Logo
Print this page

ՆԱ­ԽԱ­ՐԱ­ՐԻ ՀԱ­ՎԱՍՏ­ՄԱՄԲ՝ 2024թ. Ա­ՌՈՂ­ՋԱ­ՊԱ­ՀՈՒ­ԹՅԱՆ Ո­ԼՈՐ­ՏԸ ԿԱԴ­ՐԵ­ՐԻ ԽՆ­ԴԻՐ ՉԻ ՈՒ­ՆԵ­ՆԱ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան գոր­ծու­նեու­թյան շր­ջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­վում են մի շարք ծրագ­րեր՝ ուղղ­ված Ար­ցա­խի բնակ­չու­թյան ա­ռող­ջու­թյան պահ­պան­մա­նը, բժշ­կա­կան օգ­նու­թյան և սպա­սարկ­ման ո­րա­կի բարձ­րաց­մա­նը, բուժ­հաս­տա­տու­թյուն­ներն անհ­րա­ժեշտ սար­քա­վո­րում­նե­րով ու մաս­նա­գետ­նե­րով հա­մալր­մա­նը և մի շարք այլ խն­դիր­նե­րին։ ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ա­րա­յիկ Բաղ­րյա­նը օ­րերս լրագ­րող­նե­րի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ հա­վաս­տեց, որ 2024 թվա­կա­նին ո­լոր­տը կադ­րե­րի խն­դիր չի ու­նե­նա։ 

Նրա պար­զա­բան­մամբ, տար­վում են հետևո­ղա­կան աշ­խա­տանք­ներ՝ ՀՀ տար­բեր գե­րա­տես­չու­թյուն­նե­րի ու կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան, ինչ­պես նաև պե­տա­կան ա­ջակ­ցու­թյամբ հա­մա­կար­գը նեղ մաս­նա­գետ­նե­րով հա­մալ­րե­լու ու առ­կա բու­ժանձ­նա­կազ­մի մաս­նա­գի­տա­կան ո­րա­կը բարձ­րաց­նե­լու հա­մար։ Այդ ա­ռու­մով մաս­նա­գի­տա­կան վե­րա­պատ­րաստ­ման ծրագ­րեր են կազ­մա­կերպ­վում ԱՀ-ում, ՀՀ-ում և ար­տերկ­րում։ 2019թ. ըն­թաց­քում վե­րա­պատ­րաստ­վել է 110 բժիշկ, ո­րից 16-ն` ար­տերկ­րում։ Ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում 56 մաս­նա­գե­տի հա­մար ար­տագ­նա դա­սըն­թաց է կազ­մա­կերպ­վել Ստե­փա­նա­կեր­տում. 22-ը` ման­կա­բարձ-գի­նե­կո­լոգ­ներ, իսկ 34-ը մաս­նա­վոր հի­մունք­նե­րով գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լող ստո­մա­տո­լոգ­ներ էին։ Բա­ցի այդ, Հայ Օգ­նու­թյան ֆոն­դի հետ հա­մա­տեղ հա­մայն­քա­յին 118 բուժ­քույ­րե­րի հա­մար կազ­մա­կերպ­վել են ար­տագ­նա դա­սըն­թաց­ներ։ Այդ ա­մե­նին զու­գա­հեռ, տար­վա ըն­թաց­քում անց են կաց­վել սե­մի­նար­ներ, գի­տա­ժո­ղով­ներ, ո­րոն­ցից Ա. Բաղ­րյանն ա­ռանձ­նաց­րեց Հա­մա­հայ­կա­կան մի­ջազ­գա­յին 5-րդ հա­մա­գու­մա­րի շր­ջա­նակ­նե­րում Ար­ցա­խում կազ­մա­կերպ­ված սա­տե­լիտ սիմ­պո­զիում­նե­րը, ո­րոնց մաս­նակ­ցել են 70 բժիշկ, 90 բուժ­քույր։ Հա­մա­գու­մա­րի կազմ­խոր­հր­դի ո­րոշ­մամբ՝ 2023թ. հու­լի­սին կա­յա­նա­լիք Հա­մա­հայ­կա­կան բժշ­կա­կան 6-րդ հա­մա­գու­մա­րը կկազ­մա­կերպ­վի Ար­ցա­խում, ո­րին կմաս­նակ­ցեն և զե­կույց­նե­րով հան­դես կգան աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րի ա­ռա­ջա­տար բժիշկ­ներն ու ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րը։
Ինչ վե­րա­բե­րում է հա­մա­կար­գը անհ­րա­ժեշտ կադ­րե­րով հա­մալ­րե­լու գոր­ծըն­թա­ցին, նա­խա­րա­րը տե­ղե­կաց­րեց, որ ար­դեն 400 ու­սա­նո­ղի հետ կնք­վել են հա­մա­պա­տաս­խան պայ­մա­նագ­րեր՝ ու­սում­նա­ռու­թյունն ա­վար­տե­լուց հե­տո Ար­ցա­խում աշ­խա­տե­լու պայ­մա­նով։ Պետ­պատ­վե­րի շր­ջա­նակ­նե­րում Երևա­նի Մ. Հե­րա­ցու ան­վան պե­տա­կան բժշ­կա­կան հա­մալ­սա­րա­նում ու­սա­նող ար­ցախ­ցի­նե­րը, հա­մա­ձայն կնք­ված պայ­մա­նագ­րե­րի, կհամլ­րեն Ար­ցա­խի բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րը։ Ար­դեն 2019թ. աշ­խա­տան­քի է ու­ղեգր­վել 24 բժիշկ, ո­րոն­ցից 7-ը` պե­տա­կան նպա­տա­կա­յին ու­սում­նա­ռու­թյուն ան­ցած դի­մորդ։ Կա­ռա­վա­րու­թյան հա­մա­պա­տաս­խան ո­րոշ­մամբ, շր­ջա­նա­յին բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րը բժիշկ-մաս­նա­գետ­նե­րով հա­մալ­րե­լու նպա­տա­կով ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն է տրա­մադր­վում պետ­պատ­վե­րի շր­ջա­նակ­նե­րում ու­սումն ա­վար­տած բժիշկ-մաս­նա­գետ­նե­րին։ Այս ո­րո­շու­մը 2019-ին ո­րո­շա­կիո­րեն փո­փո­խու­թյան է են­թարկ­վել, և, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի խոս­քով, պետ­պատ­վե­րով ու­սա­նող­նե­րի պայ­մա­նագ­րե­րը մեղ­մաց­վել են, այ­սինքն` 5 տա­րի Ար­ցա­խում աշ­խա­տե­լու ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը դար­ձել է 3 տա­րի, դրան զու­գա­հեռ, աշ­խա­տա­վար­ձին ա­վե­լաց­վել է 30-50% հա­վե­լավ­ճար ու բնակ­վարձ։ Շա­րու­նակ­վում է ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն հատ­կաց­վել նախ­կի­նում Հա­յաս­տա­նից Ար­ցախ տե­ղա­փոխ­ված բժիշկ-մաս­նա­գետ­նե­րին՝ հա­վե­լավ­ճա­րի ու բնակ­վար­ձի տես­քով։ Այս ծրագ­րից օգտ­վում է 30 բժիշկ։
Ա­մե­նա­մյա ա­ռող­ջա­պա­հա­կան պե­տա­կան նպա­տա­կա­յին ծրագ­րե­րի շր­ջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­վել են ա­ռաջ­նա­յին բու­ժօգ­նու­թյան ո­րա­կի բարձ­րաց­մանն ուղղ­ված մի­ջո­ցա­ռում­ներ, մաս­նա­վո­րա­պես` հա­տուկ ու­շադ­րու­թյուն է դարձ­վել գյու­ղա­կան բնակ­չու­թյան կա­րիք­նե­րին։ ՙԳյու­ղա­կան բնակ­չու­թյան մաս­նա­գի­տաց­ված բու­ժօգ­նու­թյան կազ­մա­կեր­պում՚ ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում շր­ջա­նա­յին բուժ­հիմ­նարկ­նե­րի կող­մից ի­րա­կա­նաց­վել է 403 գյու­ղա­կան այց, ո­րի ըն­թաց­քում կա­տար­վել են բնակ­չու­թյան մաս­նա­գի­տաց­ված բժշ­կա­կան խոր­հր­դատ­վու­թյուն­ներ։ Տար­վա ըն­թաց­քում ՀՀ և ար­տերկ­րի ա­ռա­ջա­տար կլի­նի­կա­նե­րից ժա­մա­նած մաս­նա­գետ­նե­րի շնոր­հիվ Ար­ցա­խում պար­բե­րա­բար կազ­մա­կերպ­վել է ՙԲաց դռ­նե­րի օր՚, ո­րի շր­ջա­նակ­նե­րում ոչ միայն Ստե­փա­նա­կեր­տում, այլև ԱՀ տար­բեր շր­ջան­նե­րի բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րում ի­րա­կա­նաց­վել են հի­վանդ­նե­րի ըն­դու­նե­լու­թյուն, խոր­հր­դատ­վու­թյուն, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում` հե­տա­զո­տու­թյուն­ներ և վի­րա­հա­տու­թյուն­ներ։ Բա­ցի այդ, նա­խա­րա­րու­թյան պա­տաս­խա­նա­տու­նե­րի ու բժիշկ-մաս­նա­գետ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ նույն­պես կազ­մա­կերպ­վել է գյու­ղա­կան բնակ­չու­թյան շուրջ 2500 անվ­ճար ըն­դու­նե­լու­թյուն, հե­տա­զո­տու­թյուն ու խոր­հր­դատ­վու­թյուն։ Ակ­նա­բու­ժա­կան խն­դիր­ներ ու­նե­ցող շուրջ 400 այ­ցե­լուի տրա­մադր­վել են ակ­նոց­ներ։
2019-ին Ար­ցա­խի բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րում ա­ռա­ջին ան­գամ ի­րա­կա­նաց­վել են բարդ վի­րա­հա­տու­թյուն­ներ` Ար­ցախ այ­ցե­լած ԱՄՆ ՙAdventist Health Glendale՚ բժշ­կա­կան կենտ­րո­նի, Ֆրեզ­նո­յի բժշ­կա­կան ա­ռա­քե­լու­թյան և ՙChevy Chase՚ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի մաս­նա­գետ­նե­րի շնոր­հիվ։ Բարդ վի­րա­հա­տա­կան մի­ջամ­տու­թյուն­նե­րին զու­գա­հեռ, նրանք Ար­ցա­խի ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տին նվի­րա­բե­րել են բժշ­կա­կան տար­բեր պա­րա­գա­ներ ու դե­ղո­րայք։ 2019թ. ՙԱ­րաբ­կիր՚ միա­ցյալ ման­կա­կան բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի ու ա­մե­րի­կյան ՙStarkey՚ ըն­կե­րու­թյան կող­մից Ար­ցա­խի ա­վե­լի քան 800 քա­ղա­քա­ցու բա­րե­գոր­ծա­կան հի­մունք­նե­րով հատ­կաց­վել են լսո­ղա­կան սար­քեր։
Այս և նման բո­լոր ծրագ­րե­րը, նա­խա­րա­րի հա­վաստ­մամբ, կկ­րեն շա­րու­նա­կա­կան բնույթ, ո­րոնք միտ­ված են բարձ­րաց­նել ո­լոր­տի բուժս­պա­սարկ­ման ո­րակն ու մա­կար­դա­կը, բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րը անհ­րա­ժեշտ մաս­նա­գետ­նե­րով հա­մալ­րե­լուն։

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.