[ARM]     [RUS]     [ENG]

ԾԵ­ՐԱ­ՑՈՂ ԳՅՈՒ­ՂԻ ԼԱ­ՎԱ­ՏԵՍ ՄԱՐ­ԴԻԿ

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 Հադ­րու­թից Պլե­թանց հասց­նող 20 կմ ճա­նա­պար­հը դժ­վա­րան­ցա­նե­լի է դառ­նում ան­մի­ջա­պես մայ­րու­ղուց թեք­վե­լուց հե­տո. վեր­ջերս տե­ղա­ցած հոր­դա­ռատ անձրևնե­րից ա­ռա­ջա­ցած սե­լավ­նե­րը լիո­վին քա­րու­քանդ են ա­րել ըն­դա­մե­նը եր­կու տա­րի ա­ռաջ խճա­պա­տած ճա­նա­պար­հը: ՙՄեր գյու­ղի բախ­տը չի բե­րել, հարևա­նու­թյամբ հա­մա­րյա մե­ռած գյու­ղեր են` Մե­լի­քա­շենն ու Ծաղ­կա­վան­քը, դրա հա­մար ճա­նա­պարհն էս վի­ճա­կում է, երևի աս­ֆալ­տը չար­դա­րաց­ված ներդ­րում են հա­մա­րում մեր գյու­ղե­րի հա­մար,- մեզ հյու­րըն­կա­լած Գա­յա­նեն է ա­սում, ով ծն­վել-մե­ծա­ցել է Պլե­թան­ցում, ա­մու­սան­ցել հա­մա­գյու­ղա­ցու հետ ու տե­ղա­փոխ­վել Հադ­րութ, ա­մուս­նու ող­բեր­գա­կան մա­հից հե­տո ե­րեք ե­րե­խա­նե­րը մե­ծաց­րել ու հի­մա ա­մեն հան­գս­տյան օր այս­տեղ է` ծնող­նե­րի մոտ: - Երբ գյու­ղում եմ արթ­նա­նում, ողջ օրս լավ է անց­նում, ճա­նա­պար­հը լավ լի­ներ` ա­մեն օր այս­տե­ղից աշ­խա­տան­քի կգ­նա­յի՚:

Գյու­ղը ձո­րի մեջ է, դի­մա­ցը գե­ղե­ցիկ ան­տառն է` զար­մա­նա­լիո­րեն խիտ ու բազ­մա­տե­սակ ծա­ռե­րով, իսկ թի­կուն­քում լերկ բլուր­ներ են: Ընդ­հան­րա­պես Պլե­թանցն անս­պա­սե­լի հա­կադ­րու­թյուն­նե­րի գյուղ կա­րե­լի է հա­մա­րել. ըն­դա­մե­նը 11 ըն­տա­նիք է ապ­րում գյու­ղում, ո­րոն­ցից միայն եր­կուսն է ա­ճող: Եվ չնա­յած դրան` նրանք ի­րենց գյու­ղը ծե­րա­ցած չեն հա­մա­րում: Այդ­տեղ օ­դը զար­մա­նա­լի, ան­բա­ցատ­րե­լի լա­վա­տե­սու­թյամբ ու ջեր­մու­թյամբ է վա­րակ­ված: Ինձ նման հյու­րին ոչ թե բո­ղոք­նե­րով, այլ ու­րախ ժպի­տով, հյու­րա­սի­րու­թյամբ ու կա­տակ­նե­րով են դի­մա­վո­րում, ին­չը մեր օ­րե­րում հազ­վա­դեպ հան­դի­պող երևույթ է:
Պլե­թան­ցի­նե­րը գյու­ղի ան­վան հետ կապ­ված սե­փա­կան պատ­մու­թյունն ու­նեն. Այս­տեղ ուշ միջ­նա­դա­րում ա­նաս­նա­պահ­ներ են ապ­րել, կա­րագ ու պա­նիր են սար­քել ու թա­նը թա­փել: Գյու­ղով անց­նող­նե­րը տե­ղանքն ան­վա­նել են Բոլ թան, հե­տա­գա­յում այն դար­ձել է Բլու­թան: Պլե­թանց ան­վա­նումն էլ հե­ռա­վոր ու շեն ա­մառ­նե­րին գյու­ղի բո­լոր տնե­րի կտուր­նե­րին փռած չո­րա­թա­նի բլիթ­նե­րի ա­ռա­տու­թյամբ է պայ­մա­նա­վոր­ված: Գյուղ մտ­նե­լիս ա­ռա­ջինն աչ­քի է զար­նում Հադ­րութ հաս­նող գա­զա­տա­րը, բայց գազ ու­նե­նա­լը դեռ ե­րա­զանք է այս­տեղ: Հույս­նե­րը փայտն է, սա­կայն դի­մա­ցի թավ ու գե­ղե­ցիկ ան­տա­ռին չեն կպ­չում, կեն­սա­թո­շա­կի կրկ­նա­պա­տիկն ու ե­ռա­պա­տի­կը վճա­րում, հեռ­վից են փայտ բե­րում:
Ար­դեն 6 տա­րի է` գյուղն աշ­խույժ, ե­ռան­դուն ու ոչ մի աշ­խա­տան­քից չվա­խե­ցող Ան­գին Ծատ­րյանն է ղե­կա­վա­րում: Մեր այ­ցե­լու­թյան պա­հին տնա­մերձ բան­ջա­րա­նո­ցում էր աշ­խա­տում, 60 գլուխ կով է պա­հում, կաթ ու պան­րից բա­ժին հա­նում հա­մա­գյու­ղա­ցի­նե­րին: ՙԴժ­վար թե Ղա­րա­բա­ղում ինձ նման հա­մար­ձակ գյու­ղա­պետ գտ­նեք՚,- ա­ռանց ա­վե­լորդ հա­մես­տու­թյան ա­սում է նա: Պե­տու­թյու­նից դժ­գոհ չէ, շր­ջա­նի թե նախ­կին, թե ներ­կա բո­լոր ղե­կա­վար­ներն էլ միշտ պատ­րաս­տա­կա­մու­թյամբ օգ­նել են գյու­ղին: Վեր­ջին տա­րի­նե­րին ջրի հարցն են լու­ծել. ?ար­ձուն­քի աղ­բյու­րից ջու­րը ջրամ­բար հասց­նող ջրա­գիծն է նո­րոգ­վել: Գե­րեզ­մա­նոցն է ցան­կա­պատ­վել, գյու­ղա­մի­ջյան ճա­նա­պարհ­ներն են վե­րա­նո­րոգ­վել, նաև փո­ղոց­նե­րի լու­սա­վո­րու­թյան հարցն է լուծ­վել: Այս ամ­ռանն էլ շրջ­վար­չա­կազ­մի հատ­կաց­րած ջրա­տար խո­ղո­վակ­ներն են տե­ղադ­րել: ՙԳյու­ղում հիմ­նա­կա­նում տա­րեց­ներ են բնակ­վում,-ա­սում է Ան­գի­նը,- բո­լորն էլ հո­գա­տար զա­վակ­ներ ու­նեն, բայց լա­վա­գույն դեպ­քում միայն հան­գս­տյան օ­րե­րին են այ­ցե­լում ծնող­նե­րին, դրա հա­մար գլուխս բար­ձին դնե­լուց էլ մտա­ծում եմ` այ­սին­չի կտու­րի հար­ցը չլուծ­վեց, այ­նին­չին պի­տի օգ­նենք, որ փլ­ված պա­տը սար­քի: Վեր­ջերս էլ 90-ն անց Բո­րիկ պա­պը մա­հա­ցավ, ողջ գյու­ղով թա­ղու­մը կազ­մա­կեր­պե­ցինք: Տա­սը տուն ենք մնա­ցել, ա­մեն գործ ի­րար հետ խոր­հր­դակ­ցե­լով ենք ա­նում, ի­րար օգ­նե­լով ա­ռաջ ենք տա­նում մեր գյու­ղը: Իս­կա­պես, մի մեծ ըն­տա­նիք ենք: Ի­րար ցավ ու ու­րա­խու­թյուն ենք կի­սում, նա­խանձ բա­ռը չկա մեր գյու­ղում՚,-հա­վա­տաց­նում է նա:

Այս­տեղ էլ, ինչ­պես ար­ցա­խյան բո­լոր գյու­ղե­րում, սի­րում են հյու­րին եր­կար-բա­րակ ներ­կա­յաց­նել հա­մայն­քի փա­ռա­վոր ան­ցյա­լը: Ժա­մա­նա­կին մինչև 150 ը­տա­նիք էր բնակ­վում Պլե­թան­ցում, զբաղ­վել են ա­նաս­նա­պա­հու­թյամբ, հո­ղա­գոր­ծու­թյամբ, այ­գե­գոր­ծու­թյամբ: Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին 500 տոն­նա խա­ղող էին հանձ­նում պե­տու­թյա­նը, կա­թի ու մսի ցու­ցա­նիշ­նե­րով ևս ա­ռա­ջա­տար էր տն­տե­սու­թյու­նը: 1988-89թթ. 8-ա­մյա դպ­րո­ցում 60 ա­շա­կերտ կար, գյու­ղի կենտ­րո­նում` երկ­հար­կա­նի ա­կումբ, ո­րի ա­ռա­ջին հար­կը ծա­ռա­յում էր որ­պես հան­դի­սու­թյուն­նե­րի սրահ, հա­րուստ գրա­դա­րան ու­նեին, խնայդ­րա­մարկղ: Հի­մա հին կյան­քից որևէ նշան չի մնա­ցել: 1991թ. թշ­նա­մուն հա­ջող­վել է մտ­նել գյուղ: Պլե­թանցն ըն­դա­մե­նը մեկ օր է մնա­ցել հա­կա­ռա­կոր­դի ձեռ­քին: Ման­վել Գրի­գո­րյա­նի ջո­կա­տը, ո­րի կազ­մում նաև գյու­ղի տղա­մար­դիկ էին, ե­րե­կո­յան կողմ մաք­րել է գյու­ղը թա­լա­նի ե­կած­նե­րից, թշ­նա­մին սա­կայն հասց­րել էր հր­դե­հել տնե­րի ու շի­նու­թյուն­նե­րի գե­րակ­շիռ մա­սը: Մինչև պա­տե­րազ­մի ա­վար­տը գյու­ղում միայն դի­քա­պահ տղա­մար­դիկ էին բնակ­վում: Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում 7 զոհ ու­նե­ցան: 91-ի դեկ­տեմ­բե­րի 6-ին ան­տառ­նե­րի ու սա­րե­րի ա­նան­ցա­նե­լի ա­րա­հետ­նե­րով Հադ­րութ հա­սած ըն­տա­նիք­նե­րի մեծ մասն այդ­պես էլ չվե­րա­դար­ձավ: Շա­տե­րը մնա­ցին Հադ­րու­թում, մի մասն էլ հե­ռա­ցավ օ­տար ա­փեր: Ա­վե­լի հա­մար­ձակ­նե­րը վե­րա­դար­ձան, սե­փա­կան ու­ժե­րով վե­րա­շի­նե­ցին ա­վեր­ված օ­ջախ­նե­րը, գյու­ղը վե­րա­կան­գն­վեց նաև պե­տա­կան մի­ջոց­նե­րով, սա­կայն եր­բեմ­նի շեն ու աշ­խույժ կյան­քը չվե­րա­դար­ձավ: Գյու­ղը չվե­րաբ­նա­կեց­վեց: Այս տա­րի եր­կու ծնունդ են ու­նե­ցել, սա Պլե­թան­ցի­նե­րի հա­մար ա­մե­նա­մեծ ու­րա­խու­թյունն է, իս­կա­կան տոն: ՙԿիրթ, հե­տաք­րք­րա­սեր ու ըն­թեր­ցա­սեր մար­դիկ են միշտ ապ­րել այս գյու­ղում,- ա­սում է գյու­ղի նո­րա­ծին­նե­րից մե­կի տա­տի­կը` Նա­զիկ Ա­դա­մյա­նը,- դրա հա­մար գյու­ղը ե­րի­տա­սար­դու­թյան հա­մար մի օր ան­հե­տաքր­քիր է դար­ձել, քա­ղաք­ներ են հե­ռա­ցել: Մենք դրա­նից ող­բեր­գու­թյուն չենք սար­քել, մի օր վե­րա­դառ­նա­լու են, մեր գյու­ղը հզոր ձգող ուժ ու­նի՚: Դա Նա­զիկն ու որ­դու ըն­տա­նի­քը սե­փա­կան փոր­ձով են հաս­կա­ցել: Տե­ղա­փոխ­վել էին ՀՀ Մա­սի­սի շր­ջան, սա­կայն եր­կար չեն դի­մա­ցել, վե­րա­դար­ձել են տա­րես­կզ­բին: Այժմ որ­դին ու­զում է աշ­խա­տան­քի անց­նել հարևան Մե­լի­քա­շե­նում տե­ղա­կայ­ված զո­րա­մա­սում, կա­նայք տնա­մերձ հո­ղա­մասն են մշա­կում: Գյու­ղում նոր թափ է ա­ռել տնե­րի վե­րա­նո­րոգ­ման ծրա­գի­րը, դա ևս լա­վա­տե­սու­թյաբ է վա­րա­կել պլե­թան­ցի­նե­րին:
Սվետ­լա­նան հա­մայն­քա­պե­տա­րա­նի քար­տու­ղարն է, 3 զա­վակ ու 5 թոռ ու­նի, զա­վակ­նե­րից միայն կրտ­սեր որ­դին է մնա­ցել գյու­ղում: Նո­րա­ծին­նե­րից մե­կը մերն է, հպար­տու­թյամբ շեշ­տում է նա: Գյուղ են վե­րա­դար­ձել դեռ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մը չա­վարտ­ված: ՙԵ­րեք տա­րի ապ­րե­ցիք Հադ­րու­թում, տեգրս զոհ­վել էր, ա­մու­սինս վի­րա­վոր էր, հե­նակ­նե­րով ե­կավ, ա­սում էր` մեր տու­նը ա­վե­րակ չպի­տի մնա: Սե­փա­կան ու­ժե­րով կա­ռու­ցեց հո­րա­կան տու­նը: Սա­կայն դպ­րոց չկա, չգի­տեմ` մինչև երբ է որ­դուս ըն­տա­նի­քը մնա­լու գյու­ղում: Վե­րաբ­նա­կե­ցու­մը կփր­կի մեր գյու­ղը՚: Գյու­ղա­պե­տը վս­տա­հեց­նում է` կր­թու­թյան բաժ­նում վե­րա­հաս­տա­տել են, ան­գամ ե­թե 3 դպ­րո­ցա­հա­սակ ե­րե­խա լի­նի գյու­ղում, դպ­րոց են բա­ցե­լու, ա­ռայժմ` բնա­կե­լի տնե­րից մե­կում:
ՙՄեր գյուղն աշ­խար­հի ա­մե­նա­լավ գյուղն է,- գյու­ղա­մի­ջում սե­փա­կան ժի­գու­լին կանգ­նեց­նում ու ներ­կա­յա­նում է Ա­զա­տա­մար­տի ակ­տիվ մաս­նա­կից Վա­չա­գան Ա­դա­մյա­նը: - Մեր թթի օ­ղին ու դո­շա­բը ու­րիշ ոչ մի տեղ չեք գտ­նի, էս տա­րի ա­սում էին թութ չկա Ղա­րա­բա­ղում, մեր գյու­ղում ա­մեն տա­րի թթի ա­ռատ բերք է լի­նում, մինչև 300 լիտր օ­ղի ենք քա­շում: Ան­գամ պա­տե­րազ­մի օ­րե­րին, երբ դիրք էինք պա­հում, թու­թը չէինք թող­նում փչա­նա, մեր ձեռ­քով նույ­նիսկ դո­շաբ ենք ե­փել՚:
Այ­սօր պլե­թան­ցի­նե­րի ա­մե­նա­մեծ ցա­վը Սբ. Ստե­փա­նոս ե­կե­ղե­ցու անմ­խի­թար վի­ճակն է: Գյու­ղի կենտ­րո­նում գտն­վող ե­կե­ղե­ցին կա­ռուց­վել է 17-րդ դա­րում, տա­րեց­նե­րի վկա­յու­թյամբ` գյու­ղը հիմն­վել է հե­տա­գա­յում, քա­նի որ ե­կե­ղե­ցի է ե­ղել տե­ղան­քում: Ըստ ա­վան­դու­թյան` նաև ե­կե­ղե­ցու զո­րու­թյամբ են այս­տեղ հաղ­թել 20-րդ դա­րաս­կզ­բին գյու­ղից սկս­ված և շր­ջա­նում տա­րած­ված ժան­տախ­տը: Ե­կե­ղե­ցին երբևէ չի վե­րա­նո­րոգ­վել, տա­նիք չու­նի, սա­կայն դեռ կան­գուն է: Գա­յա­նեի ծնող­նե­րը` Բո­րիս և Գյուլ­չո­րա Ա­վա­գյան­նե­րը« ապ­րում են ե­կե­ղե­ցուն կից: Ա­մեն ա­ռա­վոտ մեր ա­ռա­ջին գոր­ծը ե­կե­ղե­ցու պա­տե­րին նա­յելն է, հան­կարծ մի քար պոկ­ված չլի­նի, տա­նի­քը փլած չլի­նի: Գյուղն ապ­րում է, կա, քա­նի կա մեր ե­կե­ղե­ցին,- ա­սում է Գյուլ­չո­րա մայ­րի­կը,- էս սուր­բը որ փլ­վեց, մեր հույ­սերն էլ են փլ­վե­լու, քանդ­ված ե­կե­ղե­ցին լավ նշան չէ՚:
Հա­մայն­քա­պետ Ան­գի­նը ո­րո­շել է` ար­տա­սահ­ման­նե­րում ապ­րող հա­մա­գյու­ղա­ցի­ներն այս ան­գամ որ ջի­փե­րով գան, ան­մի­ջա­պես դի­մա­վո­րե­լու և տա­նե­լու է ե­կե­ղե­ցու մոտ, որ­պես­զի խոս­տում­նե­րը գործ դառ­նան: