[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՐ­ԳԵ­ՎԱՏՐ­ՄԱՆ Ա­ՐԱ­ՐՈ­ՂՈՒ­ԹՅՈՒՆ՝ ՍՏԵ­ՓԱ­ՆԱ­ԿԵՐ­ՏԻ ՕՐ­ՎԱ ԱՌ­ԹԻՎ

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

Սեպ­տեմ­բե­րի 26-ին կնշ­վի Ստե­փա­նա­կեր­տի վե­րան­վան­ման տո­նը, ո­րի առ­թիվ սեպ­տեմ­բե­րի 25-ին Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի նիս­տե­րի դահ­լի­ճում տե­ղի ու­նե­ցավ պարգևատր­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյուն. ար­ժա­նա­վույնս գնա­հատ­վե­ցին ինչ­պես քա­ղա­քա­պե­տա­րա­նի են­թա­կա­յու­թյան տակ գտն­վող հիմ­նարկ-ձեռ­նար­կու­թյուն­նե­րի լա­վա­գույն աշ­խա­տող­նե­րը, այն­պես էլ քա­ղա­քա­պե­տա­րա­նի հետ սերտ հա­մա­գոր­ծու­թյան մեջ գտ­վող պե­տա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի այն մաս­նա­գետ­նե­րը, ո­րոնք ա­ջակ­ցել են քա­ղա­քա­պե­տա­րա­նի աշ­խա­տանք­նե­րին:
Ող­ջույ­նի և շնոր­հա­լա­կան խոս­քով հան­դես ե­կավ Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պետ Դա­վիթ Սարգ­սյա­նը, ով բարձր գնա­հա­տեց ներ­կա­նե­րի պա­տաս­խա­նա­տու աշ­խա­տա­վո­ճը: Նա փո­խան­ցեց ԱՀ Նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի խոսքն առ այն, որ պետք է կգ­նա­հատ­վեն հատ­կա­պես բան­վոր հա­մա­կար­գի լա­վա­գույն աշ­խա­տող­նե­րը:
Այ­նու­հետև քար­տու­ղա­րու­թյան պետ Նա­րի­նե Պետ­րո­սյա­նը ան­ցավ ա­րա­րո­ղա­կար­գի անց­կաց­մա­նը: Բա­րե­խիղճ աշ­խա­տան­քի, մայ­րա­քա­ղա­քին մա­տու­ցած ծա­ռա­յու­թյուն­նե­րի և Ստե­փա­նա­կեր­տի օր­վա առ­թիվ պատ­վոգ­րե­րով և ար­ժե­քա­վոր նվեր­նե­րով պարգևատր­վեց 25 բա­րե­խիղճ աշ­խա­տող:
Շնոր­հա­վո­րա­կան և շնոր­հա­կա­լա­կան խոս­քեր հն­չե­ցին նաև պարգևատ­րող­նե­րի կող­մից:
Իսկ քա­ղա­քա­պե­տա­րա­նի բա­կում բո­լո­րին սպաս­վում էր նկար­չա­կան ցու­ցա­հան­դես-մր­ցույթ, ո­րին մաս­նակ­ցե­ցին քա­ղա­քի բո­լոր դպ­րոց­նե­րի 1-2 լա­վա­գույն նկա­րող ա­շա­կերտ­ներ: Նկար­չու­թյան թե­ման էր՝ վաղ­վա Ստե­փա­նա­կեր­տը: Ա­շա­կերտ­նե­րի նկար­նե­րում գե­րա­կա­յում էր թա­գա­վի­րու­սի՝ որ­պես հրե­շի, պատ­կե­րը և կա­րոտն առ դպ­րոց:
Վեր­ջում« ի հի­շա­տակ, բո­լո­րը լու­սան­կար­վե­ցին քա­ղա­քա­պետ Դ. Սարգ­սյա­նի հետ: