[ARM]     [RUS]     [ENG]

ՃԱՆԱՊԱՐՀ ԹՐԵՅԼԸ՝ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ

Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

ք. Քար­վա­ճառ

 Ճա­նա­պարհ թրեյ­լը ոտ­քով ճամ­փոր­դե­լու հա­մար նշագր­ված ա­րա­հետ է Ար­ցա­խում, որն անց­նում է սա­րե­րի, հո­վիտ­նե­րի և գյու­ղե­րի մի­ջով։ Նա­խա­գի­ծը, ո­րը նա­խա­ձեռն­վել է 2007 թվա­կա­նից և Ար­ցա­խում անց­նում է Հադ­րութ քա­ղա­քից մինչև Ստե­փա­նա­կերտ, այ­նու­հետև՝ Շա­հու­մյա­նի շր­ջան, նպա­տակ ու­նի հնա­րա­վո­րու­թյուն տալ զբո­սաշր­ջիկ­նե­րին ոտ­քով ճամ­փոր­դել Ար­ցա­խում, միևնույն ժա­մա­նակ ճա­նա­պար­հի բա­ժա­նումն այն­պես է ար­ված, որ ա­մեն գի­շեր ար­շա­վոր­դը կա­րո­ղա­նա հաս­նել մի գյուղ և այն­տեղ գի­շե­րա­կաց գտ­նի։

Ա­րա­հե­տի եր­թու­ղին հիմ­նա­կա­նում անց­նում է ե­կե­ղե­ցի­նե­րի ու ամ­րոց­նե­րի մո­տով։ Ըստ Ճա­նա­պարհ թրեյլ նա­խագ­ծի՝ ար­շա­վորդ­նե­րը կա­րող են գյու­ղում մնալ որևէ ըն­տա­նի­քի հետ կամ վրան խփել մո­տա­կայ­քում։ Զբո­սաշր­ջու­թյու­նը խթա­նե­լու նպա­տակ ու­նե­ցող այս նա­խագ­ծի կարևո­րա­գույն կե­տերն են Դա­դի­վանք, Գան­ձա­սար ե­կե­ղե­ցի­նե­րը, Շու­շին, Հու­նո­տի կիր­ճը, Սխ­տո­րա­շե­նի ծա­ռը, Ա­զո­խի քա­րան­ձավն ու Գտ­չա­վան­քը։
Ինչ­պես մեզ հետ զրույ­ցում նշեց 2017 թվա­կա­նից Ճա­նա­պարհ թրեյ­լի մաս­նա­կից, ար­շա­վորդ և հա­վել­վա­ծի ու­ղե­ցույ­ցի հե­ղի­նակ Ջոն Բո­լին­ջե­րը, Ճա­նա­պարհ թրեյ­լով ճամ­փոր­դող­նե­րի ճշգ­րիտ թիվն ի­մա­նալ հնա­րա­վոր չէ, քա­նի որ նրանք սո­վո­րա­բար որևէ տեղ չեն նշում ծրա­գիրն օգ­տա­գոր­ծե­լու մա­սին։
ՙՆա­խագ­ծի ֆեյս­բու­քյան էջն ու­նի 500 ան­դամ։ Ու­ղարկ­ված հար­ցում­նե­րից և թո­ղած ար­ձա­գանք­նե­րից տե­ղյակ ենք, որ ար­շա­վորդ­ներ ե­կել են ա­վե­լի քա­նի 15 եր­կր­նե­րից։ Նա­խա­գի­ծը հատ­կա­պես հայտ­նի է լեհ, ռուս և իս­րա­յել­ցի ար­շա­վորդ­նե­րի շր­ջա­նում՚,-տե­ղե­կաց­րեց մեր զրու­ցա­կի­ցը։
Ճա­նա­պարհ թրեյլ նա­խագ­ծի նպա­տակն է ար­շա­վորդ­նե­րին տրա­մադ­րել նվա­զա­գույ­նը մեկ մա­քուր, մատ­չե­լի ու ա­պա­հով տան կոոր­դի­նատ յու­րա­քան­չյուր գյու­ղում, որ­տեղ նրանք կա­րող են գի­շե­րել։ Ընդ­հա­նուր առ­մամբ, Ար­ցա­խում ա­վե­լի քան 30 ըն­տա­նիք ներգ­րավ­վել է նա­խագ­ծում։
Անդ­րա­դառ­նա­լով Շա­հու­մյա­նի շր­ջա­նի՝ ծրագ­րին ներգ­րավ­վա­ծու­թյա­նը` Ջոն Բո­լին­ջե­րը տե­ղե­կաց­րեց, որ Ճա­նա­պարհ թրեյ­լի կայ­քում շր­ջա­նից գի­շե­րա­կաց ա­պա­հո­վող տներ են գրանց­ված միայն Զուար, Նոր Մա­նա­շիդ, Քար­վա­ճառ և Ծար հա­մայ­նք­նե­րից։
ՙՇա­հու­մյա­նի շր­ջա­նում դեռևս կա­րիք կա պարզ, մա­քուր ու վս­տա­հե­լի հյու­րատ­նե­րի։ Շա­հու­մյա­նի շր­ջա­նը Ճա­նա­պարհ թրեյ­լի ա­մե­նա­հե­ռա­վոր հատ­վածն է՝ զար­գաց­ման ա­մե­նա­մեծ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով։ Վան­քի ու Քար­վա­ճա­ռի մեջ գրե­թե 70 կմ ճա­նա­պարհ կա, և այդ ամ­բողջ ճա­նա­պար­հին շատ քիչ են հյու­րատ­ներն ու առ­հա­սա­րակ ծա­ռա­յու­թյուն­ներն ար­շա­վորդ­նե­րի հա­մար։ Այդ պատ­ճա­ռով ար­շա­վի կազ­մա­կերպ­ման հա­մար սա ա­մե­նա­բարդ հատ­վածն է։ Ար­շա­վորդ­ներն ստիպ­ված են ի­րենց հետ տա­նել վրա­նա­յին պա­րա­գա­ներ ու 3-4 օր­վա սնունդ՚,-նշեց ծրագ­րի մաս­նա­կիցն ու ըն­դգ­ծեց, որ փոր­ձում են ըն­տա­նիք­ներ գտ­նել շր­ջա­նում, ո­րոնք պատ­րաստ են հյու­րեր ըն­դու­նել։ ՙՄենք խոր­հուրդ ենք տա­լիս, որ նրանք կապ­վեն մեզ հետ, կոն­տակտ­ներ փո­խան­ցեն, որ­պես­զի կա­րո­ղա­նանք նրանց տնե­րը հա­սա­նե­լի դարձ­նել ար­շա­վորդ­նե­րին։ Մենք տնե­րի մա­սին տե­ղե­կու­թյուն­նե­րը տե­ղադ­րում ենք մեր ֆեյս­բու­քյան է­ջում, կայ­քում և մեր հա­վել­ված­նե­րում։ Մենք խոր­հուրդ­ներ ու­նենք հյու­րըն­կալ­նե­րի հա­մար, ո­րոնք կօգ­նեն հաս­կա­նալ արևմտյան հյու­րե­րի մշա­կու­թա­յին ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը՚։
Նշենք, որ Շա­հու­մյա­նի շր­ջա­նում քայ­լար­շա­վորդ­նե­րի հա­մար նա­խա­տես­ված է անց­կաց­նել 4 օր՝ Դա­դի­վան­քից հաս­նե­լով Զուար, Զուա­րից Քար­վա­ճառ, Քար­վա­ճա­ռից Ծար, իսկ Ծա­րից՝ Վար­դե­նիս։ Ճա­նա­պարհ­նե­րի հիմ­նա­կան ցու­ցի­չը շր­ջա­նով հո­սող Թար­թառ գետն է։ Զբո­սաշր­ջիկ­նե­րին այս շր­ջա­նում գրա­վում են հա­րուստ բնու­թյու­նը, Դա­դի­վանք վա­նա­կան հա­մա­լիրն ու հան­քա­յին տաք ջրե­րի ա­վա­զան­նե­րը, ո­րոն­ցից ա­մե­նա­հայտ­նի­նե­րը Զուար և Քար­վա­ճառ հա­մայ­նք­նե­րի մո­տա­կայ­քում են։
Ըստ Ջոն Բո­լին­ջե­րի՝ վեր­ջին ե­րեք տա­րի­նե­րի ըն­թաց­քում Ճա­նա­պարհ թրեյլ նա­խագ­ծի օգ­տա­գոր­ծու­մը ճա­նա­պար­հորդ­նե­րի կող­մից ա­վե­լա­ցել է ա­վե­լի քան ե­րեք ան­գամ։
Հատ­կան­շա­կան է, որ 2020 թվա­կա­նի օ­գոս­տո­սին կկազ­մա­կերպ­վի Ար­ցա­խի ա­ռա­ջին Ուլտ­րա- մա­րա­թո­նը։ ՙՍա Ար­ցա­խի հա­մար մեծ հնա­րա­վո­րու­թյուն է զբո­սաշր­ջու­թյան զար­գաց­ման տե­սան­կյու­նից։ Հու­սով ենք, որ տե­ղա­ցի­նե­րը կօգ­տա­գոր­ծեն այն և կներգ­րավ­վեն հյու­րըն­կալ­ման գոր­ծըն­թա­ցում՚,-ամ­փո­փեց մեր զրու­ցա­կի­ցը։

;