ԱՐՑԱԽՈՒՄ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆ ԱՎԵԼԻ ՑԱԾՐ Է, ՔԱՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
Լուսանկարները՝ Ռուսլան Սարգսյանի
Արցախի ազգային վիճակագրական ծառայությունն (ԱՎԾ)« իրականացնելով հանրային շահին ուղղված գործառույթներ« պարբերաբար հանրայնացնում է կատարված աշխատանքները։ Սեպտեմբերի 22-ին ԱՎԾ- ի նախագահ Մանուշ Մինասյանը և կառույցի համապատասխան բաժինների պատասխանատուները ներկայացրին 2019թ. հանրապետությունում աղքատության և սոցիալական պատկերը բնութագրող ցուցանիշները։
ՙՄիջազգային փորձը ցույց է տալիս, որ տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունը բնակչության կենսամակարդակն արտացոլող ցուցանիշների լավագույն մեխանիզմն է« և արդեն յոթերորդ տարին է՝ Արցախի հանրապետությունում ԱՎԾ- ն հատուկ հետազոտական ծրագիր է իրականացնում՝ նպատակ ունենալով ընդլայնել հրապարակվող ցուցանիշները։ Այդ առումով ներկայացնում ենք նաև վիճակագրական հավելված, որտեղ արտացոլվել է վեց տարիների, այսինքն՝ հետազոտության ներդրման փուլից սկսած մինչև այս վերջին տարվա ցուցանիշները, ինչը հնարավորություն է տալիս դիտարկել տվյալների շարժընթացը, նաև զերծ մնալ առանձին տարիների ընտրանքով պայմանավորված շեղումները՚,- նշեց Մ. Մինասյանը։ Հետազոտությունն իրականացվել է Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ։
Վերլուծությունների արդյունքներով՝ 2019թ. հանրապետության բնակչության 21,9% եղել է աղքատ, որից՝ 5,3%-ը՝ ծայրահեղ աղքատ, իսկ ոչ աղքատ՝ 78,1%-ը: Վերջին 5 տարիներին Արցախում աղքատության մակարդակը տատանվել է 21,6-26,2% - ի միջակայքում, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը` 4,9-6,5 %` նվազագույն արժեքն ընդունելով 2018 թվականին: Աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ընդհանուր գծից, ծայրահեղ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից:
Մանրամասները՝ հաջորդիվ։