[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ԲԱՑ­ՎՈՂ ԴՌ­ՆԵՐ

Գա­յա­նե ԳԵ­ՎՈՐ­ԳՅԱՆ

 Հա­մա­վա­րա­կը նոր ուղ­ղում­ներ է մտց­րել զբո­սաշր­ջու­թյան մեջ, մաս­նա­վո­րա­պես` ա­ռանձ­նա­հա­տուկ ու­շադ­րու­թյան է ար­ժա­նա­նում ներ­քին տու­րիզ­մը: Տե­ղի գոր­ծա­կա­լու­թյուն­նե­րը հա­մա­րյա ա­մեն շա­բաթ շր­ջա­գա­յու­թյուն­ներ են ի­րա­կա­նաց­նում պատ­մա­կան Ար­ցա­խի տար­բեր գե­ղա­տե­սիլ վայ­րեր, նոր բա­ցա­հայ­տում­ներ ա­նում և զբո­սաշր­ջիկ­նե­րին էլ ծա­նո­թաց­նում մեր երկ­րի քար ու քա­րա­փին:

ՙՎա­րան­դա Թրավլ՚ տու­րիս­տա­կան գոր­ծա­կա­լու­թյան պա­տաս­խա­նա­տու Ա­րուս Ա­դա­մյա­նը, չնա­յած հա­մա­վա­րա­կի մար­տահ­րա­վեր­նե­րին, ո­գեշ­նչ­ված է. ՙԱր­դեն քա­նի ա­միս է ե­լու­մուտ չկա մեր եր­կիր, փո­խա­րե­նը կենտ­րո­նա­ցած ենք ներ­քին տու­րիզ­մի վրա: Մար­դիկ ցան­կա­նում են որևէ ձևով ի­րենց հան­գիս­տը վա­յե­լել: Մենք էլ փոր­ձում ենք բա­ցի ե­ղա­ծից նոր հե­տաք­րք­րու­թյուն­ներ մտց­նել: Բա­ցի Գան­ձա­սար, Դա­դի­վանք, Տիգ­րա­նա­կերտ ուղ­ղու­թյուն­նե­րից, ա­վե­լաց­րել ենք նաև Կա­տա­րոն` Դի­զա­փայտ լե­ռը, ո­րի պա­հան­ջար­կը շատ մեծ է, Պա­տա­րան, Ե­րեք­ման­կուն­քը, Ե­ղի­շե ա­ռա­քյա­լը, Կա­չա­ղա­կա­բեր­դը, Կո­շիկ ա­նա­պա­տը, Հա­կո­բա­վան­քը, Յոթ դու­ռը, Օխ­տը եղ­ցին, Կար­միր խա­չը՚:
Բա­ցի վան­քե­րից և վան­քա­յին հա­մա­լիր­նե­րից զբո­սաշր­ջիկ­ներն այ­ցե­լում են նաև գյու­ղեր, այն­տեղ ե­ղած հյու­րատ­նե­րում հե­տաքր­քիր ժա­մա­նակ անց­կաց­նում: Տե­ղա­կան սնն­դամ­թեր­քը, ինք­նաե­ռը, ու­րախ մթ­նո­լոր­տը ան­մո­ռա­նա­լի են դարձ­նում հան­գիս­տը: ՙԱ­մեն ան­գամ փոր­ձում ենք յու­րա­հա­տուկ մի բան ա­նել` օ­րը հե­տաքր­քիր դարձ­նե­լու հա­մար: Քայ­լար­շավ­ներ ենք կազ­մա­կեր­պում` մեծ ու փոքր ընդգրկվում են, եր­կար տա­րա­ծու­թյուն­ներ քայ­լում, մի տե­ղից մյու­սը ա­վա­նակ­նե­րով և ձիե­րով գնում ենք, նույ­նիսկ բեռ­նա­տա­րի թափ­քում ենք տե­ղա­վոր­վում: Բա­վա­կան մեծ ադ­րե­նա­լին կա այս ա­մե­նի մեջ, անկ­րկ­նե­լի է­մո­ցիա­ներ են: Մար­դիկ չեն խոր­շում եր­կար, նույ­նիսկ դժ­վա­րան­ցա­նե­լի ճա­նա­պարհ­ներ հա­տե­լուց, լեռ բարձ­րա­նա­լուց: Դա շատ հե­տաքր­քիր է, հատ­կա­պես երբ ան­բռ­նազ­բոս մթ­նո­լորտ է տի­րում: Մար­դիկ ծա­նո­թա­նում են, զրու­ցում, նոր բա­ցա­հայ­տում­ներ ա­նում: Այն­քա՛ն հու­մո­րա­յին պա­հեր են լի­նում…՚,-ներշ­նչ­ված պատ­մում է Ա­րու­սը:
Ա­ռա­ջի­կա­յում ծրագր­ված է Մա­րիամ Աստ­վա­ծած­նի Վե­րա­փոխ­ման կամ Խա­ղո­ղօրհ­նե­քի տո­նին գնալ Ա­մա­րաս` մաս­նակ­ցե­լու Պա­տա­րա­գին, այ­նու­հետև այ­ցե­լել Ե­ղի­շե ե­կե­ղե­ցին, ո­րից հե­տո էլ` ևս մի քա­նի ոչ այն­քան հայտ­նի վայ­րեր:
Տու­րե­րի հա­մար նա­խա­տես­ված գնե­րը բա­վա­կա­նին մատ­չե­լի են` 5000, 5500,6000` կախ­ված այ­ցել­վող վայ­րից: Այդ­քան մեծ ակ­տի­վու­թյան պատ­ճառ­նե­րից մեկն էլ հենց դա է` գնե­րի հա­սա­նե­լի լի­նե­լը: Այն հար­ցին, թե ինչ­քա­նով է հնա­րա­վոր դառ­նում ստաց­վող ե­կամ­տով գոր­ծա­կա­լու­թյան ծախ­սե­րը հո­գալ, Ա­րուսն ան­կեղ­ծա­նում է. ՙԻ­րա­կա­նում մենք գո­յատևման հարց ենք լու­ծում, որ­պես­զի չփակ­վենք ու տուն գնանք: Որևէ լուրջ ե­կամ­տի մա­սին խոսք լի­նել չի կա­րող: Այս­տեղ միակ դրա­կան կողմն այն է, որ մարդ­կանց ա­ռօ­րյան հե­տաքր­քիր ենք դարձ­նում, մար­դիկ շեղ­վում են ա­ռօ­րյա հոգ­սե­րից, դրա հետ մեկ­տեղ նաև ճա­նա­չում ի­րենց եր­կի­րը՚:
Բո­լո­րո­վին վեր­ջերս էլ Կա­ռա­վա­րու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ անց­կաց­վեց խոր­հր­դակ­ցու­թյուն, որ­տեղ քն­նարկ­վեց տու­րիս­տա­կան գոր­ծա­կա­լու­թյուն­նե­րին հար­կե­րից մա­սամբ ա­զա­տե­լու և այլ ար­տո­նյալ պայ­ման­ներ ստեղ­ծե­լու հա­մար` ա­պա­հո­վե­լով նրանց հա­մար հա­մա­վա­րա­կի տն­տե­սա­կան բա­ցա­սա­կան հետևանք­նե­րից հնա­րա­վո­րինս անվ­նաս դուրս գա­լու հա­մար:
Զբո­սաշր­ջու­թյան ո­լոր­տում ևս պան­դե­միան փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րեց: Ե­թե մինչ այդ մեր հա­մերկ­րա­ցի­ներն ա­վե­լի շատ ի­րենց ու­շադ­րու­թյու­նը սևե­ռում էին եվ­րո­պա­կան, ա­րա­բա­կան եր­կր­նե­րի վրա, ա­պա հի­մա ա­ռիթ ստեղծ­վեց ճա­նա­չել սե­փա­կան եր­կի­րը: Ի­րա­կա­նում մեզ, թվում է, գի­տենք մեր եր­կի­րը, նրա պատ­մու­թյու­նը, բայց ընկ­ղմ­վե­լով դրա մեջ, բազ­մա­թիվ բա­ցա­հայ­տում­ներ ենք ա­նում: