[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱՏԵՂ ԱՍՈՒԼԻՍ. ԹԵՄԱՆ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆ Է՝ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Մար­տի 16-ին ԱՀ պետ­նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը, Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ա­րա­յիկ Բաղ­րյանն ու Կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը հրա­վի­րել են հա­մա­տեղ մա­մու­լի ա­սու­լիս. թե­ման աշ­խար­հում թափ ա­ռած և Հա­յաս­տա­նին ու Ար­ցա­խին էլ ար­դեն վտանգ սպառ­նող նոր տե­սա­կի կո­րո­նո­վի­րու­սի կան­խար­գե­լումն է մեր երկ­րում:

Այս պա­հի դրու­թյամբ Հա­յաս­տա­նում պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րով ար­դեն 30 վա­րակ­ված կա, ա­վե­լի քան 300 հո­գի վա­րակ­ված լի­նե­լու կաս­կա­ծան­քով մե­կու­սաց­ված են: Ար­ցա­խում, պաշ­տո­նա­պես հայ­տա­րար­ված տվյալ­նե­րի հա­մա­ձայն, կո­րո­նո­վի­րու­սով վա­րակ­ման հաս­տատ­ված դեպք չկա, բայց գրի­պի տա­րա­տե­սակ­նե­րի կաս­կա­ծան­քով մոտ 7 տաս­նյա­կի հաս­նող փոր­ձան­մուշ­ներ են ու­ղարկ­վել­Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն՝ փոր­ձաքն­նու­թյան: Չնա­յած ԱՀ կա­ռա­վա­րու­թյունն ա­մեն ինչ ա­նում է մեր հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում վա­րա­կը կան­խար­գե­լե­լու ուղ­ղու­թյամբ, սա­կայն խն­դի­րը վե­րահս­կե­լիու­թյան սահ­ման­նե­րում պա­հե­լու հա­մար բնակ­չու­թյունն ինքն էլ պի­տի ինք­նա­կազ­մա­կերպ­վի և ա­ռանց խու­ճա­պի ու ա­մե­նայն պա­տաս­խա­նատ­վու­թյամբ օ­ժան­դա­կի կա­ռա­վա­րու­թյա­նը՝ ձեռ­նարկ­վող մի­ջո­ցա­ռում­նե­րում:
Ինչ­պես հայտ­նի է, ԱՀ պետ­նա­խա­րար Գ. Մար­տի­րո­սյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ գոր­ծող՝ նոր կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման կան­խար­գել­ման աշ­խա­տանք­նե­րը հա­մա­կար­գող միջ­գե­րա­տես­չա­կան հանձ­նա­ժո­ղով է ստեղծ­վել, ո­րը պար­բե­րա­բար հան­դես է գա­լիս թարմ տե­ղե­կատ­վու­թյամբ, ի­րա­զե­կում կա­տար­վող աշ­խա­տանք­նե­րի մա­սին:
Ինչ­պես նշել է պետ­նա­խա­րա­րը լրագ­րող­նե­րի հետ հան­դիպ­մա­նը, ի­րա­վի­ճա­կը վե­րահ­սկ­վում է, բարձր մա­կար­դա­կի հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն կա ՀՀ հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րի հետ, ի­րա­կա­նաց­ված հա­մա­լիր մի­ջո­ցա­ռում­նե­րի շր­ջա­նակ­նե­րում բո­լոր բժշ­կա­կան հիմ­նարկ­նե­րը հա­մալր­վել են միան­վագ օգ­տա­գործ­ման պա­րա­գա­նե­րով և ախ­տա­հա­նիչ նյու­թե­րով, լա­զե­րա­յին հե­ռա­հար ջեր­մա­չա­փե­րով:
Բա­ցի այդ, Հա­յաս­տան են ու­ղարկ­վել ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի պա­տաս­խա­նա­տու­ներ՝ կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­նե­րի մա­սին նոր տե­ղե­կու­թյուն­ներ և անհ­րա­ժեշտ նյու­թեր ստա­նա­լու հա­մար: Նրանք ար­դեն վե­րա­դար­ձել են. փոր­ձի փո­խա­նա­կու­մը օգ­տա­կար է ե­ղել ար­ցախ­ցի մաս­նա­գետ­նե­րի հա­մար:
Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի տե­ղե­կատ­վու­թյամբ` ԱՀ եր­կու ան­ցա­կե­տե­րում շուր­ջօ­րյա հեր­թա­պա­հու­թյուն է անց­կաց­վում. այդ ան­ցա­կե­տե­րը հա­մալր­ված են լա­զե­րա­յին հե­ռա­հար ջեր­մա­չա­փե­րով և այլ անհ­րա­ժեշտ պա­րա­գա­նե­րով, ռիս­կի գո­տուց Ար­ցախ մուտք գոր­ծող քա­ղա­քա­ցի­նե­րը հաշ­վառ­վում են և ստուգ­վում:
Հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ այս հա­մա­ճա­րա­կը հա­մաշ­խար­հա­յին և հա­մազ­գա­յին մար­տահ­րա­վեր է` Գ. Մար­տի­րո­սյա­նի խոս­քով, դրան պետք է դի­մագ­րա­վենք ընդ­հա­նուր ու­ժե­րով, կա­տա­րենք ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից տր­ված բո­լոր ցու­ցում­նե­րը, պահ­պա­նենք հի­գիե­նա­յի կա­նոն­նե­րը, ի­րա­րից՝ մաք­սի­մալ հե­ռա­վո­րու­թյու­նը, խու­սա­փենք գր­կա­խառ­նու­թյուն­նե­րից, ձեռ­քով բարևե­լուց, մար­դա­շատ վայ­րե­րից և որ նույն­պես կարևոր է՝ խու­ճա­պի չմատն­վենք:
ՙՀաշ­վի առ­նե­լով նոր տի­պի կո­րո­նա­վի­րու­սի (COVID-19) վա­րա­կի ներ­կա ի­րա­վի­ճա­կը՝ ԱՀ քա­ղա­քա­ցի­նե­րին հոր­դո­րում են խու­սա­փել ար­տա­սահ­մա­նյան այ­ցե­լու­թյուն­նե­րից, գոր­ծու­ղում­նե­րից` բա­ցա­ռու­թյամբ խիստ անհ­րա­ժեշտ դեպ­քե­րի՚,-ա­սել է նա:
Եվ քա­նի որ Ար­ցա­խում ա­ռա­ջի­կա­յում հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­ներ են և քա­րո­զար­շավ է ըն­թա­նում, Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը թեկ­նա­ծու­նե­րին ևս կոչ է ա­նում ըմ­բռ­նու­մով մո­տե­նալ և քա­րո­զար­շա­վի ա­վե­լի անվ­տանգ տար­բե­րակ­ներ կի­րա­ռել՝ խու­սա­փե­լով փակ տա­րա­ծու­թյուն­նե­րում մար­դա­շատ հան­դի­պում­նե­րից և հնա­րա­վո­րինս օգ­տա­գոր­ծել հա­մա­ցան­ցի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը: Ի դեպ, այ­սօր­վա­նից սկ­սած՝ հա­մա­պա­տաս­խան ցու­ցում է տր­վել բո­լոր պե­տա­կան մար­մին­նե­րին և կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին, հնա­րա­վո­րինս կի­րա­ռել հե­ռա­հար աշ­խա­տան­քի մե­թո­դը` հատ­կա­պես այդ ձևով աշ­խա­տան­քում ընդ­գր­կե­լով նա­խադպ­րո­ցա­կան և կրտ­սեր դպ­րո­ցա­կան տա­րի­քի և հա­տուկ խնամ­քի կա­րիք ու­նե­ցող ե­րե­խա­նե­րի ծնող­նե­րին, 60 և ա­վե­լի տա­րե­կան աշ­խա­տա­կից­նե­րին, հղի­նե­րին, ա­ռող­ջա­կան խն­դիր­ներ ու­նե­ցող և ռիս­կի բարձր խմ­բում գտն­վող քա­ղա­քա­ցի­նե­րին:
Միջ­գե­րա­տես­չա­կան հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից կի­րառ­վել են պե­տա­կան մար­մին­նե­րի գոր­ծու­նեու­թյան ո­րո­շա­կի սահ­մա­նա­փա­կում­ներ նույն­պես: Մաս­նա­վո­րա­պես՝ սահ­մա­նա­փակ­վել են պե­տա­կան մար­մին­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րի ար­տա­սահ­մա­նյան գոր­ծու­ղում­ներն ու այ­ցե­լու­թյուն­նե­րը, բա­ցա­ռու­թյամբ՝ ան­հե­տաձ­գե­լի դեպ­քե­րի. այդ ուղ­ղու­թյամբ հա­մա­պա­տաս­խան ո­րո­շում­ներ կկա­յաց­վեն: Չե­ղարկ­վել են պե­տա­կան մար­մին­նե­րի կող­մից կազ­մա­կերպ­վող բո­լոր զանգ­վա­ծա­յին, այդ թվում՝ մար­զա­կան, մշա­կու­թա­յին, գի­տա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րը, ո­րոնք են­թադ­րում են քա­ղա­քա­ցի­նե­րի ակ­տիվ մաս­նակ­ցու­թյուն:

Պետ­նա­խա­րա­րը տե­ղե­կաց­րել է, որ այն հիմ­նարկ­նե­րը, ո­րոնց գոր­ծու­նեու­թյու­նը կապ­ված է քա­ղա­քա­ցի­նե­րի այ­ցե­լու­թյուն­նե­րի հետ, այդ թվում՝ գրա­դա­րան­ներ, թան­գա­րան­ներ, պատ­կե­րաս­րահ­ներ և նմա­նա­տիպ այլ կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, դրանց աշ­խա­տան­քը այ­սօ­վա­նից կա­սեց­վում է առն­վազն մեկ ամ­սով՝ մինչև ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հե­տա­գա զար­գա­ցու­մը:
ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ա­րա­յիկ Բաղ­րյա­նը հոր­դո­րել է բնա­կիչ­նե­րին հնա­րա­վո­րինս խու­սա­փել մար­դա­շատ վայ­րեր և առևտրա­յին կենտ­րոն­ներ այ­ցե­լու­թյուն­նե­րից: Նա­խա­րա­րը հեր­քել է այն փաս­տը, որ դե­ղատ­նե­րում չկան դի­մակ­ներ ու ախ­տա­հա­նիչ նյու­թեր. դրանք ա­րագ վեր­ջա­նում են՝ պա­հան­ջար­կով պայ­ման­վոր­ված, բայց նո­րից հա­մալր­վում են, քա­նի որ ապ­րանք­նե­րի ներ­մու­ծան հետ կապ­ված խն­դիր­ներ դեռևս չկան: Նա տե­ղե­կաց­րել է, որ Ար­ցա­խի բո­լոր բուժ­հիմ­նարկ­նե­րում կան բա­վա­րար չա­փով պա­հես­տա­վոր­ված դի­մակ­ներ, նախ­նա­կան և միան­վագ օգ­տա­գործ­ման պա­րա­գա­ներ, ախ­տա­հա­նիչ նյու­թեր:
Ա. Բաղ­րյա­նը, խո­սե­լով ԱՀ ան­ցա­կե­տե­րում վե­րահս­կո­ղու­թյու­նից, նշել է, որ ե­թե քա­ղա­քա­ցին Ար­ցախ է ժա­մա­նում ռիս­կա­յին գո­տուց և ու­նի ջեր­մու­թյուն, միան­շա­նակ, մե­կու­սաց­վում է ա­ռան­ձին վայ­րում: Բո­լոր շր­ջան­նե­րում կան ա­ռան­ձին մե­կու­սա­րան­ներ: Առ­կա է նաև ա­ռան­ձին բուժ­հիմ­նարկ, ո­րը, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում, կգոր­ծի միայն կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված ան­ձանց հա­մար: Հարկ ե­ղած դեպ­քում կնա­խա­տես­վի նաև երկ­րորդ բժշ­կա­կան հիմ­նար­կը: Կան նաև հյու­րա­նո­ցա­յին հա­մա­լիր­ներ, որ­տեղ, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում, կտե­ղա­կայ­վեն մեր բնա­կիչ­նե­րը: Նա­խա­րա­րը տե­ղե­կաց­րել է, որ 24-ժա­մյա ռե­ժի­մով գոր­ծում է ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան թեժ գի­ծը՝ 30-03:
Նրա տե­ղե­կատ­վու­թյամբ, հան­րա­պե­տու­թյու­նում ար­գել­վել են բո­լոր պլա­նա­յին վի­րա­հա­տու­թյուն­նե­րը և հե­տա­զո­տու­թյուն­նե­րը: Մա­սամբ ար­գել­վել են նաև հի­վանդ­նե­րի տե­սակ­ցու­թյուն­նե­րը:
ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյանն ա­սել է, որ ու­սում­նա­կան գոր­ծըն­թա­ցը, Հա­յաս­տա­նում գրանց­ված դեպ­քե­րի պատ­ճա­ռով, Ար­ցա­խում դա­դա­րեց­վել է՝ չնա­յած մեր կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում հա­ճա­խե­լիու­թյու­նը շատ բարձր էր այս շր­ջա­նի հա­մար, բա­ցա­կա­յու­թյուն­նե­րը կազ­մում էին ըն­դա­մե­նը 8 տո­կոս:
Հայ­տա­րար­վել է, որ մինչև մար­տի 23-ը կր­թօ­ջախ­նե­րը չեն գոր­ծե­լու, աշ­խա­տան­քի չեն հա­ճա­խում նաև ու­սու­ցիչ­նե­րը, սա­կայն ի­րա­կա­նաց­վում է ա­մե­նօ­րյա հեր­թա­պա­հու­թյուն: Անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում ար­ձա­կուր­դը կեր­կա­րաձգ­վի: Այս ըն­թաց­քում ԿԳՍ նա­խա­րա­րու­թյան կող­մից նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներ են տար­վում առ­ցանց ու­սու­ցում կազ­մա­կեր­պե­լու հա­մար: Այդ նպա­տա­կով ու­սու­ցիչ­նե­րի հա­մար կի­րա­կա­նաց­վի դա­սըն­թաց: Ն. Ա­ղա­բա­լյա­նը շատ կարևոր է հա­մա­րում, որ տնա­յին պայ­ման­նե­րում ե­րե­խա­նե­րը և ու­սա­նող­նե­րը հետևեն հա­մա­ճա­րա­կա­յին հի­գիե­նա­յի կա­նոն­նե­րին, ինք­նակ­րթ­վեն` ռա­ցիո­նալ օգ­տա­գոր­ծե­լով ա­զատ ժա­մա­նա­կը:
Լրագ­րող­նե­րը ներ­կա­յաց­րել են հան­րու­թյան մտա­հո­գու­թյուն­նե­րը՝ կո­րո­նո­վի­րու­սի տա­րած­ման հետ կապ­ված, հե­տաքր­քր­վել, թե՝ որ­քա­նո՞վ են Ար­ցա­խում պատ­րաստ նման ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճակ­նե­րին, սպա­սե՞լ ար­դյոք գնա­ճի, և պե­տու­թյու­նը ի՞նչ մե­խա­նիզմ­ներ է կի­րա­ռում տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյունն ու չհիմ­նա­վոր­ված գնա­ճը կան­խե­լու հա­մար: Գ. Մար­տի­րո­սյա­նը նշել է, որ, ընդ­հան­րա­պես, նման ի­րա­վի­ճակ­նե­րի եր­կա­րաձգ­ման դեպ­քե­րում տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մե­րը չեն բա­ցառ­վում, քա­նի որ խախտ­վում է տն­տե­սու­թյան բնա­կա­նոն գոր­ծու­նեու­թյու­նը, բայց ա­ռայժմ Ար­ցա­խում մտա­հոգ­վե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն չկա: Պա­րե­նի անհ­րա­ժեշտ պա­շար Ար­ցա­խում կա, ապ­րանք­նե­րի ներ­մուծ­ման սահ­մա­նա­փա­կում­ներ չկան, հետևա­բար և ա­վե­լորդ ան­գամ ան­հան­գս­տա­նա­լու կա­րիք` նույն­պես: Ա­սու­լի­սին ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րը հոր­դո­րել են քա­ղա­քա­ցի­նե­րին չհա­վա­տալ հան­րու­թյան մեջ տա­րած­վող հա­կա­սա­կան լու­րե­րին, այլ հետևել միայն պաշ­տո­նա­կան լրա­հո­սին: