[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐ­ՑԱ­ԽՈՒՄ ԱՂ­ՔԱ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՍՈՒ­ԲՅԵԿ­ՏԻՎ ԳՆԱ­ՀԱ­ՏԱ­ԿԱՆՆ Ա­ՎԵ­ԼԻ ՑԱԾՐ Է, ՔԱՆ Ի­ՐԱ­ԿԱ­ՆՈՒՄ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Ար­ցա­խի ազ­գա­յին վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թյունն (ԱՎԾ) ի­րա­կա­նաց­նե­լով հան­րա­յին շա­հին ուղղ­ված գոր­ծա­ռույթ­ներ, պար­բե­րա­բար հան­րայ­նաց­նում է կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րը։ Սեպ­տեմ­բե­րի 22-ին ԱՎԾ նա­խա­գահ Մա­նուշ Մի­նա­սյա­նը և կա­ռույ­ցի հա­մա­պա­տաս­խան բա­ժին­նե­րի պա­տաս­խա­նա­տու­նե­րը ներ­կա­յաց­րե­ցին 2019թ. հան­րա­պե­տու­թյու­նում աղ­քա­տու­թյան և սո­ցիա­լա­կան պատ­կե­րը բնու­թագ­րող ցու­ցա­նիշ­նե­րը։

ՙՄի­ջազ­գա­յին փոր­ձը ցույց է տա­լիս, որ տնա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի կեն­սա­պայ­ման­նե­րի ամ­բող­ջաց­ված հե­տա­զո­տու­թյու­նը բնակ­չու­թյան կեն­սա­մա­կար­դակն ար­տա­ցո­լող ցու­ցա­նիշ­նե­րի լա­վա­գույն մե­խա­նիզմն է, և ար­դեն յո­թե­րորդ տա­րին է՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում ԱՎԾ-ն հա­տուկ հե­տա­զո­տա­կան ծրա­գիր է ի­րա­կա­նաց­նում՝ նպա­տակ ու­նե­նա­լով ա­մեն տա­րի ընդ­լայ­նել հրա­պա­րակ­վող ցու­ցա­նիշ­նե­րը։ Այդ ա­ռու­մով ներ­կա­յաց­նում ենք նաև վի­ճա­կագ­րա­կան հա­վել­ված, որ­տեղ ար­տա­ցոլ­ված է վեց տա­րի­նե­րի, այ­սինքն՝ հե­տա­զո­տու­թյան ներ­դր­ման փու­լից սկ­սած մինչև այս վեր­ջին տար­վա ցու­ցա­նիշ­նե­րը, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս դի­տար­կել այդ տվյալ­նե­րի շար­ժըն­թա­ցը, նաև զերծ մնալ ա­ռան­ձին տա­րի­նե­րի ընտ­րան­քով պայ­մա­նա­վոր­ված շե­ղում­նե­րից՚, - նշեց Մ. Մի­նա­սյա­նը։
Հե­տա­զո­տու­թյունն ի­րա­կա­նաց­վել է Հա­մաշ­խար­հա­յին բան­կի մե­թո­դա­բա­նու­թյամբ։ Այն նա­խա­տես­վում է շա­րու­նա­կել նաև ամ­բողջ այս տար­վա ըն­թաց­քում։ Հիմ­քում ըն­կած է սպառ­ման ագ­րե­գաց­ված ցու­ցա­նի­շը, ին­չը մի­ջազ­գայ­նո­րեն ըն­դուն­ված է որ­պես ի­րա­վի­ճակն ա­ռա­վել ճշգ­րիտ ար­տա­ցո­լող ցու­ցա­նիշ, ո­րով­հետև սպա­ռու­մը կար­ճատև տա­տա­նում­նե­րի հա­մե­մատ ա­վե­լի կա­յուն է« և տնա­յին տն­տե­սու­թյուն­ներն ա­վե­լի շատ հակ­ված են թաքց­նել ի­րենց ե­կա­մուտ­նե­րը, բայց ոչ սպա­ռու­մը։ Մաս­նա­գետ­նե­րի խոս­քով՝ սո­վո­րա­բար բա­րե­կե­ցիկ կյան­քով ապ­րող­նե­րը՝ մե­ծա­հա­րուստ ըն­տա­նիք­նե­րը, հրա­ժար­վում են մաս­նակ­ցել տնա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի կեն­սա­պայ­ման­նե­րի ամ­բող­ջաց­ված նման հե­տա­զո­տու­թյուն­նե­րին« ու ե­թե նրանք էլ ընդգրկվեին, ա­պա առ­կա շե­ղում­ներն ու տար­բե­րու­թյուն­ներն ըստ ե­կա­մուտ­նե­րի և սպառ­ման մա­կար­դա­կի ա­վե­լի ցայ­տուն կլի­նեին։ ԱՎԾ նա­խա­գա­հը հոր­դո­րեց նման տն­տե­սու­թյուն­նե­րին չհ­րա­ժար­վել ընգ­րկ­վել այս հե­տա­զո­տու­թյուն­նե­րին։ Ընդ­հա­նուր առ­մամբ դաշ­տա­յին աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­վել են կա­ռույ­ցի 15 հար­ցազ­րու­ցա­վար­նե­րի կող­մից։ Որ­պես կա­նոն՝ ա­մեն մի հար­ցազ­րու­ցա­վար ամ­սա­կան հե­տա­զո­տում է 9 տնա­յին տն­տե­սու­թյուն՝ այ­ցե­լե­լով ա­մի­սը 5 ան­գամ։ Այ­ցե­լու­թյուն­նե­րի ըն­թաց­քում հար­ցազ­րու­ցա­վա­րի խն­դիրն է լրաց­նել ծա­վա­լուն հար­ցա­թերթն անհ­րա­ժեշտ ցու­ցա­նիշ­նե­րով և օ­ժան­դա­կել տնա­յին տն­տե­սու­թյան կող­մից մեկ ամս­վա ըն­թաց­քում վար­վող օ­րագ­րի ա­մե­նօ­րյա լրաց­մանն՝ ըստ սպառ­ված ծախ­սե­րի և ե­կա­մուտ­նե­րի։ Մ. Մի­նա­սյանն այդ աշ­խա­տան­քը բա­վա­կա­նին բարդ ո­րա­կեց և շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց հե­տա­զո­տու­թյան ի­րա­կա­նաց­ման գոր­ծում ներդ­րում ու­նե­ցող­նե­րին, այդ թվում՝ կա­ռույ­ցի աշ­խա­տա­կից­նե­րին, ՀՀ վի­ճա­կագ­րա­կան կո­մի­տեի մաս­նա­գետ­նե­րին, ով­քեր ա­մեն տա­րի տե­ղի հե­տա­զո­տող­նե­րի հետ հա­մա­տեղ աշ­խա­տում են, որ­պես­զի ճիշտ մե­թո­դա­բա­նու­թյամբ կա­տար­վի գոր­ծըն­թա­ցը, ինչ­պես նաև բո­լոր հար­ցազ­րու­ցա­վար­նե­րին ու հե­տա­զո­տու­թյա­նը մաս­նակ­ցած տնա­յին տն­տե­սու­թյուն­նե­րին։ Նա հույս հայտ­նեց, որ 1620 տնա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի հե­տա­զո­տա­կան վեր­լու­ծու­թյունն օգ­տա­կար կլի­նի քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան, սո­ցիա­լա­կան, ա­ռող­ջա­պա­հա­կան, մշա­կու­թա­յին, կր­թա­կան և մյուս ո­լորտ­նե­րի սպա­ռող­նե­րի հա­մար։
Վեր­լու­ծու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րով՝ 2019թ. հան­րա­պե­տու­թյան բնակ­չու­թյան 21,9%-ը ե­ղել է աղ­քատ, ո­րից՝ 5,3%-ը՝ ծայ­րա­հեղ աղ­քատ, իսկ ոչ աղ­քատ՝ 78,1%-ը: Վեր­ջին 5 տա­րի­նե­րին Ար­ցա­խում աղ­քա­տու­թյան մա­կար­դա­կը տա­տան­վել է 21,6-26,2% - ի մի­ջա­կայ­քում, իսկ ծայ­րա­հեղ աղ­քա­տու­թյան մա­կար­դա­կը` 4,9-6,5 %` նվա­զա­գույն ար­ժեքն ըն­դու­նե­լով 2018 թվա­կա­նին: Աղ­քատ են գնա­հատ­վել նրանք, ում սպա­ռու­մը մեկ չա­փա­հաս ան­ձի հաշ­վով ցածր է ե­ղել աղ­քա­տու­թյան ընդ­հա­նուր գծից, ծայ­րա­հեղ աղ­քատ են գնա­հատ­վել նրանք, ում սպա­ռու­մը մեկ չա­փա­հաս ան­ձի հաշ­վով ցածր է ե­ղել աղ­քա­տու­թյան պա­րե­նա­յին գծից:

ԱՎԾ աշ­խա­տա­կազ­մի տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի բաժ­նի առ­ջա­տար մաս­նա­գետ Նու­շիկ Ա­վե­տի­սյա­նի պար­զա­բան­մամբ՝ աղ­քա­տու­թյան պա­րե­նա­յին գծի ար­ժե­քը կամ նվա­զա­գույն պա­րե­նա­յին զամ­բյու­ղի ար­ժե­քը 2019թ. գնա­հատ­վել է 24728 դրամ: Այս ցու­ցա­նի­շը հաշ­վարկ­վում է մեկ շն­չի հաշ­վով` հիմն­վե­լով մեկ օր­վա հա­մար մեկ շն­չին սահ­ման­ված կա­լո­րիա­կա­նու­թյան` 2232 կկալ ար­ժե­քի վրա: Ինչ վե­րա­բե­րում է քա­ղա­քա­յին և գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րի ընդ­հա­նուր աղ­քա­տու­թյան մա­կար­դա­կին, ա­պա 2019թ. այն հա­մա­պա­տաս­խա­նա­բար կազ­մել է` 20,6% և 23,3%: 2018թ. հա­մե­մատ, 2019-ին քա­ղաք-գյուղ բաշխ­վա­ծու­թյամբ, աղ­քատ­նե­րի մեծ մա­սը՝ 50,1%-ը գյու­ղաբ­նակ­ներն են: Դի­տարկ­վող ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րում աղ­քա­տու­թյան մա­կար­դա­կը 2018-ի հա­մե­մատ ա­ճել է 4,7 տո­կո­սա­յին կե­տով, այդ թվում՝ ծայ­րա­հեղ աղ­քա­տու­թյան մա­կար­դա­կը՝ 1,9, իսկ քա­ղա­քա­յին բնա­կա­վայ­րե­րում ցու­ցա­նի­շը նվա­զել է 4,1 տո­կո­սա­յին կե­տով, ծայ­րա­հեղ աղ­քա­տու­թյունն էլ՝ 0,9 տո­կո­սա­յին կե­տով:
2019թ. ԱՀ վե­րաբ­նա­կեց­ված տա­րածք­նե­րի աղ­քա­տու­թյան մա­կար­դա­կը կազ­մել է 57,5%, ին­չը մի­ջին հան­րա­պե­տա­կա­նից բարձր է։ Ըստ վի­ճա­կա­գիր­նե­րի գրան­ցած ցու­ցա­նիշ­նե­րի՝ մեր հան­րա­պե­տու­թյու­նում աղ­քա­տու­թյան հաղ­թա­հար­ման հա­մար անհ­րա­ժեշտ է 2,7 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 0,8% կազ­մող գու­մար` ի լրումն սո­ցիա­լա­կան ա­ջակ­ցու­թյան հա­մար ար­դեն իսկ հատ­կաց­ված մի­ջոց­նե­րի` են­թադ­րե­լով, որ սո­ցիա­լա­կան ա­ջակ­ցու­թյու­նը բարձր հաս­ցեա­կա­նու­թյամբ կտ­րա­մադր­վի միայն աղ­քատ­նե­րին: Նու­շիկ Ա­վե­տի­սյա­նի պար­զա­բան­մամբ՝ ծայ­րա­հեղ աղ­քա­տու­թյան վե­րաց­ման հա­մար կպա­հանջ­վի 0,5 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 0,1 %-ը` ի հա­վե­լումն ծայ­րա­հեղ աղ­քատ­նե­րին ար­դեն իսկ ուղղ­ված սո­ցիա­լա­կան ա­ջակ­ցու­թյան ծրագ­րե­րի բարձր հաս­ցեա­կա­նու­թյան: Մի­ջազ­գա­յին փոր­ձը վկա­յում է, որ սո­ցիա­լա­կան ա­ջակ­ցու­թյան տրա­մադր­ման ան­թե­րի հաս­ցեա­կա­նու­թյուն ա­պա­հո­վե­լը շատ ան­հա­վա­նա­կան է, ուս­տի աղ­քա­տու­թյան հաղ­թա­հար­ման հա­մար պա­հանջ­վող փաս­տա­ցի մի­ջոց­ներն ի­րա­կա­նում շատ ա­վե­լին են:
2019թ. աղ­քատ բնակ­չու­թյան կազ­մում մեծ են ե­ղել 3 և 4 չա­փա­հա­սից բաղ­կա­ցած ըն­տա­նիք­նե­րը, հա­մա­պա­տաս­խա­նա­բար` 22,6% և 15,1%: Բազ­ման­դամ և ե­րե­խա­ներ ու­նե­ցող տե­սու­թյուն­նե­րի շր­ջա­նում աղ­քատ լի­նե­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը« բնա­կա­նա­բար« ա­վե­լի մեծ է։ Նման տնա­յին տն­տե­սու­թյուն­ներն ու­նեն ա­վե­լի շատ ե­րե­խա­ներ, ուս­տի և փոքր տնա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի հա­մե­մատ` ե­կա­մուտ ստա­ցող­նե­րի ա­վե­լի ցածր մաս­նա­բա­ժին, ինչն էլ հան­գեց­նում է նրանց սպառ­ման ցածր մա­կար­դա­կի:
Աղ­քա­տու­թյան ռիս­կը բա­վա­կա­նին բարձր է 2 չա­փա­հաս, 2 ե­րե­խա, 2 տա­րեց ան­դամ­նե­րից բաղ­կա­ցած տնա­յին տն­տե­սու­թյուն­նե­րում (55,3%): Ըստ տն­տե­սու­թյան գլ­խա­վո­րի սե­ռի աղ­քա­տու­թյան մա­կար­դա­կի դի­տարկ­ման՝ կին գլ­խա­վոր ու­նե­ցող տնա­յին տն­տե­սու­թյու­նում աղ­քա­տու­թյան մա­կար­դակն ա­վե­լի ցածր է: Հե­տաքր­քիր է, որ կա­նանց գլ­խա­վո­րու­թյամբ տնա­յին տն­տե­սու­թյուն­նե­րում աղ­քա­տու­թյան մա­կար­դա­կը կազ­մել է 21,8%, իսկ տղա­մարդ­կանց մոտ՝ 21,9%:
Կա­ռույ­ցի մաս­նա­գետ­նե­րը հե­տա­զո­տու­թյան ըն­թաց­քում ու­սում­նա­սի­րել են նաև հան­րա­պե­տու­թյան տար­բեր շր­ջան­նե­րի բնա­կիչ­նե­րի կեն­սա­կան պայ­ման­նե­րը և այն բո­լոր գոր­ծոն­նե­րը, ո­րոնք այս կամ այն չա­փով ազ­դում են աղ­քա­տու­թյան մա­կար­դա­կի ցու­ցա­նիշ­նե­րին։
2019թ. հե­տա­զո­տու­թյան ըն­թաց­քում տնա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի 16 և բարձր տա­րի­քի ան­դամ­նե­րին տր­վել են մի շարք հար­ցեր, ո­րոնց հի­ման վրա գնա­հատ­վել են կեն­սա­մա­կար­դա­կի ա­ռաջ­նա­յին խն­դիր­նե­րը: Ըստ կեն­սա­մա­կար­դա­կի սու­բյեկ­տիվ գնա­հա­տա­կա­նի` 2019թ. ի­րենց աղ­քատ (նե­րա­ռյալ ծայ­րա­հեղ աղ­քատ) է հա­մա­րել բնակ­չու­թյան 1,5%-ը: Ըստ հե­տա­զո­տու­թյանն ընդգրկված ան­ձանց ինք­նագ­նա­հատ­ման` 2019թ. մի­ջին կեն­սա­մա­կար­դակ ու­նե­ցել է հարց­ված­նե­րի 76,6%-ը, ի­րենց կեն­սա­մա­կար­դա­կը մի­ջի­նից ցածր է գնա­հա­տել 14,6%-ը, 7%-ն էլ հա­մա­րել է, որ ու­նի մի­ջի­նից բարձր կեն­սա­մա­կար­դակ, իսկ ի­րեն հա­րուստ հա­մա­րել է բնակ­չու­թյան 0,3%-ը: Փաս­տո­րեն, աղ­քա­տու­թյան սու­բյեկ­տիվ գնա­հա­տա­կանն ա­վե­լի ցածր է, քան օ­բյեկ­տիվ գնա­հա­տա­կա­նը: