Logo
Print this page

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ. ԱՅՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՏԱԼ ԲԱԶՄԱԹԻՎ ՙԻՆՉՈՒ՚-ՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 Ստե­փա­նա­կեր­տի հա­մար գլ­խա­վոր հա­տա­կա­գիծ ու­նե­նա­լու անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին խոս­վում էր դեռ տա­րի­ներ ա­ռաջ։ Վեր­ջա­պես այն նա­խագ­ծե­լու ո­րո­շու­մը կա­յաց­վել է, այդ ուղ­ղու­թյամբ գործ­նա­կան քայ­լեր նույն­պես ձեռ­նարկ­վում են։ Կա ԱՀ նա­խա­գա­հի հանձ­նա­րա­րա­կա­նը, ստեղծ­վել է աշ­խա­տան­քա­յին խումբ։ Հույս կա, որ գլ­խա­վոր հա­տա­կագ­ծի մշակ­մամբ Ստե­փա­նա­կեր­տի ճար­տա­րա­պե­տա­կան տես­քի ու քա­ղա­քա­շի­նա­կան նոր­մե­րի պահ­պան­ման շուրջ վե­ճե­րը կդա­դա­րեն, իսկ քա­ղա­քը վեր­ջա­պես կու­նե­նա իր դի­մա­գի­ծը։ Ի՞նչ փու­լում են այդ աշ­խա­տանք­նե­րը, ե՞րբ հա­տա­կա­գիծն ա­վար­տուն տեսք կու­նե­նա։ Մեր հար­ցե­րին պա­տաս­խա­նել է Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի ճար­տա­րա­պե­տու­թյան և քա­ղա­քա­շի­նու­թյան բաժ­նի պետ Սեյ­րան Սա­ֆա­րյա­նը։ 

- Պա­րոն Սա­ֆա­րյան, կա­րո՞ղ եք ման­րա­մաս­նել, թե ի՞նչ փու­լում է Ստե­փա­նա­կեր­տի նոր հա­տա­կագ­ծի մշա­կու­մը։ Որ­քան գի­տեմ, դա ԱՀ մայ­րա­քա­ղա­քի հա­մար հա­տա­կա­գիծ մշա­կե­լու ա­ռա­ջին փոր­ձը չէ։ Ի՞նչ ե­ղան մնա­ցած նա­խագ­ծե­րը։

-Ստե­փա­նա­կեր­տի վեր­ջին գլ­խա­վոր հա­տա­կա­գի­ծը մշակ­վել է ԼՂՀ կա­ռա­վա­րու­թյան պատ­վե­րով՝ ՙՀայ­նա­խա­գիծ՚ ՓԲԸ կող­մից 1998-1999թթ., հաս­տատ­վել է 2000թ.։ Ցայ­սօր կյան­քի են կոչ­վել մի շարք քա­ղա­քա­շի­նա­կան ծրագ­րեր, կա­ռուց­վել են նոր թա­ղա­մա­սեր և ի­րա­կա­նաց­վել են բա­րե­կարգ­ման բազ­մաբ­նույթ աշ­խա­տանք­ներ։ Գլ­խա­վոր հա­տա­կագ­ծի հաս­տա­տու­մից հե­տո քա­ղա­քում ար­ձա­նագր­ված դրա­կան տե­ղա­շար­ժե­րով հան­դերձ՝ անհ­րա­ժեշտ է ըն­դգ­ծել, որ ներ­կա ժա­մա­նա­կաշր­ջա­նում ի­րենց լուծ­մանն են սպա­սում բազ­մա­թիվ քա­ղա­քա­շի­նա­կան խն­դիր­ներ։ 20 տա­րի ա­ռաջ հաս­տատ­ված գլ­խա­վոր հա­տա­կա­գի­ծը գրե­թե սպա­ռել է իր ՙպի­տա­նե­լիու­թյան ժամ­կե­տը՚` ա­ռա­ջադր­ված նոր գե­րա­կա­յու­թյուն­նե­րի հա­մա­տեքս­տում։ Մեր օ­րե­րում Ստե­փա­նա­կեր­տի զար­գա­ցու­մը են­թադ­րում է  այլ խն­դիր­նե­րի լու­ծում, ո­րոնց կար­գա­վո­րու­մը գործ­նա­կա­նում նոր մո­տե­ցում­ներ և ձևա­չա­փեր է պա­հան­ջե­լու։ Այդ իսկ պատ­ճա­ռով Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի կող­մից պատ­րաստ­վել է գլ­խա­վոր հա­տա­կագ­ծի նա­խագծ­ման ա­ռա­ջադ­րանք, ո­րը և հաս­տատ­վել է շա­հագր­գիռ գե­րա­տես­չու­թյուն­նե­րի կող­մից։ Այժմ ի­րա­կա­նաց­վում է ե­լա­կե­տա­յին տվյալ­նե­րի հա­վա­քագր­ման գոր­ծըն­թա­ցը։ Հարկ է նշել, որ այս փու­լում քա­ղա­քա­պե­տա­րանն ակ­տիվ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մեջ է ռազ­մա­վա­րա­կան կարևոր այդ փաս­տաթղ­թի հե­ղի­նակ­նե­րի, Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյան, Կա­դաստ­րի և պե­տա­կան գույ­քի կա­ռա­վար­ման կո­մի­տեի հետ։ Վեր­ջինս ար­դեն ձեռ­նար­կել է քար­տե­զագր­ման մե­ծա­ծա­վալ աշ­խա­տանք­ներ, ո­րոնք նա­խա­տես­վում է ա­վար­տել վեց ամ­սից։ Հու­սանք՝ եր­կու տա­րում կու­նե­նանք նոր գլ­խա­վոր հա­տա­կա­գիծ։

-Ինչ­պի­սի՞ն պի­տի լի­նի Ստե­փա­նա­կերտն՝ ըստ գլ­խա­վոր հա­տա­կագ­ծի։ Այն մշա­կե­լիս ի՞նչ չա­փո­րո­շիչ­ներ են հաշ­վի առն­վե­լու։

-Հան­դի­սա­նա­լով ռազ­մա­վա­րա­կան բնույ­թի քա­ղա­քա­շի­նա­կան ծրագ­րա­յին փաս­տա­թուղթ՝ գլ­խա­վոր հա­տա­կա­գի­ծը պետք է հա­մա­պա­տաս­խա­նի մի քա­նի պա­հանջ­նե­րի. ար­տա­ցո­լի հա­մայն­քի վար­չա­կան սահ­ման­նե­րում ընդգրկված հո­ղա­մա­սե­րի նպա­տա­կա­յին նշա­նա­կու­թյունն ու դրանց փո­փո­խու­թյուն­նե­րը, քա­ղա­քա­շի­նա­կան գոր­ծու­նեու­թյան հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն­նե­րի մշա­կումն ու քա­ղա­քա­շի­նա­կան օգ­տա­գործ­ման ռե­ժիմ­նե­րի ա­ռանձ­նա­ցու­մը, քա­ղա­քի հա­տա­կագ­ծա­յին կա­ռուց­ված­քի կա­նո­նա­կար­գու­մը՝ թա­ղա­մա­սե­րի, հա­սա­րա­կա­կան օ­բյեկտ­նե­րի հա­վա­սա­րակ­շռ­ված բաշխ­մամբ, փո­ղո­ցա­յին ցան­ցի ձևա­վոր­մամբ, կա­նա­չա­պատ­ման ա­պա­հով­մամբ և ներ­քին տա­րածք­նե­րի հա­մա­պա­տաս­խան գոր­ծա­բա­նա­կան նշա­նա­կու­թյան սահ­ման­մամբ։ Պի­տի կա­նո­նա­կար­գի կա­ռու­ցա­պատ­ման խտու­թյուն­նե­րը, ստեղ­ծի ու վե­րա­կանգ­նի հին ու նոր թա­ղա­մա­սե­րի օր­գա­նա­կան հա­տա­կագ­ծա­յին կա­պե­րը։ Հա­տա­կագ­ծով պի­տի կար­գա­վոր­վեն սա­նի­տա­րա­կան գո­տի­նե­րի պա­հանջ­նե­րի պահ­պա­նու­մը և կա­նաչ գո­տի­նե­րի ընդ­լայ­նու­մը, սեյս­միկ վտան­գի, սո­ղանք­նե­րի պայ­ման­նե­րում քա­ղա­քի կա­ռուց­ված­քա­յին և հա­տա­կագ­ծա­յին հու­սա­լիու­թյան և կա­յու­նու­թյան ա­պա­հո­վու­մը, կա­տար­վի կենտ­րո­նա­կան փո­ղոց­նե­րի բեռ­նա­թափ­ման ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րի մշա­կում, նա­խա­տե­սի հե­տիոտ­նի անվ­տանգ տե­ղա­շար­ժի հա­մար վեր­գետ­նյա և ստոր­գետ­նյա ան­ցում­ներ, ա­պա­հով­վի հա­մայն­քի քա­ղա­քա­շի­նա­կան անվ­տան­գու­թյու­նը, քա­ղա­քա­ցիա­կան պաշտ­պա­նու­թյան ին­ժե­նե­րա-տեխ­նի­կա­կան և ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­նե­րի ծրագ­րե­րի մշա­կումն ու ի­րա­կա­նա­ցու­մը, նա­խա­տե­սի պատ­մամ­շա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան պահ­պա­նու­թյան մի­ջո­ցա­ռում­նե­րը։

- Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պետ­րա­նը միշտ քն­նա­դա­տու­թյուն­նե­րի թի­րա­խում է հայ­տն­վել` հա­ճախ ա­նօ­րեն շի­նա­րա­րու­թյու­նը պատ­շաճ ձևով չվե­րահս­կե­լու կամ քա­ղա­քի ճար­տա­րա­պե­տա­կան տեսքն ու քա­ղա­քա­շի­նա­կան նոր­մե­րը խախ­տող հո­ղա­հատ­կա­ցում­նե­րի ու շին­թույ­լտ­վու­թյուն­նե­րի հա­մար։ Հաշ­վի չեն առն­վել ոչ դրանց դեմ բո­ղո­քող բնա­կիչ­նե­րի կար­ծի­քը, ոչ էլ եր­բեմն՝ լրատ­վա­մի­ջոց­նե­րի ար­ձա­գան­քը։ Ար­դյուն­քում ու­նենք երկ­հարկ, ե­ռա­հարկ ավ­տոտ­նակ­ներ, շեն­քե­րի նկուղ­նե­րի ու ա­պաս­տա­րան­նե­րի՝ ոչ նպա­տա­կա­յին կի­րա­ռու­թյուն, խա­ղահ­րա­պա­րակ­նե­րի, կա­նաչ գո­տի­նե­րի տա­րած­քում և նույ­նիսկ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի վրա կա­ռուց­ված խա­նութ­ներ և տար­բեր նպա­տակ­նե­րով օգ­տա­գործ­վող օ­բյեկտ­ներ։ Կա­րե­լի՞ է հույս պա­հել, որ գլ­խա­վոր հա­տա­կա­գի­ծը կտա այդ բո­լոր ՙին­չու՚-նե­րի պա­տաս­խան­նե­րը։

-Նկա­տենք, որ վեր­ջին տա­րի­նե­րին զգա­լիո­րեն նվա­զել է ինք­նա­կամ կա­ռույց­նե­րի թի­վը։ Ներ­կա­յումս լի­նում են ե­զա­կի դեպ­քեր։ Դրանց հա­մար օ­րի­նա­խախտ­նե­րը են­թարկ­վում են պա­տաս­խա­նատ­վու­թյան։ Վար­չա­կան հանձ­նա­ժո­ղո­վում քն­նար­կե­լուց հե­տո հար­ցը քնն­վում է ինք­նա­կամ կա­ռուց­վող շի­նու­թյուն­նե­րի օ­րի­նա­կա­նաց­ման հանձ­նա­ժո­ղո­վում։ Ե­թե նշ­ված կա­ռույց­նե­րը չեն հա­մա­պա­տաս­խա­նում շի­նա­րա­րա­կան նոր­մե­րին ու կա­նոն­նե­րին, քանդ­վում են։ Սա­կայն քա­ղա­քա­պե­տա­րա­նի և քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյան հա­մա­պա­տաս­խան տես­չու­թյուն­նե­րի կող­մից պար­բե­րա­բար ստու­գում­ներ են կա­տար­վում՝ ինք­նա­կամ շի­նու­թյուն­նե­րի կա­ռու­ցու­մը բա­ցա­ռե­լու նպա­տա­կով։ Քա­ղա­քա­ցի­նե­րը ևս ա­վե­լի օ­րի­նա­պաշտ մո­տե­ցում են ցու­ցա­բե­րում նշ­ված գոր­ծըն­թա­ցին։ Բայց, ան­շուշտ, գլ­խա­վոր հա­տա­կագ­ծով վե­րա­նայ­վե­լու են նախ­կի­նում կա­ռուց­ված մի շարք շի­նու­թյուն­նե­րի կար­գա­վի­ճակ­նե­րը։

- Հի­մա այս­պես թե այն­պես՝ նման ձևով կա­ռուց­ված օ­բյեկտ­նե­րը գրանց­ված են որ­պես ինչ որ մե­կի սե­փա­կա­նու­թյուն։ Ինչ­պե՞ս եք պատ­րաստ­վում լու­ծել խն­դի­րը, ե­թե դրանք չհա­մա­պա­տաս­խա­նեն գլ­խա­վոր հա­տա­կագ­ծի նոր­մե­րին։ Նա­խա­գահ Ա. Հա­րու­թյու­նյա­նը հայ­տա­րա­րել էր, որ դրանք քանդ­վե­լու են։ Քանդ­վե­լու դեպ­քում կլի­նե՞ն փոխ­հա­տու­ցում­ներ, թե՞ ոչ։ Ո՞վ է կրե­լու պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը։

-Այն օ­բյեկտ­նե­րը, ո­րոնք գլ­խա­վոր հա­տա­կագ­ծի հաս­տա­տու­մից հե­տո չեն հա­մա­պա­տաս­խա­նի գոր­ծող շի­նա­րա­րա­կան նոր­մե­րին և կա­նոն­նե­րին, կքանդ­վեն, իսկ ո­րոնք ստա­ցել են պե­տա­կան գրան­ցում, բայց չեն հա­մա­պա­տաս­խա­նում գլ­խա­վոր հա­տա­կագ­ծի պայ­ման­նե­րին, օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով՝ կս­տա­նան փոխ­հա­տու­ցում­ներ։ Օ­րեն­քի պա­հանջ­նե­րը խախ­տած ան­ձինք էլ կեն­թարկ­վեն պա­տաս­խա­նատ­վու­թյան։
- Այժմ քա­ղա­քա­պե­տա­րա­նի կող­մից հո­ղա­հատ­կա­ցում­նե­րի գոր­ծըն­թաց ի­րա­կա­նաց­վու՞մ է, թե ոչ։ Ե­թե ա­յո՝ ի՞նչ կար­գով։

-Մինչև հա­տա­կագ­ծի պատ­րաստ լի­նե­լը քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից հո­ղա­հատ­կա­ցում­ներն ի­րա­կա­նաց­վում են գլ­խա­վոր հա­տա­կագ­ծի հե­ղի­նա­կի հետ հա­մա­ձայ­նեց­նե­լուց, բնա­կիչ­նե­րի վա­ղե­մու­թյան ի­րա­վուն­քի փաս­տի հաս­տա­տու­մից հե­տո միայն կամ էլ հա­մայն­քի ղե­կա­վա­րի լիա­զո­րու­թյուն­նե­րի շր­ջա­նակ­նե­րում կա­ռու­ցա­պատ­ման ի­րա­վուն­քով։ Իսկ շի­նա­րա­րա­կան թույ­լտ­վու­թյուն­նե­րը տրա­մադր­վում են այն դեպ­քում, ե­թե դրանք չեն խան­գա­րում հա­տա­կագ­ծի նա­խագծ­ման ըն­թաց­քին։

-Ստե­փա­նա­կեր­տի փո­ղոց­նե­րը, շա­րու­նա­կա­կան աճ­ման միտ­մամբ, ավ­տո­մե­քե­նա­նե­րի թվա­քա­նա­կի հա­մե­մատ, չա­փա­զանց նեղ են թվում։ Մաս­նա­գետ­ներն է՞լ են այդ կար­ծի­քին։ Ըստ հա­տա­կագ­ծի՝ ի՞նչ լու­ծում­ներ են ա­ռա­ջարկ­վում։

-Քա­ղա­քա­պե­տա­րա­նի կող­մից սկս­վել է քա­ղա­քի ճա­նա­պարհ­նե­րի ու­սում­նա­սիր­ման գոր­ծըն­թաց։ Ա­վար­տից հե­տո տվյալ­նե­րը կփո­խանց­վեն հա­տա­կագ­ծի հե­ղի­նա­կին։ Նախ­նա­կան տվյալ­նե­րով՝ քա­ղա­քի բեռ­նա­թափ­ման նպա­տա­կով պետք է լայ­նաց­վեն Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի, Վ. Սարգ­սյան և Ալ. Մա­նու­կյան փո­ղոց­նե­րը։ Գլ­խա­վոր հա­տա­կագ­ծում նե­րառ­վե­լու են նաև տրանս­պոր­տա­յին հան­գույց­նե­րի, ստոր­գետ­նյա ու վեր­գետ­նյա ան­ցում­նե­րի, կա­մուրջ­նե­րի և փո­ղոց­նե­րի կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րը։

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.