Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ԱԶ­ԳԱ­ՅԻՆ ՎԻ­ՃԱ­ԿԱԳ­ՐԱ­ԿԱՆ ԾԱ­ՌԱ­ՅՈՒ­ԹՅԱՆ ՆԱ­ԽԱ­ԳԱ­ՀԻ ՄԱ­ՄՈՒ­ԼԻ Ա­ՍՈՒ­ԼԻ­ՍԸ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Փետր­վա­րի 28-ին ԱՀ ազ­գա­յին վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թյան տնօ­րեն Մա­նուշ Մի­նա­սյա­նը ԶԼՄ-նե­րին ներ­կա­յաց­րեց Ար­ցա­խի 2019թ. սո­ցիալ-տն­տե­սա­կան ընդ­հա­նուր պատ­կե­րը։ Մա­մու­լի ա­սու­լի­սին նա անդ­րա­դար­ձավ Ար­ցա­խի տն­տե­սու­թյան զար­գաց­ման հիմ­նա­կան ցու­ցա­նիշ­նե­րին և հա­վաս­տեց, որ այդ զար­գա­ցու­մը միշտ էլ ըն­թա­ցել է օ­բյեկ­տիվ ու սու­բյեկ­տիվ գոր­ծոն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված ո­րո­շա­կի սահ­մա­նա­փա­կում­նե­րով։ Դրա­նով հան­դերձ, Ար­ցա­խում վեր­ջին տա­րի­նե­րին ար­ձա­նագր­վել է մի­ջի­նում տա­րե­կան 10,4 % աճ։ Ա­ճի ցու­ցա­նիշ­նե­րը Մ. Մի­նա­սյա­նը պայ­մա­նա­վո­րեց տն­տե­սու­թյան հիմ­նա­կան ճյու­ղե­րում ար­ձա­նագր­ված դրա­կան տե­ղա­շար­ժե­րով։ Դրանք հան­գեց­րել են հա­մախ­մբ­ված բյու­ջեի ե­կա­մուտ­նե­րի ա­վե­լի քան չորս ան­գամ ա­ճի, ընդ ո­րում` հար­կա­յին ե­կա­մուտ­ներն ա­ճել են 15,8 ան­գամ, մի­ջին ամ­սա­կան ան­վա­նա­կան աշ­խա­տա­վար­ձը՝ 2,6, մի­ջին ան­վա­նա­կան կեն­սա­թո­շա­կը՝ 2,3 ան­գամ։

Անդ­րա­դառ­նա­լով Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան 2019թ. սո­ցիալ-տն­տե­սա­կան հիմ­նա­կան ցու­ցա­նիշ­նե­րի վեր­լու­ծու­թյա­նը, Մ. Մի­նա­սյա­նը նշեց, որ հա­մա­խառն ներ­քին ար­դյուն­քը (ՀՆԱ) 2019թ. կազ­մել է 342,5 մլրդ դրամ, 2018թ.` 310,3 մլրդ դրա­մի փո­խա­րեն։ ՀՆԱ-ի հա­վե­լա­ճի տեմ­պը կազ­մել է 110,3%, ին­դեքս-դեֆ­լյա­տո­րը` 100,1։ 2019թ. մեկ շն­չին ընկ­նող ՀՆԱ-ն, ըն­թա­ցիկ գնե­րով, կազ­մել է 2 մլն 307,6 հազ. դրամ, 2018թ.՝ 2 մլն 103,3 հազ. դրա­մի դի­մաց: ՀՆԱ-ի ար­ձա­նագր­ված 10,3% հա­վե­լա­ճի տեմ­պի 5,4%-ն ա­պա­հո­վել են առևտրա­յին և այլ ծա­ռա­յու­թյուն­նե­րը, 4,4%-ը՝ ար­դյու­նա­բե­րու­թյու­նը, նե­րա­ռյալ է­ներ­գե­տի­կան, 2,2%-ը` շի­նա­րա­րու­թյու­նը:
2019թ. ԱՀ-ում փաս­տա­ցի գնե­րով թո­ղարկ­վել է 165 մլրդ դրա­մի ար­դյու­նա­բե­րա­կան ար­տադ­րանք, ի­րաց­վել 164,3 մլր­դի պատ­րաս­տի ար­տադ­րանք: 2018թ. նկատ­մամբ ար­դյու­նա­բե­րա­կան ար­տադ­րան­քի ֆի­զի­կա­կան ծա­վա­լի ին­դեք­սը կազ­մել է 140,1%, հան­քա­գոր­ծա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան և բա­ցա­հան­քե­րի շա­հա­գործ­ման ո­լոր­տում` 97,2%, մշա­կող ար­դյու­նա­բե­րու­թյան` 270%, է­լեկտ­րա­կա­նու­թյան, գա­զի, գո­լոր­շու և լա­վո­րակ օ­դի մա­տա­կա­րար­ման ո­լոր­տում` 114,9 % և ջրա­մա­տա­կա­րար­ման, կո­յու­ղու, թա­փոն­նե­րի կա­ռա­վար­ման և վե­րամ­շակ­ման ո­լոր­տում` 85%: Գյու­ղատն­տե­սու­թյան և ձկ­նոր­սու­թյան հա­մա­խառն ար­տադ­րան­քը 2019թ. փաս­տա­ցի գնե­րով կազ­մել է 70,6 մլրդ դրամ: Գյու­ղատն­տե­սու­թյան հա­մա­խառն ար­տադ­րան­քը 2018թ. հա­մե­մատ, հա­մադ­րե­լի գնե­րով, նվա­զել է 3,7%-ով` պայ­մա­նա­վոր­ված բու­սա­բու­ծու­թյան հա­մա­խառն ար­տադ­րան­քի նվազ­մամբ: Գյու­ղատն­տե­սու­թյան հա­մա­խառն ար­տադ­րան­քի 43,6%-ը բա­ժին է ըն­կել բու­սա­բու­ծու­թյան, 56,4%-ն ա­նաս­նա­բու­ծու­թյան ճյու­ղին: Նշյալ ար­տադ­րան­քի կա­ռուց­ված­քում գե­րակշ­ռող բա­ժի­նը պատ­կա­նում է մսի (36,7%), հա­ցա­հա­տի­կի և հա­տի­կաըն­դե­ղե­նի, նե­րա­ռյալ ե­գիպ­տա­ցո­րեն (19,5 %), կա­թի (13,4 %) ար­տադ­րու­թյա­նը: Դի­տարկ­վող ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում հան­րա­պե­տու­թյու­նում սպան­դի հա­մար ի­րաց­վել է 15,2 հազ. տոն­նա (կեն­դա­նի քա­շով) ա­նա­սուն և թռ­չուն (նա­խորդ տար­վա հա­մե­մատ ա­ճը՝ 3,7%), ար­տադր­վել է 44,2 հազ. տոն­նա կաթ (ա­ճը՝ 3,1%), 47,3 մլն հատ ձու (նվա­զե­լով 1,6%-ով) և 205 տոն­նա (ֆի­զի­կա­կան քա­շով) բուրդ (նա­խորդ տար­վա հա­մե­մատ ա­ճը կազ­մել է 15,4 %):

Ինչ վե­րա­բե­րում է շի­նա­րա­րու­թյան ծա­վալ­նե­րին, ա­պա 2019թ. հան­րա­պե­տու­թյու­նում ի­րա­կա­նաց­վել է 64,6 մլրդ դրա­մի շի­նա­րա­րու­թյուն, ին­չը նա­խորդ տար­վա հա­մե­մատ ա­ճել է 23,1%-ով: Ի­րա­կա­նաց­ված շի­նա­րա­րու­թյան ծա­վա­լում շին­մոն­տա­ժա­յին աշ­խա­տանք­նե­րը կազ­մել են ընդ­հա­նու­րի 90,9%ը: Շի­նա­րա­րու­թյան 42,6%-ը կա­տար­վել է կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, 41,5%-ը` պե­տա­կան բյու­ջեի, 7,2%-ը` այլ մի­ջոց­նե­րի, 4,3%-ը` բնակ­չու­թյան մի­ջոց­նե­րի, 3,1%-ը` մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյան, 1,1%-ը` ար­տա­բյու­ջե­տա­յին մի­ջոց­նե­րի և 0,2%-ը` հա­մայ­նք­նե­րի մի­ջոց­նե­րի հաշ­վին:
Տրանս­պոր­տի ո­լոր­տում վի­ճա­կագ­րա­կան ցու­ցա­նիշ­նե­րով՝ ընդ­հա­նուր օգ­տա­գործ­ման ավ­տո­մո­բի­լա­յին տրանս­պոր­տի բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի ծա­վա­լը կազ­մել է 1140,7 հազ. տոն­նա, ո­րը 2018թ. նկատ­մամբ ա­ճել է 10,6%-ով: Ընդ­հա­նուր օգ­տա­գործ­ման տրանս­պոր­տի բեռ­նաշր­ջա­նա­ռու­թյու­նը 2019թ. կազ­մել է 60,3 մլն տոն­նա/կմ, ո­րը նա­խորդ տար­վա հա­մե­մատ ա­ճել է 9,1%-ով: Տրանս­պոր­տի ուղևո­րա­փո­խադ­րում­նե­րի ծա­վա­լը կազ­մել է 22,2մլն մարդ` ա­ճը նա­խորդ տար­վա հա­մե­մատ կազ­մե­լով 6%, իսկ ուղևո­րաշր­ջա­նա­ռու­թյու­նը կազ­մել է 218 մլն ուղևոր/կմ, ին­չը նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մե­մատ ա­ճել է 4,4%-ով: Մայ­րու­ղա­յին-խո­ղո­վա­կա­յին տրանս­պոր­տով հան­րա­պե­տու­թյու­նում ներ­կր­ված բնա­կան գա­զի բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի ծա­վա­լը կազ­մել է 38,4 հազ./տ., նա­խորդ տար­վա հա­մե­մատ ա­ճել է 12%-ով:
Մ. Մի­նա­սյա­նը ներ­կա­յաց­րեց նաև առևտրաշր­ջա­նա­ռու­թյան, գնե­րի, կա­պի և այլ ծա­ռա­յու­թյուն­նե­րից ստաց­ված ե­կա­մուտ­նե­րի ընդ­հա­նուր ծա­վալ­նե­րը։ Այ­նու­հետև, անդ­րա­դառ­նա­լով 2019թ. տն­տե­սու­թյու­նում զբաղ­ված­նե­րի մի­ջին ամ­սա­կան ան­վա­նա­կան աշ­խա­տա­վար­ձին, նշեց, որ այն կազ­մել է 175,5 հազ. դրամ, ին­չը նա­խորդ տար­վա հա­մե­մատ ա­ճել է 8,9 %-ով, ընդ ո­րում` պե­տա­կան հատ­վա­ծում կազ­մել է 169,6 հազ. դրամ, ոչ պե­տա­կան հատ­վա­ծում՝ 187,2 հազ. դրամ: Մի­ջին ամ­սա­կան ի­րա­կան աշ­խա­տա­վար­ձը նա­խորդ տար­վա հա­մե­մատ ա­ճել է 8,1%-ով: Սահ­ման­ված նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը մի­ջին ամ­սա­կան ան­վա­նա­կան աշ­խա­տա­վար­ձի նկատ­մամբ կազ­մել է 31,3%, իսկ նվա­զա­գույն սպա­ռո­ղա­կան բյու­ջեի նկատ­մամբ` 91,9%:
Տն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյան սու­բյեկտ­նե­րի մա­սով, ըստ ԱՀ ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րու­թյան տվյալ­նե­րի, 2019թ. հուն­վար-դեկ­տեմ­բե­րին հան­րա­պե­տու­թյու­նում գրանց­վել է 1251 սու­բյեկտ, ընդ ո­րում՝ 278 կազ­մա­կեր­պու­թյուն և 973 ան­հատ ձեռ­նար­կա­տեր: ԱՀ ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյան կող­մից ներ­կա­յաց­րած ցու­ցա­նիշ­նե­րով՝ 2019թ. հա­մախ­մբ­ված բյու­ջեի ե­կա­մուտ­նե­րը կազ­մել են 61,4 մլրդ դրամ: Նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մե­մատ հա­մախ­մբ­ված բյու­ջեի ե­կա­մուտ­ներն ա­ճել են 10,6%-ով: Ծախ­սե­րը կազ­մել են 113 մլրդ դրամ՝ նա­խորդ տար­վա հա­մե­մատ ա­ճե­լով 6,9%-ով: 2020թ. հուն­վա­րի 1-ի դրու­թյամբ, ըստ հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում գոր­ծող առևտրա­յին բան­կե­րի (մաս­նա­ճյու­ղե­րի), վար­կե­րը կազ­մել են 192,8 մլրդ դրամ և 2019թ. հուն­վա­րի 1-ի հա­մե­մատ ա­ճել են 15,2 %-ով:
Ժո­ղովր­դագ­րու­թյան ցու­ցա­նիշ­նե­րով՝ 2019թ. հան­րա­պե­տու­թյու­նում ծն­վել է 2119 ե­րե­խա։ Գրանց­վել է բազ­մապ­տուղ 32 ծնունդ՝ նա­խորդ տար­վա 26-ի դի­մաց: Բազ­մապ­տուղ ծնունդ­նե­րից 32-ը երկ­վո­րյակ են: Մե­ռե­լա­ծին­նե­րի թի­վը փոքր-ինչ ա­ճել է, ըն­թա­ցիկ տա­րում կազ­մել է 12 ե­րե­խա՝ նա­խորդ տար­վա 8 ե­րե­խա­յի դի­մաց: 2019թ. ծն­ված­նե­րի դի­տարկ­մամբ՝ ու­նենք ա­ռաջ­նա­ծին 682 ե­րե­խա (ծն­ված­նե­րի 32,2%-ը), ըն­տա­նի­քում ծն­ված երկ­րորդ 672 ե­րե­խա (ծն­ված­նե­րի 31,7%-ը), ըն­տա­նի­քում ծն­ված եր­րորդ և հա­ջորդ 765 ե­րե­խա (ծն­ված­նե­րի 36,1%-ը): Ե­րե­խա­յի ծնն­դյան ժա­մա­նակ մոր մի­ջին տա­րի­քը ե­ղել է շուրջ 28 տա­րե­կան, ընդ ո­րում` ա­ռաջ­նեկ ու­նե­ցող մոր մի­ջին տա­րի­քը՝ մոտ 25 տա­րե­կան:
Ծն­ված ե­րե­խա­նե­րի ան­վա­նա­կոչ­ման դի­տար­կում­նե­րով՝ աղ­ջիկ­նե­րի հա­մար նա­խըն­տր­վել են՝ Նա­րե (46 դեպք), Մա­րիա (44), Մա­րիամ (40), Ա­նի և Ան­նա (32-ա­կան դեպք), տղա­նե­րի հա­մար՝ Գոռ (77), Դա­վիթ (65), Տիգ­րան (48), Մարկ (44), և Նա­րեկ (33) ա­նուն­նե­րը։ Ինչ վե­րա­բե­րում է նո­րա­ծին­նե­րի ա­ռա­վել հա­ճախ կրկն­վող ազ­գա­նուն­նե­րին, ցու­ցակ­նե­րի ա­ռա­ջին 2 հո­րի­զո­նա­կան­նե­րը զբա­ղեց­նում են նույն Սարգ­սյան և Գրի­գո­րյան ազ­գա­նուն­նե­րը:
Դի­տարկ­վող ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում մա­հա­ցած­նե­րի թի­վը կազ­մել է 1155 մարդ: Մահ­վան հիմ­նա­կան պատ­ճառ­նե­րը 61,1%-ի դեպ­քում կապ­ված են ե­ղել ա­րյան շր­ջա­նա­ռու­թյան հա­մա­կար­գի հի­վան­դու­թյուն­նե­րի և 19,7%-ը նո­րա­գո­յա­ցու­թյուն­նե­րի հետ: Ըստ տա­րի­քա­յին խմ­բե­րի` մինչև 70 տա­րե­կան մա­հա­ցած­նե­րը կազ­մել են ընդ­հա­նու­րի 34,5%-ը, 70-ից բարձր տա­րե­կան­նե­րը՝ 65,5%-ը: Ման­կա­մա­հա­ցու­թյան ա­ռու­մով մինչև 1 տա­րե­կան մա­հա­ցած ե­րե­խա­նե­րի թի­վը 1000 կեն­դա­նած­նի հաշ­վով 2019թ. գրանց­վել է 23 դեպք, իսկ մինչև 5 տա­րե­կան­նե­րի շր­ջա­նում՝ 28 դեպք: Մայ­րա­կան մա­հա­ցու­թյան դեպք չի ե­ղել: Ար­դյուն­քում, ԱՀ-ում մար­դու կյան­քի մի­ջին տևո­ղու­թյու­նը կազ­մել է 76 տա­րի, ին­չը, ըստ Մ. Մի­նա­սյա­նի, աշ­խար­հի մասշ­տա­բով վատ ցու­ցա­նիշ չէ։ Վեր­ջին տա­րի­նե­րի դի­տար­կում­նե­րով՝ Ար­ցա­խում գրանց­վել է բնա­կան աճ, այ­սինքն` ծնունդ­նե­րի թի­վը միշտ գե­րա­զան­ցել է մահ­վան դեպ­քե­րին, ին­չը չի կա­րե­լի ա­սել բնակ­չու­թյան մե­խա­նի­կա­կան տե­ղա­շար­ժի ա­ռու­մով։ Վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րով՝ 2016թ.-ից առ այ­սօր բնակ­չու­թյան մե­խա­նի­կա­կան շար­ժը բա­ցա­սա­կան է։ 2019թ. պաշ­տո­նա­պես հաշ­վառ­ված ե­կող­նե­րի թի­վը կազ­մել է 560 մարդ, մեկ­նող­նե­րի­նը՝ 747 մարդ, ար­դյուն­քում` մե­խա­նի­կա­կան հա­վե­լա­ճը բա­ցա­սա­կան է՝ 187 մարդ:
Դի­տարկ­վող ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Ար­ցա­խում գրանց­վել են 836 ա­մուս­նու­թյուն և 207 ա­մուս­նա­լու­ծու­թյուն: Ա­մուս­նա­ցող­նե­րի մի­ջին տա­րի­քը տղա­մարդ­կանց շր­ջա­նում կազ­մել է շուրջ 29, կա­նանց մոտ` 25 տա­րե­կա­նը, իսկ ա­ռա­ջին ա­մուս­նու­թյան մի­ջին տա­րի­քը, հա­մա­պա­տաս­խա­նա­բար 28 և 24 տա­րե­կա­նը:
Ներ­կա­յաց­ված բո­լոր ցու­ցա­նիշ­նե­րը Ար­ցա­խի վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թյան նա­խա­գա­հը ՀՀ տն­տե­սա­կան հիմ­նա­կան ցու­ցա­նիշ­նե­րի հա­մե­մա­տու­թյամբ դրա­կան հա­մա­րեց։ Վեր­ջում պա­տաս­խա­նեց լրագ­րող­նե­րի հար­ցե­րին։