո­նա­յին այլ աշ­խա­տանք­նե­րի ակ­տի­վաց­ման հետ։ Հե­տա­զո­տու­թյան ըն­թաց­քում հաշ­վի են առն­վել վճա­րո­վի հի­մունք­նե­րով բեռ­նա­փո­խադր­ման և բեռ­նաշր­ջա­նա­ռու­թյան ծա­վալ­նե­րը, բեռ­նա­տար ավ­տոտ­րանս­պոր­տի վազ­քը և կա­տա­րել վեր­լու­ծա­կան հա­մադ­րու­թյուն­ներ։ Բո­լոր այս հե­տա­զո­տու­թյուն­նե­րը հրա­պա­րակ­վել են տե­ղե­կագ­րում։ Նշյալ ու­սում­նա­սի­րու­թյան ըն­թաց­քում վեր են հան­վել ոչ գրանց­ված, սա­կայն տն­տե­սու­թյան տար­բեր ճյու­ղե­րում գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լող բեռ­նա­տար մե­քե­նա­ներ ու­նե­ցող ան­հատ ձեռ­նար­կա­տե­րեր և ֆի­զի­կա­կան ան­ձինք։
ԱՀ ազ­գա­յին վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թյան կող­մից ի­րակ­նաց­վող այս և նման հե­տա­զո­տա­կան ու վեր­լու­ծա­կան տվյալ­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն են ըն­ձե­ռում ա­վե­լի ճշգ­րիտ տվյալ­ներ ու­նե­նալ տն­տե­սու­թյան տար­բեր ո­լորտ­նե­րի վե­րա­բե­րյալ։