Logo
Print this page

Անկարայի թրոլների բանակը սոցցանցերում սպառնում են Հայաստանին, Հունաստանի, Իսրայելի եւ ԱՄԷ-ի հասցեին. Jerusalem Post

 

 

 

Հունիսից գրանցվել է ավելացում սոցցանցերում Անկարայի թրոլների բանակի շարքերում, որոնք հնչեցնում են սպառնալիքներ Իսրայելի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հունաստանի եւ վերջին շրջանում նաեւ Հայաստաի հասցեին, գրում է Jerusalem Post-ի թղթակից Սեթ Ֆրանցմանը:

Ֆրանցմանի խոսքով՝ շուրջ 7000 օգտահաշիվ Twitter-ում կապված է Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության հետ, սակայն այդ օրվանից դրանց թիվն աճել է, եւ նրանք համակարգված կերպով հետապնդում են լրագրողներին, որոնք գրում են Թուրքիայի, թուրքական դիսիդենտների մասին, ինչպես նաեւ քննադատում են երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Հունիսի 12-ին Twitter-ը հրապարակել է հետազոտություն, որում հայտարարվում է 7 300 էդրողանամետ ակաունտների ժամանակավոր արգելափակման մասին հարթակի կանոնները խախտելու պատճառով:

Հետազոտության արդյունքում Twitter-ը եզրակացրել է, որ հիշատակված օգտահաշիվները համակարգվել են Արդարություն եւ զարգացում կուսակցության երիտասարդական թեւի կողմից՝ չնայած այդ փաստը կտրականապես հերքել են կուսակցության ներկայացուցիչները:

Սոցցանցերում այդ օգտահաշիվներն ունեն որոշակի ընդհանրություններ, գրում է Ֆրանցմանը: Մասնավորապես, դրանցում կարելի է գտնել լուսանկարներ Թուրքիայի պատմությունից՝ ներառյալ սուլթան Աբդուլ Համիդ II-ի պատկերները կամ անգամ երբեմն խորհրդանիշեր, որոնք կապված են Թուրքիայի ծայրահեղ աջակողմյա խմբավորումների հետ, ինչպիսին են «Մոխրագույն գայլերը»:

Այդպիսի օգտահաշիվներից իրականացվում են հարձակումներ գրառումների վրա, որոնցում քննադատվում է Անկարան: Ընդ որում՝ այդ նպատակով օգտագործվում են միանման ձեւակերպումներ եւ նկարներ:

Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը համատեղում է Անկարայի քննադատների հետապնդումն առցանց ձեւաչափում՝ օգտագործելով սոցցանցերը թուրքական ԱԹՍ-ների հարվածների արդյունավետությունը ցուցադրելու համար:

Հատկապես, թրոլերի բանակի ուշադրության կենտրոնում են թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ները: Հենց դրանք են որոշիչ դեր խաղացել Տրիպոլիում Լիբիայի կառավարությանն ուղղված Թուրքիայի ռազմական աջակցության գործում: Թուրքիան նաեւ օգտագործել է դրոններ Սիրիայում եւ Իրաքում քրդական ուժերի դեմ գործողությունների ժամանակ:

Ինչպես նշում է Ֆրանցմանը, Անկարայի թրոլերի բանակը կարծես սատարում է ցանկացած արտաքին քաղաքականությունը, որը կառավարությունը զարգացնում է գրեթե ամեն շաբաթ:

 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.