Logo
Print this page

ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆԸ ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳԻՐ

 

 

 

Վան ՆՈ­ՎԻ­ԿՈՎ

 

Հա­յաս­տա­նի Ա­մե­րի­կյան հա­մալ­սա­րա­նի ՙԹր­փան­ջյան՚ հիմ­նադ­րա­մի գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րի զար­գաց­ման ծրա­գի­րը շա­րու­նա­կում է ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րել գոր­ծա­րար ծրագ­րե­րի ի­րա­գործ­մանն Ար­ցա­խում։

Օ­րերս Շոշ գյու­ղի վար­չա­կան տա­րած­քում կյան­քի է կոչ­վել հեր­թա­կան գոր­ծա­րար ծրա­գի­րը, ո­րի շա­հա­ռուն դար­ձավ ավ­տոլ­վաց­ման կե­տի սե­փա­կա­նա­տեր։ Հատ­կան­շա­կան է, որ վայ­րը պա­տա­հա­կան չի ըն­տր­վել։ Տե­ղում նա­խա­պես մաս­նա­գի­տա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ են կա­տա­րել ու պար­զել, որ հա­րա­կից տա­րածքն ու շու­կա­յա­կան պա­հան­ջար­կը ավ­տոս­պա­սարկ­ման բիզ­նեսն ընդ­լայ­նե­լու մեծ հնա­րա­վո­րու­թյուն են ըն­ձե­ռում։
Ընդ­հա­նուր առ­մամբ, Ար­ցա­խում ներ­կա­յում 100 շա­հա­ռու օգտ­վում է ՙԹր­փան­ջյան՚ հիմ­նադ­րա­մի գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րի զար­գաց­ման ծրագ­րից, ո­րի մար­զա­յին գոր­ծու­նեու­թյան հա­մա­կար­գող տնօ­րեն Զո­րայր Կի­րա­կո­սյա­նը մեզ հետ զրույ­ցում հա­վաս­տիաց­րեց, որ այս տա­րի ի­րենց գոր­ծու­նեու­թյու­նը ե­ռուն շա­րու­նա­կու­թյուն է ու­նե­նա­լու։
ՙԹր­փան­ջյան՚ հիմ­նադ­րա­մի այս ծրագ­րի նպա­տա­կը՝ Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րում փոքր և մի­ջին ձեռ­նար­կա­տի­րու­թյանն ա­ջակ­ցելն է, նոր աշ­խա­տա­տե­ղե­րի ստեղ­ծու­մը, ու տն­տե­սա­կան կա­յուն զար­գաց­մա­նը նպաս­տելն է։ Այդ նպա­տա­կին հաս­նե­լու գոր­ծի­քա­կազ­մի ա­ռանց­քում՝ կր­թու­թյան մի­ջո­ցով գոր­ծա­րա­րու­թյան աս­պա­րե­զում հո­գե­բա­նու­թյան ձևա­վո­րումն է, նոր և ար­դյու­նա­վետ մո­տե­ցում­ներն է՚:
Մեր զրու­ցակ­ցի հա­ղորդ­մամբ, այս տա­րի ար­դեն իսկ տաս­նյակ հայ­տեր են ստա­ցել՝ ար­տադ­րու­թյան, վե­րամ­շակ­ման, սպա­սարկ­ման ու առևտրի ո­լորտ­ներն, ինչ­պես նաև է­կո­տու­րիզ­մին առ­նչ­վող գոր­ծա­րար մտահ­ղա­ցում­նե­րի վե­րա­բե­րյալ։ Հայ­տե­րի հա­վա­քագր­ման ար­դյուն­քում, մաս­նա­կից­նե­րի հա­մա­պա­տաս­խան թվով 3 խմ­բե­րի ձևա­վո­րե­լուց հե­տո, ա­ռա­ջի­կա­յում կմեկ­նար­կեն 3 փու­լից բաղ­կա­ցած կար­ճա­ժամ­կետ դա­սըն­թաց­նե­րը։ Ընդ ո­րում, մաս­նակ­ցե­լու հրա­վեր են ստա­նում այն դի­մու­մա­տու­նե­րը, ում գոր­ծա­րար գա­ղա­փար­նե­րը մեծ նե­րուժ են պա­րու­նա­կում։ Սե­փա­կան գործ սկ­սե­լու և ար­դյու­նա­վետ վա­րե­լու գոր­ծի­քա­կազ­մի ու­սուց­մա­նը միտ­ված դա­սըն­թաց­նե­րի շնոր­հիվ, մաս­նա­կից­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձեռ­վում ի­րենց մտահ­ղա­ցու­մը վե­րա­ծել բիզ­նես-ծրագ­րի։
Միա­ժա­մա­նակ դա­սըն­թա­ցա­վար­նե­րի օգ­նու­թյամբ մաս­նա­կից­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն են ու­նե­նում՝ հա­մա­կող­մա­նի վեր­լու­ծել ի­րենց գոր­ծա­րար ծրագ­րե­րի ա­ռա­վե­լու­թյուն­ներն ու թե­րու­թյուն­նե­րը։ Այ­նու­հետև, մաս­նա­կիցն իր ծրա­գի­րը ներ­կա­յաց­նում է գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րի զար­գաց­ման ըն­կե­րու­թյուն­նե­րի և հիմ­նադ­րա­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից, բան­կե­րի վար­կա­յին մաս­նա­գետ­նե­րից կազմ­ված հանձ­նա­ժո­ղո­վին։ Լա­վա­գույն գնա­հա­տա­կա­նին ար­ժա­նա­ցած ծրագ­րե­րը ե­րաշ­խա­վոր­վում են վար­կա­վոր­ման՝ հիմ­նադ­րա­մի հետ հա­մա­գոր­ծակ­ցող բան­կե­րի մի­ջո­ցով։
ՙՅու­րա­քան­չյուր խմ­բից կա­րող ենք ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րել շուրջ 15 գոր­ծա­րար ծրագ­րի։ Հարկ է նշել, որ ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյան ցու­ցա­բեր­ման հար­ցում՝ և՜ մաս­նա­կից­նե­րի, և՜ ծրագ­րե­րի թվի սահ­մա­նա­փա­կում չու­նենք։ Մենք պատ­րաս­տա­կամ ենք՝ ա­ջակ­ցե­լու ցան­կա­ցած ո­րա­կյալ, աշ­խա­տող բիզ­նես-ծրագ­րի։ Մեր չա­փո­րո­շիչ­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նե­լու հա­մար էլ պետք է ըն­դա­մենն ու­նե­նալ՝ հս­տակ գա­ղա­փար, կամք, ազն­վու­թյուն և աշ­խա­տա­սի­րու­թյուն՚,-նշել է Զ. Կի­րա­կո­սյա­նը՝ հա­վե­լե­լով, որ, այ­նուա­մե­նայ­նիվ, մաս­նա­կից­նե­րի ընտ­րու­թյան հար­ցում բա­վա­կա­նին զգու­շա­վոր մո­տե­ցում են ցու­ցա­բե­րում։ Ըստ հայ­տա­դի­մում­նե­րի՝ նախ ու­սում­նա­սիր­վում է գոր­ծա­րար գա­ղա­փա­րի ի­րա­կա­նաց­ման տա­րած­քը՝ փոր­ձե­լով գնա­հա­տել տե­ղի շու­կան և ռիս­կե­րը։
ՙԱյս ա­մե­նը նաև դի­մու­մա­տուի օգ­տին է, քա­նի որ ըստ տե­ղում կա­տար­ված ու­սում­նա­սիր­ման ար­դյուն­քի, եր­կուս­տեք հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձեռ­վում խու­սա­փել մի շարք խն­դիր­նե­րից։ Հիմ­նա­կա­նում մերժ­վում են բարձր ռիս­կայ­նու­թյուն ու­նե­ցող ծրագ­րե­րը, ինչ­պես նաև դի­մող­նե­րը, ով­քեր վար­կա­յին բա­ցա­սա­կան պատ­մու­թյուն ու­նեն՚,-ա­սաց պա­տաս­խա­նա­տուն։

Ա­ռա­ջարկ­վող ա­ջակ­ցու­թյան ծրագ­րե­րը դրսևոր­վում են ցածր տո­կո­սադ­րույ­քով վարկ տրա­մադ­րե­լու ձևա­չա­փով։ Տրա­մադր­վող վար­կի ա­ռա­վե­լա­գույն գու­մա­րը՝ 3.5 մի­լիոն դրամ է, տա­րե­կան 6 տո­կոս դրույ­քա­չա­փով։
ՙԱյս հար­ցում ան­հա­տա­կան մո­տե­ցում է ցու­ցա­բեր­վում։ Գոր­ծա­րար ծրա­գիրն ա­ջակ­ցու­թյուն է ստա­նում լրիվ կամ մաս­նա­կի: Ա­ռան­ձին դեպ­քե­րում ցածր տո­կո­սադ­րույ­քով վար­կի չա­փը կա­րող է հաս­նել մինչև 5 մի­լիոն դրա­մի՚,-հայտ­նեց Զ. Կի­րա­կո­սյա­նը։
Ըստ էու­թյան, ընդ­գր­կե­լով միայն գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րը, զար­գաց­ման ծրա­գիրն այ­դու­հան­դերձ, բա­ցա­ռում է հո­ղա­գոր­ծու­թյան ու ա­նաս­նա­պա­հու­թյան ճյու­ղե­րին ցու­ցա­բեր­վող ա­ջակ­ցու­թյու­նը։
ՙՄեր մաս­նա­գետ­նե­րի մշ­տա­դի­տար­կում­նե­րը վկա­յում են, որ տն­տե­սու­թյան ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րը տա­րեց­տա­րի փոխ­վում են։ Ներ­կա­յում, ա­ռա­վել ար­դիա­կան և պա­հանջ­ված են զբո­սաշր­ջա­յին ու ավ­տոս­պա­սարկ­ման ո­լորտ­նե­րի գոր­ծա­րար գա­ղա­փար­նե­րը։ Այդ հա­մա­տեքս­տում ար­ցա­խյան գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րը է­կո­տու­րիզ­մի զար­գաց­ման մեծ նե­րուժ ու­նեն։ Մեր գլ­խա­վոր նպա­տակ­նե­րից է հա­մայ­նք­նե­րում նոր աշ­խա­տա­տե­ղե­րի ու վաս­տա­կե­լու հա­վե­լյալ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ստեղ­ծու­մը՚,-նշեց զրու­ցա­կիցս։
Հատ­կան­շա­կան է նաև, որ Գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րի զար­գաց­ման ծրագ­րով ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն ստա­ցող յու­րա­քան­չյուր ձեռ­նար­կում ու­նի նաև նո­րա­րա­րա­կան բա­ղադ­րիչ, ո­րը վե­րա­բե­րում է ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տուց­մա­նը, ապ­րան­քի փա­թե­թա­վոր­մանն ու աշ­խա­տան­քի ո­րա­կին։ Ըստ Զո­րայր Կի­րա­կո­սյա­նի, ՙԹր­փան­ջյան՚ հիմ­նադ­րա­մը պատ­րաս­տա­կամ է նաև՝ ա­ջակ­ցե­լու բա­ցա­ռա­պես նո­րա­րա­րա­կան ծրագ­րե­րի և կյան­քի կո­չե­լու ցան­կա­ցած ի­րա­տե­սա­կան ու կեն­սու­նակ գոր­ծա­րար ծրա­գիր։
Հա­յաս­տա­նի Ա­մե­րի­կյան հա­մալ­սա­րա­նի Թր­փան­ջյան հիմ­նադ­րա­մի գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րի զար­գաց­ման նպա­տա­կը գյու­ղե­րի տն­տե­սա­կան կա­յուն զար­գաց­մա­նը նպաս­տելն է։ Ծրագ­րի շր­ջա­նա­կում մր­ցու­նակ գոր­ծա­րար գա­ղա­փար­ներ ու­նե­ցող և հա­մա­պա­տաս­խան դա­սըն­թաց­նե­րի շնոր­հիվ դրանց ի­րա­գործ­մա­նը նա­խա­պատ­րաստ­ված մաս­նա­կից­նե­րին տրա­մադր­վում է ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն։ Ծրագ­րի ի­րա­գործ­ման ամ­բողջ ըն­թաց­քում շա­հա­ռուն շա­րու­նա­կում է մնալ ծրագ­րի գոր­ծըն­կե­րը, ո­րի մար­զա­յին գրա­սե­նյակ­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րը հետևում են ի­րա­գործ­ման ըն­թաց­քին, ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­նե­րի կա­տար­մա­նը, հարկ ե­ղած պա­րա­գա­յում, տրա­մադ­րում անհ­րա­ժեշտ խոր­հր­դատ­վու­թյուն՝ ծրա­գի­րը հա­ջո­ղու­թյամբ կյան­քի կո­չե­լու հա­մար։ Ա­ռա­ջարկ­վող ա­ջակ­ցու­թյան ծրագ­րերն ընդ­գր­կում են միայն գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րը՝ այ­դու­հան­դերձ բա­ցա­ռե­լով հո­ղա­գոր­ծու­թյունն ու ա­նաս­նա­պա­հու­թյու­նը։ Հիմ­նադ­րա­մի ա­ջակ­ցու­թյու­նը դրսևոր­վում է ցածր տո­կո­սադ­րույ­քով վարկ տրա­մադ­րե­լու ձևա­չա­փով։
Գոր­ծա­րար ի­րա­տե­սա­կան գա­ղա­փար­նե­րով ծրագ­րի ա­ջակ­ցու­թյան դի­մորդ­նե­րի ընտ­րու­թյան չա­փո­րո­շիչ­նե­րից են նաև ձեռ­նար­կա­տի­րու­թյան հի­մունք­նե­րը յու­րաց­նե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը, ինչ­պես նաև հիմ­նած բիզ­նե­սի մի­ջո­ցով ե­կա­մուտ վաս­տա­կե­լուց բա­ցի, գյու­ղա­կան հա­մայն­քում նոր աշ­խա­տա­տե­ղե­րի ստեղծ­մա­նը, բնա­կիչ­նե­րի կեն­սա­մա­կար­դա­կի բա­րե­լավ­մա­նը և տն­տե­սա­կան զար­գաց­մա­նը նպաս­տե­լը։ Ա­ջակ­ցու­թյան տրա­մադր­մա­նը նա­խոր­դում են գոր­ծա­րար անհ­րա­ժեշտ հմ­տու­թյուն­նե­րի ձևա­վոր­մա­նը միտ­ված դա­սըն­թաց­նե­րը։ Այդ շր­ջա­նա­կում, յու­րաց­նե­լով գոր­ծա­րար մի­ջա­վայ­րում աշ­խա­տե­լու բազ­մաբ­նույթ հմ­տու­թյուն­ներ և գի­տե­լիք­ներ՝ շու­կա­յա­գի­տու­թյան, հաշ­վա­պա­հու­թյան վե­րա­բե­րյալ, մաս­նա­կից­նե­րը միա­ժա­մա­նակ դա­սըն­թա­ցա­վար­նե­րի օգ­նու­թյամբ հնա­րա­վո­րու­թյուն են ու­նե­նում հա­մա­կող­մա­նիո­րեն վեր­լու­ծել ի­րենց գոր­ծա­րար ծրագ­րե­րի ա­ռա­վե­լու­թյուն­ներն ու թե­րու­թյուն­նե­րը։ Այ­նու­հետև, յու­րա­քան­չյուր մաս­նա­կից իր ծրա­գի­րը ներ­կա­յաց­նում է կազմ­ված՝ գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րի զար­գաց­ման ըն­կե­րու­թյուն­նե­րի և հիմ­նադ­րա­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից, բան­կե­րի վար­կա­յին մաս­նա­գետ­նե­րից։ Լա­վա­գույն գնա­հա­տա­կա­նին ար­ժա­նա­ցած ծրագ­րե­րը ե­րաշ­խա­վոր­վում են վար­կա­վոր­ման՝ հիմ­նադ­րա­մի հետ հա­մա­գոր­ծակ­ցող բան­կե­րի մի­ջո­ցով։

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.