Logo
Print this page

ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Ա­նա­հիտ Պետ­րո­սյան

Կա­պի­տալ ներդ­րում­նե­րի պե­տա­կան պատ­վե­րի ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում 2020 թվա­կա­նին Աս­կե­րան քա­ղա­քում և շր­ջա­նի բնա­կա­վայ­րե­րում բազ­մա­թիվ աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վե­լու։ Ներ­կա­յում Աս­կե­րա­նում ըն­թաց­քի մեջ են ե­րեք բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րի շի­նա­րա­րու­թյան աշ­խա­տանք­նե­րը։

Դրանց զու­գա­հեռ քա­ղա­քի Ստե­փա­նյան 10դ1 և 10դ2 հաս­ցե­նե­րում գտն­վող բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րի կի­սան­կուղ­նե­րում և ձեղ­նա­հար­կե­րում ըն­թա­նում են վե­րապ­լա­նա­վոր­ման և վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ։ Ինչ­պես տե­ղե­կա­ցանք Աս­կե­րա­նի քա­ղա­քա­պետ Հայկ Շա­մի­րյա­նից՝ հի­շյալ շեն­քե­րի ա­ռա­ջին և տա­նի­քա­յին հար­կե­րը հար­մա­րեց­վում են բնա­կե­լի տան պայ­ման­նե­րին հա­մա­պա­տաս­խան, ո­րոնք ար­տո­նյալ կար­գով տրա­մադր­վե­լու են կար­գա­վի­ճակ ու­նե­ցող՝ սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով, բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րին։ Ընդ­հա­նուր առ­մամբ վե­րա­կա­ռուց­վե­լու է 8 բնա­կա­րան։ Բա­ցի դրա­նից քա­ղա­քում նա­խա­տես­վում է կա­ռու­ցել ևս չորս բազ­մաբ­նա­կա­րան շենք, ո­րից եր­կու­սը` զին­վո­րա­կան­նե­րի հա­մար։
-Քա­ղա­քում բա­վա­կա­նին շատ են բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման, բնա­կե­լի տան կա­րիք ու­նե­ցող քա­ղա­քա­ցի­նե­րը։ Այդ իսկ պատ­ճա­ռով բազ­մաբ­նա­կա­րան ե­րեք շեն­քե­րի շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներն ա­վարտ­վե­լուց հե­տո, ե­թե դար­ձյալ պա­հան­ջարկ կլի­նի, եր­կու բազ­մաբ­նա­կա­րան շենք ևս կկա­ռուց­վի։ Եվս եր­կու շենք կկա­ռուց­վի զին­վո­րա­կան­նե­րի հա­մար։ 2020 թվա­կա­նը քա­ղա­քի հա­մար բե­կում­նա­յին է լի­նե­լու բնա­կա­րա­նա­շի­նու­թյան տե­սան­կյու­նից։ Ըն­թա­ցիկ տա­րում կտր­վի նաև մշա­կույ­թի պա­լա­տի շի­նա­րա­րու­թյան մեկ­նար­կը,- ա­սաց քա­ղա­քա­պե­տը։
Խո­սե­լով բնա­կա­րան­նե­րի շու­կա­յա­կան ար­ժե­քից և դրանց տրա­մադր­ման կար­գից` Հ. Շա­մի­րյա­նը նշեց, որ կար­գա­վի­ճակ ու­նե­ցող քա­ղա­քա­ցի­նե­րին (զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հա­րա­զատ­ներ, 1-ին կար­գի հաշ­ման­դամ­ներ, փախս­տա­կան­ներ և բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­ներ՝ կար­գը հաս­տատ­ված է ԱՀ կա­ռա­վա­րու­թյան հա­մա­պա­տաս­խան ո­րոշ­մամբ) բնա­կա­րան­ներ, ըստ ա­մե­նայ­նի, կտ­րա­մադր­վեն ար­տո­նյալ կար­գով։ Շի­նա­րա­րու­թյան պատ­վի­րա­տուն Ար­ցա­խի ներդ­րու­մա­յին հիմ­նադ­րամն է։ Այս կա­ռույ­ցի մի­ջո­ցով էլ ի­րա­կա­նաց­վե­լու է բնա­կա­րան­նե­րի տրա­մադր­ման գոր­ծըն­թա­ցը։
-Շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը մշ­տա­պես գտն­վում են քա­ղա­քա­պե­տա­րա­նի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում, ա­վա­գա­նու ան­դամ­նե­րի հետ միա­սին հա­ճա­խա­կի ենք լի­նում շին­հար­թակ­նե­րում, հետևում ճար­տա­րա­պե­տա­կան նոր­մե­րի պահ­պան­մա­նը։ Այժմ Աս­կե­րա­նի Բերդ թա­ղա­մա­սում ըն­թա­նում են է­լեկտ­րա­ֆի­կաց­ման աշ­խա­տանք­ներ։ Շու­տով կմեկ­նար­կեն Շա­հու­մյան 76 շեն­քի բա­կի բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­նե­րը։ Այս գոր­ծըն­թաց­քը շա­րու­նա­կա­կան բնույթ կկ­րի, և քա­ղա­քի բո­լոր բազ­մաբ­նա­կա­րան շեն­քի բա­կե­րը կբա­րե­կարգ­վեն,- նշեց քա­ղա­քա­պե­տը, հա­վե­լե­լով, որ բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րի շի­նա­րա­րու­թյան աշ­խա­տանք­նե­րը նա­խա­տես­վում է ա­վար­տին հասց­նել մինչև ըն­թա­ցիկ տար­վա վեր­ջը։
Աս­կե­րա­նում և ընդ­հան­րա­պես շր­ջա­նի տա­րած­քում, կա­պի­տալ ներդ­րում­նե­րի ծրագ­րե­րով ի­րա­կա­նաց­վող շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ ի­մա­նա­լու նպա­տա­կով դի­մե­ցինք Աս­կե­րա­նի շրջ­վար­չա­կազ­մի քա­ղա­քա­շի­նու­թյան և ճար­տա­րա­պե­տու­թյան բաժ­նի վա­րիչ Ալ­բերտ Ա­վա­նե­սյա­նին։ 2019 թվա­կա­նին, ինչ­պես և նա­խորդ­րող տա­րի­նե­րին, շր­ջա­նի տա­րած­քում ի­րա­կա­նացր­ված շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի ա­ռյու­ծի բա­ժի­նը հաս­նում է պե­տա­կան պատ­վե­րով ի­րա­կա­նաց­ված ներդ­րում­նե­րին։
- ԱՀ կա­պի­տալ ներդ­րում­նե­րի պե­տա­կան պատ­վե­րի ծրագ­րով, ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի և ֆի­նան­սա­կան այլ աղ­բյուր­նե­րի հաշ­վին, ո­րո­շա­կի աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վել կա­պի­տալ շի­նա­րա­րու­թյան, օ­բյեկտ­նե­րի վե­րա­կա­ռուց­ման-վե­րա­նո­րոգ­ման, շր­ջա­նի բնա­կա­վայ­րե­րում ա­ղե­տից տու­ժած բնա­կե­լի տնե­րի և հա­սա­րա­կա­կան նշա­նա­կու­թյան օ­բյեկտ­նե­րի վե­րա­կան­գն­մանն ա­ջակ­ցե­լու հա­մար շի­նա­նյու­թե­րով օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու ուղ­ղու­թյամբ։ Այդ ծրագ­րերն ի­րենց շա­րու­նա­կու­թյունն են ու­նե­նա­լու այս տա­րի ևս։ Ինչ վե­րա­բե­րում է Աս­կե­րան քա­ղա­քին՝ նշեմ, որ քա­ղա­քի կենտ­րո­նա­կան մա­սում շա­րու­նակ­վում են աշ­խա­տանք­ներ տար­վել բազ­մաբ­նա­կա­րան ե­րեք շեն­քի շի­նա­րա­րու­թյան ուղ­ղու­թյամբ։ Ներ­կա դրու­թյամբ ըն­թա­նում են երկ­րորդ շեն­քի չոր­րորդ և եր­րորդ շեն­քի երկ­րորդ հար­կե­րում խո­րա­նար­դիկ քա­րե­րից պա­տի շար­ված­քի, իսկ ա­ռա­ջին շեն­քի երկ­րորդ հար­կա­բաժ­նում` եր­կաթ­բե­տո­նե սյու­նե­րի ամ­րա­նակ­մախք­նե­րի մոն­տաժ­ման աշ­խա­տանք­ներ։ Շինհ­րա­պա­րա­կում շա­րու­նակ­վում է խո­րա­նար­դիկ քա­րե­րի և բազ­մա­խո­ռոչ եր­կաթ­բե­տո­նե սա­լե­րի պա­հես­տա­վո­րու­մը։ Մեր ա­մե­նօ­րյա վե­րահս­կո­ղու­թյան տակ են գտն­վում բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րի շի­նա­րա­րու­թյան աշ­խա­տանք­նե­րը, ո­րոնք ըն­թա­նում են ըստ գրա­ֆի­կի և կա­վարտ­վեն տա­րե­վեր­ջին,- ա­սաց Ա. Ա­վա­նե­սյա­նը։

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.