[ARM]     [RUS]     [ENG]

ՇՏԱՊԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԿԱ

Սոֆի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ Ռուսլան Սարգսյանի

 Արդեն մի քանի օր է՝ Արցախփոստի բաժանմունքների դիմաց երկար հերթեր են, որոնք առաջացել են ՀՀ կառավարության կողմից Արցախի փախստականներին տրամադրվող 83000 դրամ միանվագ գումարների փոխանցման պատճառով: Մարդկանց հետաքրքրում է, թե ո՞րն է այս անկազմակերպվածության պատճառը, հատկապես, որ հանրապետությունում մեծ թափով շարունակվում է ահագնանալ  կորոնավիրուսային վարակը: Այս հարցով դիմեցինք Արցախփոստի տնօրենի տեղակալ Անժելա Հովհաննիսյանին:

- Տիկին Հովհաննիսյան, մի՞թե հնարավոր չէ հերթերից խուսափելու համար մարդկանց հրավիրել զանգերով, հաղորդագրություններով կամ հայտարարություններով:

- Գիտե՞ք, հերթում կանգնածների մեծ մասը շրջաններից ու գյուղերից են, որոնց չենք կարող հետ ուղարկել: Հաղորդագրություն գրելու կամ զանգելու հնարավարություններն էլ սուղ են, քանի որ հեռախոսակապերը թույլ են, համացանց էլ դեռևս չկա:

- Երբ կապերը կարգավորվեն, հնարավոր կլինի՞, արդյոք, հնարավորինս արագ լուծել այս հարցերը:

- Հուսամ՝ այո, հատկապես, որ գումարները դեռ  երեք ամիս փոխանցվելու են, ուստի մարդիկ պետք է հասկանան, որ շտապելու կարիք չկա: