Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Տեղեկատվության մարտիկներն Արցախում են, առաջնագծում

Սրբուհի Վանյան

 Պատերազմական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը սևեռվեց Արցախի վրա.  առաջին նկարահանող խմբերը, բնականաբար՝ Հայաստանի Հանրապետությունից,  հենց  սեպտեմբերի 27-ին,  առաջին իսկ հնարավորության դեպքում ժամանեցին Արցախ, նկարահանեցին տեղի ունեցածը, քաղաքացիական շրջանի  զոհերին,  ավերածությունները:

Ապա  ԶԼՄ ներկայացուցիչների հոսքն ակտիվացավ, սկսեցին ժամանել միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ինչպես մեզ հետ զրույցում նշել է տեղեկատվական կենտրոնի համակարգող Սամվել Բալայանը,  այս պահին լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան, մեծ հոսք կա: Հավատարմագրման գործընթացը դեռևս  շարունակվում է, ավարտելուն պես նրանք կսկսեն իրենց աշխատանքը: ՙՄենք  հնարավորինս կաջակցենք նրանց այդ աշխատանքերում, իհարկե՝ առանց  միջամտության, ուղղակի տեխնիկապես, որպեսզի կարողանան կազմակերպել իրենց գործունեությունը՚,-ասել է նա: Հայաստանյան և այլ երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներն այս երկու-երեք օրվա ընթացքում  բավականին աշխատանք են իրականացրել, իսկ այսօր  նրանցից որոշները  ուղևորվում են սահմանամերձ բնակավայրեր: ՙՀասկանալով, որ  լրագրողները, օպերատորները բարդ, վտանգավոր աշխատանք են կատարելու, վտանգավոր պայմաններում,   հորդորում ենք լինել ծայրաստիճան զգույշ, որովհետև վտանգն ամենուր է,-ասել է Ս. Բալայանը:- Տեղեկատվական պայքարը մեր ընդհանուր պայքարի մի մասն  է, և այնտեղ հաջողություն գրանցելը նույնչափ կարևոր՚:

Нет описания.

Нет описания.

Нет описания.