[ARM]     [RUS]     [ENG]

ՙԿԱՐ­ՄԻ­ՐԱ­ՎԱՆ՚... ԳԻՐՔ-ՀՈՒ­ՇԱՐ­ՁԱՆ

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Հի­րա­վի, մար­դու ապ­րած տա­րի­ներն են վրձ­նում նրա դի­ման­կա­րը, ու տա­րի­նե­րի վար­գի մեջ ան­գամ, մի ան­կա­սե­լի ի­ներ­ցիա­յով, ան­վերջ վե­րա­դառ­նում ենք դե­պի ման­կու­թյուն... Հայ­րե­նա­կան տան կա­ծան­ներն ան­վերջ-ան­պար­փակ կա­րո­տի մո­գա­կան ուժ ու­նեն, ու վաղ թե ուշ, մի օր ՙստի­պում՚ են ի­րենց հետ հաշ­վի նս­տել...

Թո­շա­կա­ռու ու­սու­ցիչ Ա­լեք­սանդր /Շու­րա/ Հաս­րա­թյա­նի հա­մար հայ­րե­նի Կար­մի­րա­վան գյուղն այն դրախ­տա­վայրն է, որ­տեղ ա­մեն Աստ­ծո օր նա ճան­փոր­դում է թևին տվող իր հու­շե­րի հետ, իսկ ե­րազ­ներ նա տես­նում է միայն Կար­մի­րա­վա­նի ու կար­մի­րա­վան­ցի­նե­րի մա­սին... Ա­ռա­ջին սի­րո, ա­ռա­ջին ներ­շն­չան­քի պես Կար­մի­րա­վա­նը միշտ ներ­կա է նրա կյան­քում և ոչ միայն... Ա­վա՛ղ հայ­րե­նի գյուղն ա­վեր­վել ու ան­դառ­նա­լիո­րեն օ­տա­րու­թյան մեջ է մնա­ցել, այդ­քա­նից հե­տո էլ նա չի դա­դա­րում կրկ­նել իր Հով­սեփ պա­պի խոս­քե­րը, երբ ա­սում էր թե. ՙԱստ­ված մար­դուն այն­պես է ստեղ­ծել, որ յու­րա­քան­չյու­րի աչ­քին իր ծնն­դա­վայ­րը դրախտ թվա՚։
Հայ­րե­նի գյու­ղի հան­դեպ որ­դիա­կան պարտ­քի գի­տակ­ցազ­գա­յա­կա­նու­թյունն ստի­պել է ծե­րու­նա­զարդ ու­սուց­չին գրիչ վերց­նել և կեր­տել բնօր­րա­նի ան­ձե­ռա­կերտ հու­շար­ձա­նը։ Փաս­տագ­րա­կան նյու­թե­րի հի­ման վրա ստեղծ­ված ՙԿար­մի­րա­վան՚ պատ­մաազ­գագ­րա­կան գր­քում ա­ռա­ջին ան­գամ հան­գա­մա­նո­րեն ներ­կա­յաց­ված է Կար­մի­րա­վան բնա­կա­վայ­րը՝ հիմ­նադր­ման օր­վա­նից։ Ալ. Հաս­րա­թյա­նը փոր­ձել է վե­րա­կեր­տել ա­վեր­ված ու կո­րու­սյալ ծնն­դա­վայ­րի պատ­կե­րը։ Գիր­քը ճա­նա­չո­ղա­կան ար­ժեք ու­նի բո­լոր նրանց հա­մար, ով­քեր պատ­մու­թյան քա­ռու­ղի­նե­րում փնտ­րում են ի­րենց ար­մատ­ներն ու փոր­ձում արժևո­րել այն։ Հե­ղի­նա­կին հա­ջող­վել է մեկ տա­նի­քի տակ հա­վա­քել գյու­ղի հա­կիրճ պատ­մու­թյու­նը։ Նա փոր­ձել է ամ­բող­ջաց­նել Մեծ Հայ­րե­նա­կա­նի և Ար­ցա­խյան գո­յա­մար­տի մաս­նա­կից­նե­րի ու նա­հա­տակ­նե­րի մա­սին ե­ղե­լու­թյուն­նե­րը։ Մեծ տեղ է հատ­կաց­վել Տոհ­մա­ծա­ռին։
Ալ. Հաս­րա­թյա­նի հա­մար, ինչ­պես ինքն է խոս­տո­վա­նում, ա­նա­սե­լի դժ­վար ու ծանր էր ներ­կա­յաց­նել օ­տա­րու­թյան մեջ մնա­ցած հայ­րե­նի բնօր­րա­նի կարևոր պատ­մա­կան անց­քերն ու ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, սա­կայն նա ձեռ­նա­մուխ է ե­ղել պարտ­քի գի­տակ­ցու­թյամբ՝ հայ­րե­նա­կից­նե­րի հան­դեպ խո­րին խո­նար­հու­մով... Այն­պես, ինչ­պես դա ա­րեց 18-ա­մյա որ­դին՝ Ի­գո­րը, ով նա­հա­տակ­վեց Ար­ցա­խի սահ­ման­նե­րը պաշտ­պա­նե­լիս՝ ան­պարտ Նժ­դե­հա­կան ո­գին իր հա­մար կե­րոն դարձ­րած։
ՙԿար­մի­րա­վան՚ ժո­ղո­վա­ծուն մեկ օր­վա կամ մեկ տար­վա ըն­թաց­քում չի ստեղծ­վել... Ժա­մա­նա­կին Ալ. Հաս­րա­թյա­նը հա­րուստ տե­ղե­կու­թյուն­ներ է հա­վա­քել գյու­ղի հիմ­նա­դիր­նե­րից ու նա­հա­պետ­նե­րից՝ Լևոն Ավ­թան­դի­լյա­նից, Ե­նոք Հա­կո­բյա­նից, Զի­նա­վուր Պետ­րո­սյա­նից և գյու­ղի պատ­մու­թյամբ զբաղ­վող այլ ան­ձան­ցից։ Այդ փաս­տագ­րա­կան տե­ղե­կու­թյուն­նե­րի հիմ­նա­կան մա­սը հանձ­նել էր որ­դուն՝ Ի­գո­րին, որ­պես­զի նա հե­տա­գա­յում գրի առ­նի գյու­ղի պատ­մու­թյու­նը։ Նրա զոհ­վե­լուց հե­տո, բա­րե­բախ­տա­բար, այդ նյու­թե­րը պահ­պան­վել են Ստե­փա­նա­կեր­տում, որ­տեղ ապ­րել և ու­սա­նել է Ի­գո­րը։ Գիր­քը գր­վել է բա­ցա­ռիկ դժ­վա­րին ժա­մա­նա­կաշր­ջա­նում, ա­հեղ պա­տե­րազ­մից հե­տո, երբ Կար­մի­րա­վա­նը հա­յա­թափ­վել էր, իսկ բնա­կիչ­նե­րը՝ սփռ­վել աշ­խար­հով մեկ։ Սի­րով, ակ­նա­ծան­քով ու, ցա­վոք, նաև ար­ցուն­քով գր­ված գիր­քը Կար­մի­րա­վան գյու­ղի 70-ա­մյա պատ­մու­թյունն է, որն ան­խոնջ հե­ղի­նա­կը պահ է տվել սե­րունդ­նե­րի հի­շո­ղու­թյա­նը՝ որ­պես կեն­դա­նի հու­շար­ձան՝ պա­տանդ մնա­ցած հայ­րե­նա­կան տան։