[ARM]     [RUS]     [ENG]

Քար­վա­ճա­ռը մայ­րու­ղուն կա­պող ճա­նա­պար­հի աս­ֆալ­տա­պա­տումն սկս­ված է

Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ
ք. Քար­վա­ճառ

 

Սեպ­տեմ­բե­րի 22-ին մեկ­նար­կել են Վար­դե­նիս-Մար­տա­կերտ մայ­րու­ղուց ԱՀ Շա­հու­մյա­նի շր­ջա­նի շրջ­կենտ­րոն` Քար­վա­ճառ տա­նող մոտ 17 կմ ճա­նա­պար­հի աս­ֆալ­տա­պատ­ման աշ­խա­տանք­նե­րը։

ԱՀ կա­ռա­վա­րու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ ու ֆի­նան­սա­վոր­մամբ ի­րա­կա­նաց­վող աս­ֆալ­տա­պատ­ման աշ­խա­տանք­նե­րի նա­խա­պատ­րաս­տա­կան փուլն ա­վե­լի վաղ էր մեկ­նար­կել։ Ինչ­պես մեզ հետ զրույ­ցում նշեց Շա­հու­մյա­նի շր­ջա­նի վար­չա­կազ­մի ղե­կա­վար Հայկ Պետ­րո­սյա­նը, նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներն ըն­թա­ցել են ա­ռանց խո­չըն­դոտ­նե­րի։
ՙԵ­թե ե­ղա­նա­կա­յին պայ­ման­նե­րը բա­րեն­պաստ լի­նեն, նա­խա­տես­վում է ճա­նա­պար­հի աս­ֆալ­տա­պա­տումն ա­վար­տել մինչև այս տար­վե­վերջ՚,- տե­ղե­կաց­րեց մեր զրու­ցա­կի­ցը։ Նշենք, որ ար­վում է երկ­շերտ աս­ֆալտ, ա­ռա­ջին շեր­տը՝ 6, երկ­րորդ շեր­տը՝ 4 սմ հաս­տու­թյամբ։
Ըստ վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի՝ Քար­վա­ճա­ռը մայ­րու­ղուն կա­պող ճա­նա­պար­հի աս­ֆալ­տա­պա­տու­մը նպաս­տե­լու է մի շարք ո­լորտ­նե­րի, մաս­նա­վո­րա­պես՝ վե­րաբ­նա­կեց­ման ու զբո­սաշր­ջու­թյան ո­լորտ­նե­րի ակ­տի­վաց­մա­նը։
ՙՀա­ճախ զբո­սաշր­ջիկ­նե­րը չէին թեք­վում դե­պի Քար­վա­ճառ քա­ղաք՝ հենց քանդ­ված ճա­նա­պար­հի պատ­ճա­ռով։ Աս­ֆալ­տա­պատ­ման ար­դյուն­քում քա­ղա­քը մե­ծա­պես կաշ­խու­ժա­նա՚,- վս­տահ է Հայկ Պետ­րո­սյա­նը։ Նա­խա­տես­վում է աս­ֆալ­տա­պա­տել նաև Քար­վա­ճառ քա­ղա­քի գլ­խա­վոր՝ Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի փո­ղո­ցը, իսկ քա­ղա­քի երկ­րոր­դա­կան փո­ղոց­նե­րում ի­րա­կա­նաց­վում են սա­լա­հա­տակ­ման աշ­խա­տանք­ներ։
Ինչ­պես տե­ղե­կաց­րեց շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը՝ Քար­վա­ճա­ռը ՀՀ Վար­դե­նիս քա­ղա­քին կա­պող մոտ 30 կմ-ա­նոց, կամ ինչ­պես տե­ղա­ցի­ներն են ա­սում՝ ՙկարճ ճա­նա­պար­հը՚ այս պա­հին գոր­ծա­ծե­լի է։
ՙՃա­նա­պար­հի ար­հես­տա­կան խո­չըն­դո­տը, որն ստեղծ­վել էր հա­մա­վա­րա­կի պայ­ման­նե­րում Ար­ցախ կա­տար­վող մուտքն ու ել­քը վե­րահս­կե­լու հա­մար, վե­րաց­վել է։ Քա­նի որ ճա­նա­պար­հը եր­կար ժա­մա­նակ չէր օգ­տա­գործ­վել, այժմ հար­թեց­ման աշ­խա­տանք­ներ են կա­տար­վում, և գրուն­տա­յին ճա­նա­պար­հը նախ­կի­նի նման օգ­տա­գոր­ծե­լի է՚,- նշեց Հայկ Պետ­րո­սյա­նը։