[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՙՇՐՋԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՆԱԼԻՆ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՆ Է՚

Թամար ԳՐԻԳՈՐՅԱՆ

ք. Քարվաճառ

 ԱՀ Շա­հու­մյա­նի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Հայկ Պետ­րո­սյա­նը Քար­վա­ճա­ռում է բնակ­վում ա­վե­լի քան 10 տա­րի։ Սեպ­տեմ­բե­րի 16-ին լրա­նում է նախ­կի­նում Շա­հու­մյա­նի շր­ջա­նա­յին բուժ­միա­վոր­ման տնօ­րեն աշ­խա­տած Հայկ Պետ­րո­սյա­նի՝ որ­պես շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի պաշ­տո­նա­վար­ման 100-րդ օ­րը։ Ամ­փո­փե­լով ան­ցած 100 օ­րե­րը՝ շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը նշում է՝ շր­ջա­նին նոր տե­սան­կյու­նից, նոր հա­յաց­քով նա­յե­լով հաս­կա­ցել է՝ շր­ջա­նում շատ գործ կա ա­նե­լու։ 

ՙՇր­ջա­նի խն­դիր­նե­րը որ­պես բնա­կիչ, որ­պես մտա­հոգ քա­ղա­քա­ցի ինձ միշտ են հե­տաք­րք­րել, սա­կայն գործ­նա­կան ա­ռու­մով, լու­ծում­ներ փնտ­րե­լու ա­ռու­մով դրան­ցից շա­տերն իմ խն­դիր­նե­րը չեն ե­ղել։ Հար­ցեր կան, ո­րոնք նա­խորդ աշ­խա­տա­վայ­րից ուղ­ղա­կի տես­նել չէի կա­րող՚,- նշում է նա։
Չնա­յած դրան՝ հենց շր­ջա­նում 10 տա­րի բնակ­վելն է օգ­նում շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րին այ­սօր­վա աշ­խա­տան­քում։ ՙՄիևնույն ժա­մա­նակ կա­րող եմ վս­տահ ա­սել, որ շր­ջա­նին, դրա ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րին բա­վա­կա­նին ծա­նոթ եմ՚։
Հայկ Պետ­րո­սյա­նի հա­մար այ­սօր շր­ջա­նում ան­լու­ծե­լի թվա­ցող խն­դիր չկա. բո­լոր խն­դիր­նե­րի լուծ­ման հիմ­նա­կան բա­նա­լին, ըստ նրա, վե­րաբ­նա­կե­ցումն է։
ՙՎե­րաբ­նա­կեց­ման հա­մար ո­րո­շա­կի քայ­լեր ձեռ­նարկ­վում են. կա­ռուց­վում է Սիդ­նեյ թա­ղա­մա­սը՝ բնա­կե­լի 15 տնե­րով։ Չորս բազ­մաբ­նա­կա­րան շեն­քեր պետք է վե­րա­կա­ռուց­վեն որ­պես բնա­կե­լի։ Վեր­ջին­նե­րիս նա­խա­գի­ծը կազմ­ման ըն­թաց­քում է, և դրա­նից հե­տո կսկս­վեն շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը՚։
Ըստ շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի՝ վե­րաբ­նա­կեց­ման ծրագ­րե­րում շեշ­տը դր­վե­լու է մաս­նա­գետ­ներ, հիմ­նա­կա­նում՝ ման­կա­վարժ­ներ, բժիշկ­ներ, մտա­վո­րա­կան­ներ, մշա­կույ­թի գոր­ծիչ­ներ հրա­վի­րե­լու վրա։
Խո­սե­լով շր­ջա­նում այս պա­հին ի­րա­կա­նաց­վող կարևո­րա­գույն գոր­ծըն­թաց­նե­րից՝ Հայկ Պետ­րո­սյանն ըն­դգ­ծեց Վար­դե­նիս-Մար­տա­կերտ մայ­րու­ղուց Քար­վա­ճառ ե­կող մոտ 20 կմ ճա­նա­պար­հի աս­ֆալ­տա­պա­տու­մը։ ՙԱյս կարևոր նա­խա­ձեռ­նու­թյունն ի­րա­կա­նաց­վում է ԱՀ նա­խա­գա­հի ա­ռա­ջար­կով։ Նա­խա­գա­հի ա­ռա­ջար­կով կաս­ֆալ­տա­պատ­վի նաև Քար­վա­ճառ քա­ղա­քի գլ­խա­վոր՝ Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի փո­ղո­ցը՝ ամ­բող­ջու­թյամբ՚։
Շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի խոս­քով՝ կարևոր­վում է նաև շր­ջա­նի գե­րա­կա ո­լորտ­նե­րից գյու­ղատն­տե­սու­թյան զար­գա­ցու­մը։ ՙԶար­գաց­ման մի քա­նի ծրագ­րեր կան, ո­րոնք հս­տակ նա­խագ­ծեր դառ­նա­լուց հե­տո կներ­կա­յաց­նենք՚։
Շր­ջա­նի բո­լոր խն­դիր­նե­րի լու­ծու­մը շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը տես­նում է նաև յու­րա­քան­չյուր բնակ­չի ան­հա­տա­կան վար­քում։ ՙՑան­կա­ցած խնդ­րի լուծ­ման հար­ցում շատ կարևոր է նաև բնա­կիչ­նե­րի անձ­նա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը. յու­րա­քան­չյուր մար­դու ա­ռա­վել հո­գա­տար ու գի­տա­կից մո­տե­ցու­մը կա­րող է փո­խել խն­դիր­նե­րի լուծ­ման տեմ­պը՚,- վս­տահ է Հայկ Պետ­րո­սյա­նը։