Logo
Print this page

«Մենք ենք մեր սարերը» հուշակոթող տանող մայթը նոր տեսք կունենա

Վերանորոգվում է Ստեփանակերտի Մ. Մաշտոց փողոցի՝ «Մենք ենք մեր սարերը» հուշակոթող տանող ճանապարհահատվածի 725 մետր երկարությամբ մայթը:

Պատվիրատուն քաղաքաշինության նախարարությունն է, իսկ  շինարարական աշխատանքերն իրականացնում են   «Քարավան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շինարարները:  Քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Խաչատրյանի խոսքով, «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողը հանդիսանալով Արցախի յուրօրինակ խորհրդանիշերից, մեր հանրապետության  զբոսաշրջային երթուղու պարտադիր հանգրվաններից է:   Բացի այդ, հատկապես ամառային այս օրերին,  քիչ չեն մեր հայրենակիցները, ովքեր նախընտրում են հանգստյան օրը «Տատիկ-Պապիկ»-ի մոտ անցկացնել: 

Շինաշխատանքերը նպատակաուղղված են մայթի  լայնացմանը՝ տեղ-տեղ՝ 3 մետր 70 սանտիմետրից մինչև 4 մետր , ինչպես նաև  մայթեզային  կանաչ գոտու ստեղծմանը: Մեզ հետ զրույցում «Քարավան» ՍՊԸ-ի աշխղեկ Արշավիր Ազատյանը տեղեկացրեց, որ վերանորոգման աշխատանքերը 10 օր է ինչ մեկնարկել են: Այս ընթացքում  ամբողջությամբ քանդվել է հին ասֆալտը , կատարվել են հարթեցման ու հողային աշխատանքեր, իսկ ներկայումս ընթանում են խճապատման ու կանաչ գոտու եզրաքարերի տեղադրման աշխատանքերը: Այնուհետև նախատեսվում է ասֆալտապատում:   Աշխղեկ Ա. Ազատյանի  հաղորդմամբ, շինաշխատանքերը  կավարտվեն առավելագույնը 10-15-օրյա ժամկետում:

Վան Նովիկով 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.