Logo
Print this page

Ղարաբաղից Հայաստան տանող ճանապարհին բազմակիլոմետրանոց խցանում է

 

 

 

Բազմակիլոմետրանոց խցանում է ստեղծվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից դեպի Հայաստանի տարածք տանող ճանապարհին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Մի քանի կիլոմետր երկարությամբ խցանում է առաջացել չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դեպի Հայաստան տանող ճանապարհին: Սրա պատճառը այն օժանդակ ճանապարհի փոքր անցողական կարողությունն է, որով անցնում են մեքենաների երկու հոսքեր՝ փախստականները եւ Ստեփանակերտ վերադարձողները:

Հիմնական ճանապարհը անհայտ պատճառով փակ է, երթեւեկությունը դանդաղ է ընթանում: Ընդհանուր առմամբ, մեկուկես կիլոմետր երկարությամբ հատվածը մարդիկ ստիպված են մոտ հինգ ժամ հաղթահարել:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.