[ARM]     [RUS]     [ENG]

ԿԵՐ­ՏԵ­ԼՈՎ ՍԵ­ՓԱ­ԿԱՆ ԺԱ­ՄԱ­ՆԱ­ԿԸ...

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Մար­դու, ան­հա­տի նվի­րու­մը տա­րիք ու սահ­մա­նա­փա­կում չի ճա­նա­չում ու չի չափ­վում ժա­մա­նա­կով... Եվ ժա­մա­նա­կի հո­լո­վույ­թում ան­հա­տը ստեղ­ծում, կեր­տում է սե­փա­կան Ժա­մա­նա­կը։ Աս­վա­ծի ի­րա­վա­ցիու­թյան մեջ վերս­տին հա­մոզ­վե­ցի՝ օ­րերս հան­դի­պե­լով ԱՀ վաս­տա­կա­վոր բժիշկ Փա­րա­վոն Ա­դա­մյա­նի հետ։

Ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի նվի­րյա­լը (ով 61 տար­վա աշ­խա­տան­քա­յին փորձ ու­նի և ու­ռուց­քա­բա­նա­կան դիս­պան­սե­րում աշ­խա­տում է 57 տա­րի ա­նընդ­մեջ) պատ­կա­ռե­լի տա­րի­քում էլ շար­քում է ու չնա­յած 85-ն է բո­լո­րել, բայց դեռ կայ­տառ է ու նոր գա­ղա­փար­նե­րով լե­ցուն։ Նրա մարդ­կա­յին ու մաս­նա­գի­տա­կան ո­րակ­նե­րի բա­ցա­հայ­տումն ինձ հա­մար բա­ցա­հայ­տում էր նաև նրա բուռն ապ­րած տա­րի­նե­րի ու Ժա­մա­նա­կի, Ժա­մա­նակ, ո­րի ըն­թաց­քը կար­գա­վո­րում է նաև Մարդ- Ան­հա­տը՝ խո­րը հետք թող­նե­լով իր ապ­րած ժա­մա­նա­կի վրա։
Գտն­վե­լով ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գի ա­ռա­ջա­տար բժշ­կա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րից մե­կի՝ ու­ռուց­քա­բա­նա­կան դիս­պան­սե­րի ստեղծ­ման ա­կունք­նե­րում` Փ. Ա­դա­մյա­նը շուրջ 45 տա­րի ա­նընդ­մեջ ղե­կա­վա­րել է բուժ­հիմ­նար­կը։ Երբ նա լծ­վեց այդ ծանր, պա­տաս­խա­նա­տու ու պատ­վա­բեր գոր­ծին, ու­ռուց­քա­բա­նա­կան դիս­պան­սերն ի­րե­նից հիմ­նախն­դիր­նե­րի մի յու­րօ­րի­նակ թն­ջուկ էր ներ­կա­յաց­նում։ Բուժ­հիմ­նար­կը չու­ներ անհ­րա­ժեշտ բա­զա, առ­կա շեն­քա­յին սուղ պայ­ման­նե­րը հե­ռու էին տար­րա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից։ Այն տե­ղա­կայ­ված էր բժշ­կա­կան տեխ­նի­կու­մի 1-ին հար­կում, լք­ված մի հար­կա­բա­ժին, որ­տեղ նույ­նիսկ ձեռք լվա­նա­նա­լու հնա­րա­վո­րու­թյուն չկար, ան­գամ տար­րա­կան գրան­ցա­մա­տյանն էր բա­ցա­կա­յում... Փ. Ա­դա­մյա­նի պատ­կե­րա­վոր բնու­թագր­մամբ՝ 40 հա­մա­րի կո­շիկ հագ­նո­ղին ա­ռա­ջարկ­վել էր ման­կա­կան կո­շիկ։ Չկա­յին ու­ռուց­քա­բան-մաս­նա­գետ­ներ, բա­ցա­կա­յում էին անհ­րա­ժեշտ գոր­ծիք­ներն ու սար­քե­րը։ Ցածր էր ռենտ­գե­նո­լո­գի, հյուս­ված­քա­բա­նի մաս­նա­գի­տա­կան պատ­րաստ­վա­ծու­թյան մա­կար­դա­կը։ Բնակ­չու­թյու­նը տե­ղյակ չէր չա­րո­րակ ու­ռուցք­նե­րի ա­ռա­ջաց­ման և նա­խան­շան­նե­րի մա­սին։ Բժիշկ­նե­րի և, մա­նա­վանդ, գյու­ղա­կան ԲՄԿ-նե­րի աշ­խա­տող­նե­րի շր­ջա­նում ցածր էր, կամ բա­ցա­կա­յում էր չա­րո­րակ ու­ռուցք­նե­րի նկատ­մամբ զգո­նու­թյան աս­տի­ճա­նը։ Բար­ձի­թո­ղի վի­ճա­կում էին չա­րո­րակ ու­ռուցք­նե­րով տա­ռա­պող հի­վանդ­նե­րի պար­տա­դիր հաշ­վա­ռու­մը և մահ­վան դեպ­քե­րի գրան­ցու­մը։ Բնա­չու­թյան շր­ջա­նում չէին կա­տար­վում կան­խար­գե­լիչ ստու­գում­ներ՝ հի­վան­դու­թյան վա­ղա­ժամ հայտ­նա­բեր­ման հա­մար։ Օն­կո­հի­վանդ­նե­րի նկատ­մամբ չէր ի­րա­կա­նաց­վում դիս­պան­սե­րա­յին հս­կո­ղու­թյուն, բնակ­չու­թյան շր­ջա­նում չէր տար­վում հա­կաու­ռուց­քա­յին բա­ցատ­րա­կան աշ­խա­տանք։
Դիս­պան­սե­րը՝ որ­պես նոր բուժ­ծա­ռա­յու­թյուն, չէր ճա­նաչ­վում մար­զի բուժ­հիմ­նարկ­նե­րի և բու­ժաշ­խա­տող­նե­րի կող­մից։ Մի խոս­քով՝ կար ու­ռուց­քա­բա­նա­կան դիս­պան­սեր, բայց չկար ու­ռուց­քա­բա­նա­կան ծա­ռա­յու­թյուն։ Ա­ռա­ջին քայ­լը, ո­րը կա­տա­րում է նո­րան­շա­նակ գլ­խա­վոր բժիշ­կը, չա­րո­րակ ու­ռուց­քով հի­վանդ­նե­րի պար­տա­դիր հաշ­վառ­ման խնդ­րի կար­գա­վո­րումն էր... Հե­տո խն­դիր­ներ շատ ե­ղան, նա պայ­քա­րով, վայ­րի­վե­րում­նե­րով լի եր­կար ճա­նա­պարհ էր անց­նե­լու՝ քայլ առ քայլ լու­ծե­լով հըն­թացս ծա­գող բո­լոր խն­դիր­նե­րը։ Բուժ­հիմ­նար­կը տա­րի­նե­րի հետ իր կա­րիքն ու­նե­ցող­նե­րի հա­մար հույ­սի դուռ էր բա­ցում, որ­տեղ ճեր­մակ խա­լա­թա­վոր­նե­րի հա­մե­րաշխ թի­մը պայ­քա­րում էր ա­մեն­քի ու յու­րա­քան­չյու­րի կյան­քի հա­մար։ Բա­զում էին նաև տեխ­նա­ծին բնույ­թի հիմ­նախն­դիր­նե­րը, անհ­րա­ժեշտ էր հո­գալ շի­նա­րա­րա­կան հոգ­սե­րը, ստեղ­ծել նոր­մալ հի­վան­դա­նո­ցա­յին պայ­ման­ներ։ Նպա­տա­կաուղղ­ված աշ­խա­տանք էր տար­վում բու­ժաշ­խա­տող­նե­րի ու­ռուց­քա­բա­նա­կան զգո­նու­թյան բարձ­րաց­ման, բնակ­չու­թյան շր­ջա­նում զանգ­վա­ծա­յին և ան­հա­տա­կան կան­խար­գե­լիչ ստու­գում­ներ ի­րա­կա­նաց­նե­լու ուղ­ղու­թյամբ։ Դրան գու­մա­րած՝ աշ­խա­տանք դի­տո­ղա­կան կա­բի­նետ­նե­րում, կան­խար­գե­լիչ ստու­գում­ներ գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րում, սա­նի­տա­րա­լու­սա­վոր­չա­կան աշ­խա­տանք բնակ­չու­թյան շր­ջա­նում, բժշ­կա­կան կադ­րե­րով ա­պա­հո­վում և, վեր­ջա­պես, հա­մա­կար­գի ար­դիա­կա­նա­ցում։

Բնակ­չու­թյան շր­ջա­նում բա­րի ա­նուն հա­նած դիս­պան­սե­րը պատ­վով դի­մա­կա­յեց նաև Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին, շեն­քը, գտն­վե­լով Շու­շիից ու­ղիղ նշա­նա­ռու­թյան տակ, հա­ճա­խա­կի էր են­թարկ­վում հր­թի­ռահ­րե­տա­կո­ծու­թյան, նման պայ­ման­նե­րում մի քա­նի վի­րա­հա­տու­թյուն կա­տա­րե­լուց հե­տո ստիպ­ված տե­ղա­փոխ­վում են հան­րա­պե­տա­կան հի­վան­դա­նո­ցի նկուղ։ Հա­մե­րաշխ ու բա­նի­մաց կո­լեկ­տի­վը, հմուտ ղե­կա­վա­րի գլ­խա­վո­րու­թյամբ, այս ան­գամ էլ ար­ժա­նա­պատ­վու­թյամբ հաղ­թա­հա­րեց հեր­թա­կան փոր­ձու­թյու­նը... Հե­տո ե­կան նոր ժա­մա­նակ­ներ՝ նոր խն­դիր­նե­րով ու նոր մար­տահ­րա­վեր­նե­րով, ու կր­կին կո­լեկ­տի­վը լծ­վեց մարդ­կա­յին կյան­քե­րի հա­մար պայ­քա­րի իր հիմ­նա­կան ա­ռա­քե­լու­թյա­նը, և այ­սօր ար­դեն կա­րող ենք ա­սել, որ ԱՀ-ում ու­ռուց­քա­բա­նա­կան ծա­ռա­յու­թյու­նը կա­յա­ցել է։
Ժա­մա­նակն իր հետ բե­րում է նոր խն­դիր­ներ, ա­ռա­ջադ­րում նոր պա­հանջ­ներ, կա­տար­վում է բժիշկ­նե­րի ու մի­ջին բու­ժաշ­խա­տող­նե­րի սերն­դա­փո­խու­թյուն, նոր ու ժա­մա­նա­կա­կից կա­հա­վոր­մամբ ու նո­րա­գույն սար­քա­վո­րում­նե­րով հա­գե­ցած դիս­պան­սերն այ­սօր, այլևս, կա­յա­ցած ի­րո­ղու­թյուն է... Ու­րիշ ի՞նչ է պետք իր ողջ գի­տակ­ցա­կան կյանքն ու փոր­ձա­ռու­թյու­նը հա­րա­զատ բուժ­հիմ­նար­կին նվի­րա­բե­րած գլ­խա­վոր բժշ­կին եր­ջա­նիկ լի­նե­լու հա­մար, թվում է՝ ո­չինչ, բայց իմ հե­րո­սը կր­կին պրպ­տում­նե­րի ու ո­րո­նում­նե­րի մեջ է, նրա ստեղ­ծա­գործ միտ­քը պատ­կա­ռե­լի տա­րի­քում էլ կան­գառ չու­նի։
Զրու­ցա­կիցս հի­շում-վեր­հի­շում է շուրջ վեց տաս­նա­մյակ իր գլ­խով ան­ցած-դար­ձա­ծը, այն ջան­քե­րը, որ գոր­ծադ­րում էին ողջ կո­լեկ­տի­վով, նվի­րյալ­նե­րի թի­մով։ Նրա հի­շո­ղու­թյու­նից չի ջնջ­վել ոչ մի նշա­նա­կա­լից թիվ ու փաստ։ Հի­րա­վի, ապ­րած տա­րի­նե­րը նրա հարս­տու­թյունն են։ Հպարտ է իր ու­սած ծանր բե­ռով։ Փ. Ա­դա­մյա­նը խո­սում էր ոչ միայն թվե­րով ու փաս­տե­րով, այլև գե­ղե­ցիկ, գրա­գետ հա­յե­րե­նով... Լսե­լով նրա ի­րա­կան պատ­մու­թյուն­նե­րը` մինչ մտո­րում էի նրա ի­մաս­տա­լից, խի­զա­խում­նե­րով լե­ցուն տա­րի­նե­րի մա­սին, նա անս­պա­սե­լիո­րեն զրույ­ցի ող­ղու­թյու­նը շուռ տա­լով խոս­տո­վա­նում է, որ ինքն ան­կա­տար ե­րա­զանք ու­նի, որն այդ­պես էլ ե­րա­զանք մնաց... Ու գե­րա­դա­սում է լռել այդ մա­սին։
Փ. Ա­դա­մյա­նի գլ­խա­վո­րած բժշ­կա­կան ՙդարբ­նո­ցը՚ միայն 13 գլ­խա­վոր բժիշկ է ՙթո­ղար­կել՚, շա­տու­շատ են այն բժիշկ­նե­րը, ո­րոնք ա­ռա­ջին քայ­լե­րը կա­տա­րել ու կա­յա­ցել են նրա ձեռ­քի տակ։ Նրա վաս­տա­կը բարձր է գնա­հատ­վել, նա ար­ժա­նա­ցել է պե­տա­կան ու գե­րա­տես­չա­կան բազ­մա­թիվ մե­դալ­նե­րի, իսկ վեր­ջերս ու­ռուց­քա­բա­նա­կան դիս­պան­սե­րի գլ­խա­վոր բժիշկ Ար­մեն Հայ­րի­յա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ ու ա­ռող­ջա­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան ա­ջակ­ցու­թյամբ նո­րա­կա­ռույց բուժ­հաս­տա­տու­թյան ստա­ցիո­նար բա­ժան­մունքն ան­վա­նա­կոչ­վել է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում ու­ռուց­քա­բա­նա­կան ծա­ռա­յու­թյան հիմ­նա­դիր Փ. Մ. Ա­դա­մյա­նի ա­նու­նով...
Ինչ­պես ա­սում են՝ ար­ժա­նին՝ ար­ժա­նա­վո­րին...