Logo
Print this page

ԶՐՈՒՅՑ` Ա­ՌԱՆՑ ԶՐՈՒ­ՑԱԿ­ՑԻ

ՍՎԵՏ­ԼԱ­ՆԱ ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­Ն

Ման­վել Հով­սե­փյանն եմ, 62 տա­րե­կան, Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի երկ­րորդ խմբի հաշ­ման­դամ, ապ­րում եմ Աս­կե­րան քա­ղա­քում:
Սա էլ, ի­հար­կե, կեն­սագ­րու­թյուն է` ամ­փոփ­ված մի քա­նի ժլատ բա­ռե­րի մեջ: Եր­բեմն իմ բախ­տա­կից­նե­րը հարց­նում են` հաշ­ման­դա­մին ի՞նչ է պետք եր­ջա­նիկ լի­նե­լու հա­մար: Միշտ ա­սում եմ` միան­շա­նակ փո­ղը չէ եր­ջան­կու­թյան աղ­բյու­րը: Ոտքս ինձ են­թարկ­վեր, առ­հա­սա­րակ, թո­շա­կից կհ­րա­ժար­վեի: Թող տան նրան, ով դրա կա­րի­քը խիստ ու­նի: Վս­տահ եմ, իմ կոշ­տա­ցած ձեռ­քերն ինձ կկե­րակ­րեն, ինչ­քան չլի­նի մի քա­նի ար­հեստ­նե­րի եմ տի­րա­պե­տում, իմ քր­տին­քով օր­վա հացս կվաս­տա­կեմ ու դեռ մի բան էլ ա­վել: Ճիշտ է, շա­տից-քչից վաս­տա­կում եմ` ե­րե­խե­քիս, թոռ­նե­րիս աչ­քին մի եր­կու աս­տի­ճան հաս­տատ բարձր եմ, բայց ե­թե էս ան­տեր ոտքս հաշմ­ված չլի­ներ…

Մո­ռա­նա­լո՞ւ բան է 1992-ի մար­տի ե­րե­սու­նի էն մութ գի­շե­րը: Ես ու ա­զե­րի աս­կյա­րը 13-րդ պոս­տի իմ դի­տա­կե­տում, մութ խա­վա­րի մեջ, ի­րար ոչն­չաց­նե­լու պատ­րաստ դեմ հան­դի­ման կանգ­նել էինք: Կրա­կե­ցինք. ես երևի մի քիչ շուտ, ին­քը մի քիչ ուշ` շե­ղու­մով: Չէի տես­նում նրան, սա­կայն զգում էի, որ աս­կյարն իմ մո­տիկ լի­նե­լուց սար­սա­փած` ավ­տո­մա­տը ծուռ էր բռ­նել, և այդ դիր­քում էլ ճար­ճա­տեց ինձ վրա: Գն­դակ­նե­րի պար­սը գոտ­կա­տեղս, ուսս, ո­տիս թա­թը քե­րեց, իսկ մի մո­լոր­ված ու հուրհ­րան գն­դակ էլ ու­ղիղ մտավ ծն­կանս մեջ: Ծն­կափ­շուր ոտս կրծ­քիս դրած` մեջ­քիս վրա սո­ղա­լով դուրս ե­կա մար­տի դաշ­տից, և հե­տո ինձ ար­նա­քամ տե­ղա­փո­խե­ցին հոս­պի­տալ: Հրա­մա­նա­տարս` ման­կու­թյանս ըն­կեր Բա­լա­սա­նյան Վի­տոն, չթո­ղեց ոտս ան­դա­մա­հա­տեն, ա­սաց` հարևանս է, ման­կու­թյանս ըն­կերս, մի բան ա­րեք: Հե­տո ինձ տա­րան Երևան, Մոսկ­վա, Կրաս­նո­վոդսկ, բայց ծունկս, մեկ է, չբուժ­վեց:
Ես ՙհաշ­ման­դամ՚ բա­ռից եմ նեղ­վում, թող ինձ այդ­պես չան­վա­նեն: Ու­տող-խմող, պա­րա­պու­թյուն չսի­րող մարդ եմ: Իմ թո­րած օ­ղին եմ խմում, իմ պա­հած-մե­ծաց­րած բա­դերն ու լո­րերն ու­տում, իմ այ­գու բեր­քը փո­խա­նա­կում ձմեռ­վա բան­ջա­րե­ղե­նի հետ: Բա­դե­րից, լո­րե­րից, իմ թո­րած օ­ղուց նույ­նիսկ վա­ճա­ռում եմ, ե­թե, ի­հար­կե, առ­նող է լի­նում:
Ապ­րի ին­տեր­նետ ստեղ­ծո­ղը, մտ­նում եմ մե­ջը` հա­զար ու մի խոր­հուրդ կա, կար­դում եմ, նա­յում, մի նոր բան սո­վո­րում: Օ­րի­նակ, թռ­չուն­ներն այլևս ձեռ­քով չեմ փետ­րա­հան ա­նում, հա­տուկ սարք եմ պատ­րաս­տել, դրա­նով եմ փետ­րում: Ին­կու­բա­տորն էլ, որ­տեղ լո­րի ու բա­դե­րի ձվերն եմ թխ­սադ­րում, դար­ձյալ ին­տեր­նե­տի ՙխոր­հր­դով՚ եմ պատ­րաս­տել: Լո­րի ձու առ­նող լի­նի (ա­սում են` շատ օգ­տա­կար է), խնդ­րեմ, է­ժան եմ տա­լիս: Հաս­ցես էլ գի­տեք:
Միայն դա չէ. տե­սա, որ այ­գուս մր­գե­րը ձմ­ռա­նը եր­կար չեմ կա­րո­ղա­նում պա­հել` փչա­նում են, ստիպ­ված չրեր պատ­րաս­տե­լու հա­մար ինք­նա­շեն չո­րա­նոց սար­քե­ցի: Ձմեռ­վա չրե­ղե­նի պա­շա­րը հի­մա այդ­տեղ եմ չո­րաց­նում: Համ­տե­սող­նե­րը պն­դում են, որ հրա­շա­լի է ստաց­վում: Հա­մե­նայն դեպս, դժ­գո­հող­ներ դեռ չեն ե­ղել: Գոհ են նաև նուռ մզե­լու իմ պատ­րաս­տած սար­քից: Ամ­բողջ Աս­կե­րա­նը, եր­բեմն էլ հարևան գյու­ղե­րից նռան սե­զո­նին գա­լիս են, այդ սար­քը տա­նում: Ոչ ո­քի չեմ մեր­ժում, հատ­կա­պես կռ­ված տղա­նե­րին, ո­րոնց հետ կապս միշտ պա­հում եմ:
Կռ­ված` չի նշա­նա­կում կռ­վա­րար: Մեր տա­րի­քի հետ հաշտ մար­դիկ ենք, բայց լի­նում են պա­հեր, երբ ա­փե­րից դուրս ենք գա­լիս: Մի ան­գամ, Մա­յի­սի 9-ին, Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյան մեր տե­ղա­կան մաս­նա­ճյու­ղի պա­տաս­խա­նա­տուն ա­սաց. ՙԳնա­լու ենք ՙՏանկ՚ հու­շար­ձա­նի մոտ հան­դի­սա­վոր մի­ջո­ցառ­ման, բո­լորդ կգաք մե­դալ­նե­րը դո­շից կա­խած՚: Ե­ղած-չե­ղած` եր­կու մե­դալ ու­նեմ, այն էլ ՀՀ-ից եմ ստա­ցել, Ղա­րա­բա­ղի մե­դալ չու­նեմ: Գնա­ցի, տես­նեմ ե­կել են ճու­ճուփ-ճու­ճուփ մե­դալ­նե­րով: Կռ­վի ժա­մա­նակ նրան­ցից շա­տե­րը չկա­յին, մեծ մա­սին չէի ճա­նա­չում, ի­րենք էլ երևի ինձ չէին ճա­նա­չում: Ա­մա­չե­ցի, որ իմ մե­դալ­նե­րը քիչ են, գլ­խի­կոր, չա­րա­ցած վե­րա­դար­ձա տուն: Այդ օր­վա­նից հրա­ժար­վում եմ նման մի­ջո­ցա­ռում­նե­րին ներ­կա­յա­նա­լուց. ախր, դպ­րո­ցա­կան­նե­րին նույն­պես այդ­տեղ են բե­րում, բա չե՞ն մտածի` էս մար­դը կռ­վի ժա­մա­նակ գլուխ պա­հող է ե­ղել: Մի քա­նի օր ա­ռաջ էլ հան­րա­պե­տու­թյան կարևոր պաշ­տո­նյա­նե­րից մե­կը, ժա­մա­նա­կին ինքն էր լավ կռ­վող, ե­կավ, մեզ հետ զար­մա­նա­լիո­րեն գր­կա­խառն­վեց, ա­ռա­ջին խմբի հաշ­ման­դամ­նե­րին փող բա­ժա­նեց, մենք էլ սր­տանց ծափ տվե­ցինք: Ու­րա­խա­ցա մեր տղեր­քի հա­մար, բայց թա­քուն ձեզ ա­սեմ` դրա­մա­կան օգ­նու­թյուն ստա­ցող­նե­րից ո­մանք կռ­վում չեն հաշ­ման­դա­մու­թյուն ստա­ցել:
Ինչ որ է: Ըն­կեր-հարևան­ներս ինձ հա­ճախ կշ­տամ­բում են` ին­չո՞ւ բա­դի, լո­րի կամ չո­րամր­գե­րի բիզ­նես չեմ ա­նում: Ու­զե­նա­լով չէ, դրա հա­մար հա­մա­պա­տաս­խան տա­րածք է պետք, փող է պետք, հո­վա­նա­վոր է պետք…Է՞լ ինչ է պետք բիզ­նե­սի հա­մար, դո’ւք լրաց­րեք:
Իսկ ես բա­վա­րար­վեմ իմ ու­նե­ցա­ծով: Կարևո­րը` ինձ ՙհաշ­ման­դամ՚ չան­վա­նեք:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.