[ARM]     [RUS]     [ENG]

COVID-19 ՆՈՐ ՀԱ­ՄԱ­ՎԱ­ՐԱ­ԿԸ ԴԵՌ ՉԻ ՆԱ­ՀԱՆ­ՋՈՒՄ. ՀՀ-ՈՒՄ ԼԱՐ­ՎԱԾ Ի­ՐԱ­ՎԻ­ՃԱԿ Է

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Կո­րո­նա­վի­րու­սի հե­տա­զո­տա­կան վի­ճա­կագ­րա­կան կա­ռույց­նե­րի տվյալ­նե­րով, մա­յի­սի 29-ի ժա­մը 11։00-ի դրու­թյամբ, աշ­խար­հում նոր տի­պի կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյամբ վա­րակ­ված է ա­վե­լի քան 5 մի­լիոն 909 հա­զար մարդ: Ընդ­հա­նուր առ­մամբ նոր տի­պի կո­րո­նա­վի­րու­սի հետևան­քով մա­հա­ցել է շուրջ 362 հա­զար հի­վանդ, ա­պա­քին­վել՝ 2 մի­լիոն 583 հա­զար վա­րա­կա­կիր: Նոր տի­պի կո­րո­նա­վի­րու­սը դեռ չի նա­հան­ջում, և ժամ առ ժամ վի­ճա­կագ­րա­կան այս թվերն աշ­խար­հում շա­րու­նա­կում են ա­ճել։

COVID-19-ով վա­րակ­ված­նե­րի ընդ­հա­նուր ցու­ցա­նիշ­նե­րով ա­ռա­ջին տե­ղում շա­րու­նա­կում է մնալ ԱՄՆ-ն` 1 մի­լիոն 768 հա­զար 461 հաս­տատ­ված դեպ­քով: ԱՄՆ-ն ա­ռա­ջինն է նաև մա­հա­ցու­թյան ցու­ցա­նի­շով՝ 103 հա­զար 330 դեպք: Վա­րա­կա­կիր­նե­րի ա­ռու­մով երկ­րորդ տե­ղում հայ­տն­վել է Բրա­զի­լիան. այս­տեղ հաս­տատ­վել է 438 հա­զար 812 դեպք, մահ­վան՝ 26 հա­զար 764 ել­քով։ Հա­ջոր­դը Ռու­սաս­տանն է՝ 379 հա­զար 051 վա­րա­կակ­րով, մահ­վան դեպ­քե­րի թի­վը հա­սել է 4 հա­զար 142-ի: Իս­պա­նիա­յում գրանց­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին նոր վա­րա­կի 284 հա­զար 986 դեպք, մահ­վան՝ 27 հա­զար 119 ել­քով: Հա­ջորդ եր­կի­րը Մեծ Բրի­տա­նիան. 269 հա­զար 127 վա­րա­կա­կիր: Մա­հա­ցած­նե­րի թի­վը՝ 37 հա­զար 837: Մահ­վան դեպ­քե­րի թվով Մեծ Բրի­տա­նիան Եվ­րո­պա­յում հայ­տն­վել է ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նում, իսկ աշ­խար­հում՝ երկ­րոր­դը (ԱՄՆ-ից հե­տո): Վա­րակ­վա­ծու­թյան ցու­ցա­նի­շով հա­ջորդ եր­կի­րը Ի­տա­լիան է, որ­տեղ կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­վել է 231 հա­զար 732 քա­ղա­քա­ցի, մահ­վան՝ 33 հա­զար 142 ել­քով: Հա­ջոր­դը Ֆրան­սիան է.186 հա­զար 238 դեպք, իսկ մա­հե­րի թի­վը հա­սել է 28 հա­զար 662-ի: Գեր­մա­նիա­յում կա 182 հա­զար 452 վա­րա­կա­կիր։ Այս երկ­րում մա­հա­ցել է 8 հա­զար 570 մարդ: Վա­րակ­ված­նե­րի ընդ­հա­նուր ցու­ցա­նի­շով Հնդ­կաս­տա­նը շր­ջան­ցեց Թուր­քիա­յին և վեր­ջին տվյալ­նե­րով այն զբա­ղեց­նում է 9-րդ հո­րի­զո­նա­կա­նը՝ հաս­տատ­ված վա­րա­կի 165 հա­զար 799 դեպ­քով և մահ­վան` 4 հա­զար 711 ել­քով: Նոր վա­րա­կի ցու­ցա­նիշ­նե­րի ա­ռու­մով եր­կր­նե­րի տաս­նյա­կը եզ­րա­փա­կում է Թուր­քիան, որ­տեղ գրանց­վել է 160 հա­զար 979 վա­րա­կա­կիր, մահ­վան՝ 4 հա­զար 461 ել­քով:
Մեր հարևան Ի­րա­նում կա 143 հա­զար 849 վա­րա­կա­կիր: Այս­տեղ մա­հա­ցել է 7 հա­զար 627 մարդ: Վա­րա­կի ընդ­հա­նուր ցու­ցա­նիշ­նե­րով Ի­րա­նին հա­ջոր­դում են Պե­րուն, Կա­նա­դան, Չի­լին, վեր­ջինս շր­ջան­ցել է վա­րա­կի բռնկ­ման եր­կիր հան­դի­սա­ցող Չի­նաս­տա­նին: Վեր­ջին տվյալ­նե­րով՝ 15-րդ տե­ղում հայ­տն­ված Չի­նաս­տա­նում վա­րա­կի նոր դեպք չի ար­ձա­նագր­վել: Վա­րա­կա­կիր­նե­րի թիվն այս­տեղ 82 հա­զար 995 է, ա­ռող­ջա­ցել է 78 հա­զար 291 հի­վանդ, մա­հա­ցել՝ 4 հա­զար 634 մարդ:
Վրաս­տա­նում ընդ­հա­նուր առ­մամբ գրանց­ված է 738 դեպք, վա­րա­կի բռն­կու­մից ի վեր այս երկ­րում մա­հա­ցել է 12 մարդ:

Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյան տվյալ­նե­րով` աշ­խար­հում վեր­ջին 24 ժամ­վա ըն­թաց­քում գրանց­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի 104 505 նոր դեպք։
Ինչ վե­րա­բե­րում է նոր տի­պի կո­րո­նա­վի­րու­սով պայ­մա­նա­վոր­ված հա­յաս­տա­նյան ի­րա­կա­նու­թյա­նը, մա­յի­սի 29-ի ժա­մը 11:00-ի դրու­թյամբ հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան 460 նոր և ընդ­հա­նուր 8676 դեպք։ Վա­րա­կից ա­պա­քին­վել է 3297 հի­վանդ, իսկ մահ­վան դեպ­քե­րի թի­վը հա­սել է 120-ի: Վեր­ջին օր­վա տվյալ­նե­րով՝ ար­ձա­նագր­վել է մահ­վան 7 դեպք, ին­չի ա­ռու­մով մաս­նա­գետ­նե­րը տե­ղե­կաց­նում են, որ վա­րա­կա­կիր­նե­րը ե­ղել են 72 (տղա­մարդ), 42 (կին), 59 (տղա­մարդ), 66 (տղա­մարդ), 65 (կին), 64 (տղա­մարդ), 56 (կին) տա­րե­կան: Վեր­ջի­նից բա­ցի, մնա­ցած­ներն ու­նե­ցել են ու­ղեկ­ցող քրո­նիկ հի­վան­դու­թյուն­ներ: ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան կայ­քէ­ջի փո­խանց­մամբ՝ նա­խորդ օրն ար­ձա­նագր­վել է մահ­վան ևս 1 դեպք, սա­կայն վա­րա­կակ­րի մա­հը վրա է հա­սել այլ հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով: Նման մահ­վան դեպ­քե­րի ընդ­հա­նուր թի­վը 45 է: Նոր տի­պի կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կից ՀՀ-ում ներ­կա­յումս բու­ժում է ստա­նում 5214 հի­վանդ: Իսկ ընդ­հա­նուր առ­մամբ կա­տար­վել է 56042 թես­տա­վո­րում:
ՀՀ ա­ռող­ջա­պա­հա­կան և աշ­խա­տան­քի տես­չա­կան մար­մի­նը ՀՀ բո­լոր մար­զե­րում ի­րա­կա­նաց­նում է ակ­տիվ մշ­տա­դի­տար­կում, ին­չի ար­դյուն­քում ժա­մա­նա­կա­վոր կա­սեց­վում են տն­տես­վա­րող այն սու­բյեկտ­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը, ո­րոնց կող­մից ար­ձա­նագր­ված հիմ­նա­կան խախ­տում­ներն առ­նչ­վել են աշ­խա­տող­նե­րի կող­մից ան­հա­տա­կան պաշտ­պա­նու­թյան մի­ջոց­ներ՝ դի­մակ, ձեռ­նոց չկ­րե­լուն, ախ­տա­հան­ման մի­ջոց­նե­րի բա­ցա­կա­յու­թյա­նը, ար­տա­քին շփ­ման մա­կե­րես­նե­րի ախ­տա­հան­ման թե­րու­թյուն­նե­րին, ջեր­մա­չափ­մա­նը ու դրա գրան­ցա­մա­տյա­նի վար­մա­նը, օգ­տա­գործ­ված դի­մակ­նե­րի և ձեռ­նոց­նե­րի հա­մար ոտ­նա­կով (փակ­վող) աղ­բա­ման­ներ և ար­տա­քին ար­տա­հա­գուս­տի հա­մար ա­ռան­ձին հան­դեր­ձա­պա­հա­րան­ներ առ­կա չլի­նե­լուն։
Ար­ձա­նագր­վել են նաև կրկ­նա­խախտ­ման դեպ­քեր։ Նման կրկ­նա­խախ­տում­ներ թույլ տված տն­տես­վա­րող­նե­րի հան­դեպ կկի­րառ­վեն պա­տաս­խա­նատ­վու­թյան ա­ռա­վել լուրջ մի­ջոց­ներ, քան 24-ժա­մյա աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նեու­թյան կա­սե­ցու­մը։ ՀՀ վար­չա­պե­տի հանձ­նա­րա­րա­կա­նով` բան­կե­րը, ար­տադ­րու­թյուն­նե­րը, վար­սա­վի­րա­նոց­նե­րը, ար­դյու­նա­բե­րա­կան ձեռ­նար­կու­թյուն­նե­րը, սպա­սարկ­ման ո­լոր­տի ըն­կե­րու­թյուն­նե­րը եւ այլ ո­լորտ­նե­րում գոր­ծող այն տն­տես­վա­րող­նե­րը, ո­րոնք անվ­տան­գու­թյան կա­նոն­նե­րը չեն պա­հում, կփակ­վեն եր­կար ժամ­կե­տով։
Իր հեր­թին ՀՀ կր­թու­թյան տես­չա­կան մար­մի­նը ևս խս­տաց­ված ռե­ժի­մով մշ­տա­դի­տար­կում է ի­րա­կա­նաց­նում նա­խադպ­րո­ցա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում։ Այս­տեղ վե­րահ­սկ­վում է սահ­ման­ված կա­նոն­նե­րի պահ­պան­ման (ջեր­մա­չափ­ման, սպաս­քի լվաց­ման, սա­նե­րի ու­սուց­ման և ժա­ման­ցի կազ­մա­կերպ­ման) հետ կապ­ված հար­ցե­րը: Հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տում մշ­տա­դի­տար­կում է ի­րա­կա­նաց­նում նաև ՀՀ քա­ղա­քա­շի­նու­թյան, տեխ­նի­կա­կան և հր­դե­հա­յին անվ­տան­գու­թյան տես­չա­կան մար­մի­նը և մյուս շա­հագր­գիռ կա­ռույց­նե­րը։
Ընդ­հա­նուր առ­մամբ՝ մա­յի­սի 29-ի դրու­թյամբ ի­րա­կա­նաց­վել է 17572 ստու­գում։ ՀՀ Պա­րե­տի կող­մից սահ­ման­ված նոր­մե­րի խախտ­ման դեպ­քե­րով` տես­չա­կան մար­մին­նե­րի ստու­գում­նե­րի ար­դյունք­նե­րով, մա­յի­սի 29-ի դրու­թյամբ 24 ժա­մով կա­սեց­վել է 1156 կազ­մա­կեր­պու­թյան գոր­ծու­նեու­թյուն:
Ար­ցա­խում մա­յի­սի 29-ի ժա­մը 11:00-ի դրու­թյամբ COVID-19-ով վա­րակ­ված 38 հի­վանդ­նե­րից 25-ն ար­դեն ա­պա­քին­վել են: Ներ­կա­յումս մե­կու­սաց­ված է 67 քա­ղա­քա­ցի: Ընդ­հա­նուր առ­մամբ, կա­տար­վել է 863 թես­տա­վո­րում: Նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված ու բժիշկ­նե­րի հս­կո­ղու­թյան տակ գտն­վող մնա­ցած 13 քա­ղա­քա­ցի­նե­րի ա­ռող­ջա­կան վի­ճա­կը մաս­նա­գետ­նե­րը գնա­հա­տում են բա­վա­րար: Նոր կո­րո­նո­վի­րու­սա­յին վա­րա­կի տա­րած­ման կան­խար­գել­ման մի­ջո­ցա­ռում­նե­րի շր­ջա­նա­կում վա­րա­կի օ­ջախ հան­դի­սա­ցած Շա­հու­մյա­նի շր­ջա­նի Քար­վա­ճառ քա­ղա­քում և մի շարք հա­մայ­նք­նե­րում շա­րու­նակ­վում են հա­կա­հա­մա­ճա­րա­կա­բա­նա­կան աշ­խա­տանք­նե­րը:
ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան ՙՀա­մա­ճա­րա­կա­բա­նու­թյան և հի­գիե­նա­յի կենտ­րոն՚ ՊՈԱԿ-ի շր­ջա­նա­յին բա­ժին­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րը և ո­լոր­տի մյուս հա­մա­ճա­րա­կա­բան­նե­րը թես­տա­վոր­ման հա­մար նմու­շա­ռում են ի­րա­կա­նաց­րել Շա­հու­մյա­նի շր­ջա­նի կաս­կա­ծե­լի օ­ջախ­նե­րում: Նշյալ գոր­ծըն­թա­ցը շա­րու­նակ­վում է ա­մեն օր։
Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը կր­կին հոր­դո­րում է բնակ­չու­թյա­նը պահ­պա­նել վա­րա­կի տա­րա­ծու­մը կան­խար­գե­լող ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից ա­ռա­ջարկ­ված մի­ջոց­նե­րը։