Logo
Print this page

ՍՊԱ­ՍԵ­ԼՈՎ ԵՐ­ԹՈՒ­ՂԱ­ՅԻՆ N 13 ԱՎ­ՏՈ­ԲՈՒ­ՍԻՆ

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Կար­ծում եմ, Ստե­փա­նա­կեր­տի Հ. Թու­մա­նյան և հա­րա­կից փո­ղոց­նե­րում ապ­րող բնա­կիչ­նե­րի հա­նընդ­հա­նուր կար­ծիքն եմ ար­տա­հայ­տում` ա­սե­լով, որ եր­թու­ղա­յին N 13 ավ­տո­բու­սի մա­տու­ցած ծա­ռա­յու­թյու­նը չի բա­վա­րա­րում, ուս­տի խն­դիր­ներ է ա­ռա­ջաց­նում:

Ինչ­պես տե­ղե­կա­ցանք ՙՍտե­փա­նա­կերտ սեր­վիս՚ ՓԲԸ-ից, նշ­ված եր­թու­ղա­յի­նով երթևե­կում է 5 ավ­տո­բուս. 3-ն անց­նում են Հե­քի­մյան-Մես­րոպ Մաշ­տոց-Տիգ­րան Մեծ-Ա­լեք Մա­նու­կյան-Թու­մա­նյան-Սարգ­սյան-Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի փո­ղոց­նե­րով` 11 րո­պե ին­տեր­վա­լով, 2-ն էլ հա­կա­ռակ ուղ­ղու­թյամբ` Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի-Վ. Սարգ­սյան-Անդ­րա­նիկ Զո­րա­վար-Հ. Թու­մա­նյան-Տիգ­րան Մե­ծի փո­ղոց­նե­րով` 15 րո­պե ին­տեր­վա­լով: Թե ին­չից է ա­ռա­ջա­նում դժ­գո­հու­թյու­նը, կար­ծում եմ, ակն­հայ­տո­րեն պարզ է. նախ` կենտ­րո­նա­կան այս փո­ղո­ցով անց­նում է ըն­դա­մե­նը մեկ եր­թու­ղի, երկ­րորդն էլ` այս­քան մեծ ին­տեր­վալ­նե­րով: Ինք­նա­բե­րա­բար հա­մե­մա­տու­թյուն է ա­ռաջ գա­լիս մյուս կենտ­րո­նա­կան` Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի, Սարգ­սյան, Հե­քի­մյան, Բաղ­րա­մյան փո­ղոց­նե­րի հետ: Բո­լորս քաջ գի­տենք, թե այդ փո­ղոց­նե­րով ինչ­քան շատ ավ­տո­բուս­ներ են անց­նում: Այդ փո­ղոց­նե­րում գտն­վող կան­գա­ռին գրե­թե յու­րա­քան­չյուր 1-2 րո­պե որևէ եր­թու­ղա­յին է մո­տե­նում: Ան­շուշտ, թե՜ նշ­ված և թե՜ հա­րա­կից փո­ղոց­նե­րում ապ­րող բնա­կիչ­ներն ի­րենց բա­վա­րար­ված են զգում որ­պես… պար­զա­պես քա­ղա­քում ապ­րող բնա­կիչ: Ե՜վ աշ­խա­տան­քի են ժա­մա­նա­կին հաս­նում, և՜ ցան­կա­ցած այլ` ոչ աշ­խա­տան­քա­յին բնույ­թի մի­ջո­ցառ­ման: Խն­դիր չկա, մե­կին չհասց­րիր, 1-2 րո­պե անց` մյու­սով կգ­նաս: Ե՜վ թանկ ժա­մա­նակդ է խնայ­վում, և՜ քեզ հարգ­ված քա­ղա­քա­ցի ես զգում: Ա­վա~ղ, նման զգաց­մունք­ներ չես կա­րող ապ­րել Թու­մա­նյան փո­ղո­ցում հան­րա­յին տրանս­պոր­տին սպա­սե­լիս: Ե­թե հան­կարծ չհասց­րիր հաս­նել կան­գա­ռին կանգ­նած նշ­ված N 13 ավ­տո­բու­սին, կամ էլ ՙպիկ՚ ժա­մե­րին չկա­րո­ղա­ցար ներս խցկ­վել, ու­րեմն դա­տա­պարտ­ված ես 11-15 րո­պե սպա­սե­լու: Եվ չկա ու­րիշ ոչ մի տար­բե­րակ: Չէ… ին­չո՞ւ չկա: 100 դրա­մի փո­խա­րեն կա­րե­լի է 600-ը ծախ­սել, տաք­սի վար­ձել, ու­զածդ տե­ղը հաս­նել: Դա էլ է տար­բե­րակ, ե­թե, ի­հար­կե, մի­ջոց­ներդ նե­րում են: Իսկ, գու­ցե, ում մի­ջոց­նե­րը չեն նե­րում, նրանք է՞լ են հար­կադ­րա­բար դի­մում այդ քայ­լին: Սա­կայն մեզ հե­տաք­րք­րում է հան­րա­յին տրանս­պոր­տից օգտ­վող, Թու­մա­նյան փո­ղո­ցում ապ­րող բնա­կի­չը:
Ո­րո­շե­ցի դի­մել ՙՍտե­փա­նա­կերտ սեր­վիս՚ ՓԲԸ-ի ղե­կա­վա­րու­թյա­նը, ինչ­պես և Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի հա­մա­պա­տաս­խան ա­տյան­նե­րին` հե­տաքր­քր­վե­լու` ի­րա­վի­ճակն ար­դյո՞ք հնա­րա­վոր է փո­խել, թե՞ կան այն­պի­սի հան­գա­մանք­ներ, որ դեռ եր­կար ժա­մա­նակ չեն նպաս­տի ի­րա­վի­ճա­կը բա­րե­լա­վե­լուն:

Ըստ ՙՍտե­փա­նակ­կերտ սեր­վիս՚ ՓԲԸ-ի տնօ­րեն Վ. Պետ­րո­սյա­նի` այդ 5 ավ­տո­բուս բա­վա­կան է այդ եր­թու­ղին սպա­սար­կե­լու հա­մար, իսկ 11-15 րո­պե այդ եր­թու­ղուն սպա­սե­լը նոր­մա­յի մեջ է: Հի­շեց­նում եմ նրան Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի, Հե­քի­մյան, Սարգ­սյան փո­ղոց­նե­րին տի­րող ի­րա­վի­ճա­կի կտ­րուկ տար­բե­րու­թյու­նը, Վ. Պետ­րո­սյանն էլ դա բա­ցատ­րում է այդ փո­ղոց­նե­րի կենտ­րո­նա­կան ու բնա­կիչ­նե­րով հա­գե­ցած լի­նե­լով: Բայց չէ՞ որ Հ. Թու­մա­նյան փո­ղոցն էլ է վա­ղուց կենտ­րո­նա­կան դար­ձել, իսկ վեր­ջին տա­սը տա­րի­նե­րի ըն­թաց­քում ինչ­քա~ն շատ բնա­կե­լի բազ­մա­հարկ թե՜ ա­ռան­ձին շեն­քեր և թե՜ բնա­կե­լի տնե­րի հա­մա­լիր­ներ են կա­ռուց­վել: Այդ փո­ղո­ցում են գտն­վում մշա­կու­թա­յին և կր­թա­կան կարևոր հաս­տա­տու­թյուն­ներ` Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տը, հան­րակր­թա­կան N 1 դպ­րո­ցը, Շառլ Ազ­նա­վու­րի ան­վան մշա­կույ­թի կենտ­րո­նը, ո­րի են­թա­շեն­քե­րում բազ­մա­թիվ մշա­կու­թա­յին կո­լեկ­տիվ­ներ են աշ­խա­տում: Այդ փո­ղո­ցում է գտն­վում վե­րա­կան­գն­ված Մե­տաքս­կոմ­բի­նա­տը, որ­տեղ գոր­ծում են զա­նա­զան ար­տադ­րա­մա­սեր` ի­րենց հա­րյու­րա­վոր աշ­խա­տող­նե­րով: Մի՞­թե այդ­քան մար­դիկ` ա­շա­կերտ­ներ, ու­սու­ցիչ­ներ, բան­վոր­ներ, գոր­գա­գործ­ներ, ի վեր­ջո, բազ­մա­թիվ բնա­կիչ­ներ, ար­ժա­նի չեն ա­վե­լի լավ սպա­սարկ­ման: Եվ ըստ ՙՍտե­փա­նա­կերտ սեր­վիս՚ ՓԲԸ-ի տնօ­րեն Վ. Պետ­րո­սյա­նի և Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի աշ­խա­տա­կազ­մի ար­տադ­րա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի բաժ­նի պետ Էդ­գար Ա­վա­նե­սյա­նի` Թու­մա­նյան փո­ղո­ցի ուղևո­րա­հոս­քը բա­վա­րար չէ, որ­պես­զի ա­վե­լաց­վի ավ­տո­բուս­նե­րի քա­նա­կը: Ըստ Վ. Պետ­րո­սյա­նի` այդ փո­ղոցն սպա­սար­կող 5 ավ­տո­բուսն ըն­կե­րու­թյա­նը ե­կա­մուտ չեն բե­րում, և միայն պե­տու­թյան ա­ջակ­ցու­թյան շնոր­հիվ ` ի դեմս Ար­ցա­խի ներդ­րու­մա­յին հիմ­նադ­րա­մի, հա­ջող­վում է սպա­սար­կումն ա­պա­հո­վել: Ինչ վե­րա­բե­րում է ՙպիկ՚ ժա­մե­րին ա­ռա­ջաց­վող մեծ ուղևո­րա­հոս­քի խնդ­րին, ո­րը տա­րի­ներ շա­րու­նակ չէր ստաց­վում լու­ծել, ա­սում է նշ­ված բաժ­նի պետ Է. Ա­վա­նե­սյա­նը, 2019-ի սեպ­տեմ­բե­րից հա­ջող­վեց լու­ծել: Քա­նի որ Ստե­փա­նա­կեր­տի դպ­րոց­ներն ան­ցան ուս­ման 5-օ­րյա ռե­ժի­մին, և դա­սե­րի սկիզ­բը տե­ղա­փոխ­վեց կես ժամ ա­ռաջ, ուղևո­րա­հոս­քի ա­ռա­վո­տյան ժա­մը 9-ին ծան­րա­բեռն­վա­ծու­թյու­նը փոքր-ինչ թեթևա­ցավ` տե­ղա­բաշխ­վե­լով այլ ժա­մե­րի վրա: Այ­նուա­մե­նայ­նիվ, հիմ­նա­կան խն­դի­րը մնաց. փո­ղոցն սպա­սարկ­վում է մեկ եր­թու­ղով, և եր­թու­ղին սպա­սար­կող ավ­տո­բուս­նե­րը մո­տե­նում են կան­գա­ռին 11-15 րո­պեն մեկ: Ինչ­պես վկա­յում է ՙՍտե­փա­նա­կերտ սեր­վիս՚ ՓԲԸ-ի տնօ­րեն Վ. Պետ­րո­սյա­նը` ավ­տո­պար­կում ա­վել ավ­տո­բուս չկա, որ­պես­զի, թե­կուզ վնա­սով, ևս մեկ ավ­տո­բուս դուրս գա գիծ: Ընդ­հան­րա­պես, ըն­կե­րու­թյունն ու­նի 28 ավ­տո­բուս, ո­րից 24-ը դուրս են գա­լիս` սպա­սար­կե­լու տար­բեր եր­թու­ղի­ներ, իսկ կա­յա­նա­տե­ղում մնում են ըն­դա­մե­նը 4-ը` ան­սար­քու­թյան պատ­ճա­ռով գծե­րից դուրս ե­կած ավ­տո­բուս­նե­րին փո­խա­րի­նե­լու հա­մար: Եվ դա պա­հուս­տում մնա­ցած այն նվա­զա­գույն քա­նակն է, ո­րը չի կա­րե­լի խախ­տել: Տե­ղե­կա­նա­լով, որ ՙՍտե­փա­նա­կերտ սեր­վիս՚ ՓԲԸ-ն են­թարկ­վում է Ար­ցա­խի ներդ­րու­մա­յին հիմ­նադ­րա­մին` խնդ­րան­քով դի­մե­ցի հիմ­նադ­րա­մի գլ­խա­վոր տնօ­րեն Քա­ջիկ Խա­չատ­րյա­նին` ևս մեկ ավ­տո­բու­սով ա­վե­լաց­նել N 13 եր­թու­ղին: Ե­թե քա­ղա­քա­պե­տա­րա­նի հա­մա­պա­տաս­խան բաժ­նի ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քում պարզ­վի, որ նման անհ­րա­ժեշ­տու­թյուն կա, այդ դեպ­քում հիմ­նադ­րա­մը կա­ջակ­ցի. այս­պի­սին էր հիմ­նադ­րա­մի գլ­խա­վոր տնօ­րեն Ք. Խա­չատ­րյա­նի պա­տաս­խա­նը:
Ցա­վոք, Թու­մա­նյան փո­ղո­ցի բնա­կիչ­նե­րը դեռ դա­տա­պարտ­ված են եր­կար-բա­րակ սպա­սե­լու, թե երբ N13 եր­թու­ղա­յի­նը կգա` դպ­րոց, հիմ­նարկ ժա­մա­նա­կին հաս­նե­լու հույ­սով: Քա­նի որ քա­ղա­քա­պե­տա­րա­նի հա­մա­պա­տաս­խան բաժ­նի ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը, փաս­տում է բաժ­նի պետ Է. Ա­վա­նե­սյա­նը, վկա­յում են հա­կա­ռակ ի­րա­վի­ճա­կի մա­սին, ուղևո­րա­հոս­քը բա­վա­րար չէ, որ ևս մեկ ավ­տո­բուս դուրս գա գիծ: Իսկ ե՞րբ ուղևո­րա­հոս­քը բա­վա­րար կլի­նի: Հու­սանք` նշ­ված փո­ղո­ցում ի­րա­կա­նաց­վող շի­նա­րա­րու­թյու­նը, այ­սինքն` ևս մի նոր բնա­կե­լի թա­ղա­մա­սի ծնունդն իր հետ կբե­րի բարձ­րաց­ված խնդ­րի դրա­կան լու­ծու­մը:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.