[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 Արցախի 2019թ. սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ փետրվարի 28-ին մամուլի ասուլիսով հանդես եկավ ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը։ Նա շնորհակալություն հայտնեց տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, ինչպես նաև ոլորտի մյուս աշխատակիցներին` ներկայացրած վիճակագրական բոլոր տվյալների համար, ըստ որոնց էլ վերլուծվեց Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական ընդհանուր վիճակը։ Մ. Մինասյանի պարզաբանմամբ` ԱՀ տնտեսության զարգացումը միշտ էլ ընթացել է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով պայմանավորված որոշակի սահմանափակումներով, բայցևայնպես, վերջին 13 տարիներին Արցախում միջինում արձանագրվել է տարեկան 10,4% աճ, համախառն ներքին արդյունքն անվանական առումով աճել է 4,8 անգամ: Այս աճի ցուցանիշներն, ըստ Վիճակագրական ծառայության նախագահի, ձեռք են բերվել տնտեսության հիմնական ճյուղերում արձանագրված դրական տեղաշարժերի հետևանքով, մասնավորապես` արդյունաբերական արտադրանքն աճել է 7,4 անգամ, շինարարության ծավալը` 3,1, գյուղատնտեսության համախառն արտադրանքը` շուրջ 3 անգամ, ծառայությունների ծավալը` 4,2 և առևտրաշրջանառությունը` 2,5 անգամ։ 

2019թ. դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 127%, 2019թ. նոյեմբերի համեմատ՝ 145,7%, իսկ 2019թ. հունվար-դեկտեմբերին (աճողական)` 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ 111,2%։


Մանրամասները հաջորդիվ։