[ARM]     [RUS]     [ENG]

Խնդրի հետքերով

Սրբուհի Վանյան

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին ԱՀ նախագահ Ա. Հարությունյանը հանդիպում է ունեցել Հեքիմյան 4, 6 շենքի բնակիչների հետ: Հանդիպման առիթը, պարզվել է, բնակիչների բողոքներն են՝ կապված շենքի բակում և հարակից տարածքում տեղակայված մեծածախ ու մանրածախ առևտրի կետերի գործունեության պատճառով առաջացած անհարմարության հետ: Խնդիրը մեկ օրում չի առաջացել և բնակիչերը մի քանի դիմում-բողոք հասցրել են ուղարկել պատկան մարմիններին: Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից առաջարկվող լուծումները չեն գոհացրել կամ բնակիչներին, կամ այդ տարածքում գործունեություն ծավալող տնտեսվարողներին և նախագահն անձամբ այցելել է՝ տեղում ծանոթանալու խնդրին: Լուծումները քննարկվում են:
Հանդիպմանը ներկա են եղել Ստեփանակերտի քաղաքապետ Դ. Սարգսյանը, քաղաքաշինության նախարար Ա. Սարգսյանը, Ոստիկանության պետ Ա. Հակոբջանյանը: Նախագահը նրանց հանձնարարել է եռօրյա ժամկետում օպտիմալ տարբերակներ գտնել խնդրի լուծման համար:
Հանդիպման մանրամասները կներկայացնենք առաջիկայում: