[ARM]     [RUS]     [ENG]

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ COVID-19-Ի ՆԵՐԹԱՓԱՆՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԵՐԸ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան տվյալ­նե­րով՝ մար­տի 30-ի դրու­թյամբ Ար­ցա­խում COVID-19 նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ման դեպք չի գրանց­վել։ Ար­ցա­խի բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րում նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կով կաս­կած­վող մե­կու­սաց­ված քա­ղա­քա­ցի­ներ ներ­կա­յումս չկան:

Ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րի տվյալ­նե­րով՝ հա­մա­կար­գի բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րի կող­մից շա­րու­նակ­վում է վե­րին շն­չա­ռա­կան ու­ղի­նե­րի սուր վա­րակ­նե­րի մշ­տա­դի­տարկ­ման գոր­ծըն­թա­ցը: Մար­տի 26-ի դրու­թյամբ ամ­բու­լա­տոր պո­լիկ­լի­նի­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ դի­մել է 85 հի­վանդ, ո­րից 36-ը կամ 42%-ը՝ մինչև 18 տա­րե­կան ե­րե­խա­ներ, իսկ ստա­ցիո­նար բու­ժում ստա­նում են 32 հո­գի, ո­րից 22-ը կամ 68,8%-ը` մինչև 18 տա­րե­կան­ներ: Նա­խա­րա­րու­թյան մաս­նա­գետ­նե­րի պար­զա­բան­մամբ՝ 2019թ. մար­տի 26-ի դրու­թյամբ ամ­բու­լա­տոր դի­մե­լիու­թյու­նը կազ­մել էր 121, ո­րից 104-ը (86%) մինչև 18 տա­րե­կան­ներն էին: Ստա­ցիո­նար բուժ­ման մեջ են ե­ղել 59 հի­վանդ, ո­րից 37-ը (63%)` մինչև 18 տա­րե­կան: Հա­մա­ճա­րա­կա­բա­նա­կան վեր­լու­ծու­թյուն­նե­րով՝ 2019թ. նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մե­մատ, բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րում ստա­ցիո­նար և ամ­բու­լա­տոր դի­մե­լիու­թյու­նը նվա­զել է: 2020թ. փետր­վա­րին ընդ­հա­նուր առ­մամբ ար­ձա­նագր­վել է վե­րին շն­չա­ռա­կան ու­ղի­նե­րի սուր վա­րակ­նե­րով 4948 դեպք, ո­րից 3795 հի­վանդ ե­ղել են մինչև 18 տա­րե­կան ե­րե­խա­ներ։ 2019թ. նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում գրանց­վել էր վե­րին շն­չա­ռա­կան ու­ղի­նե­րի սուր վա­րակ­նե­րով 3447 դեպք, ո­րից՝ 2956 հո­գի ե­ղել են մինչև 18 տա­րե­կան­ներ: Հա­մե­մա­տա­կան վեր­լու­ծու­թյուն­նե­րով՝ վե­րին շն­չա­ռա­կան ու­ղի­նե­րի սուր վա­րակ­ներն ա­ճել են 1501-ով, իսկ մինչև 18 տա­րե­կան ե­րե­խա­նե­րի շր­ջա­նում՝ 839-ով: Լա­բո­րա­տոր հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րով՝ ԱՀ-ում շր­ջա­նառ­վում են գրի­պի Ա տե­սա­կի H1N1 են­թա­տե­սա­կը և գրի­պի Բ տե­սա­կի հա­րու­ցիչ­նե­րը:
Ել­նե­լով աշ­խար­հում COVID-19 կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված լար­ված հա­մա­ճա­րա­կա­յին ի­րա­վի­ճա­կից, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը խնդ­րում և հոր­դո­րում է հան­րա­պե­տու­թյան բնակ­չու­թյա­նը բուժ­հաս­տա­տու­թյուն­ներ դի­մել միայն խիստ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում: Վա­րա­կի ներ­թա­փան­ցու­մից խու­սա­փե­լու նպա­տա­կով ԱՀ բուժ­հա­սա­տա­տու­թյուն­նե­րում սահ­ման­ված է կա­րան­տին։ Հա­մա­պա­տաս­խան սահ­մա­նա­փա­կում­նե­րով խս­տաց­վել է բուժ­հիմ­նարկ­նե­րի աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նեու­թյու­նը: ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի հրա­հան­գով` ո­լոր­տի բժշ­կա­կան օգ­նու­թյուն և սպա­սար­կում ի­րա­կա­նաց­նող կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում խս­տիվ ար­գել­վում է կողմ­նա­կի ան­ձանց մուտ­քը, դա­դա­րեց­վել է հար­կե­րի միջև հա­ղոր­դակ­ցու­թյու­նը, սահ­մա­նա­փակ­վել հի­վանդ­նե­րի ան­ցու­դար­ձը, նոր հի­վանդ­նե­րի ըն­դու­նու­մը, բա­ցա­ռու­թյամբ` կյան­քի ցուց­ման։ Սահ­մա­նա­փակ­վել է նաև քա­ղա­քա­ցի­նե­րի ամ­բու­լա­տոր-պո­լիկ­լի­նի­կա­կան բա­ժան­մունք­նե­րում ի­րա­կա­նաց­վող պլա­նա­յին հե­տա­զո­տու­թյուն­նե­րը, հի­վանդ­նե­րի պլա­նա­յին վի­րա­հա­տու­թյուն­նե­րը։ Անվ­ճար և ար­տո­նյալ պայ­ման­նե­րով դե­ղո­րայք ստա­ցող­նե­րի խմ­բե­րում ընդգրկված ան­ձինք պետք է ներ­կա­յա­նան բժշ­կող բժշ­կի հետ պայ­մա­նա­վոր­վե­լուց հե­տո՝ յու­րա­քան­չյուր աշ­խա­տան­քա­յին օր, ժա­մը 12:00-ից սկ­սած: Ոչ հրա­տապ դեպ­քե­րում բուժ­ման ցու­ցում ստա­նա­լու հա­մար քա­ղա­քա­ցին պետք է հե­ռա­խո­սա­զան­գի մի­ջո­ցով կապ հաս­տա­տի տե­ղա­մա­սա­յին բժշ­կի հետ:
Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան նոր կո­րո­նո­վի­րու­սա­յին վա­րա­կի (COVID-19) տա­րած­ման կան­խար­գել­ման մի­ջո­ցա­ռում­նե­րի շր­ջա­նա­կում ՙՀա­մա­ճա­րա­կա­բա­նու­թյան և հի­գիե­նա­յի կենտ­րոն՚ ՊՈԱԿ-ի կող­մից շա­րու­նակ­վում են կա­տար­վել հա­կա­հա­մա­ճա­րա­կա­բա­նա­կան անհ­րա­ժեշտ գոր­ծո­ղու­թյուն­ներ։ Հա­մա­ճա­րա­կա­բան­նե­րը վա­րա­կի կան­խար­գել­ման նպա­տա­կով ա­վե­լի վաղ մաս­նակ­ցել են ՀՀ Հի­վան­դու­թյուն­նե­րի վե­րահ­սկ­ման և կան­խար­գել­ման ազ­գա­յին կենտ­րո­նի կող­մից կազ­մա­կերպ­ված սե­մի­նար-պա­րապ­մուն­քին։ ԱՀ նա­խադպ­րո­ցա­կան, հան­րակր­թա­կան, բժշ­կա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում, հյու­րա­նոց­նե­րում, առևտրի և գե­ղեց­կու­թյան սրահ­նե­րում կա­տար­վել են սա­նի­տա­րա­կան-լու­սա­վոր­չա­կան աշ­խա­տանք­ներ։ Նոր կո­րո­նա­վի­րու­սի կան­խար­գել­ման մա­սին տե­ղե­կատ­վու­թյուն ներ­կա­յաց­նող 300 պաս­տառ տրա­մադր­վել են Ար­ցա­խում գոր­ծող ա­տամ­նա­բու­ժա­րան­նե­րին, հյու­րա­նոց­նե­րին, խո­շոր դե­ղատ­նե­րին, գե­ղեց­կու­թյան սրահ­նե­րին, խա­նութ­նե­րին և մի շարք տն­տես­վա­րող սու­բյեկտ­նե­րին: Նա­խակր­թա­կան և ու­սում­նա­կան բո­լոր հաս­տա­տու­թյուն­նե­րում մաս­նա­գետ­ներն ի­րա­կա­նաց­րել են ախ­տա­հան­ման աշ­խա­տանք­ներ, իսկ ջրի ո­րա­կը ստուգ­վել է քի­միա­կան և ման­րէա­բա­նա­կան հե­տա­զո­տու­թյան ե­ղա­նա­կով։ Սա­նի­տա­րա­կան նոր­մե­րի պա­հանջ­նե­րով ստուգ­վել է նաև ողջ հան­րա­պե­տու­թյան ընդ­հա­նուր ջրի ո­րա­կը։ Հա­մա­ճա­րա­կա­բա­նու­թյան և հի­գիե­նա­յի կենտ­րո­նի մի­ջոց­նե­րով ձեռք են բեր­վել ար­տա­հա­գուստ­ներ, ախ­տա­հա­նիչ նյու­թեր և բա­ժան­վել ԱՀ շր­ջան­նե­րի հա­մա­ճա­րա­կա­բա­նու­թյան և հի­գիե­նա­յի բա­ժին­նե­րին։ Շր­ջան­նե­րում ևս մաս­նա­գետ­նե­րի հա­մար կազ­մա­կերպ­վել են սե­մի­նար­ներ, ծա­նո­թա­ցել COVID-19 վա­րա­կով կաս­կա­ծե­լի հի­վանդ­նե­րի ճիշտ նմու­շառ­ման մե­թոդ­նե­րին։ Հան­րա­պե­տու­թյու­նում գոր­ծող մի շարք պե­տա­կան և մաս­նա­վոր օ­բյեկտ­նե­րում կազ­մա­կերպ­վել են թրեյ­նինգ­ներ՝ ախ­տա­հան­ման աշ­խա­տանք­նե­րի ճիշտ անց­կաց­ման վե­րա­բե­րյալ։
Շա­րու­նակ­վում է Մար­տա­կեր­տի և Քա­շա­թա­ղի ՙՀա­մա­ճա­րա­կա­բա­նու­թյան և հի­գիե­նա­յի կենտ­րոն՚-ի մաս­նա­գետ­նե­րի կող­մից ՙԽար­խա­փուտ՚ և ՙԱ­ղավ­նո՚ բժշ­կա­սա­նի­տա­րա­կան հս­կիչ կե­տե­րում ի­րա­կա­նաց­վող հեր­թա­պա­հու­թյու­նը։ ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տա­կազ­մի պե­տա­կան հի­գիե­նիկ և հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին տես­չու­թյան կող­մից Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյուն նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի տա­րած­ման կան­խար­գել­ման մի­ջո­ցա­ռում­ներն սկս­վել են դեռևս 2020թ. հուն­վա­րի կե­սե­րից: Հա­մա­գոր­ծակ­ցե­լով ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան Հի­վան­դու­թյուն­նե­րի վե­րահ­սկ­ման և կան­խար­գել­ման ազ­գա­յին կենտ­րո­նի հետ, տես­չու­թյու­նը 14 օր տևո­ղու­թյամբ սահ­մա­նել է բժշ­կա­կան հս­կո­ղու­թյուն այն ան­ձանց նկատ­մամբ, ով­քեր ԱՀ են ե­կել նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րակ գրան­ցած եր­կր­նե­րից։ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան սահ­մա­նա­յին չորս հս­կիչ կե­տե­րում շա­րու­նակ­վում են ջեր­մա­չափ­ման և կան­խար­գե­լիչ մյուս մի­ջո­ցա­ռում­նե­րը։
Հան­րա­պե­տու­թյու­նում նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի կան­խար­գել­ման նպա­տա­կով ԱՀ ԱՆ աշ­խա­տա­կազ­մի պե­տա­կան հի­գիե­նիկ և հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին տես­չու­թյու­նը հա­մա­գոր­ծակ­ցում է ԱՀ Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան, ոս­տի­կա­նու­թյան, ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի պե­տա­կան ծա­ռա­յու­թյան, պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի, կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գետ­նե­րի հետ: Կո­րո­նա­վի­րու­սի նոր տի­պով չհի­վան­դա­նա­լու և վա­րա­կի թա­փան­ցու­մը Ար­ցախ կան­խե­լու հա­մար ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րը հոր­դո­րում են խու­սա­փել գրի­պան­ման ախ­տան­շան­նե­րով հի­վանդ­նե­րի հետ շփու­մից։ Տուն մտ­նե­լուց հե­տո և սնունդ ըն­դու­նե­լուց ա­ռաջ ձեռ­քե­րը լվա­նալ օ­ճա­ռով և ջրով կամ մաք­րել ալ­կո­հո­լա­յին հիմ­քով ախ­տա­հա­նի­չով։ Գրի­պան­ման ախ­տան­շան­նե­րի առ­կա­յու­թյան դեպ­քում մաս­նա­գետ­նե­րը խոր­հուրդ են տա­յիս չզ­բաղ­վել ինք­նա­բուժ­մամբ, այլ դի­մել բժշ­կա­կան օգ­նու­թյան՝ նշե­լով վեր­ջին 14 օր­վա ըն­թաց­քում ու­նե­ցած ճամ­փոր­դու­թյան մա­սին:

;