Համայնք, որը շենացում է ապրում
Վերջերս̡ լինելով Արևշատի համայնքում̡ մեկ անգամ ևս համոզվեցի, որ համայնքը զարգացում է ապրում:
Հադրութի շրջանի հարավային սահմանամերձ գյուղն իր պատմության ընթացքում երեք անգամ բռնագաղթի է ենթարկվել̡ 1991 թվականի մայիսի 14-ին՝ հիմնահատակ ավերվել: Այդ տարիներին գյուղում առկա էր 108 տնտեսություն, բնակչության թիվը՝ 310 մարդ: Ավերվել էր 108 բնակելի տուն, տասնյակ գյուղատնտեսական և հասարակական նշանակության օբյեկտներ, տասնյակ կիլոմետրերի հասնող արտադրական նշանակության ենթակառուցվածք:
Համայնքի ղեկավար Արթուր Հայրապետյանը, որը ավելի քան քսան տարի ղեկավարում է համայնքը̡ նշում է, որ 1994թ. հրադադարից հետո գյուղը նորից է վերականգնվում և շենանում; Պետության և հովանավորների միջոցներով գյուղում կառուցվել են բնակելի տներ, բուժկետ և գյուղապետարանի, դպրոցական նոր շենքեր։ Աշխատանքներ են իրականացվել արտադրական ենթակառուցվածքների օբյեկտների կառուցման ուղղությամբ; Փորվել է արտեզյան ջրհոր, կառուցվել է գյուղի ներքին ջրատար ցանցը, ջրամբարը, բնակչությունը օգտվում է ինտերնետ կապից: Աշխատանքներ են իրականացվել գյուղամիջյան փողոցների բարեկարգման և լուսավորության ուղղությամբ։ 2020 թվականի հունվարի 1- ի դրությամբ համայնքում տնտեսությունների թիվը 58 է, բնակչության թիվը՝ 176: Գյուղում մինչև 5 տարեկան 27 երեխա կա; Համայնքում գործում է հիմնական դպրոց, որտեղ սովորում է 31 աշակերտ, նրանց ուսուցմամբ զբաղված են 16 ուսուցիչներ; Բուժական մանկաբարձական կետը ապահովում է բնակչության առաջնահերթ բժշկական սպասարկումը;
2020 թվականին կատարվել է 60 հա աշնանացան, որից բավարար բերք է սպասվում: Համայնքում որոշակի աշխատանքներ են կատարվել նաև գարնանացան մշակաբույսերի ցանքսերի ուղղությամբ: Անասնապահության զարգացման և անասնապահական մթերքների արտադրության ավելացման ուղղությամբ տարվող աշխատանքները համայնքում ևս տեսանելի են։ ԱՀ կառավարության կողմից իրականացվող միջոցառումները հնարավորություն են տալիս համաչափ զարգացնել գյուղատնտեսական ճյուղերը, լիարժեք օգտագործել արտադրական նշանակության հողերը; Այդ նպատակով համայնքում միջոցներ են ձեռնարկվել գյուղամերձ տարածքներում գտնվող անբերի և դժվար մշակվող վարելահողերը մաքրել և օգտագործել բազմամյա խոտաբույսերի տակ£ Աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են:
Սոցիալական մի շարք հարցեր համայնքում լուծում են ստացել դեռևս 2014-2015թթ.։ Հինգ բնակելի տուն է հատկացվել երիտասարդ ընտանիքներին: Սակայն գյուղում դեռևս բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներ կան: Շրջվարչակազմի անմիջական միջամտությամբ և օգնությամբ շինանյութեր է տրամադրվել կարիքավոր ընտանիքներին՝ բնակարանների վերանորոգման համար:
Համայնքում լուծում պահանջվող խնդիրներ դեռ շատ կան: Գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցումը մտցվել է ԱՀ կապիտալ շինարարության 2020 թվականի պետական պատվերի ծրագիր: Արևշատից դուրս եկող ճանապարհները վերանորոգման և բարեկարգման կարիք ունեն:
Արևշատցին լավ է գիտակցում, որ պահելով ու շենացնելով հայրենի գյուղը, ամրացնում է Արցախի սահմանները։
ԷԴԻԿ ԴԱՎԹՅԱՆ